Վաճառականների բորսա (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառականների բորսա
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1801
Քարտեզ
Քարտեզ

Վաճառականների բորսան (ռուս.՝ Купеческая биржа) հիմնադրվել է 19-րդ դարում Տագանրոգի ծոցի ափին` առևտրային բնույթի գործառնություններ իրականացնելու համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառականների բորսան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում հայտնվել է 1801 թվականին։ Նրա տարածքը գտնվել է այնտեղ, որտեղ այժմ «Կրիստալ» գործարանն է, և ձգվել է ծովի ափի երկայնքով մինչև Դեպալդոյի քարե սանդուղքը։ 1804 թվականին բորսայի տարածքում կառուցվել են շտեմարաններ, որոնք օգտագործվել են արտերկրից բերված ապրանքները պահպանելու համար։ Շտեմարանների շինարարությունը կարգավորել են քաղաքային իշխանությունները։ Քաղաքագլուխ Բ. Բ. Կամպենհաուզենի կարգադրության համաձայն` 1804-1806 թվականներին վաճառականների բորսայի տարածքում արգելված էր փայտե խանութների կառուցումը։ Շինություններ կառուցելու համար թույլատրվում էր օգտագործել միայն քար, և շտեմարանները ծածկել կղմինդրով։

1805 թվականին ստեղծվել է Տագանրոգի մաքսային շրջանը։ Նրա կազմում եղել են Ռոստովի, Մարիուպոլի ուղեկալները, Կերչի և Բերդյանսկի մաքսատները։

1807 թվականին վաճառականների բորսայի տարածքում սկսել է աշխատել քաղաքային «Վաժնի» քարե կշեռքը։ 1816 թվականի դրությամբ ավարտվել է ապրանքների պահպանման համար քարե շտեմարանների շինարարությունը։ 1850-ական թվականներին սալապատվել են դեպի բորսա իջնող զառիվայրները։ 19-րդ դարի վերջում բորսայով դեպի նավահանգիստ անցնում էր երկաթուղու ճյուղը։

Տագանրոգի տարածքում գործել են օտարերկրյա բազմաթիվ հյուպատոսություններ։ Դա պայմանավորված է եղել տարածաշրջանի առանձնահատկություններով։ Գործել են արտահանման գրասենյակներ, որոնք հաց են արտահանել արտերկիր։ Օտարերկրյա հյուպատոսները ներկայացնում էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Թուրքիան, Իտալիան, Հունաստանը, Դանիան, ԱՄՆ-ը, Պարագվայը, Բելգիան։ Ցորենը Տագանրոգից տեղափոխվում էր Լոնդոն և Սիցիլիայի մակարոնի գործարաններ։ Հացահատիկն արտահանում էին անգլիացիները, ֆրանսիացիները, իտալացիները և հույները։

Տագանրոգի նավահանգիստ իրենց ապրանքները բերում էին Սինոպից, Տրապիզոնից և Կերասունից ժամանող նավերը։ Բերվում էին առավելապես ընկույզ, ցիտրուսային մրգեր, գինի, փայտամթերք և համեմունքներ։ Այստեղ օտարերկրյա վաճառականները գնում էին ձկնկիթ և բարձր տեսակի ալյուր։ Նրանցից ոմանք որոշում էին մնալ Տագանրոգում` փոխելով գործունեության ոլորտը և փռեր բացելով։ Վաճառականների բորսան աստիճանաբար սկսեց կորցնել իր արդիականությունը։ Պահեստները սկսեցին փլուզվել։ Նրանց տեղում հայտնվեցին ատաղձագործական ֆաբրիկաներ և այլ ձեռնարկություններ։ Մնացին միայն Ի. Ն. Նոժնիկովի, Ի. Մ. Պարխոմենկոյի և Կ. Մ. Դոբրովոլսկայայի խոշոր պահեստները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]