Շտեմարան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շտեմարան (այլ կիրառումներ)

Շտեմարան, ամբար, պահեստ, շինություն՝ հացահատիկի, ալյուրի և այլ մթերքների պահպանման համար։ Կառուցվում է աղյուսից, որմնաքարից, գերաններից և այլն։ Հատակը փայտից է, կրկնակի տախտակամածով, սյուների վրա՝ օդափոխությունն ապահովելու նպատակով։ Ժամանակակից խոշոր տնտեսություններում շտեմարանի փոխարեն կառուցում են հացահատիկի պահեստարաններ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեմարան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 577)։ |