Վախթանգ Կախիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ Կախիձե
Բնօրինակ անունვახტანგ (ვატო
Ծնվել է1959 մարտի 23
Թբիլիսի Վրաստան Վրաստան
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
դիրիժոր
դաշնակահար։
Գործունեություն1983 թվականից
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Պատվո շքանշան
Կայքkakhidzemusiccenter.com

Վախթանգ Կախիձե (վրաց.՝ ვახტანგ (ვატო) კახიძე, մարտի 23, 1959(1959-03-23)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։

Դիրիժոր Ջանսուղ Կախիձեի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախթանգ Կախիձեն ծնվել է Ջանսուղ Կախիձեի ընտանիքում, 1959 թվականին։ Երաժշտությամբ զբաղվել է դեռևս վեց տարեկան հասակից։ 1975 թվականին ավարտել է բարձրագույն երաժշտական դպրոցի երգչախմբային դիրիժորության բաժինը, 1981 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը, 1983 թվականին նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան, երաժիշտ Նիկոլայ Սիդելնիկովի և կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի դասարանը։ 1988-1989 թվականներին դիրիժորություն է սովորել հոր՝ Ջանսուգ Կախիձեի մոտ։

1989 թվականին սկսել է իր գործունեությունը որպես դիրիժոր՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։ 1993 թվականից աշխատել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբում[2]։ Բացի համերգային ներկայացումները, Կախիձեն ձայնագրել է 25 ձայնասկավառակ միջազգային տարբեր ձայնագրման ստուդիաներում։ 2002 թվականին նշանակվել է Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և Ջանսուգ Կախիձեի անվան Թբիլիսիի երաժշտական և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար։ Կախիձեն ղեկավարում է նաև «Թբիլիսյան աշուն» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ հանդես են գալի երաժիշտներ ամբողջ աշխարհից։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախիձեի ստեղծագործությունները կատարել են Գիդոն Կրեմերը[3],Կրեմերատա Բալտիկան և Յուրի Բաշմետը, չնայած Կախիձեն իր ստեղծագործությունների պրեմիերան կատարում է Թբիլիսիում։ Կրեմերատա Բալտիկայի կողմից Happy Birthday ձայնասկավառակի թողարկումից հետո նրա երգերն ավելի հայտնի դարձան[4] և ԲիԲիՍի երաժշտական ամսագրի կողմից դիտարկվեցի որպես «անկեղծ հիացմունք»[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Վախթանգ Կախիձեն Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում, Իտալիայում` համերգներ ունենալով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկում, Միլանի կոնսերվատորիայի Վերդի համերգասրահում, Հռոմի Սանտա Սեսիլիա երաժշտական ակադեմիայի համերգասրահում, Մերանոյում, Բարիում և այլ քաղաքներում։

Վախթանգ Կախիձեն հանդես է եկել այնպիսի երաժշտական համույթների հետ, ինչպիսիք են` Պրահայի սիմֆոնիկ նվագախումբը, «Նոր ռուսաստան» սիմֆոնիկ նվագախումբը, Բեյջինգի սիմֆոնիկ նվագախումբը, Կիևի սիմֆոնիկ նվագախումբը, Փարիզի Երրորդություն եկեղեցու երգչախումբը և նվագախումբը, Իսրայելի կամերիային նվագախումբը, Գերմանիայի արվեստի անսամբլը, «Մոսկվայի սոլիստներ» և «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբերը։

Վախթանգ Կախիձեն համագործակցում է կոմպոզիտորներ Նինո Սուրգուլաձեի, Նինո Մաշարիձեի, Յան Գարբարեկի, Զուրաբ Սոտկիլավայի, Նատալիա Գութմանի, Գարի Հոֆմանի, Միշել Լետյեկի, Լիզա Բատիաշվիլիի, Ֆրասուա Լելոյի, Էլիզո Վիրսալաձեի, Ալեքսանդր Տորաձեի, Ալեքսանդր Կորսանտիայի, Խոսե Կարերասի, Միշել Լեգրանի, Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Դիդե Լոկվուդի, Ալեքսանդր Կնյազևի, Իանո Տամարի, Վիկտոր Տրետյակովի և այլոց հետ։

Վախթանգ Կախիձեն ստեղծագործում է տարբեր ժանրերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Թուրքիայում, Իսրայելում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Ֆիլմերի, բեմական ներկայացումների երաժշտությունների, ջազային կոմպոզիցիաների, պոպ երգերի հեղինակ է։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրորոցային երգչախմբի համար (1975)
  • Հիմն տղամարդկանց օկտետի (ությակ) համար (1976)
  • Սաղմոս 3 ֆլեյտայի և տենորի համար (1977)
  • Լարային քառյակ (1978-1979)
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար(1980)
  • Հույսի ծաղիկ, կանտատ մեցցո-սոպրանոյի, տենորի, բարիտոնի և կամերային նվագախմբի համար (1981)
  • Հիշողություն լարային նվագախմբի համար (1982)
  • Արտացոլում տղամարդկանց օկտետի և ակուստիկ գիթառի համար (1983)
  • Խոնարհում սիմֆոնիկ նվագախմբի համար (1983)
  • Բարբալե, օպերա 2 գործողությամբ (1985-1986)
  • Ամազոններ, բալետ 3 գործողությամբ (1988-1989)
  • Շեհերազադե, բալետ (1994)
  • Ալելույա թավջութակի, ձայնի և երգեհոնի համար (1994)
  • Լուսնի պարեր թավջութակի և կամերային երգչախմբի համար (1994)
  • Bruderschaft ջութակի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար (1996)
  • Ուրվականի երազը, ջազ կանտատ երգչախմբի և ջազային գործիքների համար (1998)
  • Ամազոններ, սիմֆոնիկ շարանվագ բալետից (1998)
  • Կիրի Էլեյզոն փողային նվագախմբի համար (1999)
  • Բլից, վրացական տոնայնություն ջութակի, ձայնի, սինթեզատոր և լարային նվագախմբի համար
  • 2000, Խաղաղության կանտատե սոպրանոյի, տենորի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2000)
Ֆիլմեր
  • 2007 Ռուսական եռանկյունի
  • 2000 Midjachvuli raindebi
  • 2000 Nutsas skola
  • 1994 Լավնանա
  • 1994 Էքպրես-տեղեկատվություն
  • 1991 Utskinari
  • 1989 Besame
  • 1989 Shemsrulebeli 977
  • 1985 Vin aris meotkhe?
  • 1984 Tu girtkamen - gaiqetsi
  • 1983 Banditi aguris qarkhnidan

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակ
  • 1997 - «Գարուն» հատուկ մրցանակ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից արվեստում նվաճումների համար
  • Ֆիլմի լավագույն երաժշտություն մրցանակ Վրաստանի կինոյի ակադեմիայի կողմից
  • 1998, 2005, 2013 - Բեմադրության լավագույն երաժշտության մրցանակ Վրաստանի թատերական գործիչների միության կողմից
  • 2000 - Վրաստանի հանրապետության «Պատվո շքանշան»
  • 2010 - Շոթա Ռուսթավելու մրցանակ, Վրաստանի հանրապետության արվեստի բարձրագույն պարգև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]