Սքոթ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Բրաուն
անգլ.՝ Scott Brown
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1985(1985-06-25)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Դանֆերմլին, Dunfermline (district), Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Սելտիկ
Համար 8
Պատանեկան կարիերա
1999-2002 Շոտլանդիա Հիբերնիան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Շոտլանդիա Հիբերնիան 110 (13)
2007-մ.հ. Շոտլանդիա Սելտիկ 264 (25)
Ազգային հավաքական
2003-2004 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 19) 3 (3)
2004-2005 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 10 (0)
2005-մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 51 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սքոթ Բրաուն (անգլ.՝ Scott Brown, հունիսի 25, 1985(1985-06-25)[1], Դանֆերմլին, Dunfermline (district), Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Շոտլանդական «Սելտիկ» ակումբի ավագ։ Հանդես է գալիս նաև Շոտլանդիայի հավաքականում։ 2007 թվականի ամռանը նրա տեղափոխությունը «Հիբերնիանից» «Սելտիկ» դարձել է շոտլանդական ակումբների միջև կատարված ամենաթանկարժեք տրանսֆերը[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում Բրաունը խաղացել է հարազատ տարածաշրջանի՝ Ֆայֆի մի քանի ակումբներում, որոնցից են «Ինվերկիտինգ Յունայթեդը» և «Ֆոլֆորդ Ռոյալսը»։

«Հիբերնիան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսինալ կարիերան Սքոթն սկսել է 2002 թվականին, երբ պայմանագիր կնքեց «Հիբերնիան» ակումբի հետ։ Բրաունի նորամուտը «հիբսի» կազմում տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 3-ին՝ «Աբերդին» ակումբի դեմ տնային խաղում[3]։ Մեկ շաբաթ անց Բրաունն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ էդինբուրգյան «Հիբերնիանի» մեկնարկային կազմում։ Դա «Մոտերուել» ակումբի դեմ խաղն էր, որտեղ նրանք հաղթեցին 1:0 հաշվով[4]։ Մասնակցելով 2002-03 մրցաշրջանի վերջին 2 խաղերին՝ երիտասարդ ֆուտբոլիստը 3 գոլ խփեց։ Նախավերջին՝ «Լիվինգստոնի» դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց[5], իսկ ամեկ շաբաթ անց գրավեց «Պարտիկ Տիսլի» դարպասը[6]։

Հաջորդ մրցաշրջանում Սքոթ Բրաունը դարձավ «հիբսի» հիմնական կազմի խաղացող։ Այդ տարի նա անցկացրեց 41 հանդիպում և խփեց 4 գոլ։ Չնայած նրան, որ «Հիբերնիան» շոտլանդիայի առաջնությունում զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը, էդինբուրգցիները Լիգայի գավաթում հասան մինչև եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Սելտիկին» և «Ռեյնջերսին»։ Միայն եզրափակչում նրանք պարտվեցին «Լիվինգստոնին» 0:2 հաշվով։ Բրաունը մասնակցել է առաջնության բոլոր խաղերին և խփել մեկ գոլ։ Դա 3-րդ փուլում «Մոնտրոզի» դեմ խաղն էր, որտեղ նրանք հաղթեցին 9:0 հաշվով։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում «Հիբերնիանի» գլխավոր մարզիչ դարձավ Թոնի Մոուբրեյը, ով հույսը դրեց երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Այդ պայմաններում Բրաունը փայլեց իր խաղով, սակայն 2004 թվականի սեպտեմբերի 19-ին նա «Սելտիկի» դեմ խաղում վնասվածք ստացավ, որի պատճառով խաղադաշտ վերադարձավ միայն 4 ամիս անց։ Ամբողջ 2004-05 մրցաշրջանի ընթացքում շոտլանդացին մասնացեց 24 հանդիպման և խփեց 2 գոլ։

Վնասվածքները շարունակեցին հետապնդել Բրաունին նաև հաջորդ տարի, և նա բաց թողեց մրցաշրջանի երկրորդ փուլի մեծ մասը։ Այս անգամ «Հարթ օֆ Միդլոտիանի» ֆուտբոլիստ Ժյուլեն Բրիլլի հետ պայքարում Բրաունը ջարդել էր ոտքը։ Հատկանշական է այն, որ բժիշկները միանգամից չհայտնաբերեցին վնասվածքը, և «Ռեյնջերսի» հետ հանդիպման ժամանակ նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից: 2:0 հաշվի ժամանակ Բրաունը ոտքի ցավի պատճառով փոփոխություն խնդրեց։ Խաղացողին միանգամից տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ կատարված ռենտգեն հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ խաղացողը ջարդել է ոտքի ոսկորը[7]։ Բրաունը խաղադաշտ վերադարձավ 2 ամիս անց՝ փոխարինման դուրս գալով մրցաշրջանի էդինբուրգյան վերջին դերբիում։

2006-07 մրցաշրջանում պարզ դարձավ, որ Սքոթը դարձել է Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Այդ ֆուտբոլային տարում Բրաունը դարձավ «Հիբերնիանի» թալիսմանը։ Նրանք եզրափակչում 5:1 հաշվով հաղթեցին էդինբուրգյան «Կիլմարնոկին»։ Այդ տիտղոսը «հիբսի» համար վերջին 16 տարում առաջինն էր[8]։ Այդ տարվանից սկսած՝ Բրաունը դարձավ Շոտլանդիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։

2006 թվականին դեկտեմբերի 2-ին «Հիբերնիան»-«Դանդի Յունայթեդ» խաղից առաջ Սքոթը հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ Էդինբուրգից, որպեսզի խաղա այնպիսի ակումբում, որտեղ նրան ավելի բարձր կգնահատեն։ Այդ հարցազրույցում նա նաև ասաց, որ իր գործակալ Վիլլի Մակկեյը, ում խորհրդով ինքը կայացրել է այդ որոշումը, փնտրում է նոր գործատու[9]։ 2007 թվականի հունվարի 31-ին Բրաունը պատմեց, որ երջանիկ կլինի, եթե ընթացիկ պայմանագրի ավարտից հետո տեղափոխվի այլ ակումբ։ Ֆուտբոլային հասարակությունը հակված էր նրան, որ Սքոթը ամռանը հեռանալու է ակումբից։ «Հիբերնիանի» ֆուտբոլիստ Կևին Թոմսոնը, ով 2007 թվականին էր տեղափոխվել «Ռեյնջերսից», իր հարցազրույցի ժամանակ ասաց, որ Բրաունի հետ զրույցում վերջինս պատմել է, թե շուտով տեղափոխվելու է Գլազգո[10]։ Այդ ժամանակ Սքոթով սկսվեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սելտիկը», «Էվերթոնը», «Տոտենհեմը», «Միդլսբրոն» և «Ռեդինգը»։

2007 թվականի մայիսին «Ռեդինգի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակումբը վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել Բրաունի տեղափոխման վերաբերյալ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է այդ տրանսֆերից՝ իր արարքը մեկնաբանելով հետևյալ կերպ.

Եթե ես տեղափոխվեմ «Ռեդինգ», ապա, ամենայն հավանականությամբ, անգլիական Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար մշտական պայքարից բացի ինձ այնտեղ ոչինչ չի սպասվում։ Իսկ 2 տարի անց մարդիկ կհարցնեն իրար. «Հիշո՞ւմ ես՝ երիտասարդ տղա էր խաղում, Սքոթ Բրաուն, կարծես թե։ Ո՞ւր է նա կորել»[11]

:

Բրաունը հրաժարվեց տեղափոխվել Անգլիայի բարձրագույն լիգա։ 2007 թվականի մայիսի 16-ին, երբ դեռ խոսակցություններ կային, որ նա շուտով կտեղափոխվի «ռենջերների» ակումբ, հայտարարվեց, որ նա պայմանագիր է կնքել «Սելտիկի» հետ[2][12][13]։ Բրաունի գործակալ Վիլլին «Sky Sports»-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատեց այդ լուրը և ավելացրեց, որ պայմանագիրը կնքվել է 5 տարով։ Սքոթի տեղափոխության հիմնական պատճառն այն էր, որ նա ցանկանում էր հանդես գալ Չեմպիոնների Լիգայում[14]։ Հետո հայտարարվեց, որ տրանսֆերը կազմել է 4.4 միլիոն ֆունտ ստերլինգ[2]։ «Հիբերնիանի» մարզաշապիկով Բրաունը վերջին անգամ խաղացել է 2007 թվականի մայիսի 20-ին. նա խփեց «Սելտիկի» դեմ խաղի երկու գոլերից առաջինը և խաղի ավարտին արժանացավ երկու ակումբների երկրպագուների ցափահարություններին[15]։

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 15-ին Բրաունը խփեց իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում։ Դա տեղի ունեցավ մինչմրցաշրջանային հավաքների ժամանակ տեղի ունեցած «Ռեյնջերսի» հետ խաղում։ Սքոթը միանգամից իր տեղը գտավ Գլազգոյի ակումբի մեկնարկային կազմում։ Նա կարևոր դեր էր խաղում Գորդոն Ստրականի կազմած տակտիկական սխեմայում։

2007 թվականի նոյեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում անցկացվող «Սելտիկ»-«Բենֆիկա» խաղում ընդհարվեց հակառակորդ թիմի կամերունցի կիսապաշտպան Ժիլ Բինյայի հետ, ով որակազրկվեց եվրագավաթների վեց խաղով[16][17]։ Այնուամենայնիվ Սքոթն ինքն էլ ուներ կարգուկանոնի հետ կապված լուրջ խնդիրներ. մինչ 2008 թվականի ապրիլը նա ստացել էր 13 դեղին քարտ և երեք անգամ հեռացվել էր դաշտից, որոնցից երկուսը «Old Firm» դերբիի ժամանակ։ Դա հանգեցրեց նրան, որ Գորդոն Ստրականն սկսեց ավելի քիչ դաշտ հանել նրան՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքը վստահելով Բարի Ռոբսոնին ու Պոր Հարթլիին։

Հաջորդ մրցաշրջանի առաջին 3 ամիսների ընթացքում Բրաունը կրկին դարձավ թիմի հիմնական կենտրոնական կիսապաշտպան՝ դուրս մղելով ավելի փորձառու Հարթլիին։ Ստրականը շոտլանդացուն սկսեց օգտագործել որպես հենակետային կիսապաշտպան, ինչը նրան չխանգարեց շարունակել գոլեր խփել։ 2008 թվականի հոկտեմբերին Բրաունը ճանաչվել է շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[18]։

2009 թվականի հունվարին ՖԻՖԱ-ի վարկածով Բրաունը ճանաչվեց աշխարհի 30 ամենախոստումնալից ու զարգացող ֆուտբոլիստներից մեկը[19]։ Սքոթի մասին կազմակերպության պաշտոնական կայքում ասվել է.

Տարեցտարի նրա ֆուտբոլը դառնում է ավելի դինամիկ և արագ։ Նրա հիմնական առավելությունը խաղադաշտում համարվում է ատլետիկությունը, անզիջողությունը, դաշտը լավ տեսնելը։ Անցած մրցաշրջանում Բրաունը «Հիբերնիանից» տեղափոխվեց «Սելտիկ» 4,5 միլիոնի դիմաց։ Անցել է ընդամենը մեկ տարի, բայց այդ 24-ամյա ֆուտբոլիստի համար «Պորտսմուտը» պատրաստ է վճարել արդեն 9 միլիոն[19]

2009 թվականի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում Սքոթ Բրաունն ճանաչվել է «Խաղի ֆուտբոլիստ», իսկ հանդիպման արդյունքում «Սելտիկը» 2:0 հաշվով հաղթել է «Ռեյնջերսին» և դարձել առաջնության հաղթող. դա երրորդ տիտղոսն էր Բրաունի կարիերայում։ 2008/09 մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանն իր գործընկեր ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է «Տարվա ֆուտբոլիստ»[20]։ Որակազրկման պատճառով Սքոթը չի մասնակցել մրցաշրջանի որոշիչ խաղին, որում «կելտերը» պարտվել են 0:1 հաշվով, և «Ռեյնջերսը» դարձել է Շոտլանդիայի չեմպիոն՝ ունենալով ընդամենը չորս միավորի առավելություն։

2009/10 մրցաշրջանի սկիզբը Բրաունը բաց թողեց վնասվածքի պատճառով։ Նա դաշտ վերադարձավ 2010 թվականի փետրվարի 2-ին. «Կիլմարնոկի» դեմ խաղում նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[21]։ Մեկ շաբաթ անց «կելտերի» մրցավարը՝ Թոնի Մոուբրեյը, հաստատեց, որ թիմի նոր ավագն է Սքոթ Բրաունը, ով փոխարինել է վարձավճարով այլ ակումբ տեղափոխված Սթիվեն Մակմանուսին[21]։ Նույն թվականի փետրվարի 28-ին Բրաունն իր կարիերայում երրորդ անգամ դաշտից հեռացվեց «Հին ֆիրմայի» դերբիի ժամանակ[22]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Հիբերնիան 2002-03 4 3 4 3
2003-04 36 3 1 0 4 1 41 4
2004-05 20 1 2 1 1 0 23 2
2005-06 20 1 2 2 1 0 1 0 24 3
2006-07 30 5 5 0 5 2 2 1 42 8
Ընդհանուր «Հիբերնիանի» կազմում 110 13 10 3 10 3 4 1 134 20
Սելտիկ 2007-08 34 3 3 0 2 0 9 0 48 3
2008-09 36 5 2 1 4 1 6 0 48 7
2009-10 21 1 3 0 6 0 30 1
2010-11 28 2 5 2 2 0 4 0 39 4
2011-12 22 3 4 2 2 1 4 0 32 6
2012-13 17 3 4 0 2 0 10 0 33 3
2013-14 38 2 2 2 1 0 9 0 50 4
2014-15 32 4 5 0 4 0 7 1 48 5
2015-16 22 1 3 0 2 0 9 0 36 1
2016-17 18 1 0 0 4 0 12 1 34 2
Ընդհանուր «Սելտիկի» կազմում 268 25 31 7 23 2 76 2 398 36
Ընդհանուր կարիերայում 378 38 41 10 33 5 80 3 532 56

(2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով[23])

Շոտլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը իր նորմաուտը ազգային հավաքականում նշել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ի հետ ընկերական խաղում[24]։ Դրանից հետո նա երկու տարի շարունակել է հանդես գալ Շոտլանդիայի երիտասարդական հավաքականում։

2007 թվականի մարտի 28-ին Բրաունը Իտալիայի հավաքականի դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ թիմի հիմնական կազմում։ Այդ ժամանակ էլ Սքոթ Բրաունը դարձավ հավաքականի հիմնական կազմի խաղացող[19]։

Սքոթը երկու գոլ է խփել հավաքականի կազմում՝ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին գրավելով Մակեդոնիայի հավաքականի, իսկ 2010 թվականին մարտի 3-ին՝ Չեխիայի հավաքականի դարպասը։

Բրաունի խաղերն ու գոլերը Շոտլանդիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 30 խաղ / 2 գոլ, 13 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 11 պարտություն

(ըստ 2013 թվականի փետրվարի 6-ի տվյալների)

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա «Հիբերնիան»

  • Շոտլանդական լիգայի գավաթի հաղթող (2) – 2005-06, 2006-07

Շոտլանդիա «Սելտիկ»

  • Շոտլանդիայի չեմպիոն (5) – 2007-08, 2011-12, 2012-13, 2013-14, 2014-15
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող (2) – 2010-11, 2012-13
  • Շոտլանդական լիգայի գավաթի հաղթող (2) – 2007-08, 2014-15
  • Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից (2) – 2010/11, 2011/12

Շոտլանդիա Ծոտլանդիայի հավաքական

  • Միջազգային գավաթի արծաթե մեդալակիր– 2011

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսավա լավագույն ֆուտբոլիստ (2) – 2008 թվականի հոկտեմբեր, 2012 հունվար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Scott Brown signs for Celtic». Celtic FC. 2007 թ․ մայիսի 16. Վերցված է 2007 թ․ մայիսի 16-ին. (անգլ.)
  3. «Hibs outshine Dons». BBC Sport website. 2003 թ․ մայիսի 3. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին. (անգլ.)
  4. «Brebner strike stuns Well». BBC Sport website. 2003 թ․ մայիսի 10. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին. (անգլ.)
  5. «Brown is Hibs hero». BBC Sport. 2003 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  6. «Thistle beat Hibs in thriller». BBC Sport. 2003 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.(անգլ.)
  7. Brown begins intense training in bid to win semi-final selection, The Scotsman, 29 March 2006 (անգլ.)
  8. «Kilmarnock 1 — 5 Hibernian». BBC Sport. 2007 թ․ մարտի 18. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  9. «Brown hands in transfer request». BBC Sport website. 2006 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին. (անգլ.)
  10. «Thomson urges Brown to join Gers». BBC Sport website. 2007 թ․ փետրվարի 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին. (անգլ.)
  11. «Dillon slams mouthy Brown». www.football.co.uk. 2007 թ․ մայիսի 24. (անգլ.)
  12. «Brown completes switch to Celtic». BBC Sport. 2007 թ․ մայիսի 16. Վերցված է 2007 թ․ մայիսի 16-ին. (անգլ.)
  13. ««Селтик» укрепил полузащиту игроком сборной Шотландии». Sports.ru. 16 мая 2007. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  14. «Brown agrees Celtic move». Sky Sports. 2007 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  15. «Celtic 1 — 3 Hibernian». BBC Sport. 2005 թ․ ապրիլի 30. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  16. «Six-match ban for Benfica's Binya». BBC Sport. 2007 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  17. Полузащитник «Бенфики» дисквалифицирован на шесть матчей, Sports.ru (16 ноября 2007)
  18. «Celtic 4 — 2 Hibernian». BBC Sport. 2008 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  19. 19,0 19,1 19,2 «FIFA ones to watch in 2009». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին. (անգլ.)
  20. «Brown wins Player of Year award». BBC Sport. 2009 թ․ մայիսի 4. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  21. 21,0 21,1 «Scott Brown to assume Celtic captaincy». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  22. Thomas McGuigan (2010 թ․ փետրվարի 28). «Rangers 1 — 0 Celtic». BBC Sport. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)
  23. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  24. «Scotland 1–1 USA». BBC Sport website. 2005 թ․ նոյեմբերի 12. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Բրաուն» հոդվածին։