Ստեֆան Ժերոմսկի
Ստեֆան Ժերոմսկի լեհ.՝ Stefan Żeromski | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1864[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կելցե, Կելեցկի գավառ, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 20, 1925[4][5][1][…] (61 տարեկան) |
| Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
| Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
| Գրական անուն | Maurycy Zych[6], Józef Katerla[6] և Stefan Iksmoreż[6] |
| Մասնագիտություն | գրող, օրագրի հեղինակ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և հրապարակախոս |
| Լեզու | լեհերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | The Spring to Come? |
| Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ և Związek Zawodowy Literatów Polskich? |
| Կուսակցություն | Լեհական սոցիալիստական կուսակցություն[7] |
| Պարգևներ | |
| Համատեղ ապրող | Oktawia Żeromska? |
| Զավակներ | Adam Żeromski? և Monika Żeromska? |
Ստեֆան Ժերոմսկի (լեհ.՝ Stefan Żeromski, հոկտեմբերի 14, 1864[1][2][3][…], Կելցե, Կելեցկի գավառ, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1925[4][5][1][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]), լեհ գրող, թատերագիր, հրապարակախոս
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆան Ժերոմսկին ծնվել է Ստրովչինա գյուղում։ Մանկության տարիներն անց է կացրել 1863 թվականի ապստամբության ավանդույթներով լի վայրերում, որոնք իրենց ազդեցությունն են թողել նրա գրական առաջին գործերի վրա։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կելցեի ռուսական դպրոցում, որը նկարագրել է իր «Սիզիֆյան աշխատանք» վեպում։ Այնուհետև սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում։ 1889 թվականից աշխատել է որպես մասնավոր ուսուցիչ։ 1880-ական թվականներին սկսել է գրական գործունեությունը։ 1892 թվականին ճամփորդել է Վիեննայում, Ցյուրիխում, Մյունխենում։ 1892-1896 թվականներին աշխատել է որպես գրադարանավար, եղել է Ռապերսվիլի լեհական ազգային թանգարանի (Շվեյցարիա) գրադարանավարը, 1897-1904 թվականներին աշխատել է Վարշավայի Զամոյսկիների գրադարանում։ Պոեզիայի առաջին ժողովածուները հրատարակել է 1895 թվականին[8]։ 1906 թվականին ուղևորվել է Իտալիա, 1908 թվականին ձերբակալվել է ագիտացիոն գործունեության համար։ Ազատ արձակվելուց հետո՝ 1912 թվականին, բնակվել է Փարիզում։ Լեհաստան վերադառնալով՝ ապրել է Կրակովում և Զակոպանեում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում միացել է Յուզեֆ Պիլսուդսկու լեգիոնին, սակայն շուտով լքել է այն։ 1914 թվականին Յան Կասպրովիչի հետ միասին Զակոպանեում հիմնադրել է գաղտնի քաղաքական կազմակերպություն, որը քարոզել է բոլոր լեհական հողերի միավորման գաղափարը։ Մասնակցել է տարբեր քաղաքական, հասարակական, մշակութային արշավների, նախաձեռնել է Լեհաստանի գրականության ակադեմիայի ստեղծումը, հիմնադրել է Լեհաստանի Գրական ակումբը (Polski Klub Literacki)։
1924 թվականին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, որը ստացել է Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտը։ 1925 թվականին ստացել է պետական գրական մրցանակ «Քամին ու ծովը („Wiatr od morza“) ստեղծագործության համար[9]։

Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժերոմսկու էսթետիկական հայացքների ձևավորման գործում մեծ դեր է խաղում ռուս գրականությունը։ Իր առաջին գործերով նա աչքի ընկնող տեղ է գրավում իր ժամանակի դեմոկրատական գրողների շարքում՝ հանդես գալով որպես բուրժուական հասարակարգի կրքոտ և անողոք քննադատ։ Ժերոմսկու բարձր արվեստով գրված ռեալիստական երկերը, որոնք պատկերում են լեհ բանվորների և գյուղացիների ծանր կյանքը, մերկացնում են հին աշխարհի սոցիալական անհավասարությունը, կազմում են լեհ ժողովրդի դեմոկրատական մշակութային ժառանգության արժեքավոր գանձերը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charitas (1919) (cz.3 cyklu Walka z szatanem)
- Doktor Piotr
- Duma o hetmanie
- Dzieje grzechu (1908)
- Echa leśne
- Firlykowe Wzgórze
- Ludzie bezdomni (1900)
- Na probostwie w Wyszkowie
- Nawracanie Judasza (1916) (cz.1 cyklu Walka z szatanem)
- O żołnierzu tułaczu
- Popioły (1902)
- Przedwiośnie
- Puszcza Jodłowa
- Rozdzióbią nas kruki, wrony
- Róża (1909)
- Sen o szpadzie
- Siłaczka
- Sułkowski
- Syzyfowe prace (1897)
- Uciekła mi przepióreczka
- Uroda życia (1912)
- Wiatr od morza
- Wierna rzeka (1912)
- Zamieć (1916) (cz.2 cyklu Walka z szatanem)
- Zapomnienie
- Zmierzch
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Витт В. Стефан Жеромский. М., 1961.
- Mały słownik pisarzy polskich. Część pierwsza. Warszawa: Wiedza powszechna, 1966. S. 197-199.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Առցանց լեհական կենսագրական բառարան (լեհ.)
- 1 2 3 4 Жеромский Стефан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://bazhum.muzhp.pl/media/files/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1-s1-40/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1-s1-40.pdf
- ↑ Жеромский Стефан // Железное дерево - Излучение. - М. : Большая Российская энциклопедия, 2008. - С. 42. - (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004-, т. 10). - ISBN 978-5-85270-341-5.
- ↑ Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stefan Żeromski (կենսագրություն, տեքստեր)(անգլ.)(լեհ.)
- Stefan Żeromski Արխիվացված 2013-01-01 Wayback Machine(անգլ.)
- Stefan Żeromski Արխիվացված 2007-06-24 Wayback Machine(լեհ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ժերոմսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 285)։ |
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1925 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Լեհ թատերագիրներ
- Լեհ հրապարակախոսներ
- Լեհ դրամատուրգներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Լեհ հեղափոխականներ
- Լեհ արձակագիրներ
- Լեհաստանի քաղաքական գործիչներ
