Միրա Ստուպիցա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Գնիլանե |
Մահացել է | օգոստոսի 19, 2016[3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Cvijetin Mijatović?, Բոյան Ստուպիցա և Milivoje Popović-Mavid? |
Պարգևներ և մրցանակներ | |
Միրոսլավա «Միրա» Ստուպիցա (սերբական կիրիլիցա՝ Мирослава Мира Ступица, օգոստոսի 17, 1923[1][2][3], Գնիլանե - օգոստոսի 19, 2016[3], Բելգրադ, Սերբիա), սերբ դերասանուհի, որն առավել հայտնի է թատրոնում դերասանական գործունեությամբ, բայց նաև ծավալուն գործունեություն է ունեցել կինոյում և հեռուստատեսությունում: Ավելի քան 60 տարի վայելել է մնայուն ժողովրդականություն, իսկ իր գործընկերների կողմից հռչակվել է որպես «դարի դերասանուհի», նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն սերբ դերասանուհիներից մեկը[4][5]:
Վաղ կյանք
Միրոսլավա Տոդորովիչը ծնվել է Գնիլանեում՝ Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորությունում[6][7], սերբերի ընտանիքում` որպես Դանիցա Ստանիշիչի (Լիվնոյից) և Ռադոմիր Տոդորովիչի (Օրաշացից) առաջնեկ: Ծնողները երկուսն էլ գիմնազիայի պրոֆեսորներ էին, ովքեր այդ ժամանակ աշխատում էին Գնջիլում։ Միրոսլավայից հետո ընտանիքում ծնվել են ևս երեք երեխա՝ երեք որդի՝ Պրեդրագը ( երկու տարեկանում մահացել է), Զորանը (երեք տարեկանում մահացել է) և Բորիվոյեն (Բորա Տոդորովիչը), ով հետագայում դարձել է հայտնի և կայացած դերասան[8][9]:
Գործունեություն
Թատրոն
Տոդորովիչը սկսել է դերասանական գործունեությունը միջնակարգ դպրոցում ընդունվելով և ավարտելով Բելգրադի Գեղարվեստի թատրոնի դերասանական ստուդիան, որտեղ շուտով սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ դերասանությամբ, երբ 1940 թվականին Վիկտոր Ստարչիչը նկատել է նրան[10]: 1941 թվականին տեղափոխվել է Բելգրադի Ազգային թատրոն։ Նրա վաղ կարիերան, ինչպես անձնական կյանքը, այդ ժամանակ կենտրոնացել է հայտնի և կայացած դերասան Միլիվոյ «Մավիդ» Պոպովիչի շուրջ, ում հետ ամուսնացել է 1943 թվականին: Չորս տարվա ամուսնացաած էին, երբ ծնվել է նրանց առաջնեկը` Մինան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո նա խաղացել է Շաբաց քաղաքի (1943-1945) և Նիշի (1945-1947) թատրոններում, որից հետո վերադարձել է Բելգրադի Ազգային թատրոն[11][10][12]:
1948 թվականին Սերբական թատրոնի ներկայացուցիչ և Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի (JDP) հիմնադիրներից մեկը` Բոյան Ստուպիցան, ով պատասխանատու էր Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի ստեղծման և այն պետության ժամանակակից թատրոնի նախատիպը դարձնելու համար, Միրոսլավային հրավիրել է նորաստեղծ Հարավսլավիայի դրամատիկական թատրոն (JDP)՝ իր կարողությունները դրսևորելու( tour de force): Մնալով Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում մինչև 1970 թվականը, նա հաճախ խաղացել է այլ բեմերում. 1955-1957 թվականներին` Զագրեբում` Խորվաթիայի ազգային թատրոնում, 1957-1959 թվականներին` կրկին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1959-1963 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում, 1963-1970 թվականներին կրին Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում, և վերջապես, 1970-1979 թվականներին` Բելգրադի Ազգային թատրոնում: Նա հյուրախաղով հանդես է եկել Բելգրադի Atelje 212-ում, Դրամատիկական թատրոնում, Զվեզդարա թատրոնում և Տիտոգրադում Մոնտենեգրոյի ազգային թատրոնում[13][14]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Mira_Stupica_1964.jpg/220px-Mira_Stupica_1964.jpg)
Եվրոպայում խաղացել է որպես հրավիրված դերասանուհի: Վիեննայում, Փարիզում և Մոսկվայում միջազգային ճանաչվել է որպես Պետրունջելա` գերազանց դերասանական խաղով ներկայացնելով Լաուրայի սպասուհուն` խորվաթ դրամատուրգ Մարին Դրժիչի «Դունդո Մարոե» բազմաթիվ բեմերում խաղացված հայտնի պիեսից[15]:
Նրա աշխատանքը Հարավսլավիայի դրամատիկականում Բոյան Ստուպիցայի հետ և նրանց հետագա ամուսնությունը մեծ ազդեցություն է ունեցել Միրայի՝ որպես դերասանուհի հասունացման վրա[16][17][18]: Նա հայտնի էր իր հարուստ արտահայտչությամբ, էմոցիոնալությամբ և ոգեշնչող խառնվածքով, ինչպես նաև դերասանական բազմակողմանի ընդունակություններով, ինչը նրան թույլ է տվել հավասարապես տիրապետել ինչպես դրամատիկական, այնպես էլ կատակերգական դերերին: Այդպիսով նա հաջողությամբ կոտրել է ժանրերի միջև առկա սահմանները[16][19]: Նրա բեմադրություններից շատերը համարվում են սերբական թատրոնի ծաղկաքաղ դերեր[20][21][22]:
Միրա Ստուպիցան, Եվրոպայում հայտնիություն բերած Պետրունջելա դերից բացի, բազմաթիվ նշանավոր հեղինակների հայտնի ստեղծագործություններում է խաղացել: Ինչպիսիք են`
- Ժիվկա (Բրանիսլավ Նուշիչի «Տիկին նախարար»)
- Ժաննա դ՛ Արկ (Բեռնարդ Շոուի «Սուրբ Ժոան» )
- Կոլոմբե ( Ժան Անույլի «Կոլոմբե»)
- Գրուշա Վաշնաձե ( Բերտոլդ Բրեխտի «Կովկասյան կավճով շրջանակը»)
- Լյուսիետ (Կառլո Գոլդոնիի «Կիոջայական տուրուդմբոց»)
- կոմիսար (Վսևոլոդ Վիշնևսկի «Լավատեսական ողբերգություն»)
- Գլորիա ( Ռանկո Մարինկովիչ )
- Միրանդոլինա (Կառլո Գոլդոնիի «Պանդոկի տիրուհին»)
- Մելիտա (Միրոսլավ Կրլեժայի «Լեդա»)
- Սինյորա Իգնասիա (Լուիջի Պիրանդելլոյի «Այս գիշեր իմպրովիզ ենք անելու»)
- Մերի ( Պավել Կոհուտի «Մարիամը կռվում է հրեշտակների հետ»)
- Շերուբին ( Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» )
- Լյուբիցա (Յանկո Վեսելինովիչի «Ջիդո» )
- Գրուշենկա (Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ»)
- Ալեքսանդրա Նեգինա (Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ»)
- Դանիկա (Միլան Ջոկովիչի «Լյուբավ» )
- Մադամ Սան-Ժեն ( Վիկտորիեան Սարդուի «Մադամ Սան-Ժեն»)
- դերասանուհի (Պոլ Կլոդելի «L'Otage»/ «Պատանդը»)
- բարոնուհի Կաստելլի-Գլեմբայ ( Միրոսլավ Կռլեժայի «Պարոնայք Գլեմբայ»)
- Նաստասյա Ֆիլիպովնա (Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»)
- Ջեննի Դայվեր (Բերտրոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան»)
- Աննա Կարենինա (Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» )
- Լեդի Միլֆորդ ( Ֆրիդրիխ Շիլլերի «Ինտրիգ և սեր» ):
Միրա Ստուպիցայի վերջին դերը Ռադմիլա Վոյվոդիչի «Չեռնոգորիայի արքայադուստր Քսենիա» դրամայի արքայադուստր Քսենիայի դերն է եղել 1994 թվականին:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ «Preminula Mira Stupica: Glumica veka otišla u večno sećanje». www.novosti.rs. 19 August 2016. Վերցված է 19 August 2016-ին.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ «Mira Stupica danas slavi 90. rođendan». Telegraf. 17 August 2013. Վերցված է 7 December 2014-ին.
- ↑ «BIOGRAFIJA Mira Stupica». Puls. 22 August 2013. Արխիվացված է օրիգինալից 20 April 2015-ին. Վերցված է 7 December 2014-ին.
- ↑ «Preminula Mira Stupica». Alo!. 19 August 2016. Վերցված է 16 September 2016-ին.
- ↑ «Kako je Mira Stupica govorila o bratu Bori: Njega smo najviše začikavali». Blic. 10 July 2014. Վերցված է 7 December 2014-ին.
- ↑ 10,0 10,1 Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Ko je ko u Srbiji 1996, page 547. Bibliofon. 1996.
- ↑ 16,0 16,1 Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
- ↑ Ko je ko u Nedićevoj Srbiji 1941–44, page 469-470. Prosveta. 2009. ISBN 978-86-07-01889-5.
- ↑ Đorđe Bajić (19 August 2016). «In memoriam: Mira Stupica (1923–2016)» (սերբերեն). Film Center Serbia.
- ↑ General Encyclopedia of the Yugoslav Lexicographical Institute, III edition, Vol 7, Raš-Szy. Miroslav Krleža Institute of Lexicography. 1981.
- ↑ «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 25 September 2013.
- ↑ «Mira Stupica proslavila 90. rođendan» (սերբերեն). Radio Television Serbia. 17 August 2013.
- ↑ «Preminula Mira Stupica» (սերբերեն). Radio Television Serbia. 19 August 2016.