Չարլզ Քերթիս
Չարլզ Քերթիս (անգլ.՝ Charles Curtis, հունվարի 25, 1860[1][2], Տոպիկա, ԱՄՆ - փետրվարի 8, 1936[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, 1907-1913 և 1915-1925 թվականներին եղել է սենատոր, 1929-1933 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը[3]։
Կենսագրություն
Չարլզ Քերթիսը ծնվել է 1860 թվականի հունվարի 25-ին Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում։ Ունի անգլիական, շոտլանդական և վալլիական ծագում[3]։ Մոր կողմից Քերթիսը եղել է Կանզա հնդկական ցեղի առաջնորդի ժառանգորդը[4]։ Չարլզի մայրը նրան ֆրանսերեն է սովորեցրել։ Մոր մահից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել են տատիկն ու պապիկը։ Անսալով տատիկի խորհրդին Քերթիսը կրթություն է ստացել Տոպիկայի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Չարլզը իրավաբանություն է սովորել համատեղելով կես դրույքով աշխատանքի հետ։ 1881 թվականին ընդունվել է փաստաբանների կոլլեգիա[5]։ 1885-1889 թվականներին Տոպիկայում դատախազի կարգավիճակում պրակտիկա է անցել[6]։
Քաղաքական կարիերա
Հանրապետականների կողմից ընդգրկվել է Ներկայացուցիչների պալատի անդամ և հաջորդող 6 տարիների ընթացքում վերընտրվել է այդ պաշտոնում։ Կոնգրեսում աշխատելու ժամանակ, Չարլզ Քերթիսը առանցքային դեր է ունեցել Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերին հողատարածքով ապահովելու գործընթացում[6][7]։ Չարլզի կարծիքով հնդիկներին կհաջողվեր ինտեգրվել քաղաքակիրթ հասարակությանը։ Կառավարությունը, իր հերթին փորձեր է ձեռնարկել համոզելով նրանց ընդունել եվրո-ամերիկյան մշակույթը[7]։ Այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքում կառավարության որոշ անդամների պատշաճության սահմաններից դուրս գալու պատճառով ընտանիքներ են ոչնչացվել[3]։
1907 թվականին Կանզաս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 1912 թվականի նահանգի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել են դեմոկրատները և որպես հետևանք Սենատում Քերթիսի փոխարեն ընտրել են իրենց ներկայացուցչին։
1913 թվականին ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որն իրենից ենթադրում էր, որ սենատորները պետք է ընտրվեին համաժողովրդական քվեարկության արդյունքում։ 1914 թվականին քվեարկության մասնակիցների կողմից Քերթիսը ընտրվել է սենատորի պաշտոնում։ Այդ պաշտոնում մնացել է մինչև փոխնախագահի պաշտոնը ստանձնելը։
1928 թվականին Քերթիսը ընտրվել է փոխնախագահի պաշտոնում։ Մեծ ճգնաժամի սկսվելուց հետո հավանություն է տվել առանց աշխատավարձի կրճատման հնգօրյա աշխատանքային շաբաթին[7]։
Մահ
Չարլզ Քերթիսը մահացել է 1936 թվականի փետրվարի 8-ին սրտամկանի ինֆարկտից[6]։ Թաղվել է Տոպիկայի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 «NationMaster — Encyclopedia: Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին. Վերցված է 2011-03-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 13 (օգնություն) - ↑ «Genealogy of Vice President Charles Curtis - Mother's side: Pappan's (of Charles Curtis)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2010-07-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Charles Curtis, U.S. Senate: Art & History Արխիվացված է Հունվար 4, 2020 Wayback Machine-ի միջոցով:, US Senate.gov, reprinted from Vice Presidents of the United States, 1789—1993, Washington, DC: US Government Printing Office, 1997, accessed 10 August 2008
- ↑ 6,0 6,1 6,2 «Charles Curtis: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-28-ին. Վերցված է 2011-03-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 «US Vice — Presidents — Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին. Վերցված է 2011-03-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 8 (օգնություն)
Արտաքին հղումներ
- «Charles Curtis; Native-American Indian Vice-President; a biography», Vice President Charles Curtis Website
- Whispers Like Thunder the movie web site
- Don C. Seitz, From Kaw teepee to Capitol; the life story of Charles Curtis, Indian, who has risen to high estate, full text, Hathi Trust Digital Library
- Charles Curtis House Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Քերթիս» հոդվածին։ |
|