«Երանուհի Ասլամազյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 45. | Տող 45. | ||
* «Նաիրի Զարյանի դիմանկարը» (1943թ․) |
* «Նաիրի Զարյանի դիմանկարը» (1943թ․) |
||
* «Հայրենադարձ կնոջ դիմանկարը» (1945թ․) |
* «Հայրենադարձ կնոջ դիմանկարը» (1945թ․) |
||
* Կոլխոզի նախագահ Ս.Վարդանյանի դիմ.» (1946թ․) |
* «Կոլխոզի նախագահ Ս.Վարդանյանի դիմ.» (1946թ․) |
||
== Պարգևներ == |
== Պարգևներ == |
08:09, 16 փետրվարի 2020-ի տարբերակ
Երանուհի Ասլամազյան | |
---|---|
Ի ծնե | Երանուհի Արշակի Ասլամազյան |
Ծնվել է | 1910, ապրիլի 15 (28) |
Ծննդավայր | գյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ |
Վախճանվել է | 1998, փետրվարի 4 |
Մահվան վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1937)[1] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Պարգևներ | |
Երանուհի Ասլամազյան Վիքիդարանում | |
Eranuhi Aslamazyan Վիքիպահեստում |
Երանուհի Արշակի Ասլամազյան (1910, ապրիլի 15 (28), գյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ - 1998, փետրվարի 4, Մոսկվա), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի քույրն է։
Կենսագրություն
ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է 1910 թվականի ապրիլի15-ին` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում: Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները: 1929 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը (դասատուներ` Սեդրակ Առաքելյան, Ստեփան Աղաջանյան), 1939 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (Ա.Օսմյորկին, Ա.Սավինով)։
Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պաննոներ[3]։
Նկարչուհու գիտակցության մեջ Արարատն[4] ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ:
Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կազմակերպված զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով, որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները: Երանուհի Ասլամազյանն իր արվեստով մեծ ուշադրություն է դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը: Նրա մոտիվները կարծես մշտապես կրկնվող, բայց ամեն անգամ նոր ստեղծագործական խնդիրներ հետապնդող և նոր լուծումներ առաջարկող թեմաներ են,որոնց նպատակն է ոչ թե հանդիսատեսին որևէ եզրակացության հանգեցնելը,այլ թույլ տալ մտածելը:
Ստեղծագործություններ
- «Աշխատանքի հերոս Խ. Վարդանյանի դիմանկարը» (1946, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
- «Արագածի հովիտը» (1955, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
- «Հովսեփ Օրբելու դիմանկարը», (1951, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Այրիվանք» (1956, ՀԱՊ)
- «Լավաշ են թխում» (1955, Դրեզդենի պատկերասրահ)
- «Նատյուրմորտ։ Արևելյան ամանեղեն» (1967, Դրեզդենի պատկերասրահ)
- «Հայաստանի մրգերը» (1985)
- Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում և Լենինգրադում (1958)։
- «Փափախով տղան» (1937թ.)
- «Կարմիր լեռը» (1938թ.)
- «Ջաղացպանյանի դիմանկարը» (1940թ․)
- Յասաման «Եղրևանի» (1942թ.)
- Փոքրիկ բակ (1943թ․)
- «Նաիրի Զարյանի դիմանկարը» (1943թ․)
- «Հայրենադարձ կնոջ դիմանկարը» (1945թ․)
- «Կոլխոզի նախագահ Ս.Վարդանյանի դիմ.» (1946թ․)
Պարգևներ
- 1945 թվականին պարգևատրվել է 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի համար տարած անվեհեր աշխատանքի համար
- 1956 թվականին ստացել է շնորհակալագիր սովետական կանանց նվիրված հանձնաժողովի կողմից «Սովետական սոցիալիստական միության մեջ կանանց հավասարություն » միջազգային սեմինարի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու համար
- 1957 թվականին ստացել է շնորհակալագիր «Մոսկվայի սովետական նկարիչների խորհրդի» կողմից կին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին մասնակցելու համար ,որը կազմակերպվելէ սովետական կանանց հանձնաժողովի նախաձեռնությամբ, որի նպատակը կանաց իրավահավասարությունն է: Խրախուսական է ստացել՝ Խորհրդային սոցիալիստական միության «Կոմիտետ 5-րդին » նվիրված սովետական կանանց դերի ամրապնդման համար և սոցիալաիստական միության մեջ մշակույթի կառուցողականության խթանման համար: Մասնակցել է«Աղջիկների տոնը» միջազգային երիտասարդական փառատոնին:
- 1958 թվականին սկսել է աշխատել խեցեգործության մեջ
- 1959 թվականին շրջագայում է Եվրոպայով՝ Բելգիա, Հոլանդիա, Իտալիա , ստեղծում էտյուդներ, ճեպանկարներ
- 1961 թվականին Ճամփորդություն դեպի Հնդկաստան, Ցեյլոն. ջրաներկ-գործերի և մատիտանկարների ստեղծում
- 1962 թվականին տուրիստական ուղևորություն դեպի Եգիպտոսոս]]: Ճանապարհորդական էտյուդների և ճեպանկարների ստեղծում
- 1963 թվականին պարգևատրվել է Մոսկվայի « Ռուսաստանի սովետական դաշնության սոցիալիստական հանրապետության » կողմից « Արարատ» կտավի համար՝ լավագույն ստեղծագործության համար,որը իրականցվել է «Վարդանիկ» կոլխոզի ակումբի համար: /համատեղ Մ.Ա.Ասլամազյան/
- Համարվել է «Կանանց համաշխարհային համագումարի» թղթակիցը Մոսկվայում/ 1963 թվական,24-29 հուլիս/
- Ճամփորրդությունը Ճապոնիա.ջրաներկ -աշխատանքների և մատիտանկարների ստեղծում
- 1964 թվականին ստացել է շնորհալակագիր` ՌՍԴՍՀ –ան Մոսկվայի բաժնի «Նկարիչների խորհրդի» և ՄՆԽԿ պարտ-խմբի կողմից ակտիվ աշխատանքի համար,որն իրականացվել է 1964թվականին `մշակութային շաբաթի շրջանակներում:
- 1965 թվականին արժանացել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության կողմից վաստակավոր նկարչի կոչման.Ստեղծագործական գործուղման է մեկնել Իտալիա:
- 1966-1984 թվականին Սովետական միության բարեկամության/ Սովետական սոցիալիստական միության երկրներ-Շրի –Լանկա/ և արտասահմանյան երկրների մշակութային կապերի գործադիր կոմիտեյի անդամ,
- 1967-պարգևատրվել է հոբելյանական ցուցահանդեսի հանձնաժողովի կողմից Հոկտեմբերի 50 ամյակին կապակցությամբ
- 1970 թվականին պարգևատրվել է ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ-ի կողմից հոբելյանական ցուցահանդեսին մասնակցելու կապակցությամբ՝ նվիրված Վ.Ի.Լենինի 100 ամյակին:
- 1971 թվականին պարգևատրվել է պատվոգրով ՍՄԲԿԽ և արտասահմանայան երկրների հետ մշակութային կապերի ձևավորման մեջ ակտիություն ցուցաբերելու և Սովետական միության ու Ցեյլոնի միջև միջմշակութային բարեկամական կապերը ամրապնդելու , զարգացնելու համար
- 1973 թվականին գործուղումը ակվարելիստ-նկարիչների խմբի հետ դեպի Պրիկամե՝ Պերմ, Չերդին, Սոլիկամսկ, Բեռեզնյակ, Պյոտր Չայկովսկիի.ջրաներկ- աշխատանքների ստեղծում
- 1975 թվականին հուշաշքանշանով պարգևատրում «Սովետական Ռուսաստան» խորագրով հանրապետական նկարչական ցուցահանդեսի ժամանակ
- 1977 թվականին-պարգևատրվել է հուշաշքանշանով՝ հանրապետական «ՄԵծ հայրենականի 60 ամյակին» նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար
- 1978 թվականին շնորհվել է պատվոգրով ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ կողմից «Նկարիչների տան» ակտիվ գործունեության համար,1977-1978, Արժանացել է« Աշխատանքի վետերան» շքանշանի
- 1979 թվականին պարգևատրվել է հատուկ պատվոգրով ՌՍԴՍՀ –ան «Նկարիչների միության» ակտիվ աշխատանքի համար «Նկարիչների տան խորհրդի »համար
- 1980 թվականին ստեղծագործական գործուղում Իտալիա. Էտյուդների շարքի ստեղծում
- Հատուկ պատվոգրով պարգևատրում `« Սովետական հասարակության բարեկամության միության և միջմշակութային կապերի» մեջ մեծ ներդրման համար ,Սովետական Միության և Շրի -Լանկայի բարեկամական կապի ստեղծման 20 ամյակի ամրապնդման մեջ ակտիվություն ցուցաբերելու համար: Պարգևատրվել է հուշանվերով՝ ՍՍՀՀ 60 ամյակի նվիրված և Կոմունիստական կուսակցության տարածման համար Հայաստանում:
- 1981 թվականին գործուղում ՌՍԴՍՀ –ան ՆՄ-ի ստեղծագործական խմբի հետ դեպի “Горячий Ключ”.ստեղծում է բնանկարներ,դիմանկարներ[5]:
Պատկերասրահ
-
«Ասլամազյան քույրերի թանգարան», Գյումրի
-
«Ասլամազյան քույրերի թանգարան», Գյումրի
-
«Ասլամազյան քույրերի թանգարան», Գյումրի
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն)