Անդրանիկ Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Քոչար
Andranik Kochar-Photo by Vahan Kochar.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1919(1919-12-24)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էմարտի 29, 1984(1984-03-29) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՀայֆիլմ, Հայաստանի ազգային պատկերասրահ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԵրեխաներՎահան Քոչար
Andranik Kochar Վիքիպահեստում

Անդրանիկ Մելիքի Քոչար (Քոչարյան, դեկտեմբերի 24, 1919(1919-12-24), Ալեքսանդրիա, Եգիպտոս - մարտի 29, 1984(1984-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին[1]:

«Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն[2][3]:

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948, 1957, 1959, 1961, 1964, 1972, 1974, 1977, 1979, 1996, 2013 թթ.), Ռիգայում (1960 թ.), Լենինգրադում (1961 թ.), Մոսկվայում (1965 թ.), Լիտվայում (1980 թ.), Բուլղարիայում (1987 թ.), Ուկրաինայում (1988 թ.), Ֆրանսիայում (1995 թ.), Սալոնիկում (1996 թ., միջազգային ցուցահանդես, հայր և որդի), Լոնդոնում (1999 թ., «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի):

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:

 Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “World Press Photo”-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963 թ.
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965 թ.
  • “World Press Photo”-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966 թ.
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968 թ.
  • “World Press Photo”-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969 թ.
  • “World Press Photo”-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971 թ.
  • “Venus” միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971 թ.

 Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Մելիք
  • Մայր՝ Էժենի
  • Կին՝ Հասմիկ Զաքարյան
  • Որդի՝ Վահան Քոչար
  • Դուստր՝ Զվարթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007 թ.:
  • Թոփչյան Ս., Անդրանիկ Քոչարը և լույսը, 1961 թ. (Անհունի անդրադարձը. գրականագիտական հոդվածներ, 1982 թ.):
  • Պարսամյան Ա., Լուսանկարչի աշխարհը (Հայրենիքի ձայն, 20.X.1971 թ.):
  • Խաչատրյան Ռ., Անդրանիկ Քոչար -75, Ասաց` կանգ առ ակնթարթ, ու ակնթարթը հավերժացավ (Ազգ, 10.XI.1994 թ.):
  • Ափինյան Ա., Մարդը, որ հրաշքներ էր գործում (Հայաստանի Հանրապետություն, 29.IX.1994 թ.):
  • Морозов С., Творческая фотография, М., 1989 թ., с. 47.
  • Чибисов К., Очерки по истории фотографии, М., 1987 թ., с. 90.