«Պատանի գայլը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 234. | Տող 234. | ||
| rowspan="2" ' Պատանի Գայլը (եթերաշրջան 6) |6<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Season_6|title=Season 6|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> |
| rowspan="2" ' Պատանի Գայլը (եթերաշրջան 6) |6<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Season_6|title=Season 6|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> |
||
|10 |
|10 |
||
| style="padding: 0 8px;" | |
| style="padding: 0 8px;" |2016 |
||
| style="padding: 0 8px;" |{{end date|TBA}} |
| style="padding: 0 8px;" |{{end date|TBA}} |
||
|- |
|- |
20:00, 17 Հուլիսի 2016-ի տարբերակ
Պատանի գայլը Teen Wolf | |
---|---|
Չենք կարող հետ դառնալ | |
Ժանր | Պատանեկան դրամա Միստիկ Սարսափ Էքշն Գերբնական Սիրային Կատակերգություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Teen Wolf? |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆֆ Դևիս |
Գլխավոր դերերում | Դենիել Շերմեն |
Պրոդյուսեր | Ջեֆֆ Դևիս, Մարտի Ադելսթեին, Ջոզեֆ Ջենիեր և ուրիշներ |
Գործադիր պրոդյուսեր | Ջեֆֆ Դևիս |
Երաժշտություն | Dino Meneghin? |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա և Beacon Hills? |
Նկարահանման վայր | Ատլանտա և Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 100 |
Էկրաններին է | հունիսի 5, 2011[1]-ից սեպտեմբերի 24, 2017-ը |
Հեռուստաալիք | MTV |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Պատանի գայլը (անգլերեն՝ Teen Wolf[2]), երիտասարդական միստիկ-դրամա ժանրի ամերիկյան սերիալ։ Սերիալի հիմք է ծառայել 1985 թվականին նկարահանված ֆիլմը։ «Պատանի գայլի» պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 5-ին՝ MTV ալիքով։
Քննադատները սերիալին տվել են 100 բալից 61-ը։ Առաջին սերիան հավաքել է 2,18 միլիոն դիտում։
Սյուժե
Սերիալը Սքոթթի և նրա ընկերների մասին է։ Սքոթթը ապրում էր սովորական դեռահասի նման, բայց նրա կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նա դարձավ մարդագայլ։ Առջևում նրան սպասվում են շատ փորձություններ։ Սքոթթը նաև սիրահարվում է Էլլիսոնին, ում հայրը մարդագայլերի որսորդ է։ Բայց նրա կողքին կանգնած են նրա ընկերները։
Կերպարներ
Գլխավոր կերպարներ
- Սքոթթ ՄաքՔոլ[3] (Թայլեր Փոուզի) - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա թինեյջեր, ով Փիթեր անունով մարդագայլի կծելուց հետո դառնում է մարդագայլ։ Քիչ ուշ Սքոթթը դառնում է ալֆա։
- Էլլիսոն Արջենթ [4](Քրիսթալ Ռիդ) - որսորդների ընտանիքում մեծացած 17-ամյա թինեյջեր։ Նա եղել է Սքոթթի ընկերուհին և առաջին սերը։ Նրանց կապին դեմ է եղել իր ամբողջ ընտանիքը, քանի որ մարդագայլերը Արջենթների թշնամիներն են։ Սքոթթից բաժանվելուց հետո հանդիպել է Այզեք Լեհիի հետ։ Էլլիսոնը եղել է իսկական որսորդ և վախճանվել որպես հերոս՝ փրկելով իր ընկերների կյանքը։
- Սթայլզ Սթիլինսկի[5] (Դիլան Օ'Բրայեն) - 16-ամյա կատակասեր, ոչ հայտնի աշակերտ, պահեստային լաքրոսսի խաղացող և հավատարիմ ընկեր։ Նրա հայլը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։
- Դերեք Հեյլ[6] (Թայլեր Հեքլին) - մարդագայլ, ով օգնել է Սքոթթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։
- Լիդիա Մարթին[7] (Հոլլանդ Ռոդեն) - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է բենշի։
- Ջեքսոն Ուիթմոր [8](Քոլթոն Հեյնս) - 16-ամյա թինեյջեր, ով լաքրոսսի թիմի քո-կապիտանն է։ Նրա հանդիպել է Լիդիա Մարթինի հետ, իսկ լավագույն ընկերը Դեննին է։ Դերեթի կծելուց հետո Ջեքսոնը դառնում է քանիմա (մարդագայլ-մողես)։ Սակայն Լիդիայի սերը նրան փրկում է և Ջեքսոնը դառնում է մարդագայլ:
- Քիրա Յուկիմուրա[9] (Արդեն Չո) - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։
- Մալիա Թեյթ [10](Շեյլլի Հեննիգ) - մարդագայլ, ով 8 տարի անցկացրել է քայոթի կերպարանքի մեջ։ Սքոթթի և ընկերների շնորհիվ դառնում է մարդագայլ, իսկ քիչ ուշ պարզվում է, որ Փիթերի դուստրն է։
- Լիամ Դանբար[11] (Դիլան Սփրեյբերրի) - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոսս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթթի շնորհիվ։ Սքոթթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։
Երկորդական կերպարներ
- Ջորդան Փերրիշ (Ռայան Կելլի) - աշխատում է ոստիկանությունում որպես շերրիֆի օգնական։ Նա նույնպես ունի գերբնական կարողություններ (ցերբեր): Տիրապետում է կրակին։
- Այզեք Լեհի (Դենիել Շերմեն) - 16-ամյա թինեյջեր, ում Դերեքը դարձրել է մարդագայլ:
- Փիթեր Հեյլ (Իեն Բոեն) - ի ծնե մարդագայլ է, այնուհետև դարձել է ալֆա։ Հեյլերի ընտանիքի վերջին ժառանգներից է։ 6 տարի եղել է կոմայի մեջ։ Կարծում էր, թե սպանել է Քեյթ Արջենթին, սակայն նրան դարձրել է մարդագայլ։
- Մելլիսա ՄաքՔոլ (Մելիսա Փոնզիո) - Սքոթթի մայրը, ով աշխատում է հիվանդանուցում որպես բուժքույր։
- Շերիֆ Սթիլինսկի (Լինդեն Էշբի) - Սթայլզի հայրն է և քաղաքի շերիֆը։
- Բժիշկ Ալան Դիթոն (Սեթ Գիլլիամ) - վետերինար կենդանիների կլինիկայում, որտեղ աշխատում է Սքոթթ ՄաքՔոլլը։ Իր 90% ժամանակը նա վատնում է կատուներին և շներին բուժելուն, իսկ մնացած 10%-ը` մարդագայլերին։ Լավ է վերաբերվում Սքոթթին և օգնում է նրան և նրա ընկերներին դժվար պահերին։ Նա Տալիի Խեյլի խորհրդատուն էր, մինչ նրա մահը։
- Քրիս Արջենթ (Ջեյ Ար Բորն) - Էլլիսոնի հայրը և որսորդ։ Նրա կարգախոսն է ՝ «Մենք որսում ենք նրանց, ովքեր որսում են մեզ»:
- Ջերարդ Արջենթ (Մայքլ Հոգան) - Էլլիսոնի պապն է, 2-րդ եթերաշրջանի գլխավոր անտուգոնիստը։ Եկավ քաղաք, որպեսզի վրեժխնդիր լինի Քեյթի համար և կազմակերպեց մարդագայլերի զանգվածային որս, չեղյալ համարելով կոդեքսը։ Էլլիսոնի ուղեղը լվանում է այնքան շատ, ինչպես անում էր Քեյթը։ 2-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ իրականում նա մահանում է քաղցկեղից, և նրա իրական նպատակն էր մարդագայլի խայթոց ստանալ, որպեսզի ապաքինվեր։ Ոչ սկզբունքավոր և էգոիստ մարդ, որը պատրաստ է սպանել յուրաքանչյուրին, անգամ սեփական երեխաներին։ Սքոթթը խաբում է նրան և աննկատելիորեն տալիս է կեղծ դեղահաբեր, որոնք պարունակում էին սնձի փոշի, և Ջերարդը չի վերականգնվում։ Նա մնում է Արջենթների տանը ապրելու, սահմանափակվում է սայլակով։ Հիվանդության պատճառով միշտ ցավեր է զգում։ Վերադառնում է 5-րդ եթերաշրջանի երկորդ մասում:
- Քեյթ Արջենթ (Ջիլլ Վագներ) - մինչ "մահանալը" եղել է որսորդ, ով ոչնչացրել է գրեթե բոլոր Հեյլերին։ Նա վերադաևձել է 4-րդ եթերաշրջանում որպես յագուար-մարդագայլ։
- Վիկտորիս Արջենթ (Էդդի Մեյս) - Քրիս Արջենթի կինը և Էլլիսոնի մայրը։ 2-րդ սեզոնում ցանկանում է սպանել Սքոթթին, սակայն Դերեքը նրան կծում է։ Չկարողանալով համակերպվել` նա ինքնասպան է լինում։
- Մարզիչ Բոբբի Ֆինստոկ (Օրնի Ադամս) —Լաքրոսս խաղի դպրոցական խմբի մարզիչ։ Կարող է լինել անհամբերատար և խրախուսական կայծեր է տալիս մասնակիցներին խաղի ժամանակ։
- Դեննի Մահիլանի (Կիաու Կաուանուի) - լաքրոսսի դպրոցական թիմի խաղացող։ Ջեքսոնի մետերիմ ընկերը։
- Միստեր Հարրիս (Ադամ Ֆրիսթոու) - քիմիայի ուսուցիչ, որը միշտ նկատողություն էր անում Սքոթթին և Սթայլզին։ Շերրիֆին պատմել է, թե ով էր Հեյլերի տան հրդեհի հեղինակը։ Նա զոհաբերվեց ռիտուալի համար։
- Իթան և Էյդան (Չարլի Քարվեր և Մաքս Քարվեր) - երկվորյակ եղբայրներ, ալֆաների ոհմակի անդամներ, կարողանում են իրար միանալով դառնալ մեկ հսկա մարդագայլ։ Իթան` համսեռամոլ, սիրահարված դպրոցական լաքրոսսի թիմում խաղացող Դեննիին։ Էյդանը համակրում է Լիդիային։ 3-րդ սեզոնի վերջում Էյդանը մահանում է Օնիի հարվածից։
- Դևկալիոն (Գիդեոն Էմերի) - ալֆաների ոհմակի գլխավոր։ Դևկալիոնը կույր էր և կուրացել Ջերառդ Արջենթի պատճառով։ Բավականին ուժեղ և համառ մարդգայլ։ Ի վերջո նրա տեսողությունը վերականգնվում է, և նա հեռանում է քաղաքից։
- Կալի (Ֆելլիշա Տերելլ) - միակ աղջիկը ալֆաների ոհմակում։ Նա ոտքերին չի կրում հագուստ։ Դևկալիոնի աջ ձեռքը, բականին ուժեղ մարդագայլ։ Ալֆաների ոհմակին միանալու համար նա մեծ զոհաբերությունների է գնացել. սպանել է իր մոտ ընկերուհուն, ով նաև իր խորհրդատուն էր (Ձեննիֆեր Բլեյք)
- Էննիս (Բրայան Վեյդ) - ալֆաների ոհմակի գլխավորներից մեկը։ Չունի ոչ մի առանձնահատկություններ։ Դերեքի հետ մարտի ժամանակ վիրավորվում է։ Դևկալիոնը անհասկանալի պատճառով սպանում է նրան։
- Պարոն Լեյհի (Ջոն Ուեսլի Շիփփ) - Այզեք Լեյհիի հայրը։ Նա «Բիքոն Հիլլս» գերեզմանի հսկիչն է։ Նա չեր սիրում իր որդուն և ֆիզիկական ու հոգեկան ճնշումների էր ենթարկում։ Սպանվում է քանիմայի ձեռքով։
- Մեթթ Դելեր (Ստիվեն Լանսֆորդ) - դպրոցական, լուսանկարիչ։ Նա ցանկանում էր վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ցավ էին պատճառել։ Նրան դուր էր գալիս Էլլիսոն Արջենթը։ Նա քանիմային կառավարողն էր մինչ Ջերարդը սպանեց նրան։
- Էրիկա Ռեյս (Գեյջ Գոլայտլի) - դպրոցական աղջիկ, ով սիրահարված էր Սթայլզին։ Նա տառապում էր էպիլեփսիայով, նրան չէին սիրում և ծաղրում էին։ Նրան Դերեքը դարձնում է մարդագայլ։ Էրիկային սպանում է ալֆաների ոհմակը։
- Բրեյդեն (Մեգան Թենդի) - փրկել է Այզեքին ալֆաների ոհմակից և շարունակել օգնել։ Նրան Դևկալիոնը սպանում է իր եղունգներով, սակայն պարզվում է, որ նա չի մահացել, այլ վերափոխվել է` դառնալով մարդագայլ։ Կրկին հայտնվում է 3-րդ սեզոնում, Դերեքին և Փիթերին փրկում Արաի Կալավերասից։ Երբ Դերեքը կորցնում է իր մարդագայլի ուժը` Բրեյդան նրան սովորեցնում է ինքնապաշտպանություն զենքով։ 4-րդ սեզոնում նա, Դերեքը և Քրիս Արջենթը գնում են Քեյթ Արջենթին փնտրելու։ 5-րդ եթերաշրջանում համագործակցում է Մալիայի հետ:
- Ջեննիֆեր Բլեյք (Հեյլի Ուեբբ) - անգլերենի ուսուցչուհի Բիյքոն Հիլլսի դպրոցում։ 3-րդ սեզոնի 9-րդ սերիայում պազվում է, որ նա Դարաք է (Դրուիդ, ով շեղվել է ճիշտ ճանապարհից): Ջեննիֆերը զոհաբերությունների է գնում` սպանելով մարդկանց։ Նրան 3-րդ սեզոնի վերջում սպանում է Փիթեր Հեյլը։
- Միս Մարին Մորրելլ (Բյանկա Լոուսոն) - Դպրոցական հոգեբան և ֆրանսերենի ուսուցչուհի «Բիքոն Հիլլս» դպրոցում։ Ալան Դիտոնի փոքր քույրն է։ 3-րդ եթերաշրջանում պատմվում է այն մասին, որ նա Դևկալիոնի խորհրդականն է։ «Ալֆաների համաձայնագիրը» սերիայում Մարին հետապնդվում է ալֆաների կողմից, քանի որ նրանք կարծում են, որ նա ինչ-որ բան գիտի զոհաբերության արարողության մասին, որոնք կատարվում են Բիքոն Հիլլսում։ Միս Մարինը պատմում է նրա մասին, որ Դևկալիոնը սպանել է Էնիսին և ստիպել մտածել, որ դա արել է Դերեք Հեյլը։ Դրա համար Դևկալիոնը վիրավորում է նրան իր բարակ ձեռնափայտով, բայց Սքոթթը փրկում է նրան։ Մորելլը պատմել է նրան Նեմետոնի մասին։
- Ռաֆաել ՄաքՔոլ (Մետյու Դել Նեգրո) - Սքոթթի հայրն է, Մելլիսայի նախկին անուսինն է։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալ լինելով` եկել է քաղաք շերիֆ Ստիլիսնկիին պաշտոնից հեռացնելու և միաժամանակ զբաղվում էր չբացահայտված գործերով: Խառնվում է Նոգիցունեի դիմակայությանը։
- Տեո Ռեյկեն (Քոդի Քրիստիան) - մարդագայլ, փոքր տարիքում սովորել է Սքոթթի և Սթայլզի հետ, սակայն տեղափոխվել է քաղաքից։ 5-րդ սեզոնում Տեոն վերադառնում է քաղաք և ցանկանում միանալ Սքոթթի ոհմակին։ Ավելի ուշ պարզվում է, որ Տեոն իրական չարագործ է և "Սարսափելի բժիշկների" առաջին հաջողված փորձը (ոչ իրական մարդագայլ, հիմերա): Տեոն 5-րդ սեզոնի հաջորդ մասում հավաքում է ոհմակ և ցանկանում ալֆա դառնալ։ 5-րդ եթերաշրաջանի վերջում նրան գետնի խորքից տանում է իր քույրը, որը սպանվել էր Տեոի կողմից:
- Տրեյսի Ստույարտ (Կելսի Չոու) - դպրոցական, ով միշտ մղձավանջներ է տեսնում: Դառում է Սարսափելի բժիշկների փարձարկումներից մեկը: Դառնում թ է քանիմա, միանում է Տեոի ոհմակին: Սպանվում է Տեոի կողմից:
- Հեյդեն Ռոմերո (Վիկտորիա Մոլորես) - մարդագայլ-քիմերա: Լիմաը և Հեյդենը 6-րդ դասարանում եղել են վատ հարաբերությունների մեջ: 5-րդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Լիամի հետ: Եղել է Տեոյի ոհմակի անդամ: Սքոթթը նրան կծել է`դարձնելով սովորական մարդագայլ:
- Կորի (Մայքլ Ջոնսթոն) - սարսափելի բժիշների փորձարկումներից մեկը: Կարող է դառնալ անտեսանելի, եղել է Տեոի ոհմակի անդամ:
- Ջոշ Դիազ (Հենրի Զագա) - Քիմերա, Տեոի ոհմակի անդամ: Տիրապետում է էլեկտրաէներգիային: Նրան սպնում է Տեոն
- Նատալի Մարթին (Սյուզան Ուոլտերս) - Լիդիայի մայրը: Ուսուցչուհի Բիքոն Հիլլսի դպրոցում:
- Նոշիկո Յուկիմուրա (Թեմլին Թոմիթա) - Կիրայի մայրը, նաև` կիցունե (մարդագայլ-աղվես): Իր խոսքերով նա արդեն 900 տարեկան է: Օնիների տերը: 1943 թվականին արթնացրել է նոգիցունեի հոգին:
- Քեն Յուկիմուրա (Թոմ Չոի) - Կիրայի հայրը: Ուսուցիչ:
- Նոգիցունե (Աարոն Հենդրի/ Դիլան Օ'Բրայեն) - 1000 տարեկան չար հոգի: Նա խաբեբա է, ով սնվում է ցավով, ողբերգությամբ, քաոսով: Մտել է Սթայլզի մարմնի մեջ:
- Արայա Կալավերաս (Իվոն Քոլլ) - մեքսիկական որսորդական ընտանիքի ներկայացուցիչ: Որսում է Քեյթ Արջենթին: Տարբերվում է մյուս որսորդներից:
- Մերեդիտ Ուոլքեր (Մայա Էշետ) - բենշնի, որը միշտ օգնում է Լիդիային: Բուժվում է Բիքոն Հիլլսի հոգեբուժարանում: 5-րդ եթերաշրժանում սովորեցնում է Լիդիային ձայնը օգտագործել որպես զենք:
- Մեյսոն Հյուիթ (Կայլին Ռամնբո) - դպրոցական, Լիամի լավագույն ընկերը: 5-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ նրա մեջ է ապրում Ժևոդանյան հրեշը: Լիդիան գոռոցի շնորհիվ ետ է վերադարձնում Մեյսոնին:
- Դոնովան Դոնատի (Աշտոն Մոիո) - հանցագործ: Դարձել է Սարսափելի բժիշկների փորձարկումներից մեկը: Մահացել է դպրոցում Սթայլզի վրա հարձակվելիս:
- Կորրին (Մարիսոլ Նիքոլաս) - Դատարկ գայլուհին` Մալիայի մայրը: Փայլուն տիրապետում է զենքին: Ցանկանում է սպանել աղջկան, քանի որ նա ծվելով վերցել է Կորրինի ուժը: 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում Մալիան վերցնում է նրա ամբողջ ուժը:
- Վալերի Քլարկ (Բեննիտա Ռոբլենդո) - շերիֆի օգնական: Հեյդենի քույրը:
- Սարսափելի բժիշկներ (Մարտի Մատուլիս/Դուգլաս Թայթ/Քեյթլին Դեշել) - գիտնականներ, որոնք տարբեր փորձարկումներ են իրականացնում Բիքոն Հիլլսի գերբնական էակների վրա: Ստեղծում են հիմերաներ: 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում պարզվում է, որ նրանցից մեկը Մարսելն է` Մերի-Ջեն Վլեթի և Սեբաստիանի ընկերը:
- Սեբաստիան Վալեթ (Ժիլլ Մարթինի) - Ժևոդանյան հրեշը: Մերի-Ջեն Վալեթի եղբայրը: Մարդագայլ է դարձել` գայլի ոտնահետքերի հետղից ջուր խմելով: Մտել է Մեյսոնի մարմնի մեջ:
Այլ կերպարներ
- Քոնարդ Ֆենրիս (Ջոն Փոզի) - Այկենի տան գլխավոր բժիշկ:
- Սևերո Կալավարես (Իվո Նանդի) - Արայի Կալավարեսի աջ ձեռքը:
- Տարա Գրեմ (Մեկո Հիլլման) - շերֆի օգնական:
- Տալիա Հեյլ (Ալիսիա Քոպպոլա) - Դերեքի և Կորայի մայրը: Փիթերի քույրը: Եղել է մարդագայլ, ալֆա:
- Պեյջ (Մեդիասոն ՄաքԼաֆլին) - Դերեքի առաջին սերը:
- Ուիլիամ Բարրոու (Դագ Ջոնս) - նախկին ինժիներ-էլեկտրատեխնիկ, որը աշխատում էր ենթակայանում: Հանցագործ: Գտնվում է Նոգիցունեի ազդեցության ներքո:
- Կատաշի (Քերի-Հիրոյուկի Թագավա) - Յակուզիի անդամ:
- Սատոմի Իտո (Լիլի Մարիայ) - մարդագայլ-ալֆա: Ամենահին մարդագայլերից մեկը: Շատ իմաստուն առաջնորդ:
- Բրունսկիյ (Աարոն Հենդրի) - գլխավոր կարգապահը Այկենի տանը: Սպանվում է Փերրիշի կողմից:
- Հենրի Թեյթ (Թոդդ Ստաշվիկ) - Մալիայի խորդ հայրը:
- Հեյեր (Թոդդ Ուլիլիամս) - բժիշկ, Լիամի հայրը:
Հետարքիր փաստեր
- Հեռուստասերիալը նկարահանվել է 1986 թվականի ֆիլմի հիման վրա («Պատանի գայլը[12]»):[13]
- Բանշիի գոռոցները սերիալում իրական են: Ձայնը հեց դերասանուու` Հոլլանդ Ռոդենի ձայն է: Սակայն երորրդ եթերաշրջանի երկրորդ մասից հետո սերիալի ստեղծագործական կազմը օգտագործում է միայն ձայնագրումը, քանի որ դերասանուհու ձայնալարերը սկսել էին վնասվել:
- Չորորրդ լսումներից հետո Դիլան Օ'Բրայենը ստացել է Սքոթթ ՄաՔքոլի[14][15] դերը, սակայն սցենարը կարդալուց հետո հասկացել է, որ իրեն ավելի մոտ է Սթայլզի [16] կերպարը:
- Թայլեր Փոուզին իրականում իր ձախ թևի վրա դաջվածք է արել, և սերիալի սցենարիստները ֆիլմում ևս ավելացրել են դաջվածքի մասին հատվածը: Դաջվածքը հետագայում դառձել է Սքոթթ ՄաՔքոլի ոհմակի նշանը:
- Հոլլենդ Ռոդենը իրականում մասնակցել է Էլլիսոն Արջենթի[17] կերպարի լսումներին, սակայն տեսքով չի համապատասխանել և ստացել է Լիդիայի[18] դերը:[19]
- Սերիալի նկարահամուները տեղի են ունենում Նյու Յորքում:
- 2016 թվականի ապրիլի 11-ին Կիրա Յուկիմուրայի[20] դերակատար Արդեն Չոն պաշտոնապես հայտարարել է, որ լքում է սերիալը այլ նախագծերի պատճառով:[21]
- 1986 թվականի «Պատանի գայլը[12]») ֆիլմը եղել է կատագերգական, սակայն սերիալի ստեղծողները այն վերափախել դրամայի կատագերգական տարրերով:
Դերերում
Հիմնական Կազմ
Դերասան | Կերպար | Էպիզոդ | Եթերաշրջան | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||||
Թայլեր Փոուզի | Սքոթթ ՄաքՔոլ | 80 | Մշտական | ||||||
Քրիսթալ Ռիդ | Էլլիսոն Արջենթ | 48 | Մշտական | TBA | |||||
Դիլան Օ'Բրայեն | «Սթայլզ» Ստիլինսկի | 80 | Մշտական | ||||||
Թայլեր Հեքլին | Դերեք Հեյլ | 58 | Մշտական | ||||||
Հոլլանդ Ռոդեն | Լիդիա Մարթին | 74 | Մշտական | ||||||
Քոլթոն Հեյնս | Ջեքսոն Ուիթմորտ | 24 | Մշտական | TBA | |||||
Շեյլլի Հեննիգ | Մալիա Տեյթ | 35 | Պարբերաբար | Մշտական | |||||
Արդեն Չո | Կիրա Յուկիմուրա | 39 | Պարբերաբար | Մշտական | |||||
Դիլան Սփրեյբերրի | Լիամ Դանբար | 28 | Պարբերաբար | Մշտական |
Էպիզոդներ
Եթերաշրջան | Էպիզոդներ | Բնօրինակի թողարկման օր | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի բացում | Եթերաշրջանի փակում | |||
1[22] | 12 | Հունիսի 5, 2011 | Օգոստոսի 15, 2011 | |
2[23] | 12 | Հունիսի 3, 2012 | Օգոստոսի 13, 2012 | |
3[24] | 12 | Հունիսի 3, 2013 | Օգոստոսի 19, 2013 | |
12 | Հունվարի 6, 2014 | Մարտի 24, 2014 | ||
4[25] | 12 | Հունիսի 23, 2014 | Սեպտեմբերի 8, 2014 | |
5[26][27] | 10 | Հունիսի 29, 2015 | Օգոստոսի 24, 2015 | |
10 | Հունվարի 5, 2016 | Մարտի 2, 2016 | ||
6[28] | 10 | 2016 | TBA | |
10 | TBA | TBA |
Մրցանակներ և Նոմինացիաներ
Տարի | Նոմինացիա | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Teen Choice Awards | Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | |
Լավագույն Ամառային Սերիալ | Առաջադրված | |||
Լավագույն Նոր Հայտնիություն | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան | Առաջադրված | |||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի | Քրիսթալ Ռիդ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասանուհի։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | |||
2012 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Awards | Լավագույն Ամառային Սերիալ | Հաղթանակ | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան | Թայլեր Փոուզի | Հաղթանակ | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի | Քրիսթալ Ռիդ | Առաջադրված | ||
Imagen Award | Լավագույն Սերիալի Դերասան | Թայլեր Փոուզի | Առաջադրված | |
ALMA Award | Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր | Հաղթանակ | ||
2013 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Award | Լավագույն Ամառային Սերիալ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր | Թայլեր Փոուզի | Հաղթանակ | ||
2014 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Awards | Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասան։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
Լավագույն չարագործ | Դիլան Օ'Բրայեն | Հաղթանակ | ||
Ուշադրություն գրավող | Թայլեր Հեքլին | Հաղթանակ | ||
Young Hollywood Award | Bingeworthy TV Show | Առաջադրված | ||
2015 | Saturn Awards | Լավագույն Երիտասարդ Դերասան Հեռուստասերիալում | Թայլեր Փոուզի | Առաջադրված |
Լավագույն Երիտասարդական Սերիալ | Առաջադրված | |||
Teen Choice Awards | Լավագույն չարագործ | Սարսափելի բժիշկներ | Առաջադրված | |
Ուշադրություն գրավող | Դիլան Օ'Բրայեն | Հաղթանակ | ||
Լավագույն ամառային սերիալ | Հաղթանակ | |||
Լավագույն ամառային աստղ | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
2016 | People's Choice Awards | Լավագույն ֆենտեզի/գիտաֆանտաստիկ սերիալ | Առաջադրված | |
Saturn Awards | Լավագույն սարսափելի սերիալ | |||
Լավագույն երիտասարդ դերասան | Դիլան Սփրեյբերրի | |||
Լավագույն հյուր | Ստիվեն Բրենդ |
Արտաքին հղումներ
MTV Պատանի գայլը
Պատանի գայլը 1986
Պատանի գայլը 2
IMDb Պատանի գայլը
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Teen Wolf (TV series)». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Derek Hale». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Lydia Martin». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Jackson Whittemore». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Kira Yukimura». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Malia Tate». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Liam Dunbar». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ 12,0 12,1 «Волчонок, 1985 — отзывы, рейтинг — КиноПоиск+». КиноПоиск+. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Оборотень — факты о сериале — КиноПоиск+». КиноПоиск+. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned». Teen.com. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Lydia Martin». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned». Teen.com. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Kira Yukimura». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑
{{citation}}
: Empty citation (օգնություն) - ↑ «Season 1». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 2». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 3». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 4». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 5». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Everything you need to know about 'Teen Wolf' Season 5». Zap2It (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Season 6». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.