Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից


Սոցալիմի հիմնական տնտեսական օրենք (ռուս.՝ Основной экономический закон социализма), սոցիալիստական էկոնոմիկայի շարժման տնտեսական օրենքը, որի բովանդակությունն է՝ սոցիալիստական արտադրության անընդհատ աճի ու կատարելագործման ուղիով հասարակության բոլոր անդամների առավել լիակատար բարեկեցության ու համակողմանի զարգացման ապահովում։ Արտահայտում է սոցիալիստ, արտադրության օբյեկտիվորեն պայմանավորված նպատակը, դրան հասնելու միջոցները։ Բնորոշում է սոցիալիստ, էկոնոմիկայի էությունը, արմատական տարբերություններն ու առավելությունները արտադրության կապիտ․ եղանակի սոցիալիզմին անցնելու համար։ 1944-49 թվականներին ժողովրդադեմոկրատական և սոցիալիստ, հեղափոխությունները հաղթանակեցին Ալբանիայում, Բուլղարիայում, ԳԴՀ-ում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, ՉԺՀ-ում, Ռումինիայում, ՎԴՀ-ում (1976-ից, երկրի միավորումից հետո՝ ՎՍՀ), 1959 թվականին՝ Կուբայում, 1975 ովականին՝ Լաոսում։ Ս․ հ․ ս-ի երկրները միմյանցից տարբերվում են բնական պայմաններով, բնակչության թվով, պատմ․ անցյալով, ազգային ավանդույթներով, տնտեսական և քաղաքական զարգացման մակարդակով։ Դրանց մեջ կան երկրներ, որոնք դեռես մինչե երկրորդ համաշխարհային պատերազմն ունեին բազմամարդ, դասակարգային մարտերում կոփված պրոլետարիատ, իսկ որոշ երկրներում հեղափոխության պահին բանվոր դասակարգը փոքրաթիվ էր, անփորձ։ Այս ամենը առաջ է բերում սոցիալիզմի կառուցման ձեերի զանազանություն, հանգեցնում նրան, որ սոցիալիստ, շինարարության ընդհանուր օրինաչափություններն առանձին երկրների կոնկրետ պայմաններում ձեռք են բերում որոշակի յուրօրինակություն։ Ս․ հ․ ս-ի առկայությամբ սոցիալիստ, շինարարության կարող են ձեռնամուխ լինել և հաջողությամբ իրականացնել նույնիսկ այն երկրները, որոնք չեն անցել կապիտալիզմի զարգացման փուլը, օրինակ, ՍԺՀ։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում սոցիալիստ, հեղափոխության հաղթանակով ստեղծվեց միջպետական հարաբերությունների նոր տեսակ, որի հիմքում ընկած է սոցիալիստ, ինտերնացիոնաչիզմի սկզբունքը։ Այդ սկզբունքը բխում է արտադրության սոցիալիստ, եղանակի բնույթից և բանվոր դասակարգի ու բոլոր աշխատավորների միջազգային խնդիրներից։ Ս․ հ․ ս-ի առաջընթացը տեղի է ունենում ներքին (մանրբուրժ․ և ազգայնական գաղափարախոսության մնացուկներ) և արտաքին (իմպերիալիստ, միջամտություն) դժվարությունների հաղթահարման պայմաններում։ Փորձը ցույց է տվել, որ նոր հասարակարգի հաջող ստեղծումը հնարավոր է միայն սոցիալիզմի կառուցման ընդհանուր օրինաչափությունների կիրառմամբ, որ մարքսիզմլենինիզմի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքներից հեռանալը հանգեցնում է տնտեսական բազիսի և քաղաքական վերնաշենքի լուրջ դեֆորմացիաների (ինչպես, օրինակ, ՉԺՀ-ում), վնասում է Ս․ հ․ ս-ի միասնութայնը։ Եվ, այդուհանդերձ, Ս․ հ․ ս-ի զարգացման գլխավոր և որոշիչ գիծը եղել և մնում է սոցիալիստ, պետությունների միասնության ու համախմբվածության ամրապըն- դումը։ Ս․ հ․ ս-ի կազմավորումը ընթանում էր երկու փոխկապակցված ուղղություններով։ Կապիտալիստ, սիստեմից անջատված երկրներում տեղի էր ունենում նոր հասարակարգի ստեղծման պրոցես, ամրապնդվում էին սոցիալիզմի դիրքերը։ Միաժամանակ սոցիաէիստ․ պետությունների միջե ստեղծվում Էին կայուն տնտ․ և քաղ․ կապեր, որով նրանք սերտորեն համախմբվում Էին սոցիալիստ, ընկերակցության մեջ։ 1940-50-ական թթ․ սահմանագծում Եվրոպայի ժողովրդադեմոկրատական երկրներում (որտեղ քաղ․ իշխանությունն ու տնտ․֊հրամանատարական բարձունքներն ամբողջովին անցել Էին բանվոր դասակարգի ու նրան դաշնակցած գյուղա ձեռքը) սկսվեց ժողովրդական տնտեսության սոցիալիստ, ինդուստրացում ու գյուղատնտեսության սոցալիստական վերափոխում։ 1950-ական թվականներ․- 60-ական թվականներ 1-ին կեսին Եվրոպայի սոցիալիստական երկրների մեծ մասում ստեղծվեց սոցիալիզմի նյութատեխնիկական բազա։ Սկսվեց ձևավորվել աշխատանքի միջազգային սոցիալիստ, բաժանումը, զարգանալ համագործակցությունը՝ երկարաժամկետ տնտեսական համաձայնագրերի հիման վրա։ 50-ական թվականների կեսից երկրների մեծ մասն անցավ համաժողովրդատնտ․ հնգամյա պլանների կոորդինացման, որը դարձավ նրանց տնտեսական համագործակցության հիմնական եղանակը։ Սոցիալիստ, ընկերակցության զարգացման պրոցեսը հանգեցրեց նրան, որ տնտեսապես ու քաղաքականապես առավել սերտորեն միավորվեցին ՏնւոեասկւսՍ փոխօգնության խորհրդի 1949 ու Վար֊ շավայի պայմանագիր 1955 թվականի մեջ մտնող երկրները։ 60-ական թվականներ․ կեսին Ս․ հ․ ս-ի շատ երկրներ ավարտեցին սոցիալիզմի հիմքերի կառուցումը և անցան զարգացած սոցիալիստ, հասարակարգի կառուցմանը։ ԽՍՀՍ-ը թեակոխեց զարգացած սոցիալիզմի փուլը։ Սովետական ժողովուրդը ձեռնամուխ եղավ կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծմանը։ ՏՓԽ-ի երկրները անցան տնտեսական համագործակցության ավելի կատարելագործված ու կոմպլեքսային ձեերի ու զարգացած սոցիալիստ, տնտեսական ինտեգրացիայի (տես Ինտեգրացիա հոդվածը)։ Ս․ հ․ ս․ գործում է սոցիալիզմի տնտ․ օրենքներով։ Համատեղ պլանային գործունեությունը սոցիալիստ, տնտ․ ինտեգրացիայի իրականացման գլխավոր եղանակն Է։ ժամանակակից համաշխարհային սոցիալիստ, տնտեսության օրգանական բաղկացուցիչ մասն է կազմում համաշխարհային սոցիալիստ, շուկան՝ ապրանքադրամային իր համակարգով։ 1971 թվականներին ընդունված և 15-20 տարվա համար նախատեսված սոցիալիստ, տնտեսական ինտեգրացիայի կոմպլեքսային ծրագիրը սահմանեց համագործակցության սկզբունքային հեռանկարներն ու կարևորագույն եղանակները, նրա զարգացման հիմնական նպատակներն ու խնդիրները ժող․ տնտեսության տարբեր ճյուղերում։ Այդ ծրագիրը եղբայրական երկրների փոխհարաբերությունները, նրանց բազմակողմանի համագործակցությունը բարձրացրեց որակական նոր մակարդակի, ավելի նպատակասլաց կողմնորոշեց նրանց դեպի արտադրության տեխ․ առաջադիմությունը, մասնագիտացումն ու կոոպերացումը, բնական ռեսուրսների համատեղ յուրացումը, ժողովրդի բարեկեցության անշեղ բարձրացումը։ Այս ամենի հետևանքով սոցիալիստ, ընկերակցության երկրները 70-ական թվականներին դարձան աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրները։ Նրանց տնտեսական աճման տեմպերը վերջին տասնամյակում կրկնակի անգամ ավելի բարձր Էին զարգացած կապիտալիստ․ երկրների տեմպերից։ 1982 թվականին ՏՓԽ-ի անդամ երկրներին բաժին Էր ընկնում համաշխարհային արդյունաբերության արտադրանքի մոտ 1 /З-ը, որը կազմում Էր զարգացած կապիտալիստ, երկրների արդյունա արտադրանքի ծավալի 3/4-ը։ Եվ թեպետ ՏՓիյ-ի երկրների բնակչությունը կազմում է երկրագնդի բնակչության 1/10-ը, նրանք տալիս են էլեկտրաէներգիայի, նավթի, պողպատի և ածխի համաշխարհային արտադրանքի 20-30 տոկոսը։ Ամբողջ Ս․ հ․ ս․, որը 80-ական թվականների կեսին զբաղեցնում է երկրագնդի տարածքի 26,2%֊ը և ունի նրա բնակչության 32,8%֊ը, տալիս է համաշխարհային արտադրանքի ավելի քան 40%-ը։ Սոցիալիստ, երկրների միջազգային հեղինակության ամրապնդման, նրանց քաղաքականության արդյունավետության համար խոշոր նշանակություն ունի սոցիալիստ․ համագործակցության աճած տնտ․ և ռազմ, հզորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 32 CC-BY-SA-icon-80x15.png