Սիկորաքս (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիկորակսա (արբանյակ)ից)
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Սիկորաքս
(Ուրան XVII)
Sycorax.jpg
Սիկորաքսի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 6 սեպտեմբեր 1997[1] թ. (Ֆիլիպ Նիկոլսոնի, Բրետ Գլեդմանի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Վակելարսի կողմից)
Բացարձակ մեծություն (H) 20,8 V[2]
Հեռավորությունը Ուրանից 12 179 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք 12 179 000 կմ[3]
Էքսցենտրիսիտետ 0,5224[3]
Սիդերիկ պարբերություն 1288,28 օր
Թեքվածություն 148,84° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
159° (խավարածրի հարթության նկատմամբ)[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 82,5(+18, -21) կմ[4]
Մակերևույթի մակերես ~80 000 կմ²
Ծավալ ~2 000 000 կմ³
Զանգված 2,5 × 1018 կգ
Միջին խտություն ~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն 0,04 մ/վ²
Պտույտի պարբերություն 3,6 ժ[5]
Ալբեդո 0,049[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան 64 Կ (−209 °C)

Սիկորաքս (Uranus XVII), Ուրանի ամենամեծ հակադարձ պտույտով անկանոն արբանյակն է։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է Ֆիլիպ Նիկոլսոնի, Բրետ Գլեդմանի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Վակելարսի կողմից 1997 թվականի սեպտեմբերի 6-ին, միաժամանակ Կալիբանի հետ, և ստացել է S/1997 U 2 ժամանակավոր անվանումը[1]։ Պաշտոնապես անվանվել է Ուրան XVII, և ապա ստացել է իր պաշտոնական Սիկորաքս անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոս Կալիբանի մոր անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուղեծիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Սիկորաքսը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին համակդարձ ուղղությամբ, 20 անգամ ավելի հեռու, քան ամենահեռու կաոնավոր արբանյակը՝ Օբերոնը[1]։ Ուղեծիրը չափավոր էքսցենտրիկ է և թեքված։

Ուղեծրի տվյալները ցույց են տալիս, որ այն կարող է պատկանել Սետեբոս և Պրոսպերո արբանյակների հետ նույն դինամիկ խմբին, և հավանաբար ունեն միևնույն ծագումը[6]։

Ֆիզիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկորաքսի տրամագիծը գնահատվում է մոտ 165 կմ[4], այն հանդիսանում է Ուրանի ամենամեծ անկանոն արբանյակը։ Արբանյակը երևում է բաց կարմիր գույնով տեսանելի սպեկտրում[7][6][5], ավելի կարմիր քան Յուպիտերի ամենամեծ անկանոն արբանյակ Հիմալիան, սակայն ավելի պակաս քան Կոյպերի գոտու մարմինները։

Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։

Սիկորաքսի պտույտը իր առանցքի շուրջ գնահատվել է մոտ 3,6 ժամ։ Պտույտը առաջացնում է արբանյակի տեսանելի մեծության 0,07-ով տատանումներ[5]։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Սիկորաքսը որսացվել է Ուրանի կողմից, և իսկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gladman Nicholson et al., 1998
  2. Romon J., de Bergh, C. և այլք: (2001)։ «Photometric and spectroscopic observations of Sycorax, satellite of Uranus»։ Astronomy & Astrophysics 376 (1): 310–315։ Bibcode:2001A&A...376..310R։ doi:10.1051/0004-6361:20010934 
  3. 3,0 3,1 3,2 Sheppard, Jewitt, Table 3, էջ. 523
  4. 4,0 4,1 4,2 Lellouch E., Santos-Sanz P., Lacerda P., Mommert M., Duffard R., Ortiz J. L., Müller T. G., Fornasier S., Stansberry J., Kiss Cs., Vilenius E., Mueller M., Peixinho N., Moreno R., Groussin O., Delsanti A., Harris A. W. (September 2013)։ «"TNOs are Cool": A survey of the trans-Neptunian region. IX. Thermal properties of Kuiper belt objects and Centaurs from combined Herschel and Spitzer observations»։ Astronomy & Astrophysics 557: A60։ Bibcode:2013A&A...557A..60L։ doi:10.1051/0004-6361/201322047։ Վերցված է 7 November 2014 
  5. 5,0 5,1 5,2 Maris Michele, Carraro Giovanni, Parisi M.G. (2007)։ «Light curves and colours of the faint Uranian irregular satellites Sycorax, Prospero, Stephano, Setebos, and Trinculo»։ Astronomy & Astrophysics 472 (1): 311–319։ arXiv:0704.2187։ Bibcode:2007A&A...472..311M։ doi:10.1051/0004-6361:20066927 
  6. 6,0 6,1 Grav, Holman
  7. Rettig, Walsh

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]