Սիլվիա Կրիստել
Սիլվիա Կրիստել ֆր.՝ Sylvia Kristel | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1952[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2012[3][5][6][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ[5][7] |
Գերեզման | Ուտրեխտ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | էրոտիկա |
Ընտրանի | Էմանուել (ֆիլմ, 1974) |
Համատեղ ապրող(ներ) | Յան ՄակՇեյն, Hugo Claus? և Michel Polnareff? |
Սիլվիա Կրիստել (հոլ.՝ Sylvia Maria Kristel, ամբողջ անունը՝ Սիլվիա Մարիա Կրիստել, սեպտեմբերի 28, 1952[1][2][3][…], Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - հոկտեմբերի 17, 2012[3][5][6][…], Հաագա, Նիդերլանդներ[5][7]), հոլանդացի մոդել, դերասանուհի և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվիա Կրիստելը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 14 տարեկան էր։ Հայրը լքել էր ընտանիքը հանուն ուրիշ կնոջ։ Իր «Մերկը» ինքնակենսագրական գրքում Սիլվիա Կրիստելը նշել է, որ երբ 9 տարեկան էր, իր հորը պատկանող հյուրանոցում, տարիքով մարդու կողմից ենթարկվել է սեքսուալ բռնության։
Սիլվիա Կրիստելն իր կարիերան սկսել է 17 տարեկանից՝ որպես մոդել։ 1973 թվականին շահել է «Միս Եվրոպայի հեռուստատեսություն» տիտղոսը և նույն թվականին նկարահանվել հոլանդական «Մերկը ցանկապատից այն կողմ» կինոնկարում։ Որոշ ժամանակ անց նրան նկատել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստ Ժակենը և առաջարկել նկարահանվել իր առաջին մեծածավալ «Էմանուել» (1974 թ.) կինոնկարում։ Այն նկարահանվել է ֆրանսիական գրող Էմանուել Արսանի ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանեց։ Այն համաշխարհային էրոտիկ ֆիլմերի դասական նմուշ է և մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, չնայած, որ սկզբնական շրջանում ֆիլմի ցուցադրությունն արգելված էր շատ երկրներում։ Այդ թեմայով հետագայում նկարահանվեցին ևս վեց պաշտոնական ֆիլմ՝ Սիլվիա Կրիստելի մասնակցությամբ և բազմաթիվ նույնանուն շարունակություններ, չնայած այն հանգամանքին, որ դրանց միջև մտավոր կապն ավարտվել էր արդեն իսկ երրորդ ֆիլմով։
Սիլվիա Կրիստելը նկարահանվել է նաև եվրոպական և հոլիվուդյան այլ ֆիլմերում ևս։ Այդ ֆիլմերից են «Ալիսա կամ վերջին փախուստը» (1977 թ.), «Կոնկորդ. Օդանավակայան 79» (1979 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979թ.), «Մերկ ռումբ» (1980 թ.), «Լեդի Չատերլեյի սիրեկանը» (1981 թ.), «Մասնավոր դասեր» (1981թ.), «Մասնավոր դպրոց» (1983 թ.), «Մատա Հարի» (1985 թ.), «Կարմիր տապ» (1985 թ.), «Կազանովա» (1987 թ.), «Գեղեցկության դպրոց» (1993թ.) և այլն։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվիա Կրիստելն անձնական փոխհարաբերությունների մեջ է եղել բելգիացի գրող Հյուգո Կլաուսի հետ։ 1975 թ-ին ծնվել է նրանց որդին՝ Արթուրը։ Որդու դաստիարակությամբ Սիլվիան համարյա չի զբաղվել, քանի որ զբաղված էր նկարահանումներով։ Հետագայում դերասանուհին դրա համար շատ էր ցավում։
Երկար ժամանակ Սիլվիա Կրիստելը սիրավեպ է ունեցել անգլիացի դերասան Յան Մակշեյնի հետ։ Նրանք միասին նկարահանվել էին «Հինգերորդ հրացանակիրը» («Երկաթե դիմակի գաղտնիքը» 1979 թ.) կինոնկարում։ Այնուհետև ամուսնացել է ռեժիսոր Ֆիլիպ Բլոյի հետ։ Սիլվիան նկարահանվել էր Բլոյի երեք ֆիլմերում, որոնք սակայն տապալվեցին կինովարձույթում, իսկ Բլոն մսխեց դերասանուհու խնայողությունները՝ անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը։
Հետաքրքիր է նաև այն, որ Սիլվիա Կրիստելը եղել է Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի սիրուհին։ Չնայած նախագահը Սիլվիայից մեծ էր 26 տարով, նրանք երկուսն էլ չէին թաքցնում իրենց միջև եղած սիրային կապը։
Սիլվիա Կրիստելը զբաղվում էր գեղանկարչությամբ։ Իր կյանքի վերջին տարիներին նա վաստակում էր իր նկարների վաճառքով և զանազան հեռուստատեսային հաղորդումների մասնակցելով։ 2006 թվականին նա հրատարակել է իր «Մերկը» ինքնակենսագրականը, որը նվիրել է իր որդուն։
11 տարեկանից Սիլվիա Կրիստելը մոլի ծխող էր և ծխում էր հիմնականում առանց ֆիլտրի սիգարեթներ։ Երկար տարիներ տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Նրա մոտ հայտնաբերվել էին մետաստազներ լյարդում։ 2012 թվականին՝ քիմիոթերապիայի հերթական կուրսն անցնելուց հետո, դերասանուհին կաթված է տարել։
Սիլվիա Կրիստելը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քնած ժամանակ, իր հարազատ Ուտրեխտ քաղաքում։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Ֆրանկն ու Եվան | Frank en Eva | Սիլվիա |
1973 | Կատուների պատճառով | Because of the Cats | Հաննի Տրուստ |
1973 | Մերկը ցանկապատից այն կողմ | Naakt over de schutting | Լիլի Մարիշկա |
1974 | Էմանուել | Emmanuelle | Էմանուել |
1974 | Ֆրաու Օ-ի զարմուհին (Ջուլիա) | Es war nicht die Nachtigall | Անդրեա (Ջուլիա) |
1974 | Սավանը գրպաններ չունի | Un linceul n'a pas de poches | Ավրիլ |
1975 | Խաղ կրակի հետ | Le jeu avec le feu | Դիանա Վան Դեն Բերգ |
1975 | Էմանուել 2 (Էմանուել - հակակույս) | Emmanuelle: L'antivierge | Էմանուել |
1976 | Հավատարիմ կինը | Une femme fidèle | Մաթիլդա Լերուա |
1976 | Էմանուել 77 (Սահմանագիծ) | La marge | Դիանա |
1976 | Ալիսա կամ Վերջին փախուստը | Alice ou la dernière fugue | Ալիսա Քերոլ |
1977 | Ռենե - ձեռնափայտիկ | René la canne | Քրիստա |
1977 | Էմանուել 3 (Մնաս բարով, Էմանուել) | Goodbye Emmanuelle | Էմանուել |
1977 | Հինգերորդ հրացանակիրը (Երկաթե դիմակի գաղտնիքը) | The Fifth Musketeer | Մարիա Թերեզա |
1978 | Պաստորալ 1943 | Pastorale 1943 | Մայպ Ալգերա |
1978 | Միստերիաներ | Mysteries | Դանի Կելլան |
1979 | Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) | Letti selvaggi | սինյորա Մարտուչչի, Ջոաննա |
1979 | Կոնկորդ. Օդանավակայան 79 | The Concorde: Airport '79 | Իզաբել |
1980 | Մերկ ռումբ | The Nude Bomb | գործակալ 34 |
1980 | Սերն առաջին դասի վագոնում | Un amore in prima classe | Բեատրիս |
1981 | Միլիոն դոլարանոց դեմք | The Million Dollar Face | Բրետ Դեվերո |
1981 | Լեդի Չատերլեյի սիրեկանը | Lady Chatterley's Lover | Լեդի Կոնստանցիա Չատերլեյ |
1981 | Մասնավոր դասեր | Private Lessons | Նիկոլ Մելլոու |
1981 | Սատանայական մեքենաներ | Les Machines diaboliques | Ջամիլյա Խան |
1983 | Մասնավոր դպրոց | Private School | միս Ռեգինա Կոպոլետա |
1983 | Էմանուել 4 | Emmanuelle IV | Սիլվիա, Էմանուել |
1985 | Մեծ գրազ | The Big Bet | Միշել |
1985 | Մատա Հարի | Mata Hari | Մատա Հարի |
1985 | Կարմիր տապ | Red Heat | Սոֆիա |
1987 | Կազանովա | Casanova | Մադլեն |
1988 | Դրակուլայի այրին | Dracula's Widow | Վանեսա |
1988 | Մեծամիտը | The Arrogant | Ջուլի |
1990 | Տաք արյուն | Hot Blood | Սիլվիա |
1990 | Ավազե դղյակի ստվերում | In the Shadow of the Sandcastle | Անժել |
1992 | Մարմնի լռությունը | Seong-ae-ui chimmuk | - |
1993 | Ընդմիշտ Էմանուել | Éternelle Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուելի վրեժը | La revanche d'Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուելը Վենետիկում | Emmanuelle à Venise | Էմանուել |
1993 | Էմանուելի սերը | L'amour d'Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուելի հմայքը | Magique Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուելի բուրմունքը | Le parfum d'Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուելի գաղտնիքը | Le secret d'Emmanuelle | Էմանուել |
1993 | Էմանուել 7 (Էմանուելը յոթերորդ երկնքում) | Emmanuelle au 7ème ciel | Էմանուել |
1993 | Գեղեցկության դպրոց | Beauty School | Սիլվիա |
1997 | Սեքսանկում | Die Sexfalle | Նիկոլ Ֆուխս |
1997 | Գաստոնի պատերազմը | Gaston's War | Մայպ Վեսեր |
1999 | Ֆիլմ 1 | Film 1 | խնամակալ |
1999 | Ամստերդամյան հեքիաթ | An Amsterdam Tale | Ալմա |
1999 | Հարրին սենյակ է վարձակալում | Harry Rents a Room | միս Պինկի |
2000 | Հրատարակիչները | Lijmen/Het been | Ջին |
2000 | Անհաղթը | Die Unbesiegbaren | Էլիզաբեթ Լոհման |
2001 | Մոռացիր ինձ | Vergeef me | Չիկիտա |
2001 | Ընկերություն | De vriendschap | Սիլվիա |
2001 | Ֆրանսիական կարկանդակ | Sexy Boys | սեքսոլոգ |
2002 | Բանկ | Bank | կին |
2007 | Յուրաքանչյուրն իր կինոն ունի | To Each His Own Cinema | - |
2010 | Երկու արևոտ օր | Two Sunny Days | Անժելա |
2010 | Սվինգ երգող աղջիկները | Le ragazze dello swing | Եվա դե Լեուվ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sylvia Kristel (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133345769 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2012/10/19/arts/sylvia-kristel-60-dies-starred-in-emmanuelle.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Կրիստել» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2012 մահեր
- Հաագա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կին ինքնակենսագիրներ
- Կին կենսագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Հոլանդացի երգչուհիներ
- Հոլանդացի մոդելներ
- Հոլանդացի կին գրողներ
- Հոլանդացի դերասանուհիներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ