Էմանուել Արսան
Էմանուել Արսան ֆր.՝ Emmanuelle Arsan | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Marayat Bibidh և թաի.՝ มารยาท พิพิธ |
Ծնվել է | հունվարի 19, 1932[1][2] |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Վախճանվել է | հունիսի 12, 2005[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Chantelouve |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի, սցենարիստ, մոդել և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Էմանուել |
Ամուսին | Louis-Jacques Rollet-Andriane? |
Ներշնչվել է
| |
![]() |
Էմանուել Արսան (ֆր.՝ Emmanuelle Arsan, իրական անուն՝ Մարայա Ռոլե Ադրիան, ֆր.՝ Marayat Rollet-Andriane, ի ծնե՝ Մարայա Բիբիդ, ֆր.՝ Marayat Bibidh, հունվարի 19, 1932[1][2], Բանգկոկ, Թաիլանդ - հունիսի 12, 2005[1][2], Chantelouve), ֆրանսիացի գրող, առավել հայտնի է Էմանուել գրական կերպարի ստեղծմամբ՝ մի կնոջ, որը տարբեր հանգամանքներում ուսումնասիրել է սեփական սեռականությունը[3]։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարայա Բիբիդը ծնվել է 1932 թվականի հունվարի 19-ին Բանգկոկում՝ թաիլանդական ազնվական ընտանիքում։ Անգլիայում և Շվեյցարիայում ստացել է եվրոպական դաստիարակություն և կրթություն։ 1956 թվականին ամուսնացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանսիացի դիվանագետ կոմս Լուի Ժակ Ռոլե Անդրիանի հետ։ 1959 թվականին Ֆրանսիայում առանց իր՝ հեղինակի անվան հրատարակվել և հայտնիություն է ձեռք բերել «Էմանուել» վեպը։ Հետագա հրատարակությունները եղել են Էմանուել Արսան կեղծանվան ներքո, հետագայում հայտնի է դարձել, որ դա Մերայա Ռոլե Անդրիանն է։ Թեև վեպը կարող է թվալ քվազիինքնակենսագրական, սակայն հետագայում պարզվել է, որ իրական հեղինակը Լուի Ժակ Ռոլե Անդրիանն է (նաև գոյություն ունի տարբերակ, որ վեպը գրվել է «չորս ձեռքի օգնությամբ», այսինքն՝ Լուի Ժակը և Մարայան միասին)[4][5][6]։ Էմանուել Արսան կեղծանունով տպագրվել են ևս մի քանի վեպեր, որոնցից առավել հայտնի են «Էմանուելի երեխաները» (1975), «Լաուրան» (1976), «Լոգանքը» (1979), պատմվածքների գիրք «Էրոսֆերան» (1969) և ինքնակենսագրական-հրապարակախոսական «Toute Emmanuelle»-ը (1978) գիրքը[7]։
1974 թվականին «Էմանուել» (1974) ֆիլմի հաջողությունից հետո, որտեղ գլխավոր դերը խաղում էր Սիլվիա Քրիստելը, Մրայան դարձել է Ֆիլիպիններում քահանայի դստեր էրոտիկ արկածների մասին «Լաուրա» (1976) ֆիլմի նոմինալ ռեժիսոր և սցենարիստ։ Ֆիլմի փաստացի ռեժիսորներն են եղել Լուի Ժակ Ռոլե Անդրիանը և Ռոբերտո Դ'Էտտորե Պյացոլին[8], սակայն նրանք հիասթափված էին պրոդյուսեր Օվիդիո Ասոնիտիսի աշխատանքից և խնդրել էին, որ իրենց անունները չկապվեն նախագծի հետ, ինչի արդյունքում ֆիլմը վերագրվել է անանուն ռեժիսորին։
Մերայան նաև էկրանին է հայտնվել՝ Մարայա Անդրիան բեմական կեղծանվան ներքո (ֆր.՝ Marayat Andriane) 1966 թվականի Ռոբերտ Ուայզի, Սթիվ Մաքքուինի, Քենդիս Բերգենի և Ռիչարդ Ատենբորոյի «Ավազե քար» ֆիլմում, և 1967 թվականին Բարբարա Սթենվիքի հետ միասին ամերիկյան «Մեծ հովիտ» սերիալի «Քարտեզի շրջադարձը» էպիզոդում։ Կինոյում նրա միակ հայտնվելը Էմանուել Արսան անվան ներքո եղել է «Լաուրա» ֆիլմում, որտեղ նա կատարել է Միրտայի դերը։
Էմանուել Արսանը մահացել է 2005 թվականի հունիսի 12-ին հարավային Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կալլաս քաղաքի մոտ գտնվող «Շանթլուվ դ’Էմանուել» վիլլայում, որը պատկանում էր իր ամուսնուն։ Լուի Ժակ Ռոլե Անդրիանը մահացել է 2008 թվականի ապրիլին՝ 90 տարեկանում[9]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմանուել, Emmanuelle (1959), վեպ, (առաջին հրատարակությունը եղել է առանց հեղինակի և հրատարակչի անունները նշելու, Էմանուել Արսան կեղծանունով առաջին հրատարակությունը լույս է տեսել 1967 թվականին),
- Էմանուել, Emmanuelle L’Anti-Vierge (Emmanuelle 2) (1960), վեպ, (առաջին հրատարակությունը եղել է առանց հեղինակի և հրատարակչի անունները նշելու, Էմանուել Արսան կեղծանունով առաջին հրատարակությունը լույս է տեսել 1968 թվականին),
- Epître à Paul VI (1968),
- Nouvelles de l’Erosphère (1969), պատմվածքների գիրք,
- Էմանուել в Риме/Emmanuelle a Rome (1971), վեպ, առաջին անգամ Բի Վան Կլիֆ կեղծանվան ներքո (Bee Van Kleef),
- L’Hypothèse d’Eros (1974),
- Էմանուել, Les enfants d’Emmanuelle (1975), վեպ,
- Sur Emmanuelle. Mon «Emmanuelle» (1974),
- Լաուրա, Laure (1976), վեպ (գրվել է է սեփական իրիական կինոսցենարիի հիման վրա, որի համաձայն՝ 1975 թվականին իտալացի կինեմատոգրաֆիստները համանուն ֆիլմ են նկարահանել, բայց վեպը պարունակում է մի շարք մանրամասներ և տեսարաններ, որոնք ֆիլմում բացակայում են),
- Նեյա, Néa (1976), վեպ,
- Toute Emmanuelle (1978), ինքնակենսագրական-հրապարակախոսական գիրք,
- Ванна, Vanna (1979), վեպ,
- Sainte Louve (1983), վեպ,
- Le Soleils d'Emmanuelle (1988), վեպ,
- Les Débuts dans la vie (1989), վեպ,
- Valadié (1989), մենագրություն ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Վալադյեի ստեղծագործության մասին (ծնվ. 1933);
- Chargee de mission (1991),
- Bonheur (1993),
- Aurélie (1994), վեպ,
- La Siamoise nue (2003), վեպ,
- Bonheur 2 (2008),
- La Philosophie nue (2016), էսսեի հավաքածու (հրատարակվել է հետմահու),
- Livre des cendres d'Emmanuelle (2017), Լուի Ժակ Ռոլե Ադրինիա բանաստեղծությունների գիրք (հրատարակվել է հետմահու), որոնք նվիրված են եղել նրա մահացած կնոջը՝ Մարայեին (բանաստեղծությունները հրատարակչին են փոխանցվել 2007 թվականին, սակայն հրապարակման համար պատրաստվել են միայն 10 տարի անց)։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974, Էմանուել, ռեժիսոր Ժյուստ Ժակեն
- 1975, «Էմանուել 2», ռեժիսոր Ֆրանսիս Ջակոբետի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
- ↑ The New York Times
- ↑ Magazine-litteraire.com
- ↑ Francis Leroi, 70, années érotiques, éditions La Musardine, 1999
- ↑ Laure
- ↑ OpenLibrary.org։ «Emmanuelle Arsan» (անգլերեն)։ Open Library։ Վերցված է 2019-11-16
- ↑ Ovidio G. Assonitis, Beyond the Screen. Il cinema di Ovidio G. Assonitis, «Nocturno dossier», n° 82, May 2009, pp. 46-51
- ↑ «Louis-Jacques Rollet-Andriane» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2020-01-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 2005 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի մոդելներ
- Թաիլանդցի դերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսալեզու գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ