Էմանուել (ֆիլմ, 1974)
Էմանուել ֆր.՝ Emmanuelle | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | էրոտիկ ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, պոռնոգրաֆիկ ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա, sexploitation film? և softcore pornography? |
Հիմք | Emmanuelle? |
Թվական | հունիսի 26, 1974 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Just Jaeckin?[1][2][3][…] |
Պրոդյուսեր | Yves Rousset-Rouard? |
Սցենարի հեղինակ | Ժան-Լուի Ռիշար և Էմանուել Արսան |
Դերակատարներ | Սիլվիա Կրիստել[1][3][4], Ալեն Կյունի[1][3][4], Marika Green?[1][3][4], Christine Boisson?[3], Daniel Sarky?[3][4], Jeanne Colletin?[3], Samantha?[3], Gabriel Briand?[3] և Gregory?[3] |
Օպերատոր | Ռոբեր Ֆրես |
Երաժշտություն | Pierre Bachelet? |
Մոնտաժ | Claudine Bouché? |
Պատմվածքի վայր | Փարիզ, Բանգկոկ և Թաիլանդ |
Նկարահանման վայր | Փարիզ, Թաիլանդ, Բանգկոկ, Չիանգմայ, Grand'Anse Praslin?, Լա Դիգ և Սեյշելյան կղզիներ |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 500 000 $ |
Հաջորդ | Emmanuelle 2? |
IMDb | ID 0071464 |
«Էմանուել» (ֆր.՝ Emmanuelle) ֆրանսիական էրոտիկ ֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին ռեժիսոր Ժյուստ Ժակենի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է Էմանուել Արսանի «Էմանուել» ստեղծագործության էկրանավորում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվանագետի երիտասարդ կինը ամուսնությունից հետո մեկնում է Թաիլանդ։ Ազատ երկրի էկզոտիկան՝ գլխավոր հերոսուհու մի փոքր ձանձրալի կյանքի ֆոնին՝ նրան դրդում է բազմաթիվ սեքսուալ արկածների։ Հարավ-արեւելյան Ասիայում անփորձ հերոսուհու հեշտ եւ ազատագրված էրոտիկ փորձի գեղեցիկ պատմությունը երկար տարիներ հուզում է հանդիսատեսի երեւակայությունը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիլվիա Կրիստել - Էմանուել Գոտյե
- Ալեն Կյունի - Մարիո
- Մարիկա Գրին - Բի
- Դանիել Սարկի - Ժան Գոտյե
- Ժաննա Կոլետեն - Արիանա
- Քրիսթին Բուասոն - Մարի-Անժ, Էմանուելի և Ժանի հարևան
Մշակութային ազդեցություն և գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էմանուել» ֆիլմը բավական համեստ բյուջեի դեպքում ոչ միայն ծախսերը ծածկեց, այլև գերազանցեց այն գրեթե 200 անգամ[5]։
Ֆիլմը պատկանում է եվրոպական եւ համաշխարհային էրոտիկ կինոյի դասականներին։ Ֆիլմը մեծ նշանակություն ունի կինեմատոգրաֆի պատմության համար, քանի որ տոն տվեց այդ ժանրի ֆիլմերին։
Ֆիլմը ավելի քան մեկ տարի գովազդել են, յուրաքանչյուր կինոթատրոնում այն մի քանի տարի է ցուցադրվել։ Ի դեպ, չնայած նման ժողովրդականությանը, ֆիլմն արգելվել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժորժ Պոմպիդուի կողմից։ Միայն նրա իրավահաջորդի՝ Վալերի Ժիսկար դ'Էստենի իշխանության գալուց հետո (նրա սիրուհին գլխավոր դերակատարուհի Սիլվիա Կրիստելն էր[6]) նկարը դուրս է եկել վարձույթ։ Կինոարտադրանքի արտադրության կանոնների պահպանման վերահսկողության ասոցիացիան ֆիլմին շնորհել է «X» կոդը, ինչը թույլ է տվել այն ցուցադրել միայն հատուկ և մասնավոր կինոթատրոններում։
Բնօրինակ Ֆիլմի տևողությունը 105 րոպե է։
Ֆիլմի երգը, որը գրել է Պիեր Բաշլեն (Էրվե Ռուայի համահեղինակությամբ), դարձել է համաշխարհային հիթ։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/emmanuelle-1974
- ↑ http://www.imdb.com/title/tt0071464/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 http://www.ofdb.de/film/7837,Emanuela
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=666.html
- ↑ «Ամենասեքսուալ 5 ֆիլմը ըստ ԿինոՊրեսի. մաս 1 | ԿինոՊրես» (հայերեն)։ 2020-04-01։ Վերցված է 2020-08-18
- ↑ «Фото: Экс-президенту Франции и любовнику Эммануэль — 90»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-18
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էմանուել» -ը Allmovie կայքում
- Եմանուել- ը Փտած լոլիկում
- «Էմանուել»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում