Սթիվ Լեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Լեյսի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Steve Lacy
Ի ծնե անունանգլ.՝ Steve Thomas Lacy-Moya
Ծնվել էմայիսի 23, 1998(1998-05-23) (25 տարեկան)
Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ
ԱնդամակցությունThe Internet?
 Steve Lacy (guitarist) Վիքիպահեստում

Սթիվ Թոմաս Լեյսի-Մոյա (անգլ.՝ Steve Thomas Lacy-Moya, մայիսի 23, 1998(1998-05-23), Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան, կիթառահար և պրոդյուսեր։ Նա հայտնիություն է ձեռք բերել որպես The Internet ալտերնատիվ ռոք խմբի կիթառահար[1][2]։ 2017 թվականին թողարկել է անձամբ արտադրած իր դեբյուտային՝ «Steve Lacy's Demo» մինի ալբոմը[3][4]։ Նա և Ֆրենկ Օուշենը համագործակցել են Tyler, The Creator-ի հետ՝ վերջինիս «911 / Mr. Lonely» սինգլում։ Լեյսին այնպիսի արտիստների երգերի համահեղինակ է, ինչպիսիք են՝ Սոլանժ Նոուլզը[5], Chloe x Halle[6] և Քենդրիկ Լամարը, ում հետ աշխատել է «Pride» երգի վրա։

Իր դեբյուտային՝ «Apollo XXI» (2019) ստուդիական ալբոմն արժանացել է Գրեմմի 62-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» մրցանակի։ Նույն տարում նա համագործակցել է Vampire Weekend-ի «Sunflower» սինգլում։ Այնուհետև նա համագործակցել է Քելվին Հարիսի հետ (մականունը` Լով Ռեգենեռատոր) «Live Without Your Love» երգում, որը ընդգրկվել է Միացյալ Թագավորության չարթերում։

Նրա երկրորդ՝ «Gemini Rights» ստուդիական ալբոմը (2022), ընդգրկվել է Billboard 200 չարթի լավագույն տասնյակում։ Ալբոմի «Bad Habit» սինգլը դարձել է Լեյսիի կարիերայի առաջին երգը, որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը՝ ՏիկՏոկում վիրուսային դառնալուց հետո, որտեղ երգի մի հատված օգտագործվել է ավելի քան 400,000 հոլովակներում։ Երգը առաջադրվել է Գրեմմիի երկու՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում, իսկ ալբոմը արժանացել է «Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ» մրցանակի։ 2023 թվականին «Թայմ» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[7]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Լեյսին ծնվել է 1998 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոն քաղաքում[2][8]։ Մայրը աֆրոամերիկուհի է, իսկ հայրը ֆիլիպինցի[9]։ Նրան և իր քրոջը մեծացրել է մայրը, հայրը հիմնականում բացակայել է նրա կյանքից և սովորաբար այցելել է միայն հատուկ առիթներին։ Լեյսլիի հայրը մահացել է, երբ նա 10 տարեկան էր[9][10][11]։ Լեյսին հաճախել է Նարբոնի ավագ դպրոցը, նախքան մասնավոր դպրոց տեղափոխվելը։ Լեյսին ասել է, որ ինքը մեծացել է ապահով պայմաններում, քանի որ մայրը ցանկանում էր պահպանել իրեն և իր քույրերին այն ժամանակվա Քոմփթոնի հանցավոր միջավայրից[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյսին կիթառով սկսել է հետաքրքրվել յոթ տարեկանում՝ «Guitar Hero» տեսախաղի շնորհիվ, բայց շուտով ցանկություն է հայտնում իրական կիթառ նվագել սովորել[11]։ Ավագ դպրոցի ջազ բենդում նա հանդիպել է The Internet խմբի իր ապագա գործընկեր Ջամել Բրուներին[3][9]։ Նա արտադրել և կատարել իր առաջին երգերը իր iPhone-ով[12][13][14]։ 2013 թվականին նա սկսել է The Internet-ի երրորդ՝ «Ego Death» ստուդիական ալբոմի արտադրությունը, որը առաջադրվել է 58-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում[1]։ Լեյսին աշխատել է The Internet խմբի անդամներ Մեթ Մարտիանսի «The Drum Chord Theory» և Սիդի «Fin» ալբոմների վրա այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ խմբի անդամները թողարկելու են սոլո նախագծեր[15]։ Նա նաև սկսել է երգեր արտադրել Twenty88 դուոյի, Դենզել Քյուրիի, Այզեա Ռեշադի, Ջեյ Քոուլի, GoldLink-ի և Քենդրիկ Լամարի համար, առավել հատկանշական է «Pride» երգը Լամարի «DAMN.» ալբոմից[16], ինչպես նաև մասնակցել է Vampire Weekend-ի «Father of the Bride» ալբոմի ձայնագրություններին[1][17][18]։

«Steve Lacy's Demo»-ն թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին, որի երգերի մեծամասնությունը նա կրկին ստեղծել է իր iPhone-ով[19][20][21][22]։ Նույն թվականին նա նաև գրել և արտադրել է Ռավին Լենայի «Crush» մինի ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարին[23]։ Նա վերամիավորվել է The Internet հետ՝ աշխատելու խմբի՝ «Hive Mind» ալբոմի վրա, որը թողարկվել է 2018 թվականի հուլիսին[24][25]։ Լեյսին շարունակել է պրոդյուսերական աշխատանքը Սոլանժի համար[26][27], ինչպես նաև աշխատել է Կալի Ուչիսի դեբյուտային՝ «Isolation» ալբոմի վրա[28][29][30][31], Մաք Միլլերի «Swimming» ալբոմի վրա[32] և Դև Հայնեսի «Negro Swan» ալբոմի վրա[33][34][35][36]։

Լեյսին 2019 թվականին

2018 թվականին Լեյսին ասալ է, որ աշխատում է YG-ի հետ, և որ բացի իր հեռախոսից սկսել է օգտագործել այլ սարքեր՝ երաժշտություն արտադրելու համար[10]։ 2019 թվականի մարտին նա արտադրել է Սոլանժի՝ «When I Get Home» ալբոմի երկու երգերը[37][38][39]։ Նա նաև մասնակցել է Vampire Weekend-ի «Sunflower» երգում և նույն ամսին նկարահանվել է երգի տեսահոլովակում[40]։ Ապրիլին նա թողարկել է «N Side» սինգլը իր դեբյուտային՝ «Apollo XXI» ալբոմից[41][42][43]։ Նա հայտարարել է «Apollo XXI»-ի թողարկման մասին, որը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 24-ին[11][44][45]։ Իր ալբոմի դեբյուտային շաբաթվա ընթացքում նա թողարկել է ևս երկու սինգլ՝ «Playground» և «Hate CD»[46][47][48]: Ալբոմը առաջադրվել է «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում 62-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը Լեյսիի առաջին Գրեմմի անվանակարգն էր որպես սոլո արտիստ[49]։

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Լեյսին թողարկել է իր վաղ շրջանի աշխատանքների հավաքածուն՝ «The Lo-Fis»-ը[50][51]։ Նրա «Mercury» սինգլն ու տեսահոլովակը թողարկվել են 2022 թվականի հունիսի 16-ին[52][53]։ Նրա երկրորդ՝ «Gemini Rights» ստուդիական ալբոմը թողարկվել է 2022 թվականի հուլիսի 15-ին[54]։ Ալբոմի «Bad Habit» սինգլը դարձել է երգչի կարիերայում առաջինը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 չարթում՝ ՏիկՏոկում թրենդային դառնալուց հետո, որտեղ երգի մի հատված օգտագործվել է հարթակի ավելի քան 400,000 հոլովակներում[55][56][57]։ 2022 թվականի նոյեմբերի 5-ին նա կատարել է «Bad Habit» և «Helmet» երգերը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի ժամանակ[58]

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Fader»-ին տված հարցազրույցում Լեյսին նշել է Թանդերքաթին, Էրիկա Բադուին, Black Moth Super Rainbow խմբին, Ֆարել Ուիլյամսին և Neptunes դուոյին որպես իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած արտիստներ՝ նշելով նաև Փրինսին որպես իր երազանքի համագործակցող արտիստ[1]։ Լեյսին նաև նշել է Weezer, Paramore խմբերին և Ջիմի Հենդրիքսին որպես իր հնչողության վրա ունեցած հիմնական ազդեցություն ունեցող արտիստներ[59]։ Նա նաև նշել է, որ իր՝ պրոդյուսերական գործունեության վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել Մակ ԴեՄարքոն[60]։ Լեյսին նաև ասել է, որ իրեն ամենից հարմար է գրել սիրո և ժամադրության թեմաների մասին[9][61]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Լեյսին քամինգ աութ է եղել որպես բիսեքսուալ[62][63]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apollo XXI (2019)
  • Gemini Rights (2022)

The Internet-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ego Death (2015)
  • Hive Mind (2018)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրում Արդյունք Ծան.
American Music Awards 2022 Տարվա նոր արտիստ Սթիվ Լեյսի Առաջադրված [64]
Սիրված տղամարդ R&B արտիստ Առաջադրված
BET Awards 2023 Տարվա հոլովակ Bad Habit Առաջադրված [65]
GLAAD Media Awards 2023 Ակնառու բեկումնային երաժիշտ Սթիվ Լեյսի Առաջադրված [66]
Գրեմմի 2016 Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ Ego Death Առաջադրված [67]
2020 Apollo XXI Առաջադրված
2023 Տարվա ձայնագրություն Bad Habit Առաջադրված [68]
Տարվա երգ Առաջադրված
Լավագույն փոփ սոլո ելույթ Առաջադրված
Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ Gemini Rights Հաղթանակ
iHeartRadio Music Awards 2023 Լավագույն նոր փոփ արտիստ Սթիվ Լեյսի Առաջադրված [69]
ՏիկՏոկի տարվա հիթ Bad Habit Առաջադրված
Լավագույն նոր R&B արտիստ Սթիվ Լեյսի Առաջադրված
MTV Europe Music Awards 2023 Լավագույն R&B Առաջադրված [70]
MTV Video Music Awards 2022 Ամառվա երգ Bad Habit Առաջադրված [71]
2023 Տարվա երգ Առաջադրված [72][73]
Soul Train Music Awards 2022 Լավագույն նոր արտիստ Սթիվ Լեյսի Առաջադրված [74]
Տարվա երգ Bad Habit Առաջադրված
Տարվա հոլովակ Առաջադրված
Էշֆորդի և Սիմփսոնի երգահանի մրցանակ Առաջադրված
UK Music Video Awards 2022 Լավագույն R&B/սոուլ հոլովակ՝ միջազգային Sunshine Առաջադրված
2023 Helmet Առաջադրված [76]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Musoni, Malcolm (2016 թ․ ապրիլի 7). «Steve Lacy Produced A Grammy Nominated Album, Now He's Ready To Graduate High School». The FADER. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 Monaé, Ashley. «Meet All Six Members of the Internet (Video)». Vibe. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  3. 3,0 3,1 Bromwich, Jonah (2017 թ․ մարտի 10). «Steve Lacy: Steve Lacy's Demo Review». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  4. Bundy, Will (2017 թ․ փետրվարի 23). «Steve Lacy's Solo Debut, Steve Lacy's Demo, Is Here». The FADER. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  5. Arcand, Rob (2019 թ․ մարտի 1). «Solange's When I Get Home Credits Earl Sweatshirt, Panda Bear, Pharrell, More». SPIN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «chloe and halle on Twitter: ""so i follow the bassline x sing away al...». 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Time 100». Time. 2023 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Steve Lacy Songs, Albums, Reviews, Bio & More». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Frank, Alex. «Men: Steve Lacy — FANTASTIC MAN». Fantastic Man. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. 10,0 10,1 Andrews-Duve, Myles (2018 թ․ նոյեմբերի 15). «Steve Lacy: Predicting The Future». Carhartt WIP. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 White, Ryan (2019 թ․ մայիսի 2). «Steve Lacy discusses his debut album, life and love – i-D». iD. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  12. Sandford, Makeda. «INTERVIEW: STEVE LACY IS THE WUNDERKIND CHALLENGING MUSICAL NORMS». Saint Heron. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  13. Leswing, Kif (2017 թ․ ապրիլի 14). «One of Kendrick Lamar's producers makes beats on his iPhone – but he has a problem with the iPhone 7». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  14. Pierce, David (2017 թ․ ապրիլի 14). «The Hot New Hip-Hop Producer Who Does Everything on His iPhone». WIRED. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  15. Strauss, Matthew (2016 թ․ հոկտեմբերի 4). «The Internet's Syd and Matt Martians Announce Solo Albums | Pitchfork». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  16. Pierce, David (2017 թ․ ապրիլի 14). «The Guy Who Produced Kendrick Lamar's Best New Track Did It All on His iPhone». Wired. ISSN 1059-1028. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  17. Renshaw, David (2017 թ․ հոկտեմբերի 3). «Vampire Weekend are working with Steve Lacy on their new album». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. Renshaw, David (2018 թ․ հունիսի 18). «Watch Vampire Weekend debut a new song featuring Steve Lacy». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. «Steve Lacy: Steve Lacy's Demo Review». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  20. Roberts, Randall (2017 թ․ մարտի 10). «California Sounds: Chuck Prophet honors Bobby Fuller; Steve Lacy goes "Dark Red"; Ty Segall sings a trippy ballad». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  21. Webster, McKenzii (2017 թ․ փետրվարի 24). «Steve Lacy's song series 'Steve Lacy's Demo' gives short but sweet vibes». Earmilk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  22. Williams, Rhiannon (2017 թ․ փետրվարի 24). «Musician Steve Lacy releases EP recorded entirely on an iPhone». iNews. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  23. Rindner, Grant. «Ravyn Lenae's Steve Lacy-Produced EP 'Crush' Is Here». Pigeons and Planes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  24. Daramola, Israel (2018 թ․ մայիսի 30). «The Internet Detail New Album Hive Mind, Release "Come Over"». Spin. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  25. Kaye, Ben (2018 թ․ մայիսի 31). «The Internet announce new album, Hive Mind, share "Come Over": Stream». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  26. St. Félix, Doreen (2018 թ․ մարտի 1). «Solange on New Music & Why She's 'Not Interested in Entertainment at This Moment'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Douze, Khalila. «Steve Lacy's Yellow Brick Road | SSENSE». SSENSE.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  28. Hussein, Wandera (2018 թ․ ապրիլի 6). «Here are the full album credits for Kali Uchis's Isolation». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  29. Darville, Jordan (2018 թ․ հոկտեմբերի 29). «Kali Uchis shares 'Just A Stranger' video featuring Steve Lacy». The FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  30. Johnson, Zoe (2018 թ․ հոկտեմբերի 31). «Kali Uchis' "Just A Stranger" Video: Watch Now». VIBE. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  31. Isolation (CD liner notes). Kali Uchis. Virgin Records. 2018.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  32. «Mac Miller – Swimming Album Credits and Stream». iStandard Producers. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  33. «Blood Orange on Instagram: 'Negro Swan Tracklist. August 24th.'». 2018 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  34. «Pigeons and Planes on Twitter: "The new Blood Orange album will feature ASAP Rocky, Steve Lacy, Puff Daddy, and more 👀». Twitter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  35. Bulut, Selim (2018 թ․ օգոստոսի 10). «Puff Daddy, A$AP Rocky and more feature on Blood Orange's new album». Dazed. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  36. Torres, Eric (2018 թ․ օգոստոսի 23). «Blood Orange's Dev Hynes Breaks Down Every Song on His New Album, Negro Swan». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  37. «When I Get Home / Solange». Tidal. 2019 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  38. Minsker, Evan (2019 թ․ մարտի 1). «Solange's New Album When I Get Home Full Credits: Panda Bear, Earl, Tyler, Gucci Mane, More». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  39. Arcand, Rob (2019 թ․ մարտի 1). «Solange's When I Get Home Credits Earl Sweatshirt, Panda Bear, Pharrell, More». Spin. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  40. Schatz, Lake (2019 թ․ մարտի 6). «Vampire Weekend set release date for Father of the Bride, premiere two new songs: Stream». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  41. «Steve Lacy – N Side -Single». iTunes Store. 2019 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  42. Pierre, Alphonse (2019 թ․ ապրիլի 8). «The Internet's Steve Lacy Shares New Song 'N Side': Listen». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  43. Gore, Sydney (2019 թ․ մայիսի 15). «Steve Lacy Officially Reveals the Title of His Debut Solo Album». High Snobiety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  44. Aubrey, Elizabeth (2019 թ․ մայիսի 5). «The Internet's Steve Lacy shares details of a new solo album». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  45. Renshaw, David (2019 թ․ մայիսի 2). «Steve Lacy confirms upcoming solo album in i-D interview». The FADER. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  46. Zidel, Alex (2019 թ․ մայիսի 21). «Steve Lacy Hits The 'Playground' For Another New Song». HotNewHipHop. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  47. Darville, Jordan (2019 թ․ մայիսի 21). «Steve Lacy enters his 'Prince phase' in new song 'Playground'». FADER. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  48. Rettig, James (2019 թ․ մայիսի 23). «Steve Lacy – "Hate CD"». Stereogum. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  49. «2020 GRAMMY Awards: Complete Winners List». Grammy.com. 2019 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  50. «The Lo-Fis by Steve Lacy on Apple Music». 2020 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին – via Apple Music.
  51. Murray, Robin (2020 թ․ նոյեմբերի 16). «Steve Lacy Teases New Demo Compilation». Clash. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  52. «Steve Lacy – Mercury (Official Video)». Spotify. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  53. «Single: Mercury by Steve Lacy». YouTube. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  54. Beaumont-Thomas, Ben (2022 թ․ հուլիսի 8). «'I'm just weird!' Meet Steve Lacy, the sexed-up heir to Stevie Wonder and Prince». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  55. «How Steve Lacy Scored the No. 1 Song in the Country With "Bad Habit"». GQ (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին. «..."Bad Habits" got a boost from TikTok. A clip of the hook has soundtracked half a million videos on the platform...»
  56. Brown, August (2022 թ․ հոկտեմբերի 10). «Led by a surprise No. 1 hit, Steve Lacy redefines the rock star for Gen Z». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին. «..."Bad Habit," his bummed-out yet deliriously horny TikTok viral hit turned Billboard Hot 100 smash...»
  57. Geraghty, Hollie (2022 թ․ հոկտեմբերի 4). «Steve Lacy lands first Number One with 'Bad Habit'». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  58. «'SNL': Amy Schumer to Host With Steve Lacy Debuting as Musical Guest». Variety. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  59. «Steve Lacy's Music Influences Include Paramore And 'Guitar Hero'». UPROXX (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  60. «The Internet: Favorite Producers of All Time [S2 Ep. 4] – Beats1 (Apple Music)». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին – via YouTube.(չաշխատող հղում)
  61. Dwyer, Vincent (2018 թ․ փետրվարի 7). «There's a reason everybody loves Steve Lacy – Acclaim Magazine». Acclaim. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  62. «Hip-Hop Artist Steve Lacy Says He's Bisexual But Would Never Date A Black Guy». www.logotv.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  63. «The Internet guitarist Steve Lacy confirms he's bisexual – but says he won't date black guys». Attitude.co.uk (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  64. «MTV VMAs 2022 Nominees Announced: See the Full List Here». Pitchfork (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  65. Garcia, Thania (2023 թ․ հունիսի 8). «2023 BET Awards: Drake and Glorilla Lead Nominations, Followed by 21 Savage and Lizzo». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  66. Complex, Valerie (2023 թ․ հունվարի 18). «GLAAD Announces Nominees For The 34th Annual GLAAD Media Awards». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  67. «Steve Lacy | Artist». Grammy Awards. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  68. Lee, Taila (2022 թ․ նոյեմբերի 15). «2023 GRAMMY Nominations: See The Complete Nominees List». The Recording Academy. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  69. Fields, Taylor (2023 թ․ հունվարի 11). «2023 iHeartRadio Music Awards: See The Full List Of Nominees». iHeartRadio. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  70. Kaufman, Gil (2023 թ․ հոկտեմբերի 4). «Taylor Swift, Olivia Rodrigo and SZA Lead 2023 MTV EMAs Nominations: See List». Billboard. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  71. Grein, Paul (2022 թ․ օգոստոսի 19). «Will BTS Make It Four in a Row as Group of the Year at 2022 MTV VMAs?». Billboard. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  72. Grein, Paul (2023 թ․ օգոստոսի 8). «Taylor Swift Is Top Nominee for 2023 MTV Video Music Awards (Complete List)». Billboard. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  73. Curto, Justin (2023 թ․ սեպտեմբերի 12). «Here Are the 2023 VMA Winners». Vulture. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  74. Seemayer, Zach (2022 թ․ հոկտեմբերի 20). «BET Soul Train Awards 2022 Nominations: See the Full List | Entertainment Tonight». ET Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  75. «UK Music Video Awards 2022: all the nominations for this year's UKMVAs». Promonews. 2022 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  76. Malt, Andy (2023 թ․ սեպտեմբերի 28). «UK Music Video Award Nominations 2023». Complete Music Update. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Լեյսի» հոդվածին։