Tyler, The Creator
| Tyler, The Creator | |
|---|---|
| Ի ծնե անուն | անգլ.՝ Tyler Gregory Okonma |
| Նաև հայտնի է որպես | Tyler Haley, Wolf Haley, Bunnyhop, Poly/Mono, Ace, the Creator, ThrashPolo, Young N*gga, DJ Stank Daddy, Morgan Freeman's son[1], ThickDickDaddy27[1], Toil[1] և Mr. Turkey[1] |
| Ծնվել է | մարտի 6, 1991 (35 տարեկան) Hawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Երկիր | |
| Ժանրեր | ալտերնատիվ հիփ հոփ, նեո սոուլ, Ուեսթ քոսթ հիփ-հոփ, jazz rap?, հարդքոր ռեփ և հորորքոր |
| Մասնագիտություն | ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ, ռեժիսոր, նորաձևության դիզայներ, դերասան, երաժիշտ և պրոդյուսեր |
| Գործիքներ | վոկալ, դաշնամուր և ստեղնաշարային գործիքներ |
| Աշխատավայր | Ստարբաքս[3][4][5] և FedEx?[4][6] |
| Լեյբլ | Columbia Records, Odd Future Records?, Sony Music Entertainment, RED Music? և XL Recordings |
| Կրթություն | Westchester Enriched Sciences Magnets? և Elk Grove High School? |
| Անդամակցություն | Odd Future? և I Smell Panties? |
| Պարգևներ | |
| Կայք | golfwang.com golflefleur.com |
| Ստորագրություն | |
Թայլեր Գրեգորի Օկոնմա (անգլ.՝ Tyler Gregory Okonma, մարտի 6, 1991, Hawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), առավել հայտնի է Tyler, The Creator բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, կլիպմեյքեր և ոճաբան[8][9]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայլեր Գրեգորի Օկոնման ծնվել է 1991 թվականի մարտի 6-ին Կալիֆոռնիա նահանգի Լադերա Հայփս քաղաքում։ Նրա հայրը նիգերիացի է, իսկ մայրը եվրո-կանադական արմատներով նեգրոիդ է[10]։ Թայլերի խոսքերով, նա երբեք չի տեսել իր հորը[11]։ Վաղ տարիները անց է կացրել Լադերա Հայփսում և Հոտորնում (քաղաք Լոս Անջելեսի շրջանի հարավ-արևմուտքում)[8]։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է պաստառներ ստեղծել իր երևակայական ալբոմների համար, որոնցում դեռ չգրված երգերի երգացանկ էր ներառված։ 14 տարեկան հասակում նա ինքնուրույն դաշնամուր նվագել է սովորել։ Տասներկու տարվա ուսուցման ընթացքում նա Լոս Անջելեսում և Սակրամենտոյում 12 դպրոց է փոխել[12]։ Թայլերը մոտ երկու շաբաթ աշխատել է «FedEx»-ում, ինչպես նաև երկու տարուց ավել աշխատել է «Starbucks»-ում[13]։ Իր կողծանունը ստացել է myspace սոցիալական ցանցի շնորհիվ։ Այնտեղ քոնթենթ տեղադրելով, օգտատերը ստանում էր «Creator, The Creator» նախածանցը, արդյունքում Թայլերի էջը ստացավ «Tyler, The Creator» անվանումը։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս երաժշտություն է թողարկում բրիտանական XL Recordings անկախ լեյբլում]և սեփական՝ Odd Future Records լեյբլում և ալտերնատիվ հիփ հոփ կատարող OFWGKTA կոլեկտիվի լիդեր է[14]։ Նա ռեփ է կարդացել OFWGKTA-ի երգերի մեծ մասի համար և պրոդյուսերավորել է դրանք, ինչպես նաև խմբի բոլոր թողարկումների համար շապիկներ է ձևավորել[8] և, DJ Semtex-ին տված իր հարցազրույցում հայտնել է, որ մասնակիցների համար հագուստ և այլ ատրիբուտներ է մշակում[9]։
2009 թվականի դեկտեմբերի 25-ին Թայլերը ինքնուրույն թողարկեց իր դեբյուտային՝ «Bastard» միքսթեյփը, որը, ըստ Pitchfork Media խմբագրության կարծիքով, տարվա լավագույն թողարկումների ցանկում 32-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ 2011 թվականի փետրվարի 11-ին Թայլերը թողարկում է «Yonkers» երգի տեսահոլովակը, որը նույն թվականի մայիսի 10-ին թողարկված իր դեբյուտային՝ «Goblin» ստուդիական ալբոմի առաջին սինգլն է[15]։ Տեսահոլովակը գրավել է մի քանի օնլայն ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ ավելի ուշ առաջադրվել է MTV մրցանակի։
Թայլերի երրորդ՝ «Wolf» ալբոմը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 2-ին։
Արտիստի հաջորդ աշխատանքը դարձավ «Cherry Bomb» ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականի ապրիլի 13-ին։ Ալբոմը բաղկացած է 13 երգերից[16]։
Complex ամսագրի կազմած «25 տարեկանից փոքր աշխարհի լավագույն 25 ռեփերները» ցուցակում Թայլերը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
2017 թվականի հուլիսին Թայլերը հրապարակեց «Flower Boy» անվամբ ալբոմը[17]։
2019 թվականի մայիսին համացանցում տեղադրել է «IGOR» ալբոմը, որը կազմված է 12 երգերից[18]։
62-րդ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նրա «IGOR» ալբոմը ճանաչվել է «Լավագույն ռեփ ալբոմ»[19]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goblin (2011)
- Wolf (2013)
- Cherry Bomb (2015)
- Flower Boy (2017)
- Igor (2019)
Միքսթեյփներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bastard (2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 YouTube video — ed. size: 500000000
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1037049306 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Tardio A. 13 Jobs Your Favorite Rappers Had Before Rap // (untranslated) — 2015.
- 1 2 Tyler, the Creator worked at FedEX and Starbucks before fame
- ↑ X(բազմ․) — X Corp., 2006.
- ↑ Jimmy Kimmel Live! — 2015.
- ↑ Tyler, The Creator is Apple Music’s Artist of the Year for 2025
- 1 2 3 «Angry Rhymes, Dirty Mouth, Goofy Kid».
- 1 2 «LUNCH WITH TYLER». Vimeo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Ryder, Caroline (2010 թ․ հոկտեմբերի 14). «The Future Is Odd». LA Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Tyler, The Creator – Bastard (անգլերեն), Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին
- ↑ «Howling Wolves». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Tyler, The Creator Worked at Starbucks, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին
- ↑ «You searched for the-future-is-odd». LA Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Consultation: A Review of Tyler, the Creator's GOBLIN « Frontier Psychiatrist». web.archive.org. 2012 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Times, Music (2015 թ․ ապրիլի 9). «Tyler, The Creator Shares "F--king Young" Video Following New Album 'Cherry Bomb' Announcement [WATCH]». Music Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Tyler, the Creator's New Album Not Actually Titled Scum Fuck Flower Boy». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Creator, Tyler, The (2019 թ․ մայիսի 16). «IGOR: http://smarturl.it/tylerthecreatorigor …pic.twitter.com/rXJzKIomM6». @tylerthecreator (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|title= - ↑ «2020 GRAMMY Awards: Complete Winners List». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tyler, The Creator» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Մարտի 6 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հիփ հոփ երաժիշտներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Բեմական կեղծանուններ