Այզեա Ռեշադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այզեա Ռեշադ
Isaiah Rashad Feb 2014.jpg
Ռեշադը 2014 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIsaiah Rashad
Ի ծնե անունԱյզեա Ռեշադ Մքլին
Ծնվել էմայիսի 16, 1991 (28 տարեկան)
Չատանուգա, Թենեսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment

Այզեա Ռեշադ Մքլին (անգլ.՝ Isaiah Rashad McClain, ծնվ. 1991 թ. մայիսի 16, Չատանուգա, Թենեսի), ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականին, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին՝ Top Dawg Entertainment (TDE) ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[1]: 2013 թվականի հոկտեմբերին նա այդ լեյբլի մյուս անդամների հետ հանդես եկավ BET Hip Hop Awards մրցանակաբաշխությունում[2]: Նույն տարվա դեկտեմբերին նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «HipHopDX» օնլայն ամսագրի կազմած «Տարվա ծագող աստղ» ցանկում[3]:

2014 թվականի հունվարի 28-ին թողարկվեց «Cilvia Demo» կոչվող նրա առաջին մինի ալբոմը, որն արժանացավ երաժշտական քննադատների բարձր գնահատականին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը[4][5]: 2014 թվականի մարտից նա մեկնեց համերգային շրջագայությունների ռեփեր Սքուլբոյ Քյուի հետ, որի նպատակն էր գովազդել Քյուի «Oxymoron» ալբոմը[6]: Նույն տարվա մայիսին ամերիկյան «XXL» ամսագիրը Ռեշադին ընդգրկեց իր ամենամյա «Freshman» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[7]:

2016 թվականի սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Ռեշադի «The Sun's Tirade» անվանումը կրող առաջին ստուդիական ալբոմը[8]: Արժանանալով քննադատների բարձր գնահատականին[9], այդ ալբոմը թողարկման առաջին շաբաթում ունեցավ 19,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Billboard 200-ում[10]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «The Sun's Tirade» (2016)
Մինի ալբոմներ
  • «Cilvia Demo» (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TDE Inks New Artist Isaiah Rashad»։ Vibe։ Սեպտեմբերի 20, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  2. «Kendrick Lamar, A$AP Rocky, Slaughterhouse Among BET Hip Hop Awards Cypher Participants»։ HipHopDX։ Սեպտեմբերի 29, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  3. «The 2013 HipHopDX Year End Awards | Discussing Lil' Wayne, Drake & Many More Hip Hop Artists»։ HipHopDX։ Դեկտեմբերի 18, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  4. «Reviews for Cilvia: Demo [EP] by Isaiah Rashad»։ Metacritic։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  5. Tardio Andres (Փետրվարի 5, 2014)։ «Hip Hop Album Sales: Week Ending 2/2/2014 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHopDX։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  6. «ScHoolboy Q Is Going On Tour With Vince Staples And Isaiah Rashad»։ XXL։ Հունվարի 28, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  7. «XXL Freshmen 2014 Cover Revealed»։ XXL։ Մայիսի 5, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  8. «Isaiah Rashad Taps Kendrick Lamar, Jay Rock for 'The Sun's Tirade'»։ Rap-Up։ Օգոստոսի 30, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  9. «Reviews for The Sun's Tirade by Isaiah Rashad»։ Metacritic։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 
  10. «Hip Hop Album Sales: Travis Scott Earns First #1 Album With "Birds In The Trap Sing McKnight"»։ HipHopDX։ Սեպտեմբերի 12, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]