Էրիկա Բադու
Էրիկա Բադու | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Erica Wright |
Ի ծնե անուն | անգլ.՝ Erica Abi Wright |
Նաև հայտնի է որպես | Erykah Badu |
Ծնվել է | փետրվարի 26, 1971[1][2][3] (53 տարեկան) Դալաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ և նեո սոուլ[4] |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, բանաստեղծուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, գրող և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ[4] |
Կրթություն | Grambling State University? և Booker T. Washington High School for the Performing and Visual Arts? |
Կայք | erykah-badu.com |
Erykah Badu Վիքիպահեստում |
Էրիկա Բադու (անգլ.՝ Erykah Badu, ծննդյան պահին Էրիկա Աբի Ռայթ (անգլ.՝ Erica Abi Wright), փետրվարի 26, 1971[1][2][3], Դալաս), սոուլ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պրոդյուսեր և դերասանուհի։ Առավել հաճախ Էրիկա Բադուին համարում են սոուլ երաժիշտ։
Բադուի կարիերան սկսվել է 1994 թվականին, Ֆորտ-Ուերտում, երաժիշտ Դի Անջելոյի շոուի բացումից հետո։ Լեյբլի գործադիր պրոդյուսեր Քեդար Մասենբուրգը նրա ելույթից շատ է տպավորվում և նրան գրանցում է Kedar Entertainment-ին[5]։ Առաջին ալբոմը՝ Baduizm-ը, թողարկվել է 1997 թվականի փետրվարի տասնմեկին[6]։ Այս ալբոմից թողարկվել է երեք սինգլ․ «On & On», «Next Lifetime» և «Otherside of the Game»։ Ալբոմը արժանացել է եռակի պլատինե սկավառակ սերտիֆիկատի, ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից[7]։ Առաջին համերգային ալբոմը՝ Live-ը, թողարկվել է 1997 թվականի նոյեմբերի 18-ին և երկու անգամ արժանացել է պլատինե սկավառակի[7]։ Էրիկա Բադուն նեո-սոուլի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է համարվում։
Բադուի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Mama's Gun-ը, թողարկվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այս ալբոմից թողարկվել է երեք սինգլ․ «Bag Lady»-ն` նրա առաջին սինգլը, որը հայտնվեց Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում և հասավ վեցերորդ հորիզոնականին, ինչպես նաև «Не Cha Know?» և «Cleva» սինգլները։ Ալբոմը սերտիֆիկացվել է պլատինե սկավառակով[7]։ Երրորդ ալբոմը՝ Worldwide Underground-ը, թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այն ընդգրկել է երեք սինգլ․ «Love of My Life (An Ode to Hip-Hop)», «Danger» և «Back in the Day (Puff)»-ը, որը Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում հայտնված նրա երկրորդ սինգլն է դառնում, հասնելով իներորդ հորիզոնականին։ Ալբոմը արժանացել է ոսկե սերտիֆիկատի[7]։ Բադուի չորրորդ ալբոմը՝ New Amerykah Part One-ը, թողարկվել է 2008 թվականի փետրվարի 26-ին։ Այն ընդգրկել է երկու սինգլ․ «Honey» և «Soldier»։ New Amerykah Part Two-ն թողարկվել է 2010 թվականին և լավ արդյունքներ է գրանցել և՛ քննադատների, և՛ առևտրային առումով։ Այն ընդգրկել է «Window Seat» սինգլը, որը տարաձայնությունների պատճառ է դարձել[8]։
1970-ականների R&B-ի, սոուլի և 1980-ականների հիփ հոփի ազդեցության տակ[5], 1990-ականներին Բադուն՝ Դե Անջելոի նման, ասոցացվել է նեո-սոուլ ենթաժանրի հետ։ Նրա աշխատանքները հաճախ համեմատում են Բիլլի Հոլիդեյի ջազային ստեղծագործությունների հետ[9][10][11]։ Իր կարիերայի սկզբում Բադուն ճանաչվում էր իր էքսցենտրիկ ոճով, որը հաճախ ներառում էր շատ մեծ ու գունագեղ գլխարկներ։ Նա Soulquarians կոլեկտիվի առանցքային անդամներից էր։ Որպես դերասանուհի՝ Բադուն խաղացել է մեծ քանակությամբ էպիզոդիկ և երկրորդական դերեր, այդ թվում ՝ «Բլյուզ եղբայրներ» 2000, «Գինեգործների կանոններ» և «Անցյալի գաղտնիքներ» ֆիլմերում։ Ինչպես նաև մասնակցել է Before the Music Dies (ռուս.՝ Прежде чем музыка умрет) և The Black Power Mixtape 1967–1975 (ռուս.՝ Черный Микстейп 1967-1975) փաստագրական ֆիլմերի նկարահանումներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկա Բադուն (Էրիկա Աբի Ռայթ) ծնվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Նա նաև ուներ եղբայրը՝ Էվին և քույր՝ Նաիրոկան, երբ հայրը՝ Ուիլյամ Ռայթ կրտսերը (անգլ.՝ William Wright Jr.) լքեց ընտանիքը։ Մինչ Էրիկայի մայրը աշխատում էր ընտանիքի կարիքները հոգալու համար, նրա մայրը հաճախ նրան օգնում էր հոգ տանել երեխաների մասին։ Բադուն շոու բիզնեսում առաջին քայլերը կատարել է չորս տարեկան հասակում՝ Դալլասի թատրոնում (Dallas Theater Center) և The Black Academy of Arts and Letters-ում (TBAAL), որտեղ նա երգել և պարել է իր կնքամայր Գվեն Հարգրոուի և քեռի Կուրտիս Քինգի (TBAAL-ի հիմնադիրի) ղեկավարության ներքո։
14 տարեկանում Բադուն տեղական ռադիոկայանում մասնակցել է ջեմ-սեյշնի՝ հայտնի երաժիշտ Ռոյ Հարգրովի հետ։ Երիտասարդ տարիքում նա որոշում է փոխել իր անվան ուղղագրությունը՝ Erica-ից դարձնելով Erykah, քանի որ կարծում էր, որ իր նախնական անունը «ստրկական» է։ «kah» վերջածանցը նշանակում է ներքին «ես»։ Նա ընտրում է «Բադու» ազգանունը, քանի որ սա սքետ երգեցողության իր սիրելի վանկն է։ Բացի այդ, Գանայի Ական ժողովրդի շրջանում այս տերմինն օգտագործվում է ընտանիքի 10-րդ երեխայի համար։
Վաշինգտոնում Բուքերի Կատարողական և պատկերավոր արվեստի ավագ դպրոցն ավարտելուց հետո (ռուս.՝ Booker T. Washington High School for the Performing and Visual Arts), Բադուն շարունակում է ուսումնասիրել թատրոնը Գրեմբլինգի պետական համալսարանում (անգլ.՝ Grambling State University), որը պատմականորեն սևամորթների համար նախատեսված համալսարան էր։ 1993 թվականին նա թողնում է համալսարանը, որպեսզի կենտրոնանա Երաժշտության վրա, և մի քանի ցածր աշխատավարձով աշխատանքներ է գտնում, որպեսզի կարողանա իր կարիքները հոգալ։ Նա Հարավային Դալասի մշակութային կենտրոնում երեխաներին դասավանդել է դրամա և պար։ Աշխատելով և շրջագայելով իր զարմիկի՝ Ռոբերտ «Ֆրի» Բրեդֆորդի հետ (անգլ.՝ Robert "Free" Bradford), նա ձայնագրում է 19 երգից բաղկացած Country Cousins դեմոն, որն էլ գրավում է Քեդար Մասենբուրգի ուշադրությունը։
Մասենբուրգը կազմակերպում է, Բադուի և Դի Անջելոյի դուետի՝ «Your Precious Love» տրեկի ձայնագրությունը և, ի վերջո, Universal Records-ում նրա հետ պայմանագիր է ստորագրում։
Baduizm և Live (1997–1999)
[խմբագրել | խմբագրել կոդը]Baduizm-ը` Բադուի դեբյուտային ալբոմը, թողարկվել է 1997 թվականի սկզբին։ Ալբոմը քննադատական և առևտրային հաջողություններ գրանցեց՝ Billboard չարթում երկրորդ և ամերիկյան Billboard Top R&B/Hip-Hop Albums-ում առաջին տեղը գրավելով[12][13]։ Baduizm-ի հաջողությունը Բադուին հնարավորություն տվեց դառնալ նոր ձևավորվող նեո-սոուլ ժանրի առաջատար ներկայացուցիչներից մեկը[14]։ Երգելու նրա առանձնահատուկ ոճի պատճառով, նրան սկսեցին համեմատել Բիլլի Հոլիդեյի հետ[15]։ Baduizm-ը արժանացել է եռակի պլատինե սկավառակ սերտիֆիկատի՝ ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից, և ոսկե սերտիֆիկատի՝ ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական ասոցիացիայի և ձայնագրման ընկերությունների կանադական ասոցիացիայի կողմից[7][16]։
Ալբոմի հետ թողարկվել է չորս սինգլ․ «On & On»-ը՝ գլխավոր սինգլը, թողարկվել է 1996 թվականի հունվարին ու տասերկուերորդ հորիզոնականին է հասել ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում և Մեծ Բրիտանիայի UK Singles Chart-ում, ինչպես նաև հայտնվել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում[17]։ Այս ալբոմն ու սինգլը, նաև Բադուի կարիերայում առաջին անգամ, առաջադրվում են Գրեմմիի, որտեղ «On & On»-ը հաղթում է լավագույն կին R&B վոկալ կատարում անվանակարգում, իսկ ալբոմը՝ լավագույն R&B ալբոմ անվանակարգում[18][19]։
Բադուն իր առաջին համերգային ալբոմը՝ Live-ը, ձայնագրելիս հղի է եղել, և իր որդու՝ Սեվենի (անգլ.՝ Seven), ծնունդը համընկել է ձայնագրության թողարկման հետ[20]։ Ալբոմը թողարկվել է 1997 թվականի նոյեմբերի 18-ին և հասել է չորրորդ հորիզոնականին Billboard 200-ում[21] և առաջին հորիզոնականին ամերիկյան Billboard Top R&B/Hip-Hop Albums-ում[22]։ Ալբոմը երկու անգամ սերտիֆիկացվել է RIAA պլատինում սկավառակով՝ ավելի քան երկու միլիոն օրինակ վաճառքի համար[7]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Tyrone»-ն, թողարկվել է 1997 թվականի հոկտեմբերին և դարձել է հերթական R&B հիթը։ «Tyrone»-ն լիրիկական երգ է, որը նախատում է եսասեր, էժանագին ու անուշադիր ընկերոջը[23]։ 1999 թվականին Things Fall Apart-ի թողարկման շրջանակներում Բադուն նաև համագործակցել է The Roots-ի հետ՝ ովքեր նախկինում մասնակցել էին Baduizm ալբոմի որոշ տրեկների ձայնագրմանը։ Նա մասնակցել է The Roots-ի ու ամերիկացի ռեփ երգչուհի Eve-ի «You Got Me» երգի ձայնագրմանը։ Ջիլ Սքոթի հետ համահեղինակությամբ երգը հասավ իր գագաթնակետին՝ ԱՄՆ-ում գրավելով 39-րդ հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 31-րդ։ 1999 թվականին երգը արժանացավ Գրեմմի մրցանակի՝ դուետով կամ խմբով լավագույն ռեփ կատարման համար[24]։
Mama's Gun և Worldwide Underground (2000–2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ անց, որը Բադուին անհրաժեշտ էր երեխային խնամելու համար, նա վերադարձավ 2000 թվականին Mama's Gun ալբոմով։ Ալբոմը ժանրային առումով նկարագրվեց որպես ավելի սահմանափակ, քան նրա նախորդ ստուդիական աշխատանքը, և այն հիմնականում ձայնագրվել էր Soulquarians-ի և բասիստ Պինո Պալադինոյի մասնակցությամբ։ Ալբոմի երգերից մեկի՝ «Bag Lady»-ի ռեմիքսը թողարկվել է որպես առաջին սինգլ և հաջորդ յոթ շաբաթվա ընթացքում գլխավորել է R&B հիթ շքերթները։ Չնայած այն հանգամանքին, որ Mama's Gun-ը նրա առաջին երկու ալբոմների բարձունքին չի հասնել, այն գրանցել է վաճառքի հերթական հաջողությունն ու շահել պլատինե սկավառակ[7], իսկ «Bag Lady» երգը առաջադրվել է «Գրեմմիի»[25]։
2000 թվականին Բադուն ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր Soulquarian խմբից իր գործընկերոջ՝ ռեփեր Common-ի հետ։ Նրանք թողարկել են «Love of My Life (An Ode to Hip-Hop)» համատեղ աշխատանքը` որը «Մուգ շաքար» ֆիլմի սաունդթրեքն է։ «Love of My Life»-ը փոփ հիթ-շքերթներում գրավել է 9-րդ հորիզոնականը, գլխավորել է R&B հիթ շքերթները, իսկ 2003 թվականին այս թրեքի համար Բադուին շնորհվել է իր չորրորդ Գրեմմին[26]։ 2001 թվականին Բադուն Mama's Gun ալբոմով հյուրախաղերի է գնում։ Շրջագայությունը սկսվել է փետրվարի 10-ին՝ Քլիվլենդ քաղաքի Ալլենի թատրոնում, Օհայո նահանգ, Հյուսիսային Ամերիկա (անգլ.՝ Allen Theatre)[27]: Բադուն ելույթներ է ունեցել Վաշինգտոնում և Չիկագոյում[28]։ Շրջագայության երթուղին Եվրոպայում և ԱՄՆ-ում շարունակվել և համալրվել է լրացուցիչ կատարումներով ամբողջ ամառվա ընթացքում[29]։ Mama's Gun-ի և «Love of My Life»-ի թողարկումից հետո երգչուհու մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ[30]։
2003 թվականի սեպտեմբերի 16-ին նա թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Worldwide Underground-ը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների ավելի կենտրոնացած էր ջեմ-սեյշնի վրա։ Բադուն նշել է, որ ալբոմը նախագծվել է որպես «մեկ շարունակական գրուվ»[31]։ Թողարկվելուց հետո ալբոմը քննադատվել է երգերի ազատ, ոչ ավանդական կառուցվածքի համար, բայց ընդհանուր առմամբ ալբոմը դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից[32]։ Կոմերցիոն առումով ալբոմը հաջողված էր և 2003 թվականի հոկտեմբերի 4-ին դեբյուտ ունեցավ Billboard 200 չարթի երրորդ համարի ներքո[33], առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 143,561 օրինակ։ Ի վերջո, Billboard 200-ում 11 շաբաթ անցկացնելուց հետո, ալբոմը նաև գրավեց Billboard R&B/Hip-Hop ալբոմի երկրորդ հորիզոնականը և 30 շաբաթ անցկացրեց չարթերում[34]։ 2003-ի դեկտեմբերին երկրի ներսում ալբոմը վաճառվել էր 394,000 օրինակով[35]։ 2003 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ավելի քան 500,000 օրինակ ԱՄՆ-ում վաճառելուց հետո, Worldwide Underground-ը ձայնագրման ընկերությունների ամերկյան ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե սկավառակ սերտիֆիկատի[7]։ Ըստ Nielsen SoundScan-ի, ալբոմը Միացյալ Նահանգներում վաճառվել է 609,000 օրինակով[36]։
Բադուի առաջին սինգլը՝ «Love of My Life (Ode to Hip Hop)»-ը, գրավել է Billboard Hot 100-ի 9-րդ հորիզոնականը, և Hot R&B/Hip-Hop Songs չարթի առաջին հորիզոնականը[37]։ Երկրորդ սինգլը՝ «Danger»-ը, զբաղեցրել է Hot 100-ի 82-րդ տեղը[38] և Hot R&B/Hip-Hop Songs-ի 27-րդ տեղը, մինչդեռ երրորդ սինգլը՝ «Back in the Day (Puff)»-ը, Hot R&B/Hip-Hop Songs-ում գրավել է 62-րդ հորիզոնականը[37]։ Բադուն չորս անգամ ալբոմի համար առաջադրվել է Գրեմմիի։ Նա նաև մասնակցել է Zap Mama խմբի Anceestry In Progress (2004) ալբոմի ձայնագրությանը, մասնավորապես՝ «Bandy Bandy» երգում։ 2004-ին տրվել է Worldwide Underground Tour-ի մեկնարկը[35]։ Փետրվարի 11-ին The Roots-ը հատուկ ներկայացմամբ բացել է Լոս Անջելեսի շոուն։ Բադուն շրջագայությունը վերսկսել է աշնանը՝ Ամերիկայում և Եվրոպայում լրացուցիչ ամսաթվերով։
2005-ին Բադուն անկախ արվեստագետների կարիերայի աջակցության համար անցկացվող, չորրորդ ամենամյա անկախ երաժշտական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է եղել։ Նաև Քուին Լաթիֆայի և Ջիլ Սկոտի հետ Sugar Water Festival փառատոնի համահիմնադիրն է դարձել։ Փառատոնը տեղի է ունեցել 2005 և 2006 թվականների ամռանը՝ Միացյալ Նահանգների ամֆիթատրոններում և արենաներում։ Սկսվել է 2005 թվականին՝ որպես միջոցառում, որի նպատակն էր աֆրոամերիկացի կանանց ուշադրությունը հրավիրել առողջապահական խնդիրների վրա։ 2005 թվականին շոուն բացել է Floetry բրիտանական դուետը։ Փառատոնը կարճ ժամանակով վերսկսվել է 2006 թվականին, երբ Քելիսը բացել է շոուն, իսկ կազմակերպիչը դերասանուհի և կատակերգու Մո՛Նիկն է եղել[39]։ 2006 թվականը վերջին տարին է եղել։ Փառատոնը դեպի Եվրոպա և Ասիա ընդլայնելու ծրագրեր ուներ, բայց դա տեղի չունեցավ։ Ամառային շրջագայությունը մեկնարկել է հունիսի 10-ին Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում և Միացյալ Նահանգներում երեք համերգ է ունեցել։ Շրջագայությունը վերսկսվել է հուլիսին Եվրոպայում մի քանի համերգներով։ Օգոստոսին Բադուն մասնակցել է Sugar Water փառատոնի մասնակիցներից մեկի համերգին[40]։
New Amerykah Part One (2007–2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ծննդյան տոնի առթիվ իր առաջին համակարգիչը ստանալուց հետո, Բադուն սկսում է շփվել և երաժշտություն ստանալ Questlove-ից, Q-Tip-ից, J Dilla-ից և այլ երաժիշտներից։ Հետագայում նա սկսում է իր նոութբուքը օգտագործել որպես մինի ձայնագրման ստուդիա՝ տարբեր մինուսայի երգեր ստեղծելու համար, ինչը հանգեցրեց ալբոմի ձայնագրման՝ Նյու Յորքի Electric Lady Studios-ում[41][42]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baduizm (1997)
- Mama’s Gun (2000)
- World Wide Underground (2003)
- New Amerykah Part One (4th World War) (2008)
- New Amerykah Part Two (The Return of The Ankh) (2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Allmusic — 1991.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
- ↑ 5,0 5,1 John Bush. «Erykah Badu | Biography & History» (eng). AllMusic. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gail Mitchell, Adelle Platon, Dan Rys, Natalie Weiner (2017 թ․ փետրվարի 10). «20 Years of 'Baduizm': The Story of Erykah Badu's Classic Debut». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 «GOLD & PLATINUM - Search». RIAA. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Shaheem Reid (2010 թ․ մարտի 29). «Erykah Badu Explains Nudity In 'Window Seat' Video». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Natasha Stovall (1997 թ․ ապրիլի 6). «Just Don't Compare Her To Billie Holiday». New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Cook Young (1997-04). «Erykah Badu has a good attitude». NY Rock (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Karas Lamb (2012 թ․ մարտի 5). «Erykah Badu: The Last Great Jazz Singer?». Revive Music (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «ERYKAH BADU | CHART HISTORY - Top R&B/Hip-Hop Albums - Baduizm». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «ERYKAH BADU | CHART HISTORY - Billboard 200 - Baduizm». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ David O'Donnell. «BBC - Music - Review of Erykah Badu - Baduizm» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Erykah Badu». Rock On The Net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Gold/Platinum - Search "Erykah Badu"». Music Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Billboard Singles Charts». Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ The Associated Press (1998 թ․ փետրվարի 26). «The 1998 Grammy Award Winners». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Babyface Has Most Grammy Nominations for Second Year(անգլ.) // Jet : журнал. — Johnson Publishing Company, 1998. — Т. 93. — № 9. — С. 39. — ISSN 0021-5996.
- ↑ ControlFreaqRecords.com. «Erykah Badu». SXSW Music 2005 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «ERYKAH BADU | CHART HISTORY - Billboard 200 - Live». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ERYKAH BADU | CHART HISTORY - Top R&B/Hip-Hop Albums - Live». Billboard.(չաշխատող հղում)
- ↑ Joy Bennett Kinnon (1997-06). «Erykah Badu plans to make music, money and babies - Cover Story». BNET Research Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «42nd Annual GRAMMY Awards». GRAMMY.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Erykah Badu». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Joy Bennett Kinnon (2003-08). «Erykah Badu: on her career and her romance with Common - Biography» (անգլերեն). Ebony. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Badu Targets Dates For 'Mama's Gun' Tour». Billboard (eng). 2001 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Erykah Badu to make her Auditorium debut». Chicago Defender (eng). 2001 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Erykah Badu Returns To The Road». Billboard (eng). 2001 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Mark Anthony Neal (2003 թ․ հոկտեմբերի 15). «Erykah Badu: Worldwide Underground». Pop Matters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Motown Records. «Erykah Badu». Net Music Countdown (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Worldwide Underground by Erykah Badu». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Top 200 Albums | Billboard 200 chart». Billboard. 2003 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «ERYKAH BADU | CHART HISTORY - Top R&B/Hip-Hop Albums - World Wide Underground (EP)». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ 35,0 35,1 «Badu Plans 'Underground' Tour». Billboard. 2003 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Hillary Crosley (2007 թ․ դեկտեմբերի 10). «Badu Starts 'Nu' On Double-Disc Album». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 37,0 37,1 «Erykah Badu Chart History - Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Erykah Badu Chart History - Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Bret McCabe (2006 թ․ սեպտեմբերի 8). «Sugar Water Festival with Jill Scott, Erykah Badu, Queen Latifah, Kelis, and Mo'nique». City Paper. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Sam Machkovech (2006 թ․ օգոստոսի 3). «Sugar Water Festival». Dallas Observer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Patrick Taylor (2008 թ․ մարտի 18). «Erykah Badu :: New Amerykah: Part One (4th World War) :: Universal Motown». Rapreviews. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Sasha Frere-Jones (2008 թ․ մարտի 31). «Monarch». The New Yorker.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Բադու» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ