Սերբական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիսոկիե Դեչանի վանքը 

Սերբական արվեստ, Սերբիա պետության տարածքում բնակվող սերբերի արվեստ։ Երկար ժամանակ սերբական արվեստը եղել է բացառապես կրոնական։ Սերբիայի կերպարվեստը կապված է եղել ճարտարապետության հետ, քանի որ տաճարները նկարազարդվում էին որմնանկարներով, եկեղեցական շինությունները զարդարվում էին քանդակներով։

Միջին դարերի կերպարվեստը ներառում է բյուզանդական որմնանկարները եւ սրբապատկերները, որոնք պահպանվել են սերբական ուղղափառ վանքերում: Սերբական ժամանակակից արվեստը սկզբնական շրջանում եղել է Հաբսբուրգների միապետության ազդեցության տակ։ Ժամանակակից սերբական արվեստը սկիզբ է առել XIX դարում։

Սերբական արվեստը միջին դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդենիցա վանքի խուցերը

IX դարի 2-րդ կեսին Սերբիայում ընդունվել է քրիստոնեության ուղղափառ տեսակը։ Երկրում սկսել են կառուցվել քարե եկեղեցիներ։ Եկեղեցական ճարտարապետության մեջ տեղի է ունեցել բյուզանդական արվեստի փոփոխում` ենթարկվելով Դալմաթիայի հեռավոր ափամերձից եկող ազդեցություններին։ Այդ ազդեցությունը զգացվում է Նովի Պազարայի մոտակայքում գտնվող Ռասեի Սուրբ Պետրոս եկեղեցում (VIII-X դարեր)։ Գմբեթարդ եկեղեցու կենտրոնական մասը շրջապատված է օղականման կամարակապ նավով։ X-XI դարերում սերբական տաճարներում հայտնվում են եռանավ բազիլիկներ (Պրիզրենի Լևիշի Աստվածամոր եկեղեցի)։

Միջնադարյան Սերբիայում տաճարների կառուցումը հովանավորվել է պետության կողմից: Միջնադարյան սերբական ճարտարապետության վառ օրինակ է Ստուդենիցա վանքը, հիմնված Ստեֆան Նեմանյայի կողմից։ Այդ վանքում հավաքվել են բյուզանդական ոճի արվեստի ստեղծագործություններ, որոնք իրենց մեջ ներառում են որմնանկարներ, ներքին հարդարանք, սրբերի քանդակներ։ 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն վանական համալիրը մտցրել Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Բյուզանդական ճարտարապետության օրինակ են Միլիշևա վանքը, Սոպոչանին եւ Վիսոկիե Դեչանի վանքը։

Երկրում բյուզանդական արվեստի ազդեցությունը մեծացել է 1204 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո, երբ չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ հույն շատ արվեստագետներ փախել են Սերբիա։ Բյուզանդական ոճն արտահայտված է Միշլևա վանքի Համբարձման տաճարում, Պեչ քաղաքի և Սոպոչանի վանքի տաճարի որմնանկարի եւ Սուրբ առաքյալների սրբապատկերների վրա։ Բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը հասել է իր գագաթնակետին 1300 թվականից հետո, երբ Սրաչո Նագորիանեում վերականգնվեցին Լևշիշկա Աստվածածին եկեղեցին (մոտ 1306-1307) եւ Գեորգի Պոբեդոնոսի տաճարը։ XIV դարի 1–ին կեսին ճարտարապետության մեջ ձեւավորվում է նոր ուղղություն` կոսովո-մետոխիական դպրոց։ Դպրոցի տաճարային ճարտարապետության մեջ առավելագույն տարածում է ստացել բյուզանդական տաճարի խաչաձև-գմբեթավոր տեսակը` արևմտյան նարտեքսով (գավիթի նմանությամբ)։ Օրինակ է Պրիզրենում գտնվող Լևշիշկա Աստվածածին եկեղեցին (1306-1307), Սուրբ Դիմիտրիի եկեղեցին (1321-1324), որը գտնվում է Պեչի Պատրիարքարանի համալիրում։

1330-1350 թվականներին Սերբիայում (Մետոխիա) կառուցվել է Վիսոկիե Դեչանի վանքը։ Ի տարբերություն այս ժամանակահատվածի այլ սերբ վանքերի, այն կառուցվել է Ռոմանական ճարտարապետության ոճով։ 2004 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ն Դեչանի վանքը նույնպես ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Սերբ միջնադարյան արվեստի առարկաներ են եղել ձեռագրերը։ Միրոսլավյան Ավետարանի ձեռագիրը պարունակում է հետաքրքիր մանրանկարներ, հրաշալի վայելչագրություն։ Գեղեցիկ ձևավորված Խլուդովի պսալտիրը (Սաղմոսագիրք), թվագրվում է XIV-րդ դարին։ XIV դարի սերբական իշխանները ձեռագրերի աշխատանքներում ներգրավում էին լավագույն դպիրներին եւ արվեստագետներին։

Վաղ Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորաչա վանքի Աստվածամոր Վերափոխման եկեղեցի, Չեռնոգորիա
Վանքի ներքին բակը

Թուրքական ներխուժման ժամանակահատվածում երկրում կառուցվել են ամրոցային կառույցներ։ XIII - XV դարերում առեւտրային ճանապարհների վրա կառուցվել են ատամնավոր պատերով բարձր քառակուսի կամ կլոր աշտարակներով մեծ քարե ամրոցներ։ Լեռներում պարսպները ձգվում էին տեղանքի ռելիեֆին համապատասխան (Զվեչան եւ Մագլիչ Իբր գետի հովտում, Գոլուբեցը Դանուբ գետի վրա)։

XV դարում Սերբիայի նկատմամբ թուրքերի հաղթանակը բացասական ազդեցություն ունեցել է ամբողջ սերբական արվեստի վրա, երկարատև հետ է ընկել սերբական տարածքների մշակութային եւ տնտեսական զարգացումը։ Սերբերը միավորվել են քրիստոնեական համայնքների մեջ եւ համարվել են թուրքերի ցածր դասի ներկայացուցիչներ (հպատակները իսլամադավան երկրներում կոչվում էին ռայա)։ Սերբական ազնվականությունը չի ինտեգրվել Օսմանյան պետության մեջ։ Օսմանյան կառավարությունը վերացրել է սերբական քրիստոնեական եկեղեցին: Եվ քանի որ ճարտարապետների և նկարիչների հիմնական պատվիրատուները եւ հովանավորները հենց ազնվականության և եկեղեցու ներկայացուցիչներն էին, ապա անկում է ապրել նաեւ սերբական արվեստը։ Չնայած այդպիսի դժվարություններին, այդ տարիներին երկրում ստեղծվել են արվեստի հուշարձաններ։

Սերբական արվեստում աշխուժությունը սկսվել է 1557 թվականին, Պատրիարքարանի վերականգումից հետո։ XVII — XVIII դարերին տաճարների կառուցումը իրականացվել է մեծամասամբ Վոյեվոդինայում, որը 1690 թվականին մտել է Ավստրիական կայսրության կազմի մեջ։ 17-րդ դարի սկզբին այստեղ աշխատել է նկարիչ Գեորգի Միտրոֆանովիչը (Mitrofanović), որը հետաքրքիր աշխատանքներ է ստեղծել Մորաչա վանքում։ 18-րդ դարի վերջին սերբական արվեստում (նկարիչներ Նիկոլա Նեսկովի, Թեոդոր Կրաչուն, Յակով Օրֆելին) նկատվել է Բարոկկո գեղարվեստական ուղղության ազդեցությունը։ 

Բարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ բարոկկոն սերբական գեղանկարչություն մտել է ռուս արվեստագետների ազդեցությամբ։ Այդ ոճով են աշխատել նկարիչներ Յով Վասիլևիչը եւ Վասիլի Ռոմանովիչը, Դմիտրի Վասիլևին, Յոական Մարկովիչը, Հովան Պոպովիչը և այլն[1]։

Գեղանկարչության ուշ բարոկկոյի առաջացումը և զարգացումը սահմանվել է Իոսիֆ II-ի ժամանակների մշակութային և քաղաքական ավանդույթներով։ Ուշ բարոկկոյի ոճով աշխատել են Յակով Օրֆելին եւ Թեոդոր Իլիչ նկարիչները, Ակսենի Մարկովիչ եւ Մարկո Վույատովի փայտի փորագրողները։ Նեոկլասիցիզմը, որպես նոր ժամանակների գեղարվեստական ոճ, ի հայտ է եկել հետագա դարերի արվեստագետների աշխատանքներում. Ստեֆան Գավրիլովիչ, Յովանա Իսայլովի, Գեորգի Միշկովիչ եւ Միխայլո Ժիվկովիչ[2]։

XIX դարի գեղանկարչություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստաս Յովանովիչ

XIX դարի առաջին տասնամյակում սերբական արվեստագետները շատ են աշխատել վիմագրության տեխնիկայով։ Այդ թվում է Անաստաս Յովանովիչը։ Վիմագրությունում, որը գրաֆիկական արտադրանքի մաս է դարձել, գերակշռում էր ազգային-պատմական թեմաները։ Այդ բնագավառում են աշխատել սերբ նկարիչները. Յովա Պոպովիչ, Ուրոշ Կնեժևիչ, Սիմիչ Պաուլ, Ստևե Տոդորովիչ, Ջորջե Կրստիչ և այլք։ 19-րդ դարի կեսերին Սերբիայում ժողովրդականություն են վայելել ժողովրդական կյանքի կենցաղային մոտիվներով աշխատանքները, պատմական իրադարձությունների և պետական գործիչների պատկերումը[3]։

Նեոկլասիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի վերջից մինչև XIX դարի սկիզբը սերբական արվեստը եղել է Լուսավորության դարաշրջանի գաղափարների և ռացիոնալիզմի փիլիսոփայության ազդեցության տակ։ Ի լրումն կրոնական գեղանկարչությանը, որը դեռ գերիշխող էր, արվեստագետները դիմել են դիմանկարի ժանրին։ Դիմանկարային նկարչության պատկերասրահում ընդգրկված էին սերբ քահանաների, սպաների, քաղաքացիական անձանց` իրավաբաններ, դասախոսներ, գրողներ, հարուստ վաճառականներ եւ նրանց կանայք և այլն դիմանկարները[4]։

Բիդերմայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշանի մուտքը Դուբրովնիկ, նկարիչ` Մարկ Մուրատ (1900)

1830-ական թվականներին սերբական արվեստում ավելացան Բիդերմայեր և Նազովրեական ուղվվածության գեղանկարիչներ, որոնք ուսանել էին Կենտրոնական Եվրոպայում, Վիեննայում: Ոճական ​​առումով բիդերմայեր ոճը խորապես ներխուժեց սերբական արվեստը, քանի որ այդ ժամանակ այն առավել համապատասխանում էր քաղաքացիների լայն շերտերի համար, որոնք մտահոգված էին իրենց, իրենց ընտանիքի եւ տան մասին: Փոփոխված սոցիալական հանգամանքներում, երբ միջին դասը դարձել էր հասարակական փոփոխությունների կրողը, ընտանիքը դարձել էր ժամանակակից հասարակության հիմնական միավորը եւ մասնավոր կյանքի հիմնական ձևը: Ընտանիքի կարևորությունը հաստատվում եւ արտացոլվում է ընտանեկան դիմանկարներում` խմբակային կամ ընտանիքի որոշ անդամների հետ: Ընտանեկան դիմանկարները պատկերում են ընտանիքի սոցիալական կարգավիճակը, բայց միեւնույն ժամանակ դրանք անձնական բնույթ ունեն եւ նեղ ընտանեկան պաշտամունքի մի մասն էին կազմում: Դիմանկարներից բացի, բիդերմայերի գեղանկարչությունը կենտրոնացած է կենցաղային ժանրի եւ նատյուրմորտի վրա: Սերբական նկարչության մեջ բիդերմայերի արտահայտության ամենակարեւոր ներկայացուցիչներն են Կոնստանտին Դանիլն (1798-1873)[5][6] ու Նիկոլա Ալեքսիչը[7]։

Ռոմանտիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին սերբ նկարիչները դիմել են ռոմանտիզմին։ Ռոմանտիկ գաղափարները երկիր մտան Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից։ Սերբիայի հասարակական-քաղաքական կյանքի պայմանները նպաստել են արվեստի այդ ուղղության զարգացմանը 1860-ական թվականների վերջում եւ 1870-ական թվականների սկզբում։ Արվեստագետները ստեղծում էին ջերմ գույներով կոմպոզիցիաներ, որոնք լրացվում էին լույսի եւ ստվերների խաղով[8]։ Այս ուղղությամբ աշխատել են նկարիչներ Կատարինա Իվանովիչ (1811-1882), Ջուրա Յակշիչ (1832-1878), Պավել Սիմիչ (1818-1876), Նովակ Ռադոնի (1826-1890) եւ Ստևե Տոդորովիչ (1832-1925) արվեստագետները։

Սերբական պատմական նկարչությունը առանց պաթոսի եւ դրամայի է, եւ հաճախ անեկդոտային և հայրենասիրական բովանդակություն են ունեցել: Այս ոճը հատկապես աչքի է ընկել Յակշիչը, որը հիացած էր և ազդվել է Ռեմբրանդտի լույսի եւ ստվերի խաղով և 1850-1870 թվականներին սերբական ռոմանտիզմը հասել է իր գագաթնակետին։

Նոր մոտիվներ, լանդշաֆտային նկարչություն, մեռած տեսարաններ, կյանքի տեսարանների ժանր եւ նոր մտքեր են բերել Մյունխենի ուսանողներ Միլոշ Տենկովիչը, Ջորջա Կրստիչը և Ջորջա Միլովանովիչը։ Հայտնաբերվել են պատմական գեղանկարներ, որոնցից են Պայա Յովանովիչի (1859-1957) «Սեբերի արտագաղթը» (1896), Մարկ Մուրատի «Դուշանի մուտքը Դուբրովնիկ» (1900) եւ Պայա Յովանովիչի «Սերբական կայսրության հռչակումը» մեծ եւ շքեղ կոմպոզիցիաները[9]։

Ժամանակակից կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Կիրիլո Կուտլիկը Սերբիայում ստեղծել է առաջին արվեստի դպրոցը։ Նրա աշակերտներից շատերը կրթությունը շարունակել են Ֆրանսիայում եւ Գերմանիայում, ազդվելով այնտեղի նկարչության նոր ավանգարդ ուղղություններից։ Դրանց թվին են պատկանում Նադեժդա Պետրովիչը, որն ազդվել է Ֆովիզմով, Սավա Սումալովին, որն աշխատել է Կուբիստների ոճով։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո սերբական գեղանկարչության հիմնական ուղղությունը եղել է Սոցիալիստական ռեալիզմը։ 1970-ական թվականներին նկարիչների մի մասը դիմել է Սյուրռեալիզմին։

ХХІ դարում երիտասարդ արվեստագետներ Յովանկա Սանիենովին և Սիմոնիդա Ռայցևիչը փիլիսոփայական տեսությունների համանմանությամբ («Կյանքում ամեն ինչ իրական է ու չկա ոչինչ իրական»), փորձել են գեղանկարչության ռեալիզմը միավորել սյուրռեալիզմի հետ[10]։

Ժամանակակից սերբ նկարիչներից են. Վլադիմիր Մանիչ, Դրագան Բարտուլի, Իսիդորա Իվանովիչ, Դեյանա Մանդելցա, Բիլիանա Վուկովիչ, Սլաջանա Մարինկովիչ, Իվանա Նաստեսկի և Մայա Ջուրովիչ արվեստագետները։ Նրանց ստեղծագործությունները արտացոլում են սլավոնական ժողովուրդների ինչպես մշակութային ավանդույթների ընդհանրությունը, այնպես էլ ժամանակակից արվեստի նոր միտումները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]