Jump to content

Անաստաս Յովանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստաս Յովանովիչ
սերբ.՝ Анастас Јовановић
Դիմանկար
Ծնվել է1817[1][2][3][…]
ԾննդավայրՎրացա, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 1, 1899(1899-11-01)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիայի թագավորություն
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունվիմագրող, լուսանկարիչ և նկարիչ
ԵրեխաներKonstantin Jovanović?
 Anastas Jovanović Վիքիպահեստում

Անաստաս Յովանովիչ (սերբ.՝ Анастас Јовановић, բուլղար․՝ Анастас Йованович1817[1][2][3][…], Վրացա, Բուլղարիա - նոյեմբերի 1, 1899(1899-11-01), Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ լուսանկարիչ, վիմատպագրիչ և գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յովանովիչը ծագումով բուլղար էր, իր ողջ կյանքի ընթացքում նա իրեն համարել է միաժամանակ և՛ սերբ, և՛ բուլղարացի[4][5][6]։ Ծնվել է 1817 թվականին Վրացայում, որը վարչական ու ռազմական տեսակետներից կարևոր բնակավայր էր այն ժամանակներում։ Ինը տարեկան Անաստասին հայրն ուղարկել է Բելգրադ՝ ուսումը շարունակելու այդ քաղաքում․ տղայի հորեղբայրը աշխատում էր արքայազն Օբրենովիչի պալատական արհեստանոցում և պետք է հովանի լիներ նրան։ 1830 թվականին, ընտանիքի հոր մահից հետո, ընտանիքի մնացած անդամներն էլ են տեղափոխվել Բելգրադ։ Բայց ընդամենը մեկ տարի անց մահացել է նաև հորեղբայրը, ով պետք է նեցուկ լիներ նրանց։

Անաստաս Յովանովիչի հուշարձանը Բելգրադում

Սերբական մշակույթում ներդրած ավանդի համար Անաստաս Յովանովիչը պարգևատրվել է Իշխան Դանիլո Առաջինի շքանշանով[7]։

Անաստասի որդին՝ Կոնստանտինը (1849–1923), անվանի ճարտարապետ էր, դուստը՝ Կատարինան՝ ճանաչված թարգմանչուհի։

Անաստաս Յովանովիչի աշխատանքներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. During his life, Anastas Jovanović always felt himself a Bulgarian, and at the same time a Serb. For some time, Jovanović signed under his lithographs as a "Bulgarian lithographer". In his memoirs about his teaching in Belgrade in 1871-1874, the Bulgarian ethnographer Dimitar Marinov noted that Anastas Jovanović was an honorary member of the Bulgarian Society in the city. Krumka Sharova, "Problemi na bŭlgarskoto vŭzrazhdane", Volume 6, Institut za istoria (Bŭlgarska akademia na naukite), 1981, str. 302.
  5. Фотографско общество, Враца. Големият сръбски фотограф Анастас Йованович е врачанин, 26, ноември 2013 г. по в-к „Дума“/СБЖ – П.П.
  6. Ivan Gaberov, Neĭko Genchev, Sŭvremenna bŭlgarska entsiklopediia: Dopŭlneni͡a i popravki (A-A), Volume 5, Izd-vo "Elpis", 1995, str. 255.
  7. Acović, Dragomir (2012). Slava i čast: Odlikovanja među Srbima, Srbi među odlikovanjima. Belgrade: Službeni Glasnik. էջ 85.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս Յովանովիչ» հոդվածին։