Պայա Յովանովիչ
սերբ.՝ Павле Јовановић |
|
---|---|
![]() |
|
Ծնվել է | հունիսի 16, 1859[1][2] |
Ծննդավայր | Վրշաց, Voivodeship of Serbia and Banat of Temeschwar, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1957 (98 տարեկանում) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Ազգություն | սերբ |
Քաղաքացիություն | ![]() ![]() Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Čas Mačevanja (Fencing) (1884) Velike seobe Srba (Serbian Migrations) (1896) Krunisanje cara Dušana (Crowning of Stefan Dušan) (1900) |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Կայք | pajajovanovic.rs |
Paja Jovanović Վիքիպահեստում |
Պայա Յովանովիչ (Պավել) (սերբ. Պավլե "Паја" Јовановић, հունիսի 16, 1859[1][2], Վրշաց, Voivodeship of Serbia and Banat of Temeschwar, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 30, 1957, Վիեննա, Ավստրիա), սերբ նկարիչ, իր ստեղծագործության մեջ մարմնավորել է նկարչության իրատեսական ոճը: Որպես ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ Պայա Յովանովիչը աջակցել է գեղանկարչության ակադեմիական դպրոցի ավանդույթները, չնայած, որ նրա շուրջը տեղի էին ունենում գլոբալ փոփոխություններ, համաշխարհային պատերազմներ, սոցիալական աղետներ` վերանում էր կայսրությունների աշխարհը և առաջ էին գալիս հեղափոխական, իսկ այնուհետև սոցիալիստական պետությունների նոր կարգեր: Պայա Յովանովիչը եղել և մնում է հայտնի սերբ արվեստագետներից մեկը: Նրա հետաքրքրությունն ազգի կյանքի, պատմական թեմաների նկատմամբ ազդեցություն է ունեցել մշակույթի և արվեստի ոլորտում նրա ձևավորման վրա, սերբերի ազգային ինքնագիտակցության, նրանց հայրենասիրության վրա[3]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապագա նկարիչը ծնվել է Հարավ-Բանատյան շրջանի (այժմ Վոյեվոդինա, Սերբիա) Վրշաց քաղաքում, որն այն ժամանակ պատկանում էր Հաբսբուրգների միապետությանը, որը 1867 թվականին սկսել է կոչվել Ավստրո-Հունգարիա: Հայրը` Ստեֆան Յովանովիչը, առաջին անգամ ամուսնացած է եղել Էռնեստինա Դեոտի հետ: 1863 թվականին նա մահացել է, թողնելով երեք որդի` Պայային (Պաուլ կամ Պավլե), Սվետիսլավին և Միլանին: Հաջորդ տարի Ստեֆան Յովանովիչն ամուսնացել է երկրորդ անգամ Մարիա դե Պոնտիի հետ, որն ունեցել է ևս հինգ զավակ` չորս որդի (Ալեքսանդր, Զուրու, Իվան, Տինկի) և դուստր՝ Սոֆյային, որը նորածին հասակում մահացել է: Երիտասարդ տարիքում առևտրով զբաղվող հայրը այժմ մեծ ընտանիքի տեր լինելով բացել է լուսանկարչական արվեստանոց Վրշացի կենտրոնում: Պայան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեղական վարժարան, բայց աչքի չի ընկել մեծ ջանասիրությամբ։ Նա մեծ հաճույքով մնում էր հոր լուսանկարչական արվեստանոցում, որտեղ էլ ծանոթացել է լուսանկարելու և ռետուշի հնարքներին:
Այդ ժամանակ Վրշացում նա նկարիչների աշխատանքներ տեսնելու հնարավորություն ուներ, ինչպիսիններից էին սրբանկարիչ Արսենի Թեոդորովիչը (1767-1826), Պավել Զուրկովիչը, որը նկարազարդել է Վրշեցի Մայր տաճարի եկեղեցու իկոնոստասը (1772-1830), Յովան Պոլովիչը (1810-1864): Պայան ընկերացավ վերջինիս որդու հետ, նրանք միասին սկսեցին կրկնօրինակել հին վարպետների աշխատանքերը, գեղանկարչություն ուսումնասիրել, սկզբում գաղտնի` ժամերով Տաճարի եկեղեցում մնալով: Շուտով նրա համար իր տաղանդը դրսևորելու առիթ եղավ: Վրշացի համայնքը որոշվել էր զանգերը նորից ձուլել, և պետք էր եկեղեցու սրբապատկերի պատճենը նկարել` զանգի մակերևույթի վրա ռելիեֆ ստեղծելու նպատակով: Պայան փայլուն կատարեց հանձնարարությունը և այդ պատվերը դեպի գեղանկարչության աշխարհ յուրօրինակ անցաթուղթ եղավ և առանց առարկության Վիեննայի գեղարվեստի ակադեմիա ընդունվելու թույլտվություն: Նա 14 տարեկան էր:
Ավարտելով գիմնազիայի դասընթացը և այցելելով պրոֆեսոր Մալխոլդսի նկարչական դպրոցը, 1877 թվականին Պայան ընդունվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, որն իր զարթոնքն էր ապրում: Կայսեր Ֆրանց Յոզեֆ I-ի աջակցությամբ Ակադեմիան բարձրագույն գեղարվեստական ուսումնական հաստատության կարգավիճակ ստացավ. 1877 թվականին ավարտվել է Ակադեմիայի նոր շենքի կառուցումը Ռինգշտրասեում[4], որտեղ նա գտնվում է մինչ օրս:
Ակադեմիայում անցկացվեցին կրթական բարեփոխումներ. կատարվեց ընդհանուր և հատուկ առարկաների բաժանում: Հատուկների մեջ կային պատմական գեղանկարչության, լանդշաֆտի, գծանկարչության, քանդակագործության, ճարտարապետության թեքումով դասարաններ: Որպես հիմք վերցվեց Դյուսելդորֆի ակադեմիայի մոդելը, որը թույլ էր տալիս դասարաններում ուսանողների փոքր խմբեր ստեղծել և նրանց համար լավագույն պայմաններ ապահովել վարպետի (պրոֆեսոր) հետ խորհրդակցելու և հմտությունները կատարելագործելու համար[5]: Պայա Յովանովիչը անդամագրվեց պատմական գեղանկարչության դասարան, որը վարում էր պրոֆեսոր Քրիստիան Գրիպենկերլը: 1880 թվականի հուլիսի 21-ին Պայա Յովանովիչը դիպլոմ ստացավ, որը հաստատում էր, որ նա հաջողությամբ ավարտել է դասընթացը: Պայա Յովանովիչը ուսուցման առաջին տարում հավակնում էր բարերար Քրիստափոր Ֆիֆմանի 300 ֆլորին կրթաթոշակ ստանալ, սակայն այն ստացավ մեկ կուրս բարձր ուսանողներից Ուրոշ Պրեդիչը, որը նույնպես հայտնի նկարիչ դարձավ հետագայում: Հաջորդ տարի Յովանովիչն ավելի համեստ կրթաթոշակ ստացավ` 200 ֆլորին` բարերար Գավրիլ Ռոմանովիչի կողմից, որը նա ստացել է մինչև 1883 թվականը: Գրպենկերլի մոտ ուսման ավարտից հետո Պայան 3 տարի սովորեց պատմական գեղանկարչության պրոֆեսոր Լեոպոլդ Կարլ Մյուլլերի դասարանում, ով փառք էր վաստակել օրիենտալ կոմպոզիցիաներով, որոնք հաջողությամբ վաճառվում էին Եվրոպայի նկարների պատկերասրահներում:
Պայա Յովանովիչը շատ է ճանապարհորդել։ Բալկաններով իր ճամփորդությունները նրա աշխատանքների համար ոգեշնչման աղբյուրներ են եղել: Լինելով Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի ուսանող նա ճանապարհորդել է Չեռնոգորիայի, Ալբանիայի, Բոսնիայի, արևելյան և հարավային Սերբիայի ափերով: Նա շատ է աշխատել էսքիզների վրա և հետաքրքրվել է բալկանյան ժողովուրդների առօրյա կյանքով և սովորույթներով: Նա փորձել է մանրամասն գծագրել հագուստները, զարդերը, զենքերը։ Մեծ ուշադրություն է դարձրել և իրեն շրջապատող բնապատկերներին: Մյուլլերի դասարանում ուսանելու առաջին տարին ավարտելուց հետո «Վիրավոր չեռնոգորցին» նկարը ցուցադրվեց հաշվետու ցուցահանդեսում և Պայա Յովանովիչը երկրորդ մրցանակ ստացավ: Հաջորդ տարի Պայա Յովանովիչը ներկայացրեց «Գուսլյար» նկարը և կրկին մրցանակ ստացավ:
Նկարչական կարիերա և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի ավարտից հետո նա կանգնեց ընտրության առաջ, ինչպես հետագայում տնօրինել իր ճակատագիրը, նա կարող էր վերադառնալ հարազատ երկրամաս, օրինակ` Ուրոշա Պրեդիչա։ Սակայն այդ դեպքում նա կմնար բալկանյան ժողովուրդների և Գաբսբուրգների միապետության տարածաշրջանային նկարիչ, 19-րդ դարի վերջում սերբական գեղանկարչությունը հիմնականում հանգում էր կրոնական գեղանկարչության։ Հետեւաբար, այստեղ հիմնական ժանրերն էին դիմանկարը եւ սրբապատկերը։ Մյուս ճանապարհն էր` մնալ գեղանկարչության եվրոպական մայրաքաղաքում և ակադեմիական նկարչի կարիերա ստեղծել։ Ուսանման վերջին տարիների Յովանովիչի հաջողությունները, ինչպես նաև նրա փառասիրությունը պայմանավորեցին ընտրությունը։ Պայա Յովանովիչն աշխատել է Վիեննայում, Մյունխենում, Փարիզում, Լոնդոնում, որտեղ ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ[6]։
Լոնդոնում Յովանովիչը ծանոթացել է галерист (ժամանակակից արվեստերի պատկերասրահների նկարներ ընտրող) Թոմաս Ուոլիսի հետ, որի հետ համագործակցել է մինչև 1889 թվականը։ Ուոլիսի առաջարկությամբ նկարիը կրկին մեկնել է Բալկաններ ճանապարհորդության։ 1885 թվականին նա այցելել է Չեռնոգորիա, իսկ 1886 թվականին ուղևորվել է ավելի հեռու` այցելելով հյուսիսային Աֆրիկա, Մարոկկո և Եգիպտոս։ Այնուհետև Յովանովիչը լինելով Փարիզում տեղափոխվել է այլ галерист Արթուր Տուտուի մոտ։ Նկարչի կտավները ժողովրդականություն էին վայելում, նա ցուցահանդեսներում հաջողություններ ուներ։ Պայա Յովանովիչը պարգևատրություններ էր ստանում։ 1889 թվականին Վիեննայի ցուցահանդեսում «Աքլորակռիվ» նկարը ստացել է Ոսկե մեդալ։ Փարիզի Պետական ցուցահանդեսում «Ցար Դուշանի թագադրումը» կտավը Ոսկե մեդալի է արժանացել։ 1908 թվականին Վիեննայում կայացած հոբելյանական ցուցահանդեսում Պայա Յովանովիչը ստացել է Ավստրիայի մշակույթի նախարարության պատվավոր դիպլոմ[7]
Նկարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Բնօրինակ անվանում | Ստեղծման տարի | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Վիրավոր չեռնոգորցին | Ranjeni Crnogorac | 1882 | Առաջին հաջողություն բերած կտավը, որն արժանացել է Ակադեմիայի Առաջին մրցանակին։ Այն ձեռք է բերվել Բուդապեշտի մագնատը 1000 ֆորինտով։ Կտավ, յուղաներկ, 186 × 114 սմ (Մատիցայի սերբական պատկերասրահ 186×114սմ Նովի Սադ) |
Ցար Դուշանի թագադրումը | Krunisanje Cara Dusana | 1900 | 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի։ Հետագայում ստեղծվել են մի քանի տարբերակներ և հեղինակային կրկնօրինակներ։ Բելգրադի հարավսլավական արվեստների առաջին ցուցահանդեսում, 1904 թվականին կտավն առաջին տեղ է ստացել կոմպոզիցիայի, պատկերի և տեխնիկայի համար։ |
Տակովոյի ապստամբություն | Takovo ustanak | 1895 | |
Ասեղնագործուհին | Vezilja | ||
Աքլորակռիվ | Borba petlova | Կտավն արժանացել է Ոսկե մեդալի Վիեննայի 1889 թվականի ցուցահանդեսում | |
Սերբերի արտագաղթ | Seoba srba | 1896 | Կտավը պատվիրվել է Կառլովշչինայի խորհրդարանական կոմիտեի կողմից, որը գլխավորել է Սերբիայի Պատրիարք Գեորգի Բրանկովիչը։ Որոշում էր կայացվել անմահացնել խոշորամասշտաբ իրադարձությունը` Սերբերի մեծ արտագաղթ, որը գլխավորել էր Կառլովիցայի Պատրիարք Արսենի III -ը, 1690 թվականին։ Ներկայումս պահպանվում է Սերբիայի ազգային թանգարանում։ |
Չեռնոգորցիների վերադարձը մարտից հետո | Povratak cete crnogoraca iz boja | 1888 | |
Օձերի սանձահարողը | Ukrotitelj zmija | ||
Ուրախ ընկերակցություն պանդոկում | Veselo drustvo u krcmi | 1890 | |
Հարսնացուի զարդարում | Kicenje neveste | 1886 | |
Սուսերամարտ | Мачевање | ||
Սոկոլնիկներ | Sokolar | 1890 | |
Կինը հայելու առաջ | Zena pred ogledalom | ||
Սուրբ Սավվան հաշտեցնում է եղբայրներին | Sveti Sava miri bracu | սուրբ Սավա Սերբացու կյանքից տեսարան, երբ նա դադարեցրել է քաղաքացիական պատերազմն իր երկու եղբայրների` Ստեփան II Նեմանիչի և Վուկան Զեթացու միջև | |
Սուրբ Սավան թագադրում է Սթիվենին ուղղափառ թագավոր | Sveti Sava krunise Stevana prvovenchanog | 1219 թվականին արքեպիսկոպոս Սավվա Սերբացին Ժիչա վանքում թագադրել է իր եղբորը` Սթիվենին, որպես սերբերի ուղղափառ թագավոր | |
Կարաջորջին ապստամբների մեջ | Karadjordje medju ustanicima | ||
Արքայազն Մարկոն արդարություն է հաստատում | Kraljevic Marko deli prvdu | ||
Արյունակից մայր | Krvna osveta | 1889-1912 | |
Բոսկո Յուգովիչ | Boško Jugović | 1922 | Կտավը պատկերում է ցարի դրոշակակրին` ինը Յուգովիչ եղբայրներից մեկին, որը սերբական էպոսի հերոսներից է և որը զոհվել է 1389 թվականին Կոսովոյի ճակատամարտում |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Paja Jovanović, Ženidba Cara Dušana, 1901.jpg
Կայսր Շտեֆան Դուշանի հարսանիքը (1904)
-
Paja Jovanovic;Cas macevanje.jpg
Սուսերամարտի դաս (1884)
-
Paja Jovanović;Ranjeni Crnogorac .jpg
Վիրավոր Մոնտենեգրացին (1882)
-
Հարսի զարդարումը (1885–88)
-
Joanovitch Paul (1859–1957) The Sword Dance, Private Collection.jpg
Սուսերով պար կամ Սուսերամարտի խաղ (1890)
-
Vršac triptych.jpg
Վրշացի եռապատում (կամ տրիպտիխ) (1895), Վրշաց քաղաքի թանգարան
-
Serbmigra.jpg
Սերբերի արտագաղթ (1896), Պանչևոյի թանգարան
-
Miloš, Marko i vila.jpg
Միլոշը Մարկոն և փերին (1906)
-
Sveti Sava miri zavađenu braću.jpg
Սավան հաշտեցնում է իր վիճված եղբայրներին (1901)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/42317
- ↑ 2,0 2,1 Paul Joanovitch
- ↑ Академизам
- ↑ W. Wagner, Die Geschichte der Akademie der bildenden Kunste in Wien, Wien 1967, noc. 235—247.
- ↑ W. Vaughan, Cultivation and Control: The Düssedolf Academy in the Nineteenth Century, Art and the Academy in the Nineteenth Centurv, Ed. by R. Cardoso Denis, C. Trodd, Manchester University Press 2000,150—163; A. D. Efland, A History of Art Education: intellectual and Social Currents in Teaching the Visual Arts, New York, London 1990,53—54, Od sintetičke literature: W. Hütt, Die Düsseldorfer Malerschule, 1819—1896, Leipzig 1995.
- ↑ O vezi između umetnika i aristokratije posredstvom umetnosti: C. A. Riley, Aristocracy and the Modern Imagination, University Press of New England 2001,41. i dalje, gde se ona obrazlaže sponom elitističkog koncepta zasnovanog na ideji genija umetnika i gena aristokratije.
- ↑ M. Živković, Paja Jovanović akademski slikar.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պայա Յովանովիչ կատեգորիայում։ |
|