Սերբերի արտագաղթ (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սերբերի արտագաղթ
տեսակգեղանկար
նկարիչՊայա Յովանովիչ
տարի1896
բարձրություն380 սանտիմետր
լայնություն580 սանտիմետր

Սերբերի արտագաղթ (սերբ.՝ Seoba Srba, անգլ.՝ Migration of the Serbs), սերբ նկարիչ Պայա Յովանովիչի՝ չորս յուղանկարներից բաղկացած շարք, որում պատկերված է սերբերի մեծ արտագաղթը Հին Սերբիայից 1690-1691 թվականներին արքեպիսկոպոս Արսենի III-ի գլխավորությամբ։ Նկարներից առաջինը պատվիրել է 1895 թվականին Կառլովի պատրիարք Գեորգի Բրանկովիչը հաջորդ տարի Բուդապեշտում կայանալիք Հազարամյակի ցուցահանդեսին ներկայացնելու համար։ Սերբ հոգևորականության կարծիքով այն կբարձրացներ կրոնական ինքնավարությունը և մասնակի ինքնիշխանությունը Ավստրո-Հունգարիայում, քանի որ ևս մեկ անգամ կհաստատվեր այն հանգամանքը, որ սերբերը լքել են իրենց հայրենիքը Հռոմեական Սրբազան կայսրության միապետի հրամանով Հաբսբուրգների միապետության սահմանները պաշտպանելու նպատակով։

Առաջին նկարը՝ 380×580 սմ (150×230 դյույմ) չափերով, ավարտին է հասցվել 1896 թվականին և նույն թվականին ներկայացվել կաթողիկոս Գեորգիին։ Վերջինս նկարչին խնդրել է նկարը համապատասխանեցնել արտագաղթի նկատմամբ ունեցած եկեղեցական տեսակետին։ Չնայած Յովանովիչը փոփոխությունները բավական արագ է կատարել, նա չի հասցրել այն պատրաստել Բուդապեշտում ներկայացնելուն, որի պատճառով էլ նկարը ներկայացվել է արքեպիսկոպոսական պալատում։ Յովանովիչն ավարտին է հասցրել նկարի չորս տարբերակ, որից երեքը պահպանվել են։ Առաջին տարբերակը ներկայացված է Սերբական ուղղափառ եկեղեցու կաթողիկոսական նստավայրում, երկրորդը՝ Պանչևոյի թանգարանում, իսկ չորրորդը՝ իշխանուհի Լյուբիցայի նստավայրում (Բուդապեշտ)։ «Սերբերի արտագաղթը» մշակութային պաշտամունքի կարգավիճակ ունի սերբական զանգվածային մշակույթում։ Որոշ հեղինակներ այն համարում են Յովանովիչի լավագույն ձեռքբերումը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նկարը 380×580 սմ չափերով է[1]։ Նրանում պատկերված է հոգևոր առաջնորդ Արսենին, որը ձիով և սերբական դրոշով առաջնոդում է արատագաղթող տասնյակ հազարավոր սերբերին[2]։ Նկարն ուղղակի հղում է Աստվածաշնչին, որտեղ ներկայացված է Մովսես մարգարեի առաջնոդությամբ հրեաների գերությունից դուրս գալը Եգիպտոսից, սակայն դժբախտությունն այն է, որ պատրիարքն իր ժողովրդին դուրս է տանում հայրենի հողից[2]։ Պատրիարքն ու չորս այլ կերպարներ գերիշխող դիրք ունեն նկարում։ Նրանք ոչ համաչափ բաշխված են նկարում՝ ի տարբերություն ուղիղ գծով առաջ շարժվող բազմության։ «Նրանք իրենց վրա են բևեռում ուշադրությունը ասջևի պլանում»,— գրել է Ֆիլիպովիչ Ռոբինսոնը[3]։ Նկարում ներկայացված են տարիքային բոլոր խմբերը։ Յովանովիչը հատուկ ուշադրություն է հատկացրել դեմքերի դետալներին[4]։ Հազարավոր կերպարներով՝ ձիավոր ու առանց ձիու, հայտնվում են հետին պլանում, մինչև ի վերջո կհայտնվեն հորիզոնում[3]։ Ձախ թևում պատկերված են սերբ զինվորականները, որոնք իրենց նիզակներն ուղղել են երկինք, իսկ աջ թևում պատկերված են փայտանյութով բեռներ, որոնք տանում են արտագաղթող ընտանիքները[2]։ Պատրիարքից աջ մայրն ու իր փոքրիկ երեխան են՝ նստած ձիու վրա, որոնք տանում են իրենց իրերը։ Կինը երիտասարդ առաջնորդ Յովան Մոնստրելիայի կինն է, իսկ երեխան՝ նրա որդին[5]։ Նրանց առաջ զինվոր է՝ գոտու մեջ թրերով, որ «նպատակաուղղված քայլում է դեպի ապագա»։ Զինվորի աջ ձեռքն արյունոտ է և կապված սպիտակ փաթաթանով[2][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]