Գեղարվեստի ազգային թանգարան (Սանտյագո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղարվեստի ազգային թանգարան
Bellasartes.jpg
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
ԵրկիրFlag of Chile.svg Չիլի[1][2]
Տեղագրությունcommune of Santiago[2]
ՎայրՍանտյագո
Հիմնադրված է1880
Կոորդինատներ: 33°26′7.159″ հվ. լ. 70°38′36.848″ ամ. ե. / 33.43532194° հս․. լ. 70.64356889° ավ. ե. / 33.43532194; 70.64356889
Կայքmnba.cl/Vistas_Publicas/publicHome/homePublic.aspx?idInstitucion=70

Չիլիի գեղարվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Bellas Artes), գեղարվեստի ազգային թանգարան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1880 թվականի սեպտեմբերի 18-ին «Ազգային արվեստի թանգարան» անվամբ և համարվում է Հարավային Ամերիկայի հնագույն թանգարանը: 1910 թվականից տեղակայված է իր համար կառուցված պալատում, որը գտնվում է Չիլիի Ֆորեստալ զբոսայգում: Թանգարանի շենքը կառուցվել է Չիլիի անկախության 100-ամյակի առթիվ ֆրանս-չիլիացի ճարտարապետ Էմիլ Ժեքուրի նախագծով: 1976 թվականի ապրիլին թանգարանի շենքը ճանաչվել է որպես Չիլիի պատմական հուշարձան: 1985 թվականի երկրաշարժի հետևանքով թանգարանը լուրջ վնասներ է կրել: Շենքի վերանորոգումը տևել է երեք տարի:
Թանգարանի հավաքածուում ներառված է շուրջ երեք հազար ցուցանմուշ, այդ թվում՝ նկարներ, քանդակներ, գծագրեր և փորագրություններ: Այստեղ հիմնականում Չիլիի արվեստագետների ստեղծագործություններն են, այդ թվում՝ Պեդրո Լիրան, Ալֆրեդո Վալենսուելա Պուելման, Կոսմե Սան Մարտին, Ալբերտո Վալենսուելա Լյանոսը և Ալեխանդրո Սիկարելին:
Միևնույն ժամանակ թանգարանն ունի արտասահմանյան հայտնի վարպետների, այդ թվում` իսպանացի նկարիչներ Ֆրանսիսկո Սուրբարանի և Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, ֆրանսիացի նկարիչներ Կամիլ Պիսսարոյի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Շառլ-Ֆրանսուա Դոբինյիի, քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և Էմիլ Անտուան Բուրդելի ստեղծագործությունների զգալի հավաքածու:

Հավաքածուի իտալական մասում ներառված են մոտ 60 կտավներ, որոնց մեծ մասը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարի սկզբում ընկած ժամանակահատվածում (Պիետրո Գաբրինի, Ջովանի Բոլդինի):

Թանգարանի հավաքածուն ներառում է նաև մի քանի ստեղծագործություններ ֆլամանդացի և հոլանդացի նկարիչներից, այդ թվում՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յակոբ Յորդանսի, Կոռնելիս դե Վոսի, Ալբերտ Կեյպի, Յան Վիլդենսի և Ադրիան վան Օստադեի ստեղծագործություններից:

Թանգարանում են գտնվում նաև 46 կակեմոնոյի մի փոքր հավաքածու (թանաքով կամ ակվարելով ստեղծված մագաղաթ), որոնք 1968 թվականին թանգարանին է նվիրաբերել չինական դեսպանատունը, 15 ֆիգուրներ Աֆրիկայից և 27 ճապոնական գրավյուրներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]