Սեմուել Մուր Ուոլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմուել Մուր Ուոլթոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1918(1918-03-29)[1][2][3]
ԾննդավայրKingfisher, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 5, 1992(1992-04-05)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ[4]
ԿրթությունՄիսուրիի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և տնտեսագետ
ԱմուսինHelen Walton?
Ծնողներհայր՝ Thomas Gibson Walton?[5], մայր՝ Nancy Lee Lawrence?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան Eagle Scout? և Distinguished Eagle Scout Award?
ԵրեխաներS. Robson Walton?, Jim Walton?, John T. Walton? և Էլիս Ուոլթոն
Sam Walton Վիքիպահեստում

Սեմուել Մուր Ուոլթոն կամ «Սեմ» Ուոլթոն (անգլ.՝ Samuel Moore Walton, "Sam" Walton, մարտի 29, 1918(1918-03-29)[1][2][3], Kingfisher, Օկլահոմա, ԱՄՆ - ապրիլի 5, 1992(1992-04-05)[1][2][3], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի բիզնեսմեն, Walmart և Sam's Club խանութների ցանցերի հիմնադիր։ 1985 թվականից 1988 թվականներին «Forbes» ամսագիրը Սեմ Ուոլթոնին ճանաչել է Ամերիկայի ամենահարուստ մարդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ուոլթոնը ծնվել է 1918 թվականի մարտի 29-ին Օկլահոմա նահանգի Քինգֆիշեր քաղաքում ֆերմերներ Թոմաս Հիփսոն Ուոլթոնի և Նեն Ուոլթոնի ընտանիքում։ 1923 թվականին 5 տարեկան հասակում տեղափոխվել է Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաք, որտեղ էլ սկսել է հաճախել դպրոց

Մեծ ճգնաժամի ժամանակ Սեմ Ուոլթոնը մասնակցել է կաթի առևտրի ընտանեկան բիզնեսին, նրա պարտականություններից էր կաթը հաճախորդին առաքելը։

Aquote1.png Մենք ունեցել ենք տասը կամ տասներկու հաճախորդ, որոնք վճարում էին տասական ցենտ մեկ գալոնի համար։ Ամենահաճելին այն էր, որ մայրս առանձնացնում էր կաթնասերը և դրանով պաղպաղակ էր պատրաստում։ Aquote2.png


Յոթ տարեկանում Սեմ Ուոլթոնը սկսել է վաճառել ամսագրային բաժանորդագրություն, իսկ յոթերորդ դասարանից սկսած մինչև ուսման ավարտը զբաղվել է թերթերը տներ առաքելով։ Ուոլթոնը նաև ուսման ընթացքում ճագարներ և աղավնիներ է աճեցրել դրանք վաճառելու համար։

Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Միսսուրի նահանգի ոչ մեծ Մարշալ քաղաք, որտեղ Սեմը մի քանի տարի շարունակ ընտրվել է դասարանի ավագ։ Մարշալում հետախույզների շարքերը համալրելուց հետո Սեմը գրազ է եկել այլ տղաների հետ, թե ով նրանցից առաջինը կստանա «Արծվի» աստիճան։ Տասներեք տարեկանում Սեմ Ուոլթոնը դարձել է Միսսուրիում սկաուտական շարժման պատմության ամենաերիտասարդ «Արծիվը»։

Aquote1.png Բոյսկաուտների շարքերում ձեռք բերված իր վերապատրաստման շնորհիվ, Սեմ Ուոլթոնը՝ պարոն և տիկին Ուոլթոնների որդին, փրկել է Դոնալդ Պետերսենի՝ պրոֆեսոր և տիկին Պետերսոնի երեխայի կյանքը, երբ նա հինգշաբթի օրվա երկրորդ կեսին, խեղդվում էր Սոլթ Ռիվերում…
- «Shelbina Democrat» թերթ, 1932 թվականի ամառ
Aquote2.png


Հետագայում Ուոլթոնները ապրել են Միսսուրի նահանգի Սելբին քաղաքում, որտեղ Սեմն ընդունվել է միջնակարգ դպրոց, իսկ ավելի ուշ՝ Կոլումբիայում։ Այնտեղ Ուոլթոնն ավարտել է Հիկմեն հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց Սեմը հայտնվել է լավագույն աշակերտնորի ցանկում։ Դարձել է ինքնավարության աշակերտական խորհրդի նախագահ և ակտիվորեն մասնակցել հետաքրքրությունների բազմաթիվ ակումբների աշխատանքին, մասնավորապես՝ հռետորական արվեստի ակումբում։

Սեմն ընդունվել է Միսսուրիի համալսարան, որտեղ նրան ընդունում են որպես ամենալավագույն ուսանողական միության՝ «Բետա Թետա Պի (Beta Theta Pi)»-ի, անդամ։ Միությունը երկար տարիներ գլխավորում էր համալսարանական Ատլետիկ լիգան[6][7]: «Բետա Թետա Պի»-ի անդամները երկրորդ կուրսում Սեմ Ուոլթոնին ընտրել են նոր աշխատակազմ հավաքագրելու գործով գլխավոր ղեկավար։ Այդ ժամանակ էլ Սեմն իր առջև դրել է նպատակ՝ դառնալ համալսարանական ուսանողական ինքնակառավարման խորհրդի նախագահ։ Նրան ընտրել են բարձր կուրսեցիների պատվավոր խորհրդի նախագահ, ուսանողական միության վարչության անդամ և բարձր կուրսի նախագահ։ Նա եղել է ԱՄՆ պահեստազորի սպաների պատրաստման ծառայության «Դանակներ և շեղբ» էլիտար զինվորական կազմակերպության կապիտան և նախագահ։

Քոլեջն ավարտելուց քիչ առաջ Սեմը աշխատանքի առաջարկ է ստացել «J. C. Penney» ընկերությունից և 1940 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է Այովա նահանգի Դե Մոյն քաղաքը, և սկսել աշխատել որպես մենեջեր-պրակտիկանտ մանրածախ խանութում՝ ամսական 75 դոլար աշխատավարձով։

1942 թվականի սկզբին Սեմը հեռացել է «J. C. Penney»-ից և գնացել Տուլսի արվարձան, դեպի հարավ, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Հելեն Ռոբսոնի հետ։

Ծանոթությունից կարճ ժամանակ անց, 1942 թվականին, Սեմը զինակոչվել է ԱՄՆ բանակ, սակայն սրտի հետ կապված խնդիրների պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել մարտական գործողություններին, և լեյտենանտ, հետագայում՝ կապիտան Սեմն ինքնաթիռաշինական գործարանի անվտանգության պահպանման և Կալիֆորնիայում ու ամբողջ երկրում ռազմագերիների ճամբարներում անվտանգության պահպանման վերահսկիչի աշխատանք է կատարել։

1943 թվականի փետրվարի 14-ին՝ զինակոչից մոտ մեկ տարի անց, Սեմ Ուոլթոնն ու Հելեն Ռոբսոնը ամուսնացել են, դա տեղի է ունեցել Օկլահոմա նահանգի Քլերմոր քաղաքում։

Առաջին խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Ուոլթոնները որոշել են զբաղվել մանրածախ առևտրով։ Սեմը 25 000 դոլար կապիտալով խանութ է վարձակալել Նյուպորտ քաղաքում (Արկանզաս նահանգ)։ Քաղաքի բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 7000 մարդ։ Հելենի հայրը ամուսինների համար խանութ գնելու համար 20 000 դոլար պարտքով փող է տվել[8]։ Խանութն աշխատել է Butler Brothers կազմակերպության «Բեն Ֆրանկլին» ֆրանշիզով։ Այն սկսել է գործել 1945 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նախկին սեփականատիրոջ ժամանակ խանութը տարեկան 72 հազար դոլար եկամուտ է բերել։ Առաջին տարում Ուոլթոնը խանութից ստացել է 105 000 դոլար եկամուտ, երկրորդ տարում՝ 140 000 դոլար, երրորդ տարում՝ 175 000 դոլար[9]։

Նյուպորտում իր առաջին խանութում Սեմ Ուոլթոնը սկսել է մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի ուշ հաջողություն են բերել «Wal-Mart» խանութին։ Հաջողության գրավականներից էին՝ ապրանքների վաճառքային ցածր գները, ապրանքները ոչ թե միջնորդներից, այլ անմիջապես արտադրողից ցածր գներով գնելը, տոնական օրերին խանութի աշխատանքային ժամերի երկարացնելը և այլն։

5-րդ տարում Ուոլթոնը դարձել է 6 նահանգներում «Բեն Ֆրանկլին» ցանցի վաճառքների առաջատարը։ Խանութի հաջողությունը գրավել է շինության սեփականատիրոջ ուշադրությունը և վերջինս որոշել է չերկարաձգել վարձակալության պայմանագիրը՝ խանութի տարածքը հանձնելով իր որդուն։

1950 թվականի աշնանը Ուոլթոնների ընտանիքը տեղափոխվել է Բենտոնվիլ (Արկանզաս) քաղաք։ Այդ ժամանակ ընտանիքում կար չորս երեխա․ Բոբը, Ջոնը, Ջիմը և դուստր Էլիսը։ Բենտոնվիլի բնակչությունն այդ ժամանակ 3000 մարդ էր․ Հելեն Ուոլթոնը 10 հազար բնակչությամբ քաղաքները չափազանց մեծ է համարել։

ԲԵնտոնվիլում Ուոլթոնը բացել է իր խանութը «Walton’s Five and Dime» անվանմամբ։ Առաջին տարում խանութի եկամուտը կազմել է 32 000 դոլար։ 1952 թվականին Ուոլթոնը բացել է ևս մեկ խանութ Ֆեյետվիլ քաղաքում։ 1962 թվականին Ուոլթոնը կրտեր եղբոր՝ Բադի, հետ Արկանզաս, Միսսուրի և Կանզաս նահանգներում բացել է 16 խանութ։ Ուոլթոնը սկսել է ներգրավել այլ խանութների տնօրեններին, նրանց թույլ տալով սեփական միջոցներով ներդրումներ կատարել խանութներում։ Ուոլթոնը խանութից խանութ տեղափոխվել է ինքնաթիռով, որը վարել է հենց ինքը։

Առաջին Wal-Mart[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթոնի առաջին խանութը Բենտոնվիլում

Առաջին «Wal-Mart» խանութը բացվել է 1962 թվականի հուլիսի 2-ին Արկանզաս նահանգի Ռոջերս քաղաքում[10]։ Սեմ Ուոլթոնն այդ ժամանակ 44 տարեկան էր։ «Wal-Mart» անվանումն ընտրվել է փոքր քանակությամբ տառերի համար՝ այսպես ավելի էժան էին ցուցանակները։

1979 թվականին «Wal-Mart» խանութների քանակը հասել է 230-ի, իսկ նրանց տարեկան եկամուտը՝ 1 միլիարդ դոլար։

Ժամանակի ընթացքում «Wal-Mart» խանութների ցանցը դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն ցանցը[11]։ Ըստ Forbes թերթի Սեմ Ուոլթոնը ճանաչվել է 1985 թվականից 1988 թվականների ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։ Բիլ Գեյթսը 1992 թվականին՝ Սեմի մահից հետո է ճանաչվել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։

Սեմ և Հելեն Ուոլթոնները ֆինանսական օգնություն են ցուցաբերել կրթական, կրոնական և հասարակական կազմակերպություններին։ Ֆինանսավորել են նաև կենդանաբանական այգիների, գրադարանների, սպորտային կառույցների շինարարությունը։

ՍԵմ Ուոլթոնը մահացել է 1992 թվականի ապրիլի 5-ին բազմակի միելոմայից[12]։ Ֆորբս թերթը Ուոլթոնի կարողությունը 1992 թվականի դրությամբ գնահատել է 58,6 միլիարդ դոլար։

Սեմ Ուոլթոնն ընկերությունում իր բաժնեմասը կտակել է իր կնոջը և չորս երեխաներին (Ռոբ, Ջոն, Ջիմ և Էլիս)։ Ռոբ Ուոլթոնը դարձել է «Wal-Mart» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Ջոնը մինչև կյանքի վերջը ընկերության տնօրենն էր, մահացել է 2005 թվականին, ավտովթարից։ Ջիմը հիմնել է «Arvest Bank» ֆինանսական կազմակերպությունը, որի կարողությունը կազմում է 17 միլիարդ դոլար, կազմակերպությունը մինչ օրս ղեկավարում է նա։ Ռոբը և Էլիսը մտնում են «Walton Family Foundation» ընտանեկան հիմնադրամի վարչության մեջ։ Ուոլթոնների ընտանիքը մինչև 2005 թվականը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց տասնյակում հինգ տեղ Է զբաղեցրել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության նախագահական մեդալ, 1992 թվական

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сэм Уолтон Сделано в Америке. Как я создал Wal-Mart = Made in America: My Story. — М.: «Альпина Паблишер» հրատարակչություն]], 2011. — 224 с. — ISBN 978-5-9614-1123-2
  • Sam Walton, John Huey Sam Walton: Made In America. — Bantam, 1993. — 368 с. — ISBN 978-0553562835

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=waltons
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=samuel;n=walton;oc=1 — 1997. — ed. size: 8261991
  4. https://www.dallasnews.com/news/faith/2007/04/20/presbyterian-obit-on-wal-mart-founder-s-widow/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  6. Walton Sam։ Sam Walton: Made in America։ Random House Publishing Group։ էջ 15։ ISBN 978-0-345-53844-4 
  7. «Sam Walton»։ Encyclopædia Britannica (Encyclopædia Britannica Inc)։ 2012։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2013-ին։ Վերցված է March 30, 2012 
  8. Walton & Huey, Made in America: My Story, p. 30.
  9. «Sam Walton»։ Butler Center for Arkansas Studies։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2012-ին։ Վերցված է March 30, 2012 
  10. Gross Daniel, Forbes Magazine Staff (August 1997)։ Greatest Business Stories of All Time (First ed.)։ New York: John Wiley & Sons, Inc։ էջ 272։ ISBN 0-471-19653-3 
  11. Yohannan T. Abraham, Yunus Kathawala, Jane Heron (December 26, 2006)։ «Sam Walton: Walmart Corporation»։ The Journal of Business Leadership, Volume I, Number 1, Spring 1988։ American National Business Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից January 20, 2002-ին։ Վերցված է January 2, 2014 
  12. Walton Sam (1993)։ Sam Walton: Made in America։ Bantam Books։ էջ 329։ ISBN 0-553-56283-5 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]