Էլիս Ուոլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Ուոլթոն
անգլ.՝ Alice Walton
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1949(1949-10-02) (73 տարեկան)
ԾննդավայրNewport, Արկանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունTrinity University?
Մասնագիտությունձեռնարկատեր, բարեգործ և արվեստի կոլեկցիոներ
Ծնողներհայր՝ Սեմ Ուոլթոն, մայր՝ Helen Walton?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalicewalton.org
Commons-logo.svg Alice Walton Վիքիպահեստում

Էլիս Լուիզա Ուոլթոն (անգլ.՝ Alice Louise Walton,հոկտեմբերի 2, 1949(1949-10-02), Newport, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի բազմամիլիարդատեր, «Walmart» անդրազգային ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի և նրա կնոջ՝ Հելեն Ուոլթոնի դուստրը։ 2018 թվականի մայիսի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվել է 41,8 միլիարդ ԱՄՆ դոլար[1]։ «Ֆորբս» ամսագրի ցուցակում նա դարձել է 2018 թվականի երկրորդ ամենահարուստ կինը և աշխարհի 18-րդ ամենահարուստ մարդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Ուոլթոնը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին, «Walmart» խանութների ցանցի հիմնադիրներ Սեմյուել Մուր և Հելեն Ռոբսոն Ուոլթոնների ընտանիքում։ Նա իր մանկությունն անցկացրել է Արկանզաս նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող հայրական կալվածքում։ Էլիսից բացի, ընտանիքում եղել են երեք եղբայրներ՝ Ռոբը, Ջիմը և Ջոնը։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Տրինիտիի համալսարան (Սան Անտոնիո, Տեխաս)[2]։ Այստեղ նա ստացել է ֆինանսական և տնտեսական գործունեության բակալավրի աստիճան[3]։ Էլիսն իր մասնագիտական կարիերան սկսել է ընտանեկան ընկերությունում [4]։ Ավելի ուշ, Ուոլթոնն աշխատել է որպես փոխնախագահ և զբաղվել է բոլոր այն միջոցառումների ղեկավարմամբ, որոնք կապված են եղել «Arvest» բանկի ներդրումների հետ[5]։ 1988 թվականին Էլիս Ուոլթոնը դարձել է «Llama» սեփական ներդրումային ֆինանսական կազմակերպության հիմնադիրը։ Նա դարձել է սեփական բանկի նախագահ, միաժամանակ եղել է կառավարիչ և գլխավոր տնօրեն[4][5]։ Հոր մահից հետո, փակել է իր բանկը և մեկնել Տեխասում ապրելու, և Միլսապ ագարակում սկսել է զբաղվել ձիաբուծությամբ[3][6][7]։

Ուոլթոնը հետաքրքրվել է նկարների հավաքածուներով։ 2004 թվականին Նյու Յորքում կայացել է աճուրդ, որտեղ նա 20 միլիոն դոլարով ձեռք է բերել արվեստի առարկաներ։ 2005 թվականին Էլիս Ուոլթոնը գնել է բնանկարիչ Աշեր Բրաուն Դյուրանի նկարների հավաքածուն[8], ինչպես նաև ձեռք է բերել Ուինսլոու Հոմերի և Էդվարդ Գոպերի աշխատանքները[9]։

Նա հովանավորել է հայտնի արվեստագետների, բանաստեղծների և ակտիվորեն ներգրավված է եղել Միացյալ Նահանգների մշակութային կյանքում։ Արվեստի հանդեպ սիրո շնորհիվ Ուոլթոնն ակտիվ մասնակցություն է ունեցել «Ուոլթոնի ընտանիքի հիմնադրամ»-ում և դարձել է նրա ղեկավարը։ Այս կազմակերպության շնորհիվ ամերիկյան արվեստի զարգացման թանգարանը հետագա զարգացման հնարավորություն է ստացել։ Թանգարանում բացվել են ուսումնական դասընթացներ և կազմակերպվել մշակութային համագործակցություն։ Էլիս Ուոլթոնը նաև ֆինանսավորել է պետական ծ րագրեր, որոնց թվում է 1998 թվականին Բենթոնվիլում կառուցված օդանավակայանը, որի տերմինալներից մեկը կոչվել է նրա անունով[10][11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Ուոլթոնն առաջին անգամ ամուսնացել է 24 տարեկանում։ Նրա ընտրյալը եղել է բանկիր, Լուիզիանա նահանգից։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևել, 2,5 տարի անց ամուսինները բաժանվել են։ Երկրորդ անգամ Ուոլթոնն ամուսնացել է բանվորի հետ, որը նրանց տանը լողավազան է կառուցել, սակայն այդ ամուսնությունը ևս ավարտվել է ամուսնալուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.forbes.com/profile/alice-walton/
  2. «The World's Billionaires»։ Forbes։ Վերցված է 2017-07-05 
  3. 3,0 3,1 O'Connor Clair (2013-10-07)։ «Inside the World of Walmart Billionaire Alice Walton, America's Richest Art Collector»։ Forbes 
  4. 4,0 4,1 Hosticka Alexis (2015-08-24)։ «Arkansas Women's Hall of Fame: Alice walton»։ Arkansas Business։ Վերցված է 2017-05-08 
  5. 5,0 5,1 Gill Todd (2012-02-16)։ «Alice Walton to receive honorary degree from the University of Arkansas»։ Fayetteville Flyer։ Վերցված է 2017-05-08 
  6. Paul Steve (2006-12-10)։ «Alice Walton's big picture: The Wal-Mart heir turns her eye, and her money, to art collecting»։ The Washington Post։ Վերցված է 2017-05-09 
  7. «Wal-Mart heiress loves cutting horses»։ Associated Press։ 1999-12-19։ Վերցված է 2017-05-09 
  8. «Asher B. Durand's 'Kindred Spirits'»։ Exhibitions։ National Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-28-ին։ Վերցված է 2018-10-31 
  9. Solnit, Rebecca Alice Walton's Fig Leaf(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. — 2006.
  10. Mead Rebecca (2011-06-27)։ «Alice's Wonderland: A Walmart Heiress Builds a Museum in the Ozarks»։ The New Yorker 
  11. «Airport board names terminal after Alice Walton»։ The Associated Press։ 1999-08-13։ Վերցված է 2017-05-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]