Սամուել Ուոլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Ուոլթոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1944(1944-10-27)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրԹալսա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրկանզասի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունգործարար և փաստաբան
ԱմուսինMelani Lowman-Walton?
Ծնողներհայր՝ Սեմ Ուոլթոն, մայր՝ Helen Walton?
ԵրեխաներCarrie Walton Penner?
 S. Robson Walton Վիքիպահեստում

Սամուել Ռոբսոն Ուոլթոն (հոկտեմբերի 27, 1944(1944-10-27)[1][2], Թալսա), ամերիկացի միլիարդատեր, Walmart-ի հարստության ժառանգը, աշխարհի ամենամեծ մանրածախ վաճառողը։ 1992-2015 թվականներին եղել է Walmart-ի նախագահը։ Նա Հելեն Ուոլթոնի և Սամ Ուոլթոնի ավագ որդին է։

2022 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Ուոլթոնը ունի 61 միլիարդ դոլարի մաքուր ակտիվներ և դասվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքին՝ գրավելով 18-րդ տեղը[3]։ Նա նաև Denver Broncos-ի գլխավոր սեփականատերն է[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթոնը 2011 թվականին

Ռոբ Ուոլթոնը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 27-ին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում[6]։ Սամ Ուոլթոնի և Հելեն Ուոլթոնի չորս երեխաներից ամենամեծն է։ Ունի կրտսեր եղբայր՝ Ջիմ Ուոլթոնը, և կրտսեր քույր՝ Ալիս Ուոլթոնը։ Մյուս եղբայրը՝ Ջոհն Ուոլթոնը, մահացել է 2005 թվականին[7][8][9]։

Ուոլթոնը հաճախել է Վուսթերի քոլեջը, իսկ 1966 թվականին ավարտել է Արկանզասի համալսարանը՝ բիզնես կառավարման բակալավրով։ Այնտեղ նա եղել է Lambda Chi Alpha համայնքի անդամ։ 1969 թվականին Կոլումբիայի իրավաբանական համալսարանի կողմից ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Ուոլթոնը դարձել է նաև Վուսթերի քոլեջի հոգաբարձու[9]։

Ուսումն ավարտելուց հետո Ուոլթոնը դարձել է իրավաբանական ընկերության անդամ, որը ներկայացնում էր Վոլմարթը և Conner & Winters-ը Թալսայում։ 1978 թվականին նա լքել է Թալսան՝ Վոլմարթին միանալու համար, որտեղ 1982 թվականին նշանակվել է փոխնախագահ։ 1992 թվականի ապրիլի 7-ին՝ հոր մահից երկու օր անց, դարձել է տնօրենների խորհրդի նախագահ[10]։

Նա իր եղբայրների ու քույրերի հետ երաշխավորել է 2008 - 2013 թվականներին մոտ 2 միլիարդ դոլար հատկացնել Walton Family հիմնադրամին[8]։

2022 թվականի հունիսի 7-ին Ուոլթոնի գլխավորած սեփականատիրական խումբը պայմանագիր է կնքել Փեթ Բոուլենի ունեցվածքից Denver Broncos արտոնությունը 4,65 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ, ինչը պատմության մեջ սահմանել է սպորտային արտոնությունների ամենաթանկ վաճառքի ռեկորդը, որը ենթակա է հաստատման NFL-ի ֆինանսական կոմիտեի և սեփականատերերի խմբի մեծամասնության կողմից[11][12]։

2022 թվականի հուլիսի 11-ին նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը դարձել է սեփականության խմբի անդամ[13]։ Իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին ընտանիքը հայտարարել է, որ Լյուիս Հեմիլթոնը նույնպես միանալու է սեփականության խմբին[14]։ Ուոլթոնը առօրյա լիազորությունների մեծ մասը պատվիրակել է իր փեսային՝ Walmart-ի նախագահ Գրեգ Փեններին, որը ստանձնել է ֆրանշիզայի գործադիր տնօրենի և սեփականատերերի խմբի հանրային դեմքի դերը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Bloomberg Billionaires Index: Rob Walton»։ Bloomberg News|Bloomberg։ Վերցված է October 5, 2022 
  4. Around the NFL staff (August 9, 2022)։ «NFL owners approve Walton-Penner group's purchase of Denver Broncos franchise»։ NFL.com (en-US)։ Վերցված է October 4, 2022 
  5. O'Halloran Ryan (August 9, 2022)։ «Broncos officially in new hands with approval of Walton as owner»։ DenverPost.com (en-US)։ Վերցված է October 4, 2022 
  6. Basquez Anna Maria (April 14, 2022)։ «Who Is Rob Walton, The Billionaire Who Reportedly Plans To Put In A Bid For The Denver Broncos?»։ CBS News։ Վերցված է 7 March 2023 
  7. «S Robson Walton»։ Forbes։ September 2013։ Վերցված է December 25, 2013 
  8. 8,0 8,1 «2013's Top 20 Billionaires»։ Forbes։ 2013։ Արխիվացված է օրիգինալից March 10, 2013-ին։ Վերցված է December 25, 2013 
  9. 9,0 9,1 «The World's Billionaires #26 S Robson Walton»։ Forbes։ May 3, 2008։ Վերցված է December 25, 2013 
  10. Thomas C. Hayes (April 7, 1992)։ «Wal-Mart's Leadership Remains in the Family»։ The New York Times 
  11. «Broncos and Walton-Penner family enter into a purchase and sale agreement»։ DenverBroncos.com (Press release)։ June 7, 2022։ Վերցված է June 8, 2022 
  12. «Denver Broncos sold to Walmart heir Rob Walton»։ TheDenverChannel.com։ June 7, 2022։ Վերցված է June 8, 2022 
  13. «Condoleezza Rice added to Denver Broncos ownership group»։ Axios։ July 11, 2022։ Վերցված է July 11, 2022 
  14. «Statement from Rob Walton on behalf of the Walton-Penner Family Ownership Group»։ DenverBroncos.com (Press release)։ August 2, 2022։ Վերցված է August 2, 2022 
  15. DiLalla Aric (August 10, 2022)։ «New Broncos Owner & CEO Greg Penner outlines key requirements for winning organization»։ DenverBroncos.com։ Վերցված է August 14, 2022 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]