Սատուրն (խանութների ցանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատուրն
Saturn-Logo.svg
Saturn Madrid.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1961
ՎայրԻնգոլշտադտ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Մայր ընկերությունMedia-Saturn-Holding?
ՍեփականատերMedia-Saturn-Holding?
ԿարգախոսQ1499087?
Կայքsaturn.be

Սատուրն, գերմանական էլեկտրոնիկայի խանութների ցանց մի քանի եվրոպական երկրներում։ Այն վաճառում է կենցաղային սարքեր, աուդիո-վիդեո սարքավորումներ, համակարգիչներ, հեռախոսներ, մեդիա (սկավառակներ և թվային վիդեոսկավառակներ)։ Մեդիա Մարկետ (Media Markt) խանութների ցանցի հետ միասին այն կազմում է MediaSaturn հոլդինգի մաս, որը ղեկավարվում է գերմանական մանրածախ առևտրով զբաղվող Ceconomy ընկերության կողմից։

Սատուրնը Գերմանիայում էլեկտրոնիկայի մանրածախ բիզնեսի առաջատար խաղացողներից է։

Սատուրնի խանութները Բելգիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում և Իտալիայում փակվել են և վերաբացվել որպես Մեդիա Մարկետի խանութներ։

Սատուրնի խանութը Համբուրգում էլեկտրականությանը միացված ամենամեծ խանութն է ողջ աշխարհում։

Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատուրնի ամենամեծ խանութը Համբուրգում

Սատուրն Հանսային առաջին խանութը բացվել է 1961 թ. հուլիսին Ֆրիդրիխ Վիլհելմի և Աննի Վաֆենշմիդտի կողմից Քյոլն քաղաքի Հանսառինգ փողոցում։ 120մ2 տարածք զբաղեցնող խանութը վաճառում էր էլեկտրոնիկայի զվարճանքի իրեր աշխարհի տարբեր անկյուններից ժամանող դիվանագետներին։ 1968 թ. նրանք ստեղծեցին Հանսա-Ֆոտո ընկերությունը, իսկ 1969 թ. ի վեր մասնավոր հաճախորդները կարող էին գնումներ կատարել Սատուրնում և Հանսա-Ֆոտոյում։ 1972 թ. Վաֆենշմիդտները Քյոլնում բացեցին առաջին տեխնիկայի բաժանմունքով խանութը, որն ուներ աշխարհում ամենամեծ վինիլային սկավառակների ցուցադրությունը։ 1980-ականների սկզբերին խանութի մեծ մասնաճյուղ բացվեց Մյունխենի Տերեզիենհոհե փողոցում, իսկ 1985 թ. Մայնի Ֆրանկֆուրտում՝ Քաուֆհոֆ Գրուպի մասնակցությամբ։

1990 թ. Սատուրն խանութների ցանցը գնվել է Մեդիա Մարկետ (Media Markt) հոլդինգի կողմից և ստեղծվել է MediaMarktSaturn մանրածախ առևտրի խումբը։

1992 թ. Սատուրն Հանսան ուներ 7 խանութ (Քյոլն, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Դորտմունդ, Հաննովեր, Նյուրնբերգ և Գելզենկիրխեն

Սատուրնի խանութների տարածքը, սովորաբար, կազմում է 2100 մ2 - 10.000մ2։ Բացառություն է կազմում Համբուրգ քաղաքի խանութը, որը զբաղեցնում է 18.000մ2 տարածք և 6 հարկ։

Սատուրն խանութի մուտքը Մյունխենում

2015 թ. մայիսին Օլդենբուրգի Շլոսհոֆ առևտրի կենտրոնում բացվեց Սատուրնի ամենափոքր խանութը Գերմանիայում, որը զբաղեցնում է 2000մ2 տարածք, իսկ Մետրո Գրուպը հայտարարեց, որ այն կարժևորի Մեդիամարկետի և Սատուրնի խանութների ավելի փոքր տարածքները[1]։

2011 թ. հուլիսի 1-ին Ֆրանսիայում Սատուրնի 36 խանութները վաճառվեցին HTM խմբին։

2012 թ. սեպտեմբերին հայտարարվեց[2], որ հաջողության բացակայության պատճառով Շվեյցարիայում Սատուրնի խանութները պետք է անվանափոխվեն Մեդիա Մարկետ, սակայն այդ փաստը ոչ հաստատվեց, ոչ էլ հերքվեց ընկերության կողմից։ Ի դեպ, 2011 թ. Շվեյցարիայում Սատուրնը կորցրեց 20 միլիոն ֆրանկ։ Բացի այդ, 2012 թ. հոկտեմբերի սկզբին ծրագրված «Սատուրնի 3-ամյակը Շվեյցարիայում» խորագրով արշավը հետաձգվեց։ 2012 թ. հոկտեմբերի 8-ին Շվեյցարիայում Սատուրնի տնօրեն Կարստեն Սոմմերը հայտարարեց, որ Սատուրն ապրանքանիշը կշարունակի գործել Շվեյցարիայում և անվանափոխման որոշում չի կայացվել[3]։

Սատուրնի խանութը Մադրիդում

Շվեյցարիայում Սատուրն ապրանքանիշն ընդլայնելու մասին հայտարարությունից ավելի քան 6 ամիս անց 2013 թ. ապրիլի 9-ին հայտարարվեց, որ մինչև 2013 թ. հուլիսը Շվեյցարիայի 6 Սատուրն խանութներից 4-ը պետք է վերածվեն Մեդիա Մարկետի, իսկ մնացած 2-ը՝ փակվեն։ Ներկայումս ծրագրավորվող 2 խանութների բացումը ներկայումս հետաձգված է և դրանք պետք է բացվեին 2014 թ. որպես Մեդիա Մարկետի խանութներ[4][5]2013 թ. հունիսի վերջին Շփրատենբախի և Վինտերտուրի մասնաճյուղերը ի վերջո փակվեցին, իսկ մյուս 4 մասնաճյուղերը անվանափոխվեցին Մեդիա Մարկետ։ Հունգարիայում նույնպես Սատուրնի ապրանքանիշը ընկրկեց՝ հօգուտ Մեդիա Մարկետի։ 2012 թ. նոյեմբերի 1-ից Հունգարիայի նախկին Սատուրնի խանութները աշխատում են Մեդիա Մարկետի անվան ներքո[6]։

2012 թ. նոյեմբերի 29-ին Սատուրնի 150-րդ խանութը բացվեց Գերմանիայի Քիլ քաղաքում։

Սատուրնի խանութը Քյոլնում

2013 թ. հոկտեմբերի սկզբին հայտարարվեց, որ Սատուրնը հեռանում է նաև Բելգիայից։ Սատուրն խանութը Անտվերպենում փակվեց, իսկ մասնաճյուղերը Կորտրեյկում, Բրյուգգեում, Վիլռեյկում և Լիեժում դարձան Մեդիա Մարկետի խանութներ[7]։ 2013 թ. Թուրքիայում Սատուրնի 5 խանութներ վերածվեցին Մեդիա Մարկետի խանութների։ 2014 թ. հունիսի 27-ին MediaMarktSaturn մանրածախ խումբը հայտարարեց, որ անվանափոխելու է նաև 13 խանութ Նիդեռլանդներում՝ միևնույն ժամանակ պահպանելով բոլոր աշխատողներին։ 2015 թ. սկզբին Սատուրնի խանութներն Իտալիայում նույնպես վերածվեցին Մեդիա Մարկետի (տեղական ապրանքանիշի անվանումը՝ Media World)։

Լեհաստանում Սատուրնի խանութների փոխակերպումը Մեդիա Մարկետի ապրանքանիշի տեղի ունեցավ 2018 թ. սկզբին[8]։

Ներկայումս (2019 թ. ապրիլի դրությամբ) Եվրոպայի 3 երկրներում դեռ կան Սատուրնի 168 խանութներ։

Երկիր Խանութներ
Գերմանիա 155
Լյուքսեմբուրգ 2
Ավստրիա 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]