Ռոջեր Ֆրայ
Ռոջեր Ֆրայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1934[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քլիֆթոն քոլեջ[6] և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
Մասնագիտություն | ֆոնդապահ, արվեստագետ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, արվեստի քննադատ, բուսաբան, վիզուալ արտիստ և գրող |
Ոճ | Bloomsbury խումբ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | Կերպարվեստ[7], արվեստի քննադատություն[7], գիտահանրամատչելի գրականություն[7] և արվեստագիտություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Q17496039? և Q17496137? |
Մեկենասներ | Ottoline Morrell? |
Հայր | Edward Fry?[8] |
Մայր | Mariabella Hodgkin?[8] |
Ամուսին | Helen Coombe?[8] |
Համատեղ ապրող | Վանեսա Բելլ[9] և Nina Hamnett?[10] |
Զավակներ | [Agnes] Pamela Fry?[8] և Julian Edward Fry?[8] |
![]() |
Ռոջեր Էլիոթ Ֆրայ (անգլ.՝ Roger Eliot Fry, դեկտեմբերի 14, 1866[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 9, 1934[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][11]), անգլիացի նկարիչ, արվեստաբան, քննադատ, վորտիցիզմի նախակարապետներից մեկը, Բլումսբերի խմբի անդամ։ Հաստատելով իր համբավը որպես Հին վարպետների գիտակի՝ նա դարձել է ֆրանսիական գեղանկարչության վերջին զարգացումների ջատագովը, ջատագովը ավանգարդի նոր փուլի, որին տվել է իր իսկ ձևակերպած, հեղինակած պոստիմպրեսիոնիզմ եզրույթ-անվանումը։ Նա առաջին գործիչն էր, ով Բրիտանիայում բարձրացրեց հանրության իրազեկվածությունը ժամանակակից արվեստի վերաբերյալ և ընդգծեց նկարների ֆորմալ հատկանիշների գերակայությունը զուգակցվող գաղափարների նկատմամբ։ Արվեստի պատմաբան Քենեթ Քլարկը նրան բնորոշել է որպես մի արվեստագետի ու արվեստաբանի, ով «ամենամեծ ազդեցությունն է գործել ճաշակի վրա Ջոն Ռասկինի ժամանակներից ի վեր... Քանի որ ճաշակը կարող է փոխել մեկ մարդ, այն փոխել է Ռոջեր Ֆրայը»[12]։ Ֆրայի նորարական ճաշակն ազդել է հիմնականում անգլոֆոն աշխարհի վրա, և նրա հաջողությունը գլխավորապես կայանում էր նրանում, որ կրթված հանրությանն ազդարարեց փարիզյան ավանգարդի վերջին գեղարվեստական զարգացումների բեկումնային տարբերակի մասին[13]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում։ Ուսանողական տարիներին ճամփորդել է Իտալիայում, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, ուսումնասիրել հին վարպետների արվեստը։ Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում բնանկարներ է արել։
1906 թվականին դարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի համակարգող (կուրատոր)։ Այդ նույն տարում իր համար բացահայտել է Պոլ Սեզանի արվեստը և սկսել է բուռն կերպով հետաքրքրվել իր ժամանակակից ֆրանսիական գեղարվեստով։ 1910 թվականին լոնդոնյան Գրաֆտոն պատկերասրահում կազմակերպել է Մանեն և պոստիմպրեսիոնիստները ցուցահանդեսը։ Չնայած մամուլի քննադատական դիտողություններին՝ 1912 թվականին կազմակերպել է պոստիմպրեսիոնիստական երկրորդ ցուցահանդեսը, որտեղ ժամանակի անգլիացի նկարիչների գործերի կողքին ներկայացվել են Անրի Մատիսի, ֆովիստների, Պաբլո Պիկասոյի և ժորժ Բրաքի աշխատանքները։ գեղանկարչական, կազմակերպական, գրական գործունեության մեջ նրան աջակցել է մեկենասուհի լեդի Օտտոլայն Մոռելը, ով մի ժամանակ նրա սիրուհին էր եղել։
1913 թվականին Ֆրայը բացել է Omega Workshopsդիզայն-արվեստանոցը, որտեղ այլոց թվում աշխատել են նաև ճանաչված նկարիչներ Դունկան Գրանտը, Ուիլյամ Ռոբերտսը, Վանեսա Բելլը։
Ֆրայն անդամակցել է Բլումսբերի խմբին՝ հասրակական մի ակումբի, որտեղ ընդգրկված էին անգլիական մտավոր վերնախավի ներկայացուցիչներ։
1940 թվականին լույս է տեսել Ռոջեր Ֆրայի գեղարվեստական կենսագրությունը՝ Վիրջինյա Վուլֆի հեղինակությամբ։
Նկարչի աշխատանքները պահվում են բրիտանական Թեյթ պատկերասրահում, Էշմոլի թանգարանում, Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահում, Կուրթոյի արվեստի ինստիտուտում...[14]:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Art and Commerce (1926)
- Art History as an Academic Study (1933)
- The Artist and Psycho-Analysis (1924)
- Arts of Painting and Sculpture (1932)
- Vision and Design (1920)
- Transformations (1926)
- Cézanne. A Study of His Development (1927) [առաջին հրատարակությունը ֆրանսերեն էր, « Le développement de Cézanne », 1926]
- Henri Matisse (1930)
- Characteristics of French Art (1932)
- Reflections on British Painting (1934)
- Giovanni Bellini (1899)
- Duncan Grant (1923)
- Flemish Art (1927)
- Last Lectures (1933)
- A Sampler of Castille (1923)
- Twelve Original Woodcuts (1921)
Թարգմանություն։
- Some poems of Mallarme (1936)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ձմեռային բնանկար (1914)
-
Վիրջինյա Վուլֆի դիմանկարը (1917)
-
Ծաղիկներով նատյուրմորտ
-
Կինը բազմոցին, (1915)
-
Նատյուրմորտ (1915)
-
Մակույկներ նավահանգստում
-
Վյու դը Կասսի (1925)
-
Գետ և բարդիներ (1912)
-
Էդիտ Սիթվելի դիմանկարը (1918)
-
Նինա Հեմնեթի դիմանկարը (1917)
-
Ինքնանկար
-
Ինքնանկար. 1930-1934
-
Էդվարդ Քարփենթերի դիմանկարը. 1894
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roger Fry (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118703390 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.biodiversitylibrary.org/page/53222438
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Czech National Authority Database
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kindred Britain
- ↑ https://www.theguardian.com/artanddesign/2017/jan/27/design-and-desires-how-vanessa-bell-put-the-bloom-in-bloomsbury
- ↑ https://artuk.org/discover/artworks/portrait-of-nina-hamnett-207169
- ↑ «Search Results for England & Wales Births 1837-2006 - findmypast.co.uk»։ search.findmypast.co.uk։ Վերցված է 9 April 2018
- ↑ Chilvers. Ian , "Fry, Roger." Oxford Dictionary of Art and Artists. Oxford, 1990, 9780199532940
- ↑ Reed, Christopher, Introduction,' A Roger Fry Reader' University of Chicago Press, Chicago 1996 978-0226266428
- ↑ «Roger Fry - English Post-Impressionist Painter and Writer, 1866-1934»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-16-ին։ Վերցված է 2020-08-28
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Virginia Woolf, Roger Fry: A Biography (1940) 0-15-678520-X
- Denys Sutton, Letters of Roger Fry (1972) 0-7011-1599-8
- Frances Spalding, Roger Fry: Art and Life, University of California Press, (1980) 0-520-04126-7
- David Boyd Haycock. "A Crisis of Brilliance: Five Young British Artists and the Great War" (2009)
- Christopher Reed, A Roger Fry Reader (1996) 0-226-26642-7
- Gal, Michalle. Aestheticism: Deep Formalism and the Emergence of Modernist Aesthetics. Peter Lang AG International Academic Publishers, 2015 978-3-0351-9992-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռոջեր Ֆրայ Վիքիպահեստում |
---|
- Roger Fry at artcyclopedia.com
- Roger Fry at Oxford Encyclopedia of Aesthetics (2nd edition)
- Roger Fry' s biography in the Burlington Magazine
- Roger Fry - Vision and design ,Chatto and Windus, London 1920
- "Post-Impressionism", Roger Fry's lecture on the closing of the "Manet and the Post-Impressionists" exhibition at the Grafton Galleries, as published in The Fortnightly Review
- "Roger Fry, Walter Sickert and Post-Impressionism at the Grafton Galleries", a reflection by Prof. Marnin Young on the 1910-1911 exhibition
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 1934 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անգլիացի նկարիչներ
- 20-րդ դարի նկարիչներ
- Պոստիմրեսիոնիստ արվեստագետներ
- Արվեստաբաններ
- Քննադատներ
- Թանգարանային աշխատակիցներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Բրիտանացի արվեստագետներ