Ռեյմոնդ Կուրցվեյլ
Ռեյմոնդ Կուրցվեյլ անգլ.՝ Raymond Kurzweil | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1948[1][2][3][…] (72 տարեկան) Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | գյուտարար, համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, գրող, գիտաֆանտաստիկ գրող, գիտնական, ապագայաբան, artificial intelligence researcher և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Գուգլ |
Գործունեության ոլորտ | Ապագայաբանություն, ծրագրավորում, OCR, speech synthesis? և Խոսքի Ճանաչում |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | Գրեյս Մյուրեյ Հոպերի մրցանակ Լեմելսոնի պարգև Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[6] Ազգային գյուտարարների փառքի սրահ Dickson Prize in Science? Dickson Prize? և ACM-ի անդամ |
Կայք | kurzweilai.net |
Ray Kurzweil Վիքիպահեստում |
Ռեյմոնդ Կուրցվեյլ (անգլ.՝ Raymond Kurzweil, փետրվարի 12, 1948[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան նշանավոր գյուտարար և ապագայաբան: Որպես գյուտարար՝ ստեղծել է ձայնի ճանաչման տարբեր համակարգեր, իսկ որպես ապագայաբան՝ հայտնի է արհեստական բանականության առաջացման և մարդկանց կյանքը երկարացնելու վերաբերյալ գիտատեխնոլոգիական կանխատեսումներով: Ըստ Կուրցվեյլի՝ ապագայում մարդկությունը կհասնի գրեթե անսահմանափակ նյութական հարստության, իսկ մարդիկ կարող են դառնալ անմահ: Նա նաև տվել է տեխնոլոգիական սինգուլյարության հիմնավորումը. դա ֆենոմենալ արագ գիտատեխնիկական գործընթաց է՝ հիմնված արհեստական հզոր ինտելեկտի (մարդկայինին գերազանցող) և մարդկանց կիբօրգացման վրա:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրցվեյլը մեծացել է Նյու Յորքի Քուինս շրջանում: Ծնողները հրեաներ էին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին փախել էին Ավստրիայից: Երիտասարդ տարիներին Կուրցվեյլը գիտական ֆանտաստիկայի սիրահար էր: Արդեն տասնհինգ տարեկանում գրել է համակարգչային ծրագիր՝ նախատեսված քանակական տվյալները մշակելու համար: 1970 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է ինֆորմատիկայի և գրականության բակալավրի աստիճան: 1974 թվականին հիմնադրել է ձայնի ճանաչման համակարգեր ստեղծող սեփական ընկերությունը: Կուրցվեյլի այս և մյուս ընկերությունները բավականին հաջողված էին, ինչի արդյունքում նա կարողացավ բավականաչափ գումար վաստակել:
1982 թվականին` Սթիվի Ուանդերի հետ ծանոթությունից հետո, Կուրցվեյլը որոշում է ստեղծել երաժշտական այնպիսի սինթեզատորներ, որոնք ունակ են ճշգրտությամբ կրկնել իրական գործիքների ձայնը: Հենց նույն տարում հիմնադրվեց «Kurzweil Music Systems» ընկերությունը, իսկ 1984 թվականին ներկայացվեց «Kurzweil K250» սինթեզատորը: Փորձարկումների ժամանակ երաժիշտները չէին կարողանում տարբերել Kurzweil K250-ի դաշնամուրի ռեժիմի ձայնը իրական դաշնամուրի ձայնից[7]: 1990 թվականին ընկերությունը վաճառվեց երաժշտական գործիքներ արտադրող «Young Chang» կորեական ընկերությանը[8]:
1990 թվականին Կուրցվեյլը հրատարակեց ապագայաբանության վերաբերյալ իր առաջին` «Մտածող մեքենաների դարաշրջան» գիրքը։ 1999 թվականին դրան հաջորդեց «Հոգևոր մեքենաների դարաշրջան» գիրքը։ «Singularity is Near» գիրքը հրատարակվեց 2005 թվականին: Թողարկվեց նաև «Սինգուլյարությունն արդեն մոտ է. իրական պատմություն ապագայի մասին» փաստագրական ֆիլմը` նվիրված տեխնոլոգիական սինգուլյարության անխուսափելի մոտեցմանը։
2009 թվականին թողարկվեց Կուրցվեյլի և բժշկության դոկտոր Թերրի Գրոսմանի «Transcend: nine steps to living well forever» գիրքը: Այն ճանաչվել է համաշխարհային բեսթսելլեր: Հանրությունը ջերմորեն ընդունեց այն[9]: Մեծ ճանաչում ունեցող շատ ամսագրեր, այդ թվում` Ֆորբսը, CNBC-ն, դրական արձագանքեցին գրքի մասին:
2009 թվականին հաղորդագրություն տարածվեց Սինգուլյարության համալսարանի ստեղծման մասին[10], որը պետք է ղեկավարեր Կուրցվեյլը: Որպես համալսարանի համահիմնադիրներ պետք է հանդես գային ՆԱՍԱ-ն և Գուգլը: Ուսումնական հաստատությունը պետք է պատրաստեր այնպիսի մասնագետների, որոնք կարող են լուծել մարդկության առջև ծառացած կամ հավանական խնդիրները:
Կուրցվեյլի վերջին` «Ինչպես ստեղծել բանականություն» («How to Create a Mind: The Secret of Human Thought Revealed») գիրքը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերին[11]: Դրանում նա նկարագրում է պատկերների ճանաչման վրա հիմնված բանականության տեսությունը: Ըստ նրա` նեոկորտեքսը կազմված է պատկերների ճանաչման աստիճանական համակարգից, և այդ համակարգի պատճենահանումը կարող է հանգեցնել արհեստական վերբանականության։
2012 թվականից Կուրցվեյլն աշխատում է «Google» ընկերությունում` որպես մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման ոլորտի տեխնիկական տնօրեն[12][13]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրցվեյլն ամուսնացել է Սոնա Ֆենստերի հետ 1975 թվականին: Ունեն երկու երեխա: Կինն ունի հոգեբանության դոկտորի աստիճան և աշխատում է Հարվարդի բժշկական դպրոցում[14][15]: Որդին` Իտանը, աշխատում է որպես ներդրող[16]:
Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագացող պատասխանի օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին «Հոգևոր մեքենաների դարաշրջան» գրքում Կուրցվեյլն առաջ է քաշել «Արագացող պատասխանի օրենքը», ըստ որի` որոշ էվելյուցիոն համակարգեր` ներառյալ տեխնոլոգիաների զարգացումը, զարգանում են էքսպոտենցիալ կերպով: 2001 թվականին «Արագացող պատասխանի օրենքը» էսսեում նա զարգացրեց այդ միտքը` ենթադրելով, որ Մորի Օրենքը կարելի է տարածել այլ տեխնոլոգիաների վրա, ինչը, ըստ նրա, վկայում է Վերնոր Վինջի Տեխնոլոգիական սինգուլյարության օգտին[17]: Կուրցվեյլի կարծիքով էքսպոտենցիալ մտածողությունը ինտուիտիվ չէ, քանի որ կենսաբանորեն մեր բանականությունը սովորել է կատարել գծային էքստրապոլյացիաներ[18]:
Կյանքի տևողության ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրցվեյլը խոստովանել է, որ քիչ է հոգ տարել իր առողջության մասին մինչև 35 տարեկանը, երբ իմացավ, որ տառապում է գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության քայքայմամբ: Դա 2-րդ տիպի շաքարային դիաբետի նախնական ձևն է: Այդ ժամանակ նա ծանոթացավ մի բժշկի` Թերրի Գրոսմանի հետ, ում հետ միասին մշակեցին հատուկ կանոնակարգ: Այն ներառում էր բազմաթիվ դեղահաբեր, ներերակային ներարկումներ, կարմիր գինի և այլ մեթոդներ, որոնց նպատակը կյանքի տևողության երկարացումն էր: Իր կենսաքիմիան վերածրագրավորելու նպատակով Կուրցվեյլն օրական ընդունում էր 250 հավելում, 8-10 բաժակ ալկալային հանքային ջուր, 10 բաժակ կանաչ թեյ և շաբաթական մի քանի շիշ կարմիր գինի[19]: Ավելի ուշ հավելումներով դեղահաբերի քանակը կրճատեց մինչև 150-ի[20]:
Կուրցվեյլը գրել է սննդակարգի և կենսակերպի մասին երեք գիրք` «The 10 % Solution for a Healthy Life», «Fantastic Voyage: Live Long Enough to Live Forever» և «Transcend: nine steps to living well forever»: Դրանցից երկուսը գրել է Թերրի Գրոսմանի համահեղինակությամբ:
Կուրցվեյլը դարձել է կրիոնիկայով մասնագիտացված Alcor Life Extension Foundation ընկերության մասնակիցը: Նրա մահվանից հետո մարմինը պետք է պահպանվի, որպեսզի եթե հետագայում բժշկությունը շատ զարգանա, հնարավոր լինի նրան վերականգնել և վերակենդանացնել[21]: Կուրցվեյլը հանդես է եկել նաև «SENS Research Foundation»-ի օգտին, որի նպատակը ծերությունը հաղթահարելն է:
«Հետմարդու» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Նյու Յորքում կայացած «Գլոբալ ապագա» միջազգային համաժողովի տեսաանոնսում Կուրցվեյլը մեկնաբանել է, թե իր կարծիքով ինչպիսին կլինեն «հետմարդիկ» (ռուս.՝ «постчеловек»).
![]() |
Մենք կդառնանք ավելի ու ավելի ոչ կենսաբանական էակներ այնքան ժամանակ, մինչև որ կհասնենք այնպիսի վիճակի, երբ ոչ կենսաբանական մասը կգերակշռի, իսկ կենսաբանականը կկորցնի իր նշանակությունը: Միևնույն ժամանակ ոչ կենսաբանական, մեխանիկական մասն այնքան հզոր կլինի, որ կկարողանա ամբողջությամբ մոդելավորել և հասկանալ կենսաբանական մասը: Այնպես որ, եթե կենսաբանական մասը հանկարծ անհետանա, ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ ոչ կենսաբանական մասն ամբողջությամբ այն հասկացած կլինի...
Մենք չենք ունենա կենսաբանական մարմին: Մենք կարող ենք մարմին ստեղծել նանոտեխնոլոգիաների օգնությամբ, կկարողանանք ստեղծել վիրտուալ մարմիններ և վիրտուալ իրականություն, որն ամբողջությամբ իրական կլինի` ի հաշիվ այն բանի, որ վիրտուալ մարմինները կլինեն նույնքան մանրակրկիտ և համոզիչ, որքան իրականը: Մենք կարող ենք ընտրել, թե ինչպես ստեղծենք նոր մարմիններ...[22]: |
![]() |
Հիմնական կանխատեսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- 2010-ական թվականներին հատուկ սարքավորումները պատկերը կպրոյեկտեն հենց աչքի մեջ` ստեղծելով վիրտուալ իրականության էֆեկտ (3D էֆեկտով ակնոց): Հագուստի մեջ տեղադրված բջջային հեռախոսները ձայնը միանգամից կուղարկեն ականջին (Bluetooth): «Վիրտուալ օգնականները» մարդկանց կօգնեն առօրյա շատ հարցերում: Մասնավորապես, նրանք կարող են վայրկենապես թարգմանել օտարալեզու խոսքը: Համացանցին միացված փոքր համակարգիչները ավելի շատ կներառվեն մարդու առօրյա կենսագործունեության մեջ: Կանխատեսումը հիմնականում իրականացել է:
- Ըստ Կուրցվեյլի` 2014 թվականին գերհամակարգչի հզորությունը կհամեմատվի մարդկային ուղեղի հզորության հետ: Համակարգիչները կդադարեն գոյություն ունենալ որպես առանձին օբյեկտներ. դրանք կընդունեն ոչ ստանդարտ ձևեր, կներառվեն հագուստի և ամենօրյա առարկաների մեջ: Վիրտուալ իրականությունը կներառվի ոչ միայն տեսողության և լսողության, այլև մնացած զգայարանների մեջ: Ամբողջությամբ չի իրականացել:
- 2020 թվականին անձնական համակարգիչները կհասնեն մարդկային ուղեղի հզորության մակարդակին: Բժշկական նպատակներով կսկսեն օգտագործվել նանոմեքենաներ: Մասնավորապես, նանոռոբոտները կարող են սնունդ հասցնել մարդու բջիջներին և հեռացնել մնացորդները: Դրանք նաև կարող են իրականացնել մարդկային ուղեղի մանրամասն սկանավորում, որը հնարավորություն կտա հասկանալ դրա աշխատանքի առանձնահատկությունները: Տասնամյակի վերջում արտադրության մեջ լայնորեն կկիրառվեն նանոտեխնոլոգիաները, ինչի արդյունքում բոլոր արտադրանքներն էականորեն կէժանանան: 2029 թվականին համակարգիչը կկարողանա անցնել Թյուրինգի թեստը` ապացուցելով բանականության առկայության մասին:
- 2022 – ԱՄՆ-ում և Եվրոպայում կընդունվեն օրենքներ, որոնք կկարգավորեն մարդկանց և ռոբոտների հարաբերությունները: Ռոբոտների գործունեությունը, նրանց իրավունքներն ու պարտականությունները կկարգավորվեն օրենքով:
- 2027 – տարբեր բարդ գործողություններ կատարող անձնական ռոբոտը կդառնա նույնքան սովորական, որքան սառնարանը:
- 2030-ական թվականներին նանոմեքենաները կտեղադրվեն հենց ուղեղի մեջ և կիրականացնեն ուղեղի բջիջներից ազդակների կամածին ելք և մուտք: Դա կհանգեցնի վիրտուալ այնպիսի իրականության, որը չի պահանջի լրացուցիչ սարքավորումներ:
- 2040-ական թվականներին մարդկային մարմինը կարող է ընդունել ցանկացած ձև: Ներքին օրգանները կփոխարինվեն ավելի որակյալ կիբերնետիկ սարքավորումներով: Կստեղծվեն որոնողական համակարգեր մարդկային օրգանիզմի գաջեթների համար, և հնարավոր կլինի ինչ-որ բան փնտրել մտքի միջոցով:
- Կուրցվեյլը տեխնոլոգիական սինգուլյարության ներթափանցումը կանխատեսում է 2045 թվականին: Այդ ժամանակ երկիրը կվերածվի հսկայական համակարգչի, և այդ գործընթացն աստիճանաբար կարող է տարածվել ամբողջ տիեզերքում: 2045 թվականից հետո առավել ճշգրիտ կանխատեսումներ անելը դժվար է:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120761300 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ Donald Byrd and Christopher Yavelow (1986)։ «The Kurzweil 250 Digital Synthesizer»։ Computer Music Journal 10 (1): 64։ JSTOR 3680298։ doi:10.2307/3680298
- ↑ «Young Chang Piano America»
- ↑ «Amazon.com: Customer Reviews: Transcend: Nine Steps to Living Well Forever»։ www.amazon.com։ Վերցված է 2017-05-10
- ↑ «Google и NASA создают Университет сингулярности»։ Վերցված է 2017-05-10
- ↑ «Ray Kurzweil’s How to Create a Mind published»։ 2012-11-13
- ↑ Letzing John (2012-12-15)։ «Google Hires Famed Futurist Ray Kurzweil»։ WSJ։ Վերցված է 2017-05-10
- ↑ Taylor Colleen։ «Ray Kurzweil Joins Google In Full-Time Engineering Director Role; Will Focus On Machine Learning, Language Processing»։ TechCrunch։ Վերցված է 2017-05-10
- ↑ http://helldesign.net։ «Ask Ray | Article on integrating digital media into children’s lives by my wife Sonya Kurzweil, PhD | KurzweilAI»։ www.kurzweilai.net (en-US)։ Վերցված է 2017-05-10
- ↑ «Talk May Be Cheap, but Ray Kurzweil Stands to Make Millions by Yakking to His Voice Computer – Vol. 27 No. 10»։ PEOPLE.com (en-US)։ 1987-03-09։ Վերցված է 2017-05-10
- ↑ «Father and Son Peer Into the Future of Tech»։ The Wall Street Journal։ 2013-03-06
- ↑ «The Law of Accelerating Returns»։ 2001-03-07
- ↑ «Ray Kurzweil on Using Exponential Thinking to Predict the Future»։ 2012-11-09
- ↑ «Never Say Die: Live Forever»։ 2005-12-05
- ↑ «CNN.com - Transcripts»։ transcripts.cnn.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-10
- ↑ «Ray Kurzweil's Plan: Never Die»։ 2002-11-18
- ↑ «Рэймонд Курцвейл о «постчеловеке»»։ Проект "Мнение"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- KurzweilAI.net (անգլ.) - Կուրցվեյլի մտքերին նվիրված ընդհանուր կայք: Պարունակում է անվճար հատվածներ որոշ գրքերից:
- Կուրցվեյլի կանխատեսումները ռուսերենով
- Կուրցվեյլի ընկերության կայքը (անգլ.)
- Կուրցվեյլի պրոֆայլը TED-ում (անգլ.)
- Հոդված Կուրցվեյլի մասին Wired ամսագրում (անգլ.)
- Հոդված Կուրցվեյլի կանխատեսումների մասին (ռուս.)
- «The Singularity Is Near» ֆիլմի պաշտոնական կայքը (անգլ.)
- Հատվածներ Կուրցվեյլի ելույթից Singularity University կայքում (անգլ.)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի մայիսի 11-ի օրվա հոդված: |
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գյուտարարներ
- Ֆուտուրոլոգներ
- Տրանսհումանիստներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ապագայաբանություն