Ջորջ Բոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջորջ Բոյդ
George Boyd 1.png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջորջ Իան Բոյդ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 2, 1985(1985-10-02)[2] (33 տարեկան)
Ծննդավայր Չատեմ, Անգլիա
Հասակ 186[1] սմ
Քաշ 79[1] կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բըռնլի
Համար 21
Պատանեկան կարիերա
2000-2001 Անգլիա Չարլտոն Ատլետիկ
2001-2002 Անգլիա Ստիվենիջ Բորո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Անգլիա Ստիվենիջ Բորո 109 (23)
2007-2013 Անգլիա Պիտերբորո Յունայթեդ 263 (64)
2010  Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 6 (1)
2013  Անգլիա Հալլ Սիթի 13 (4)
2013-2014 Անգլիա Հալլ Սիթի 30 (2)
2014-մ.հ. Անգլիա Բըռնլի 51 (8)
Ազգային հավաքական
2005-2006 Անգլիա Անգլիա C 6 (1)
2009 Շոտլանդիա Շոտլանդիա B 1 (1)
2013-մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի մարտի 30-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի

Ջորջ Իան Բոյդ (անգլ.՝ George Jan Boyd; հոկտեմբերի 2, 1985(1985-10-02)[2], Չաթհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Անգլիա), բրիտանացի ֆուտբոլիստ, անգլիական «Բըռնլի» ֆուտբոլային ակումբի և Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի վինգեր։

Ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան «Չարլտոն Ատլետիկի» ֆուտբոլային ակադեմիայում, սակայն արդեն հաջորդ տարվանից սկսել է խաղալ «Ստիվենիջ Բորոյի» կազմում, որը հանդես էր գալիս Ազգային Կոնֆերենցիայում։ Չորսուկես տարվա ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցում է ընդհանուր առմամբ 123 հանդիպման և դառնում 31 գոլի հեղինակ, իսկ 2006 թվականի սկզբում Կոնֆերենցիայի պատմության մեջ ռեկորդային տրանսֆերային արժեքով տեղափոխվում է Լիգա 2-ում հանդես եկող «Պիտերբորո Յունայթեդ»։ 2009 թվականին Բոյդը, կնքելով կարճաժամկետ վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Այդ ակումբի կազմում վինգերը մասնակցում է 296 հանդիպման և հեղինակում է 75 գնդակ, 2007-08 և 2008-09 մրցաշրջաններում ակումբի հետ զբաղեցնում է առաջնությունների խաղարկությունների մրցաշարային աղյուսակների երկրորդ հորիզոնականը և դիվիզիոնային մակարդակով բարձրանում է վեր, իսկ արդեն 2010-11 մրցաշրջանում «Պիտերբորոյին» օգնում է հաղթանակ տանել առաջնության փլեյ-օֆֆում և ստանալ դիվիզիոնային մակարդակի բարձրացում։ 2013 թվականին բրիտանացին, կնքելով վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է «Հալլ Սիթի», որի հետ առաջնությունում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և վաստակում է Պրեմիեր Լիգայի ուղեգիր, իսկ 2013-14 մրցաշրջանի մեկնարկից առաջ «վագրերի» հետ կնքում է լիարժեք, այսինքն՝ արդեն ոչ վարձավճարային պայմանագիր։ 2014 թվականի մայիսի 17-ին Բոյդը մասնակցում է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ «Հալլը» ավելացված ժամանակում զիջում է «Արսենալին»։

2005 և 2006 թվականներին Բոյդը Անգլիայի՝ կիսապրոֆեսիոնալ ակումբների ֆուտբոլիստների երրորդ ազգային հավաքականի կազմում մասնակցում է վեց խաղի և դառնում է մեկ գոլի հեղինակ։ Չնայած այն բանին, որ Բոյդը ծնվել էր Անգլիայում, նրա մայրական պապը շոտլանդացի էր և ֆուտբոլիստը, օգտվելով այդ հանգամանքից, 2009 թվականին նշում է իր նորամուտը Շոտլանդիայի երկրորդ հավաքականի կազմում և իր նորամուտային խաղում դառնում է գոլի հեղինակ։ 2013 թվականից վինգերը հրավիրվում է Շոտլանդիայի ազգային հավաքական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդը ծնվել և մեծացել է Կենտ կոմսությունում գտնվող Չատեմ քաղաքում[3]։ Ֆուտբոլիստ դառնալու ցանկություն նրա մոտ ծնվել է այն ժամանակ, երբ իր հոր հետ ֆուտբոլ է խաղացել տեղի այգում[4]։ Դիրքի ընտրությունը բացատրվում է նրանով, որ Բոյդը պատանի տարիքում խաղացել է գրոհային դիրքերում և շատ է սիրել «շփվել» գնդակի հետ[4]։

Բոյդին նկատել են «Չարլտոն Ատլետիկի» սկաուտները, երբ նա ինը տարեկան էր։ Այդ ժամանակ նա խաղում էր տեղական մակարդակում[4]։ «Ատլետիկի» ակադեմիա ֆուտբոլիստն ընդունվում է 2000 թվականին[5]։ Տասնվեց տարեկան հասակում Ջորջը լքում է ակադեմիան[6] և սկսում սովորել Հյուսիսային Հարտֆորդշիրի Քոլեջում[en]՝ ուսումը համատեղելով «Ստիվենիջ Բորո» ակումբում խաղալու հետ[5]։ «Ստիվենիջում» հանդես գալու տարիներին ֆուտբոլիստը մարզումների գնալու համար պահանջվող ճանապարհածախսը վճարելու համար ստիպված է լինում աշխատել Հիտչինի երկաթուղային կայարանի հրուշակեղենի խանութներից մեկում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստիվենիջ Բորո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին տասնհինգամյա Բոյդը դառնում է այդ ժամանակ Ազգային Կոնֆերենցիայում հանդես եկող «Ստիվենիջ Բորոյի» ֆուտբոլիստ[5]։ Նոր ակումբի կազմում ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը՝ 17 տարեկան հասակում։ 2002 թվականի դեկտեմբերի 14-ին հարտֆորդշիրյան ակումբը «Բրոդհոլ Ուեյ» տնային մարզադաշտում 3:1 հաշվով պարտվում է «Մարտգեյթին»։ Բոյդը մասնակցում է խաղի առաջին 45 րոպեներին[7]։ Չնայած նրան, որ Բոյդը մշտապես ընդգրկվում էր խաղերից առաջ կազմվող հայտացուցակներում, այնուամենայնիվ «Մարտգեյթի» դեմ խաղից հետո նա 2002-03 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալիս[8]։

Հաջորդ մրցաշրջանում «Ստիվենիջը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներից մեկը, իսկ Բոյդն ակումբի նոր գլխավոր մարզիչ Գրեմ Ուեստլիի տնօրինության ներքո մրցաշրջանի երկրորդ կեսում մասնակցում է 11 խաղի (նրանից 7-ը փոխարինում կատարելով)[9]։ Նոր գլխավոր մարզչի վրա Բոյդը իր խաղով տպավորություն էր թողել դեռևս Անգլիայի երիտասարդական հավաքականում հանդես գալու տարիներին[10]։ 2004 թվականի մարտի 13-ին «Տամուորտի» դեմ խաղում Բոյդը դառնում է երեք գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ստիվենիջը» հաղթում է 3։1 հաշվով[11]։ Հաջորդ ամսվա մեջ վինգերը հեղինակում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը․ «Նորտվիչ Վիկտորիայի» դեմ խաղում նա խփում է իր թիմի հաղթական գոլը (2։1)[12]։

2003-04 մրցաշրջանի երկրորդ կեսում ցուցադրած հաջող խաղի շնորհիվ Բոյդը հաջորդ մրցաշրջանում դառնում է «Ստիվենիջի» հիմնական խաղացողներից մեկը։ Նա մասնակցում է 37 խաղի և դառնում 3 գոլի հեղինակ, իսկ նրա ակումբը հայտնվում է փլեյ-օֆֆում[13][14]։ Կարիերայի երկրորդ և մրցաշրջանում իր առաջին գոլը Բոյդը հեղինակում է 2004 թվականի սեպտեմբերի 25-ին և կրկին «Նորտվիչ Վիկտորիայի» դարպասը[15]։ Հաջորդ գոլը խփվում է մեկ ամսից և արդեն Անգլիայի գավաթի շրջանակներում՝ ընդդեմ «Հենդոնի»[15]։ 2005 թվականի հունվարին կիսապաշտպանը «Քայվեն Այլենդի» դեմ խաղում առաջին անգամ իր պրոֆեսիանալ կարիերայում հեռացվում է խաղադաշտից[15]։ Մարտի 5-ին Բոյդի ակումբը «Կառլայլ Յունայթեդի» դեմ խաղում տանում է կամային հաղթանակ, իսկ վինգերը խփում է իր թիմի երկու գոլերից առաջինը և իր երրորդ գոլը տվյալ մրցաշրջանում[15]։

2005-06 մրցաշրջանը Բոյդն սկսում է հինգ խաղերում խփած երեք գոլերով. կիսապաշտպանը երկու անգամ աչքի է ընկնում «Ուոկինգի» դեմ 2-3 հաշվով պարտված խաղում[16] և մեկ գոլ է հեղինակում «Տամուորտի» դարպասը[16]։ Բոյդը նաև երկու գոլ է հեղինակում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում՝ «Կետերինգ Թաունի» և «Նորտհեմպթոն Թաունի» դեմ խաղերում[16]։ 2005 թվականի նոյեմբերին վինգերը երեք տարով երկարաձգում է «Ստիվենիջի» հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը[17]։ Ընդհանուր հաշվարկով Ջորջ Բոյդը այդ մրցաշրջանում «Ստիվենջիի» կազմում մասնակցում է 47 խաղի և դառնում է 12 գոլի հեղինակ[18]։

2006-07 մրցաշրջանում նոր գլխավոր մարզիչ Մարկ Ստիմսոնի տնօրինության տակ, Բոյդը առաջին անգամ օգտագործվում է խաղադաշտում որպես հարձակվող[19]։ «Տամուորտի» դեմ խաղում Բոյդը գոլի հեղինակ է դառնում, սակայն նրա ակումբը պարտվում է 1-2 հաշվով[20]։ Հաջորդ խաղում Ջորջը «Ստաֆորդ Ռեյնջերսի» դեմ խաղում հեղինակում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հետ-տրիկը[20]։ Հենց այդ մրցաշրջանում Բոյդը «բարելավում է» իր արդյունքը՝ Ֆուտբոլային ասոցիացիայի տիտղոսի խաղարկության շրջանակներում «Մերտրի Տիդվիլի» դեմ հեղինակելով խաղում 4 գոլ։ Երկրորդ և չորրորդ գոլերի արանքում տեղի ունեցած «ընդմիջումը» տևում է ընդամենը 5 րոպե[21]։ Դեկտեմբերի կեսերին Ստիվենիջը մերժում է Բոյդի տրանսֆերի հետ կապված «Պիտերբորո Յունայթեդի» առաջարկը[22], սակայն կես տարի անց՝ տարվա վերջին օրը, ակումբները այնուամենայնիվ համաձայնության են հասնում ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ և հունվարի 8-ին Ազգային Կոնֆերենցիայի պատմության մեջ ռեկորդային՝ 260 հազար ֆունտ ստերլինգի դիմաց Բոյդը տեղափոխվում է «Պիտերբորո Յունայթեդ»[23]։ 2007 թվականի հունվարի 1-ին Բոյդը «Ստիվենջիի» կազմում անցկացնում է իր վերջին խաղը։ Ֆուտբոլիստը երկու անգամ գրավում է «Օլդերշոտ Թաուն»ի դարպասը, իսկ խաղը ավարտվում է 2-3 հաշվով[24]։ Առաջնության առաջին կեսում Բոյդը մասնակցում է 27 խաղի և հեղինակում է 15 գոլ[25]։ Ակումբում հանդես գալու ժամանակահատվածում Բոյդը վաստակում է «Սպիտակ Պելե» մականունը, որը հետագայում օգտագործվում է նաև երկրպագուների և ԶԼՄ-ների կողմից[3]։

«Պիտերբորո Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդը 2010 թվականին «Պիտերբորոյի» կազմում։

Բոյդը նոր ակումբի կազմում նշում է իր նորամուտը 2007 թվականի հունվարի 13-ին։ Նրա նորամուտային խաղն է դառնում «Դարլինգտոնի» դեմ խաղը, որում նրա նոր թիմը պարտվում է 3:1 հաշվով[26]։ «Պիտերբորոյի» կազմում Բոյդը իր առաջին գոլը հեղինակում է ակումբ գալուց հետո մեկ ամիս անց՝ «Ռեկսեմի» դեմ խաղում[27]։ Փետրվարի 20-ին՝ «Բոստոն Յունայթեդի» դեմ տնային հանդիպման ժամանակ Բոյդը 32 մետրից կատարած հիանալի հարվածով գրավում է մրցակցի դարպասը[28]։ «Նոտս Քաունթիի» դեմ խաղում բրիտանացին խփում է ակումբի կազմում իր երրորդ գոլը և դառնում է գոլային փոխանցման հեղինակ[29]։ Այդ նույն ամսում՝ «Գրիմսբի Թաունի» դեմ խաղում, Բոյդը հանդիպման 46-րդ րոպեին գրավում է մրցակցի դարպասը[30]։ 2006-07 մրցաշրջանի երկրորդ կեսում կիսապաշտպանը ընդհանուր հաշվով անցկացնում է 20 հանդիպում, որոնցում աչքի է ընկնում 6 գոլով[9][31][32]։

2007-08 մրցաշրջանում Բոյդը թիմի կազմում զբաղեցնում է առանցքային դերերից մեկը և առաջնության ընթացքում մասնակցելով 53 հանդիպման՝ դառնում է 15 գոլի հեղինակ[33]։ «Ակրինգտոն Սթենլիի» դեմ խաղում Ջորջը ձևակերպում է իր կարիերայի երկրորդ հետ-տրիկ, իսկ իր ակումբը տանում է 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ[34]։ Այդ ֆուտբոլային տարում «Պիտերբորոն» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և ավտոմատ կերպով ստանում է դիվիզիոնային մակարդակի բարձրացում՝ տեղափոխվելով դեպի Լիգա 1։ Նաև մրցաշրջանի արդյունքներով Բոյդն ընդգրկվում է ՊՖԱ-ի կողմից կազմված Լիգա 2-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում[35]։

Հաջորդ մրցաշրջանում կիսապաշտպանը շարունակում է կատարել թիմի գլխավոր դերերից մեկը և բոլոր մրցաշարերում մասնակցում 53 խաղի՝ դառնալով 10 գոլի հեղինակ, իսկ նրա ակումբը երկրորդ տարին անընդմեջ առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և ստանում է դիվիզիոնային մակարդակի բարձրացում[36][37]։ Բոյդի հաջող ելույթները հնարավորություն են տալիս նրան երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվել ՊՖԱ-ի կողմից կազմված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում[38]։

2009-10 մրցաշրջանի հենց առաջին խաղում Բոյդը հաջողությամբ իրացնում է 11 մետրանոց հարվածը, սակայն նրա ակումբը «Պրայդ Պարկում» անցկացվող արտագնա խաղում զիջում է «Դերբի Քաունթիին»[39]։ Երեք օր անց վինգերը Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ խաղում դառնում է գոլի հեղինակ, իսկ ակումբը հաղթում է 4:0 հաշվով[40]։ 2009 թվականին հոկտեմբերին Բոյդը «Պիտերբորոյի» կազմում դուրս է գալիս խաղադաշտ 124-րդ խաղն անընդմեջ և կրկնում է թիմի ակումբային ռեկորդը․ «Բրիստոլ Սիթիի» դեմ այդ խաղն ավարտվում է 1:1 հաշվով, իսկ ֆուտբոլիստը, հանդիպման 90-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը, փրկում է թիմին պարտությունից[41][42]։ Երեք օր անց բրիտանացին, «Դոնկաստեր Ռովերսի» դեմ խաղում անցկացնելով իր 125-րդ առաջնությունային անընդմեջ խաղը, դառնում է ռեկորդի հեղինակ[43]։ Ռեկորդային խաղից ընդամենը երեք օր անց «Սկանտրոպ Յունայթեդի» դեմ խաղում Բոյդը դուբլի հեղինակ է դառնում[44][45]։ 2010 թվականի հունվարին Բոյդը նշանակվում է ակումբի թիմի ավագ[46], իսկ մեկ ամիս անց «Պիտերբորոն» մերժում է Բոյդի տեղափոխության հետ կապված «Միդլսբրոյի» առաջարկը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հետ կապված անհամաձայնությունների պատճառով[47][48][49]։ Մրցաշրջանի մնացած մասում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացնում է 37 հանդիպում և դառնում է 10 գոլի հեղինակ[50]։

Վարձավճար «Նոթինգհեմ Ֆորեստում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին Բոյդը կնքում է մինչև 2009-10 մրցաշրջանի վերջը ժամկետով վարձավաճարային պայմանագիր և համալրում է «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմը[51]։ Նա տեղափոխվում է այլ ակումբ, չնայած այն փաստի, որ ինքը՝ ֆուտբոլիստը, «երջանիկ կլիներ „Պիտերբորոյում“ մնալու դեպքում»[52]։ Քեմբրիջշիրական ակումբի նախագահը նկարագրում է այս տեղափոխությունը, որպես «ակուբի նախագահը լինելու ժամանակահատվածում եղած իր համար ամենասարսափելի պահ»[53]։ Վինգերը նոր ակումբի կազմում նշում է իր նորամուտը մարտի 6-ին՝ «Սուոնսի Սիթիի» դեմ տնային խաղում[54]։ Բոյդը պայքարում էր մեկնարկային կազմում խաղալու համար, և թեկուզ սպասվում էր, որ նա մրցաշրջանի վերջում կտեղափոխվի «Նոթինգհեմ» արդեն վերջնական և կխաղա հիմնական կազմում, այնուամենայնիվ «Պիտերբորոյի» նոր գլխավոր մարզիչը հայտարարում է, որ «կան բոլոր շանսերը, որ Բոյդը կվերադառնա»[55]։ Վարձավճարային պայմանագրով հանդես գալու ժամանակահատվածում բրիտանացին մասնակցում է վեց խաղի և դառնում է մեկ գոլի հեղինակ, սակայն նա չի մասնակցում «Նոթինգհեմի» համար անհաջող Պրեմիեր լիգայի ուղեգրի խաղարկության փլեյ-օֆֆում[56]։

Վերադարձ «Պիտերբորո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդը «Պիտերբորոյի» կազմում՝ 2011 թվականին

Բոյդը վերադառնում է «Պիտերբորո Յունայթեդ» 2010-11 մրցաշրջանից առաջ։ Նոր մրցաշրջանը ակումբն ստիպված էր անցկացնել Լիգա 1-ում, քանի որ Չեմպիոնշիփում զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը[57][58]։ 2010 թվականի հուլիսին վինգերը ակումբի հետ կնքում է երեք տարի ժամկետով նոր պայմանագիր և հայտարարում է, որ «նա հավատում է, որ Պիտերբորոն շարժվում է ճիշտ ուղղությամբ, և ինքը ցանկանում է լինել ակումբի մի մասնիկը»[59]։ Նոր մրցաշրջանի հենց առաջին խաղում Բոյդը դառնում է գոլի հեղինակ և օգնում է թիմին 3-0 հաշվով հաղթանակ տանել «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[60]։ Հաջորդ խաղում կիսապաշտպանը կրկին աչքի է ընկնում գոլով, իսկ «Պիտերբորոն» լիգայի գավաթի շրջանակներում 4-1 հաշվով հաղթում է «Ռոտերեմ Յունայթեդին»[61]։ «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Բոյդը գոլ է խփում, որը երրորդն էր չորս խաղերի ընթացքում[62]։ Երեք օր անց վինգերը, դառնալով գոլի հեղինակ և կատարելով գոլային փոխանցում, օգնում է ակումբին լիգայի գավաթի մրցության շրջանակներում հաղթել ուելսյան «Քարդիֆ Սիթիին» 2-1 հաշվով[63]։ Սեպտեմբերի 11-ին ֆուտբոլիստը «Օլդեմ Ատլետիկի» դեմ խաղում հեղինակում է առաջնությունում իր հինգերորդ գոլը և թիմին օգնում է հաղթանակ տանել 0-2 հաշվով[64]։ Հոկտեմբերի կեսերին Բոյդը «Սուինդոն Թաունի» դեմ խաղում խփում է իր վեցերորդ գոլը[65], իսկ երկու շաբաթ անց ստանում է իր պրոֆեսիոնալ կարիերայի երկրորդ կարմիր քարտը[66]։ Որակազրկումը «կրելուց» հետո բրիտանացուն անհրաժեշտ է լինում չորս ամիս, որպեսզի կրկին աչքի ընկնի․ փետրվարի 1-ին նա «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դառնում[67]։ Փետրվար և մարտ ամիսների ընթացքում Բոյդը մրցակիցների դարպասն է ուղարկում ութ գնդակ[68][69][70][71][72]։ Մայիսի 7-ին վինգերը, գոլի հեղինակ դառնալով «Դագենեմ էնդ Ռեդբրիջ» ակումբի դեմ խաղում, մրցաշրջանում խփած իր գոլերի քանակը հասցնում է 17-ի[73]։ Բոյդը մասնակցություն է ունենում փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի երկու խաղերին[74][75], և իր ակումբի հետ միասին վաստակում է Չեմպիոնշիպի ուղեգիր[76]։ Մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը բոլոր առաջնություններում մասնակցում է 51 խաղի և դառնում է 17 գոլի հեղինակ[77]։

2011-12 մրցաշրջանի մեկնարկից առաջ Պիտերբորոն երկու անգամ մերժում է Բոյդի տրանսֆերի հետ կապված «Բըռնլի» ակումբի առաջարկը[78]։ Նոր մրցաշրջանում Բոյդը լիգայի գավաթի շրջանակներում՝ իր նախկին ակումբ «Ստիվենջիի» դեմ խաղում տուգանային հարվածը ճշգրիտ և արդյունավետ իրացնելով՝ հեղինակում է նոր մրցաշրջանում իր առաջին գոլը[79]։ Նա շարունակում էր բարելավվել իր գոլային ցուցանիշները․ «Բլեքփուլի»[80] և «Բրիստոլ Սիթիի»[81] դեմ արտագնա խաղերում Բոյդը երկու գոլի հեղինակ է դառնում։ Հոկտեմբերի 18-ին Բոյդը «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում գոլի հեղինակ է դառնում իր համար շատ հազվադեպ ձևով՝ գլխով հարված կատարելով[82]։ Դեկտեմբերի 3-ին կիսապաշտպանը գոլի հեղինակ է դառնում այդ պահին իրենց 3-0 հաշվով հաղթող «Բարնսլիի» դեմ խաղի ժամանակ․ խաղի ընթացքում «Պիտերբորոն» կարողանում է հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն վերջնական արդյունքով ակումբը պարտվում է 4-3 հաշվով[83]։ Նվերների օրը ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դառնում իր նախկին ակումբ՝ «Նոթինգհեմի» դեմ խաղում[84]։ Նոր տարուն վինգերը երկու անգամ էլ է աչքի ընկնում հեղինակված գնդակներով և 48 խաղերում խփած իր գոլերի քանակը հասցնելով 8-ի՝ օգնում է իր ակումբին պահպանել տեղը Չեմպիոնշիպում[85][86][87][88]։

2012 թվականի ապրիլին Բոյդը մերժում է «Պիտերբորոյի» պայմանագրի երկարաձգման հետ կապված առաջարկը, իսկ ըստ ակումբի հետ ունեցած իր ընթացիկ պայմանագրի՝ նրան մնացել էր ընդամենը մեկ տարի[89]։ Թիմի գլխավոր մարզիչ Դարեն Ֆերգյուսոնը ներկայացնում է ֆուտբոլիստին տրանսֆերային ցանկի մեջ[90], որտեղ նա պետք է մնար մինչև ակումբից հեռանալը[91]։ Չնայած այս փաստին՝ վինգերը շարունակում է դուրս գալ խաղադաշտ նոր մրցաշրջանում և առաջնության առաջին երեք խաղերում հեղինակել երկու գոլ[92]։ 2012 թվականի հոկտեմբերի 23-ին բիրտանացու դուբլի շնորհիվ «Պիտերբերոն» «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում տանում է 3-1 հաշվով հաղթանակ[93][94]։

2013 թվականի հունվարի հարտֆորդշիրական ակումբը մերժում է ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված «Նոթինգհեմի» կատարած առաջարկությունը[95]։ Ակումբի նախագահ Դարահ ՄակԱնտոնին այդ առաջարկը անվանել էր «ծիծաղելի»[96][97]։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բոյդի տրանսֆերի համար առաջարկներ են անում «Ռեդինգը», «Միլոուլը», «Քրիսթալ Փելասը»[98] և ութ այլ ակումբներ[99]։ Հունվարի 29-ին ակումբը ընդունում է «Քրիսթալ Փելասի» կատարած առաջարկը[100][101], սակայն հաջորդ օրը Չեմպիոնշիպի որոշ ակումբներ կատարում են ավելի շահավետ առաջարկներ[102]։ Մասնավորապես ավելի շատ «սկսում է աչք ծակել» «Նոթինգհեմ Ֆորեստի» 500 հազար ֆունտ սթերլինգանոց առաջարկը[100]։ Հունվարի 31-ին Բոյդը ընդունում է «անտառապահների» առաջարկը, սակայն տրանսֆերային պատուհանի փակումից երկու ժամ առաջ տեղեկացվում է, որ ֆուտբոլիստը ակումբում բուժզննում չի անցել[103]։ «Պիտերբորոյի» ֆուտբոլային տնօրենը քննադատում է «Նոթինգհեմին» տրանսֆերը ավարտին չհասցնելու համար[100], իսկ ակումբի նախագահ ՄակԱնտոնին կատարում է հետևյալ հայտարարությունը[103]։

Aquote1.png Ես ուղղակի շատ եմ ցավում Ջորջի համար։ Նա զանգահարել է ինձ որոշ ժամանակ առաջ․․․ Նա ասաց, որ անցել է բուժզննումը, իսկ հետո նրանք ստուգել են նրա տեսողությունը։ Նա թիմի կազմում անցկացրել է 300 խաղ և մեկ ամիս առաջ խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել, սակայն Ֆորեստը տեղեկացնում է, որ Բոյդը ունի տեսողության հետ կապված խնդիրները։ Այս ամենը հիասթափեցնում է։ Ալեքս Մակլիշը ցանկանում էր գնել նրան։ Սա ամենածիծաղելի բանն է, որ երբևէ պատահել էր ինձ հետ։ Նա կվերադառնա «Պիտերբորո»։ Aquote2.png

Հետագայում ակումբը հայտարարում է, որ քանի որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, նրանք պատրաստ են Բոյդին կամ առաջարկել նոր պայմանագիր կամ ինչ-որ ակումբի հետաքրքրության դեպքում ձևակերպել վարձավճարային պայմանագիր[104]։ Մրցաշրջանի առաջին կեսի տվյալներով կիսապաշտպանը մասնակցել էր 34 հանդիպման և դարձել էր 7 գոլի հեղինակ[105]։

«Հալլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 21-ին Բոյդը մինչև 2012-13 մրցաշրջանի վերջը վարձավճարով տեղափոխվում է «Հալլ Սիթի»՝ ունենալով լիարժեք պայմանագիր կնքելու հնարավորություն[106]։ Տեղափոխությունից երկու օր հետո Բոյդը, «Բոլթոնի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոբերտ Կորենին, նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[107]։ Մեկ շաբաթ անց Բոյդը «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում դառնում է դուբլի հեղինակ[108]։ Մարտի կեսերին Բոյդը խփում է իր նախկին վարձավճարային ակումբը հանդիսացող «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղի միակ գոլը[109]։ «Հալլ Սիթիի» կազմում իր չորրորդ գնդակը բրիտանացին հեղինակում է մարտի 30-ին՝ «Հադերսֆիլդի» դեմ խաղում[110]։ Վարձավճարային պայամանագրով «Հալլում» հանդես գալու ժամանակահատվածում Բոյդը 13 խաղում դառնում է 4 գոլի հեղինակ[111] և օգնում է ակումբին վաստակել Պրեմիեր Լիգայի ուղեգիր[112]։

2013 թվականի մայիսի 28-ին ֆուտբոլիստը «վագրերի» հետ կնքում է երկու տարի ժամկետով լիարժեք պայմանագիր[113][114]: Մայիսի 18-ին Բոյդը «Չելսիի» դեմ խաղում նշում է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր Լիգայում[115]: Իր առաջին գոլը առաջնությունում նա հեղինակում է դեկտեմբերի 28-ին` «Ֆուլհեմի» դեմ խաղում։ Այդ խաղն ավարտվում է «Հալլի»՝ 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով[116]: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի պահերից մեկում Բոյդը ընկնում է մրցակից թիմի տուգանային հրապարակում և պահանջում է 11 մետրանոց հարված, իսկ հետո թքում է «Սիթիի» դարպասապահի` Ջո Հարթի վրա[117]: Այնուամենայնիվ նկատողության է արժանանում միայն Ջո Հարթը, ով «պատասխանել էր»՝ ճակատով հարվածելով Բոյդի դեմքին։ Խաղից հետո «Հալլի» գլխավոր մարզիչ Ստիվ Բրյուսը հայտարարում է, որ բրիտանացին ցանկացել է խոսել, և ինչ-որ բան դուրս է թռել [նրա բերանից][118]: Ֆուտբոլային ասոցիացիան, քննելով խաղի այդ պահը, որակազրկում է ֆուտբոլիստին 3 խաղով[119]: Որակազրկման ժամկետի լրանալուց հետո՝ ապրիլի 5-ին, Բոյդը մասնակցում է «Սուոնսի Սիթի» դեմ ամբողջ խաղին և դառնում է հանդիպման միակ գոլի հեղինակը[120]: 2014 թվականի մայիսի 17-ին Բոյդը փոխարինման է դուրս գալիս Անգլիայի գավաթի մրցության շրջանակներում անցկացվող «Արսենալի» դեմ խաղի ժամանակ, սակայն աչքի չի ընկնում, իսկ նրա թիմը, պարտվելով ընդհանուր ֆուտբոլային հաշվով, դուրս է մնում հետագա պայքարից[121]: 2013-14 մրցաշրջանային արդյունքներով վինգերը նոր թիմի կազմում բոլոր առաջնություններում մասնակցում է 39 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ[122]:

2014-15 մրցաշրջանում Բոյդը «Հալլի» կազմում հասցնում է մասնակցել երկու խաղի, որոնցից մեկը Պրեմիեր Լիգայում էր, իսկ մյուսը՝ Եվրոպայի Լիգայում[123]։

«Բըռնլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ին հայտնի է դառնում այն մասին, որ Ջորջ Բոյդը երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Բըռնլի» ֆուտբոլային ակումբի հետ[124]։ Նոր ակումբի կազմում կիսապաշտպանը նշում է իր նորամուտը սեպտեմբերի 13-ին «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[125]։ Նա այդ խաղում արդյունավետությամբ աչքի չի ընկնում, սակայն դեղին քարտ է ստանում։ Առաջինը գոլը մրցաշրջանում Բոյդը հեղինակում է մեկ ամիս անց՝ գրավելով «Վեստ Հեմ Յունայթեդի» դարպասը, բայց և այնպես նրա ակումբը կրում է 3-1 հաշվով պարտություն[126]։ Դեկտեմբերի 2-ին Բոյդը հեղինակում է մրցաշրջանում արդեն իր երկրորդ գոլը, որը այս անգամ բաժին է հասնում «Նյուքասլին»[127]: Խաղն ավարտվում է 1-1 հաշվով: Դեկտեմբերի 28-ին Բոյդը հեղինակում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում «Բըռնլիի» առաջին գոլը[128]: Խաղում թիմերը հաղթանակը կիսում են (2-2): 2015 թվականի հունվարի 1-ին ֆուտբոլիստը կրկին «Նյուքասլի» դեմ խաղում գոլի հեղինակ է դառնում: Այս անգամ նա հանդիպման 86-րդ րոպեին հեղինակում է այդ խաղում իր թիմին պարտությունից փրկող գոլը (3-2)[129]: Մարտի 14-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկրորդ խաղում Բոյդը հանդիպման 61-րդ րոպեին գոլ է հեղինակում, որը դառնում է նաև այդ խաղում միակ և հաղթական[130]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ֆուտբոլի երրորդ հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերին Բոյդը կատարում է իր նորամուտը Եվրոպական Չելենջ Տրոֆիի շրջանակներում անցկացվող Բելգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում[124]։ Այդ առաջնությունում մասնակցություն էին ունենում պրոֆեսիոնալ ակումբերի մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները։ Այդ նույն առաջնության շրջանակներում 2006 թվականի փետրվարին վինգերը նաև մասնակցում է Իտալիայի երիտասարդական հավաքականի դեմ[131] և նույն թվականի հոկտեմբերին կայացած Նիդերլանդների երիտասարդական հավաքականի դեմ խաղերին, որում էլ արդեն հեղինակում է իր առաջին գոլը եվրոպական առաջնությունում։ 2006 թվականի վերջին Բոյդը այդ հավաքականի կազմում մասնակցում է ևս երկու խաղի։

Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլին՝ Գլազգոյում իր մորական պապիկի ծննդյան վկայականը ներկայացնելուց հետո կիսապաշտպանը հրավիրվում է Շոտլանդիայի երկրորդ հավաքական[132][133]։ Նա այդ հավաքականի կազմում իր առաջին և միակ խաղին մասնակցում է 2009 թվականի մայիսի 6-ին՝ ընդդեմ Հյուսիսային Իռլանդիայի երկրորդ հավաքականի[134]։

2013 թվականի մարտին Բոյդն առաջին անգամ հրավիրվում է երկրի ազգային հավաքական՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում անցկացվող Ուելսի և Սերբիայի ազգային հավաքականների դեմ խաղերին մասնակցություն ունենալու նպատակով[135]։ Վինգերը մնում է պահեստային նստարանին առաջին հանդիպման ժամանակ[136], սակայն չորս օր անց մասնակցում է սերբերի դեմ ամբողջ խաղին[137]։ 2014 թվականի մայիսի 28-ին կիսապաշտպանը, հանդիպման 68-րդ րոպեին դուրս գալով խաղադաշտ, մասնակցում է Նիգերիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[138]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդը հիմնականում հանդես է գալիս ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում[131][139][140]։ Անձամբ ֆուտբոլիստը բնութագրում է իրեն որպես վինգեր, որը նախընտրում է խաղալ հարձակման գծում, քանի որ ամենից առավել հենց այնտեղ նա կարող է երկար ժամանակ տրամադրել գնդակին[141]։ Նա նաև հայտնել էր խաղադաշտի ցանկացած դիրքում հանդես գալու ցանկության մասին, որպեսզի օգնի թիմին՝ հավատալով, որ իր ունիվերսալությունը կիսապաշտպանությունում և հարձակման գծերում իր ամենուժեղ կողմերից մեկն է[4][141]

Aquote1.png Ես հանդես եմ եկել խաղադաշտի երկու կողմերում էլ և միշտ փորձել եմ անել առավելագույնը լավ աշխատանք կատարելու համար՝ անկախ այն բանից, թե որ դիրքում է նշանակել ինձ մարզիչը խաղից առաջ։ Aquote2.png

«Պիտերբորոյում», Ջիմ Հենոնի տնօրինության տակ նա հանդես էր գալիս հարձակվողների ետևում՝ «ազատ կիսապաշտպանի» դիրքում։ Հենոնը հավատում էր, որ «այդ դիրքում Բոյդը կարող է լինել հիանալի ստեղծագործական ուժ»։ Իր կարճաժամկետ տնօրինության ժամանակ այս փորձագետը, օգտագործելով 3-4-1-2 արտասովոր տակտիկական սխեման, տալիս էր Բոյդին ազատ խաղի հնարավորություն[142]։ Ֆուտբոլիստը դեռևս 2006-07 մրցաշրջանում՝ Մարկ Ստիմսոնի «Ստիվենիջ» ակումբը գլխավորելու ժամանակահատվածում, հանդես է եկել նաև հարձակվողի դիրքում[19]։

Բոյդը ավելի լավ է խաղում ձախ ոտքով, և իր հեղինակած գոլերի մեծամասնությունը նա խփել է հենց ձախով, բայցևայնպես նա նաև հարմար կարող է օգտագործել և իր աջ ոտքը[143]։

«Ստիվենիջում» հանդես գալու ժամանակահատվածում բրիտանացին ֆինտերի օգտագործման և երիտասարդ տարիքում ակումբում ունեցած իր մեծ ներդրումների համար վաստակել է «Սպիտակ Պելե» մականունը[3][11][139][141][144]։

Գրեմ Ուեստլին՝ մարզիչը, ով առաջինն էր սկսել ընդգրկել Բոյդին թիմի հիմնական կազմում, «Ուոկինգի» դարպասը հեղինակած Ջորջի երկու գոլերից հետո նկարագրել է նրան որպես «յուրահատուկ տաղանդ»[145]։ Նա նաև Ջորջին համարել է «շնորհալի» և «ֆանտաստիկ խաղային տեխնիկայով օժտված ֆուտբոլիստ»[145]։ Բոյդը նաև համարվել է պայծառ և ստեղածագործ ֆուտբոլիստ, «ֆուտբոլիստ, որը անսպասելի և վտանգավոր պահեր է ստեղծում ամբողջ խաղի ընթացքում»[141][142][144]։ Անձամբ Բոյդը ասել է, որ թիմակիցների համար պահեր ստեղծելն իրեն ոչ պակաս հաճույք է պատճառում, քան գոլեր հեղինակելը[141]։ Բրիտանացու ստեղծագործական միտքը ընդգծվում է այն փաստով, որ «Լոնդոն Ռոադում» հանդես գալու ժամանակահատվածում նա իր թիմակիցներին կատարել է շուրջ 50 գոլային փոխանցում[1]։

Դարեն Ֆերգյուսոնը, «Բոստոն Յունայթեդի» դեմ վինգերի 32 մետրից խփած գոլից հետո, ասել է, որ կիսապաշտպանը «ունի դարպասը հեռու տարածությունից գրավելու հնարավորություն և միտում»[28]։ 2012 թվականի հոկտեմբերին Բոյդը խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով գրավում է «Հադերսֆիլդ Թաունի» դարպասը[93]։ Ֆուտբոլիստը նաև հիշվում է «Ստիվենիջում» հանդես գալու ժամանակահատվածում տուգանային հրապարակից դուրս կատարած իր գոլային հարվածներով[146][147][148]։

Իր թույլ կողմերը Բոյդը համարում է տեմպին արագ չհարմարվելը և գլխով հնարավորինս լավ խաղալ չկարողանալը[4]։ Դարեն Ֆերգյուսը դրա հետ կապված հայտարարել է հետևյալը․ «Հնարավոր էր, որ որոշները ասում են, որ նրան չի բավականացնում իր ունեցած արագությունը, սակայն այն, ինչը նա չունի ոտքերի մեջ, ունի՝ գլխում»[149]։ Իր ամբողջ կարիերայում ֆուտբոլիստը մրցակիցների դարպասը գլխով գրավել է ընդամենը երեք անգամ և ընդունել է, որ գնդակի հետ ոտքով աշխատելը իրեն շատ ավելի հարմար է[4][41][144]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդը «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։ Նա մշտապես ներկա է գտնվում այդ ակումբի խաղերին[4]:

Բոյդը ունի մեկ աղջիկ՝ Ավան, ով ծնվել է 2011 թվականի մարտին[150]։ Ջորջն ամուսնացել է 2013 թվականի հունիսին[151]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Առաջնություն Անգլիայի գավաթներ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ստիվենիջ Բորո Կոնֆերեցիա 1 0 0 0 0 0 1 0
2003-04[9] Կոնֆերեցիա 11 1 0 0 0 0 11 1
2004-05[13] Կոնֆերեցիա 31 2 3 1 4 0 38 3
2005-06[18] Կոնֆերեցիա 42 10 4 2 2 0 48 12
2006-07[25] Կոնֆերեցիա 24 10 2 1 1 4 27 15
Ընդհանուր 109 23 9 4 7 4 125 31
Պիտերբորո Յունայթեդ 2006-07[32] Լիգա 2 20 6 0 0 0 0 0 0 20 6
2007-08[33] Լիգա 2 46 12 4 1 1 1 2 1 53 15
2008-09[36] Լիգա 1 46 9 5 0 1 1 1 0 53 10
2009-10[50] Չեմպիոնշիպ 32 9 1 0 4 3 37 12
 Նոթինգհեմ Ֆորեստ 2009-10[56] Չեմպիոնշիպ 6 1 0 0 0 0 0 0 6 1
Պիտերբորո Յունայթեդ 2010-11[77] Լիգա 1 43 15 2 0 3 2 4 0 52 17
2011-12[87] Չեմպիոնշիպ 45 7 1 0 2 1 48 8
2012-13[105] Չեմպիոնշիպ 31 6 1 0 2 1 34 7
Ընդհանուր (Պիտերբորո Յունայթեդ) 263 64 14 1 13 9 7 1 297 75
 Հալլ Սիթի 2012-13[111] Չեմպիոնշիպ 13 4 0 0 0 0 13 4
Հալլ Սիթի 2013-14[122] Պրեմիեր լիգա 29 2 7 0 3 0 39 2
2014-15[123] Պրեմիեր լիգա 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 43 6 7 0 3 0 1 0 54 6
Բըռնլի 2014-15[152] Պրեմիեր լիգա 5 1 0 0 0 0 5 1
Ընդհանուրը կարիերայում 426 95 30 5 16 9 1 0 14 5 487 114

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Պիտերբորո Յունայթեդ»

Անգլիա «Հալլ Սիթի»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՊՖԱ-ի վարկածով առաջնության տարվա լավագույն թիմի խաղացող(2) - 2007-08, 2008-09

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «George Boyd»։ espnfc.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Forsyth Roddy (2009-04-30)։ «Scotland call up Boyd, that's George Boyd of Peterborough»։ telegraph.co.uk (անգլերեն) (The Daily Telegraph)։ Վերցված է 2014-08-10 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «George Boyd Answers Your Questions»։ theposh.com (անգլերեն)։ 2008-12-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gordon Phil (2009-05-06)։ «George Boyd ready for Scotland debut»։ thetimes.co.uk (անգլերեն) (The Times)։ Վերցված է 2014-08-10 
  6. «George Boyd's journey from a sweet shop to Hull City»։ hulldailymail.co.uk (անգլերեն)։ 2013-02-23։ Վերցված է 2014-08-19 
  7. «Stevenage 1-3 Margate»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2002-12-14։ Վերցված է 2014-08-10 
  8. «Stevenage Football Club — 2002/03 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  9. 9,0 9,1 9,2 «Stevenage Football Club — 2003/04 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  10. Stevenage Borough U18's 5–0 Barnet U18's (անգլերեն)։ Stevenage Borough F.C.։ 2003։ էջ 18 
  11. 11,0 11,1 «Stevenage 3-1 Tamworth»։ bbc.co.uk (անգլերեն)։ 2004-03-13։ Վերցված է 2014-08-10 
  12. «Stevenage Football Club — 2003/04 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  13. 13,0 13,1 «Stevenage Football Club — 2004/05 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  14. Milledge Adrian (2005-05-16)։ «Carlisle's luck turns at last»։ theguardian.com (անգլերեն) (The Guardian)։ Վերցված է 2014-08-10 
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Stevenage Football Club — 2004/05 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  16. 16,0 16,1 16,2 «Stevenage Football Club — 2005/06 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  17. «Stevenage winger signs new deal»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2005-11-11։ Վերցված է 2014-08-10 
  18. 18,0 18,1 «Stevenage Football Club — 2005/06 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  19. 19,0 19,1 «George Boyd at BoroGuide»։ boroguide.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  20. 20,0 20,1 «Stevenage Football Club — 2006/07 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  21. «FA Trophy first round details»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2006-12-16։ Վերցված է 2014-08-10 
  22. «Boro turn down Posh bid for Boyd»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2006-12-18։ Վերցված է 2014-08-10 
  23. «Boyd finalises record Posh switch»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-01-08։ Վերցված է 2014-08-10 
  24. «Stevenage 3-2 Aldershot»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-01-01։ Վերցված է 2014-08-10 
  25. 25,0 25,1 «Stevenage Football Club — 2006/07 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  26. «Darlington 3-1 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-01-13։ Վերցված է 2014-08-10 
  27. «Peterborough 3-0 Wrexham»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի,)։ 2007-02-10։ Վերցված է 2014-08-10 
  28. 28,0 28,1 «Peterborough 1-1 Boston Utd»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-02-20։ Վերցված է 2014-08-10 
  29. «Peterborough 2-0 Notts County»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-03-03։ Վերցված է 2014-08-10 
  30. «Grimsby 0-2 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2007-03-24։ Վերցված է 2014-08-10 
  31. «Peterborough FC — 2006/07 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  32. 32,0 32,1 «Peterborough FC — 2006/07 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  33. 33,0 33,1 «Peterborough FC — 2007/08 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  34. «Peterborough FC — 2007/08 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  35. «Ronaldo named player of the year»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2008-04-27։ Վերցված է 2014-08-10 
  36. 36,0 36,1 «Peterborough FC — 2008/09 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  37. «Peterborough win seals promotion»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-04-25։ Վերցված է 2014-08-10 
  38. «Giggs earns prestigious PFA award»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-04-26։ Վերցված է 2014-08-10 
  39. «Derby 2-1 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-08-08։ Վերցված է 2014-08-10 
  40. «Wycombe 0-4 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-08-11։ Վերցված է 2014-08-10 
  41. 41,0 41,1 «Boyd pleased to equal Posh record»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-10-17։ Վերցված է 2014-08-10 
  42. «Bristol City 1-1 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-10-17։ Վերցված է 2014-08-10 
  43. «Doncaster 3-1 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-10-20։ Վերցված է 2014-08-10 
  44. «Peterborough 3-0 Scunthorpe»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-10-24։ Վերցված է 2014-08-10 
  45. «Boyd marks week to remember»։ skysports.com (անգլերեն) (Sky Sports)։ 2009-10-24։ Վերցված է 2014-08-10 
  46. «Grant McCann confirmed as Peterborough United captain»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-02։ Վերցված է 2014-08-10 
  47. «Middlesbrough chasing Posh skipper Boyd»։ peterboroughtoday.co.uk (անգլերեն)։ 2010-02-24։ Վերցված է 2014-08-10 
  48. «Peterborough's George Boyd in Boro's sights»։ gazettelive.co.uk (անգլերեն)։ 2010-02-23։ Վերցված է 2014-08-10 
  49. Nisbett John (2010-02-25)։ «Fry adds to speculation Boyd is set for Boro»։ independent.co.uk (անգլերեն) (The Independent)։ Վերցված է 2014-08-10 
  50. 50,0 50,1 «Peterborough FC — 2009/10 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  51. «Reds Capture Boyd»։ nottinghamforest.co.uk (անգլերեն)։ 2010-03-02։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-03-28-ին 
  52. «Nottingham Forest sign Peterborough's George Boyd»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-03-02։ Վերցված է 2014-08-10 
  53. «Darragh is 'devastated' over Boyd departure»։ peterboroughtoday.co.uk (անգլերեն)։ 2010-03-03։ Վերցված է 2014-08-10 
  54. «Nottm Forest 1-0 Swansea»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-03-06։ Վերցված է 2014-08-10 
  55. «George Boyd could return to Peterborough - Gary Johnson»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-04-17։ Վերցված է 2014-08-10 
  56. 56,0 56,1 «Nottm Forest FC — 2009/10 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  57. «Barnsley 2-2 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-04-05։ Վերցված է 2014-08-10 
  58. «English League Championship 2009-2010 : Table»։ statto.com (անգլերեն)։ 2010։ Վերցված է 2014-08-10 
  59. «Exclusive: Boyd Agrees New Contract»։ theposh.com (անգլերեն)։ 2010-07-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-18-ին 
  60. «Peterborough 3-0 Bristol Rovers»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-07։ Վերցված է 2014-08-10 
  61. «Peterborough 4-1 Rotherham»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-10։ Վերցված է 2014-08-10 
  62. «Peterborough 4:2 Huddersfield»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-21։ Վերցված է 2014-08-10 
  63. «Peterborough 2-1 Cardiff»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-24։ Վերցված է 2014-08-10 
  64. «Peterborough FC — 2010/11 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  65. «Peterborough 5-4 Swindon»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-10-16։ Վերցված է 2014-08-10 
  66. «Peterborough 0-3 Brighton»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-10-30։ Վերցված է 2014-08-10 
  67. «Peterborough 5-3 Sheff Wed»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-02-01։ Վերցված է 2014-08-10 
  68. «Peterborough 1-1 Colchester»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-02-22։ Վերցված է 2014-08-10 
  69. «Bristol Rovers 2-2 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-03-25։ Վերցված է 2014-08-10 
  70. «Peterborough 3-0 Exeter»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-03-05։ Վերցված է 2014-08-10 
  71. «Peterborough 6-0 Carlisle»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-03-12։ Վերցված է 2014-08-10 
  72. «Sheff Wed 1-4 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-03-15։ Վերցված է 2014-08-10 
  73. «Peterborough 5-0 Dag & Red»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-05-07։ Վերցված է 2014-08-10 
  74. «MK Dons 3-2 Peterborough»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-05-15։ Վերցված է 2014-08-10 
  75. «Peterborough 2-0 MK Dons (agg 4-3)»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-05-19։ Վերցված է 2014-08-10 
  76. Begley Emlyn (2011-05-29)։ «Huddersfield 0-3 Peterborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  77. 77,0 77,1 «Peterborough FC — 2010/11 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  78. «Posh rebuff bid for Boyd»։ skysports.com (անգլերեն) (Sky Sports)։ 2011-08-02։ Վերցված է 2014-08-10 
  79. «Stevenage 3-4 Peterborough (aet)»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-08-09։ Վերցված է 2014-08-10 
  80. «Blackpool 2-1 Peterborough»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-08-14։ Վերցված է 2014-08-10 
  81. «Bristol City 1-2 Peterborough»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-10-11։ Վերցված է 2014-08-10 
  82. «Peterborough 4-3 Cardiff»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-10-18։ Վերցված է 2014-08-10 
  83. «Peterborough 3-4 Barnsley»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-12-03։ Վերցված է 2014-08-10 
  84. «Nott'm Forest 0-1 Peterborough»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2011-12-26։ Վերցված է 2014-08-10 
  85. «Peterborough 3-1 Blackpool»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2012-03-10։ Վերցված է 2014-08-10 
  86. «Peterborough 3-1 Reading»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2012-03-20։ Վերցված է 2014-08-10 
  87. 87,0 87,1 «Peterborough FC — 2011/12 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  88. «English League Championship 2011-2012 : Table»։ statto.com (անգլերեն)։ 2012։ Վերցված է 2014-08-10 
  89. «Peterborough United's George Boyd joins Paul Taylor on exit list»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2012-04-03։ Վերցված է 2014-08-10 
  90. «Boyd Rejects New Contract»։ theposh.com (անգլերեն)։ 2012-04-02։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-04-ին 
  91. «Peterborough United fine and transfer-list four players»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2012-11-12։ Վերցված է 2014-08-10 
  92. «Peterborough FC — 2012/13 First team results»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  93. 93,0 93,1 «Peterborough 3-1 Huddersfield»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2012-10-23։ Վերցված է 2014-08-10 
  94. Sykes Dave (2012-10-23)։ «PETERBOROUGH 3 HUDDERSFIELD TOWN 1»։ htafc.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  95. «Peterborough reject Nottingham Forest George Boyd offer»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-01-14։ Վերցված է 2014-08-10 
  96. «Твиттер Дарраха МакАнтони»։ twitter.com (անգլերեն)։ Թվիթթեր։ 2013-01-13։ Վերցված է 2014-08-10 
  97. «Posh reject Forest's Boyd bid»։ teamtalk.com (անգլերեն)։ 2013-01-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-07-21-ին 
  98. «Твиттер Дарраха МакАнтони»։ twitter.com (անգլերեն)։ Թվիթթեր։ 2013-01-13։ Վերցված է 2014-08-10 
  99. Swann Alan (2013-01-04)։ «MacAnthony on Sky Sports: ‘Eight clubs after Boyd’»։ peterboroughtoday.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  100. 100,0 100,1 100,2 Swann Alan (2013-02-01)։ «Boyd transfer saga: Fry hammers Forest owners»։ peterboroughtoday.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  101. «George Boyd talking to Crystal Palace - Peterborough chairman»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-01-30։ Վերցված է 2014-08-10 
  102. «Transfer News: Peterborough accept multiple bids for George Boyd»։ skysports.com (անգլերեն) (Sky Sports)։ 2013-01-31։ Վերցված է 2014-08-10 
  103. 103,0 103,1 «George Boyd: 'Inconclusive eye test' ends Forest move»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-02-01։ Վերցված է 2014-08-10 
  104. «George Boyd: Nottingham Forest U-turn angers Barry Fry»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-02-01։ Վերցված է 2014-08-10 
  105. 105,0 105,1 «Peterborough FC — 2012/13 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  106. «Hull City sign George Boyd on loan from Peterborough»։ bbc.co.ukm (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-02-21։ Վերցված է 2014-08-10 
  107. «Bolton 4-1 Hull City»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-02-23։ Վերցված է 2014-08-10 
  108. «Hull City 5-2 Birmingham»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-03-02։ Վերցված է 2014-08-10 
  109. «Hull City 1-2 Nott'm Forest»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-03-16։ Վերցված է 2014-08-10 
  110. «Huddersfield 0-1 Hull City»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-03-30։ Վերցված է 2014-08-10 
  111. 111,0 111,1 «Hull FC — 2012/13 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  112. «Hull City 2-2 Cardiff»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-05-04։ Վերցված է 2014-08-10 
  113. «Hull City: George Boyd signs two-year contract after loan spell»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-05-28։ Վերցված է 2014-08-10 
  114. Johnson Paul (2013-05-28)։ «Hull City complete permanent signing of George Boyd from Peterborough»։ hulldailymail.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  115. «Chelsea 2-0 Hull City»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-08-18։ Վերցված է 2014-08-10 
  116. «Hull City 6-0 Fulham»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2013-12-28։ Վերցված է 2014-08-19 
  117. Bernstein Joe (2014-03-15)։ «Boyd awaits FA punishment after appearing to SPIT at Hart during Hull's home defeat against Man City»։ dailymail.co.uk (անգլերեն) (Daily Mail)։ Վերցված է 2014-08-19 
  118. Gibson Richard (2014-03-16)։ «Hull City's Steve Bruce rubbishes spitting claims against George Boyd»։ theguardian.com (անգլերեն) (The Guardian)։ Վերցված է 2014-08-19 
  119. «Hull City's George Boyd banned for three matches for spitting at Joe Hart»։ skysports.com (անգլերեն) (Sky Sports)։ 2014-03-20։ Վերցված է 2014-08-19 
  120. «Hull City 1-0 Swansea City»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2014-04-05։ Վերցված է 2014-08-19 
  121. McNulty Phil (2014-05-17)։ «Arsenal 3-2 Hull City (aet)»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  122. 122,0 122,1 «Hull FC — 2013/14 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  123. 123,0 123,1 «Hull FC — 2014/15 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  124. 124,0 124,1 «About A Boyd!»։ burnleyfootballclub.com (անգլերեն)։ 2014-09-01։ Վերցված է 2014-09-01 
  125. «Crystal Palace 0-0 Burnley»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2014-09-13։ Վերցված է 2014-10-18 
  126. «Burnley 1-3 West Ham»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2014-10-18։ Վերցված է 2014-10-18 
  127. «Burnley 1–1 Newcastle United»։ BBC Sport։ 18 October 2014։ Վերցված է 17 March 2015 
  128. «Manchester City 2–2 Burnley»։ Soccerway։ 28 December 2014։ Վերցված է 17 March 2015 
  129. «Newcastle United 3–3 Burnley»։ BBC Sport։ 1 January 2015։ Վերցված է 17 March 2015 
  130. «Burnley 1–0 Manchester City»։ Soccerway։ 14 March 2015։ Վերցված է 17 March 2015 
  131. 131,0 131,1 Oliver Pete (2006-02-12)։ «England boss has high hopes»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  132. «Posh's Boyd ready for Scots duty»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-04-30։ Վերցված է 2014-08-10 
  133. «Gough queries Scots call for Boyd»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2009-05-06։ Վերցված է 2014-08-10 
  134. Forsyth Roddy (2009-05-06)։ «Andy Webster and George Boyd give Scotland reasons to be cheerful»։ telegraph.co.uk (անգլերեն) (The Daily Telegraph)։ Վերցված է 2014-08-10 
  135. Johnson Paul (2013-03-17)։ «Hull City's George Boyd called up to Scotland squad»։ hulldailymail.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  136. Lamont Alasdair (2013-03-22)։ «Scotland 1-2 Wales»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  137. Lamont Alasdair (2013-03-26)։ «Serbia 2-0 Scotland»։ bbc.com (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  138. Campbell Andy (2014-05-28)։ «Nigeria 2-2 Scotland»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ Վերցված է 2014-08-10 
  139. 139,0 139,1 Williamson Laura (2010-01-02)։ «The White Pele! Peterborough winger George Boyd hopes to earn his Spurs»։ dailymail.co.uk (անգլերեն) (Daily Mail)։ Վերցված է 2014-08-10 
  140. «Burley calls Boyd into Scots squad – George Boyd»։ scotsman.com (անգլերեն)։ 2009-04-30։ Վերցված է 2014-08-10 
  141. 141,0 141,1 141,2 141,3 141,4 «'White Pele' George Boyd desperate for another crack in the dark blue»։ dailyrecord.co.uk (անգլերեն)։ 2009-10-04։ Վերցված է 2014-08-10 
  142. 142,0 142,1 «Peterborough boss Jim Gannon outlines George Boyd role»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-02-09։ Վերցված է 2014-08-10 
  143. «Peterborough's George Boyd hails second-half showings»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2010-08-25։ Վերցված է 2014-08-10 
  144. 144,0 144,1 144,2 Stevenage Borough v Forest Green matchday programme (անգլերեն)։ Stevenage F.C.։ 2004։ էջ 11 
  145. 145,0 145,1 Stevenage Borough v Exeter matchday programme (անգլերեն)։ Stevenage F.C.։ 2005։ էջ 11 
  146. «Stevenage Borough 2-0 Exeter City»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2005-09-21։ Վերցված է 2014-08-10 
  147. «Gravesend 0-2 Stevenage»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2005-10-29։ Վերցված է 2014-08-10 
  148. «Stevenage 2-0 Scarborough»։ bbc.co.uk (անգլերեն) (Բի-բի-սի)։ 2006-04-08։ Վերցված է 2014-08-10 
  149. Keevins Hugh (2009-05-01)։ «Scotland newboy George Boyd tipped for the top by Posh boss Darren Ferguson»։ dailyrecord.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  150. Swann Alan (2011-03-07)։ «New dad Boyd aiming for top two finish in League 1»։ peterboroughtoday.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2014-08-10 
  151. «Hull City midfielder George Boyd aiming to make up for lost time with Scotland»։ hulldailymail.co.uk (անգլերեն)։ 2014-05-27։ Վերցված է 2014-08-19 
  152. «Burnley FC — 2014/15 First team squad statistics»։ soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2014/10/18 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]