Ջեֆֆ Բաքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆֆ Բաքլի
Jeff-buckley-4.jpeg
Ջեֆֆ Բաքլի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ջեֆֆրի Սքոթ Բաքլի
Ծնվել է նոյեմբերի 17, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:17|2|0}})[1]
Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մայիսի 29, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:29|2|0}})[2][1] (30 տարեկանում)
Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր Ֆոլկ ռոք, Ալտերնատիվ ռոք,
Մասնագիտություն Երգիչ, վոկալիստ, կիթառահար
Երգչաձայն տենոր
Գործիքներ Վոկալ, կիթառ, շրթհարմոն, սաքսոֆոն
Գործունեություն 1991-1997
Լեյբլ Columbia Records
Շրջանավարտ Musicians Institute
Կայք jeffbuckley.com

Ջեֆֆ Բաքլի (անգլ.՝ Jeff Buckley, ամբողջական անունը՝ Jeffrey Scott Buckley, նոյեմբերի 17, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:17|2|0}})[1], Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 29, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:29|2|0}})[2][1], Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ, մուլտիինստրումենտալիստ։ Ժամանակակից ունկնդիրներին հայտնի է Լեոնարդ Կոենի «Hallelujah» երգի հանրահայտ քավր-տարբերակով։ Կարիերայի սկզբում նա հանդես է եկել մի քանի խմբերում՝ ժամանակավոր կիթառիստի կարգավիճակով, հետագայում Մանհեթենի Իսթ-Վիլիջում կատարել է հայտնի երգերի քավր-տարբերակներ, որոնցով էլ աչքի է ընկել և իր վրա հրավիրել լեյբլների ուշադրությունը: Պայմանագիր կնքելով Columbia Records-ի հետ՝ նա գլխավորում էր երաժշտական խումբ և 1994 թվականին նրա հետ ստեղծեց կենդանության օրոք իր միակ ալբոմը՝ Grace-ը:

Rolling Stone ամսագրի համաձայն՝ համարվում է մեծագույն ռոք-երաժիշտներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունն անվերջ է...Եվ չնայած նրան, որ կյանքում ես լսել եմ այսքան տարբեր երաժշտություն, ես անհամար անգամներ սիրահարվում եմ երաժշտությանը, ամենատարբեր երաժշտությանը: Երաժշտության մեջ ինչ-որ բան կա...երևի, այն անվանվում է ազատություն:

-Ջեֆֆ Բաքլի[3]

Հոր՝ Թիմ Բաքլիի նման, օժտված էր հզոր վոկալով։ Որպես երաժիշտ ձևավորվել է Վան Մորիսոնի և Լեդ Զեփելինի ազդեցությամբ։ Հինգ տարեկանում նա գտավ ակուստիկ կիթառ, որը գնել էր իր տատիկը՝ հուսալով, որ մի օր իր երեխաներից ինչ-որ մեկը կսկսի նվագել[3]: Ջեֆֆին ութ տարեկան էր, երբ տեղի ունեցավ նրա և իր հայրիկի առաջին ու միակ հանդիպումը: Հայրն ու որդին զրուցեցին միայն 15 րոպե՝ ժպտալով միմյանց: Մի քանի ամիս անց Թիմ Բարքլին համացավ թմրանյութի չարաշահումից[4]:

1980-ականների սկզբին Բաքլին ապրում էր Լոս Անջելեսում: 1985 թվականին նա ընդունվեց Հոլլիվուդի երաժշտական ինստիտուտ[4]՝ նվագելով մի քանի խմբերում միաժամանակ՝ գումար վաստակելու համար[3]: 1990 թվականին Ջեֆֆը ձայնագրեց իր առաջին դեմոն՝ Babylon Dungeon Sessions-ը: 1991 թվականին նրան առաջարկեցին նվագել իր հոր հիշատակին նվիրված համերգին: Իրադարձությունը տեղի ունեցավ 1991 թվականի ապրիլի 26-ին և ստացավ «Greetings From Tim Buckley» անվանումը[4]: «Դա իմ ցատկահարթակը չէր, դա ինչ-որ ավելի անձնական մի բան էր,- ավելի ուշ ասաց Ջեֆֆը,- ինձ անհանգստացնում էր այն փաստը, որ ես ներկա չեմ գտնվել նրա հուղարկավորությանը[4]»: Ես օգտագործեցի այս համերգը՝ հարգանքի տուրք մատուցելու համար:

Le Sin-é Bar, վայր, որտեղ Ջեֆֆը սկսեց իր կարիերան

Ջեֆֆը շատ արագ մեծ ճանաչում ձեռք բերեց նյույորքյան բեմերում՝ սկսելով նվագել Գերի Լուկասի(անգլ.՝ Gary Lucas) հետ Gods and Monsters խմբում, իսկ հետո ներկայանալով սոլո և քավր-տարբերակներ կատարելով Իսթ-Վիլիջում: Այնուհետև նա քիչ-քիչ սկսեց կենտրոնանալ իր սեփական աշխատանքների վրա:

1993 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր կնքեց Columbia Records ընկերության հետ: Ստեղծելով սեփական խումբը՝ նա ձայնագրեց իր առաջին ստուդիայի սոլո ալբոմը՝ Grace-ը, որը թողարկվեց 1994 թվականին[4]:

Հաջորդ երկու տարիների ընթացքում խումբը համեգային շրջագայություն սկսեց՝ ալբոմի աջակցության համար, և համերգներ տվեց ԱՄՆ-ում, Եվրոպա-ում, Ճապոնիա-ում և Ավստրալիա-ում: 1995 թվականին Բաքլին ելույթ ունեցավ Գլասթոնբերի փառատոնին: Նրա բազմաթիվ համերգներ տարածում գտան բութլեգների տեսքով[5]:

1997 թվականին նա դադարցրեց շրջագայությունը և տեղափոխվեց Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի նյութերով զբաղվելու համար: Այնտեղ նա իր խմբի հետ ավարտեց նոր ալբոմի երրորդ ձայնագրական աշխատանքները, նաև ձայնագրեց մի քանի նոր երգ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մայիսի 29-ին Ջեֆֆի խումբը, հետևելով նրան, թռավ Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի աշխատանքները շարունակելու մտադրությամբ: Նույն երեկոյան երաժիշտ Կիթ Ֆոտիի հետ մեկնեց Mud Island River Park նվագելու և մայրամուտը դիտելու: Երեկոյան ժամը 9-ին, լինելով ամբողջովին հանգված, Ջեֆֆը գնաց լողալու Վուլֆ գետում՝ երգելով Լեդ Զեփելինի (անգլ.՝ Led Zeppelin) «Whole Lotta Love» երգը: Այդ վայրերում Բաքլին առաջին անգամ չէր լողում: Կիթ Ֆոտին մնաց գետի ափին և առաջինը ահազանեց Ջեֆֆի անհետանալու մասին: Նույն օրը նրան փնտրելու ուղարկվեց փրկարարների խումբ, սակայն նրա դիակը կարողացան գտնել և ջրից դուրս բերել միայն 1997 թվականի հունիսի 4-ին[4]:

Դատաբժշկական փորձաքննությունների համաձայն՝ Ջեֆֆը արկոհոլ կամ թմրանյութ չէր օգտագործել նախքան լողալը, և մահվան պատճառ է դարձել միայն դժբախտ պատահարը[4]:

Նրա մահվան պահից սկսեցին թողարկվել դեմոձայնագրություններ, My Sweetheart the Drunk կիսատ մնացած ալբոմից հատվածներ, նաև լայն տարածում ստացավ Grace-ի և Live at Sin-é-ի թողարկումը: Չարթերում հաջողություն ունենալը Բաքլիին կրկին այցելեց հետմահու. Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը 2008 թվականի մարտին գլխավորեց Hot Digital Songs-ի աղյուսակը և ստացավ պլատինե կարգավիճակ[6], այն նաև 2-րդ տեղը զբաղեցրեց UK Singles Chart-ում նույն թվականի դեկտեմբերին՝ գրեթե հասնելով The X Factor երաժշտական մրցույթի մասնակից Ալեքսանդրա Բյորքի այդ կատարմանը[7]:

Ջեֆֆ Բաքլիի կերպարը «Ողջույն Թիմ Բաքլիից» (2012) ֆիլմում մարմնավորեց Փեն Բեջլին:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Live at Sin-é EP
  • 1995 — Eternal Life EP
  • 1995 — Live from the Bataclan EP
  • 2002 — The Grace EPs

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 — Songs to No One 1991—1992
  • 2007 — So Real: Songs from Jeff Buckley
  • 2010 — The Jeff Buckley Collection
  • 2016 — You and I

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային DVD-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — Live in Chicago, 1995
  • 2009 — Grace Around the World, 1994/1995

Տրիբյուտ-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆֆ Բաքլիի արվեստի մասին հիշատակվեց երաժշտական մամուլում: «Hallelujah» երգի նրա քավր-տարբերակը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում[8] և 15-րդ տեղը զբաղեցրեց Q Magazine-ի՝ 2006 թվականին կազմած «Բոլոր ժամանակներ 100 մեծագույն երգեր»-ի(անգլ.՝ 100 Greatest Songs Of All Time) շարքում[9], իսկ 2014 թվականին այն զետեղվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի երգացանկում[10]: Grace ալբոմը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ»-ի ցուցակում[11] և Q Magazine ամսագրի «20 լավագույն ալբոմների և սինգլների» շարքում(անգլ.՝ Top 20 Albums And Singles Of The Lifetime Of Q Magazine)[9]:

Թոմ Յորքը (Radiohead), Մեթյու Բելամին (Muse) և Քրիս Մարտինը (Coldplay) Ջեֆֆին համարել են իրենց համար ամենահեղինակավոր երաժիշտներից մեկը: Նրա աշխատանքների մասին բարձր կարծիք են արտահայտել նաև Փոլ ՄաքՔարթնին, Բոբ Դիլանը, Ռոբերտ Փլանթը[4], Ջիմի Փեյջը[12], Բոնոն[4], Մորիսսին:

DigitalDreamDoor.com կայքը «100 մեծագույն ռոք երաժիշտներ»-ի (անգլ.՝ 100 Greatest Male Rock Vocalists) ցանկում Ջեֆֆին նշել է երրորդ համարի ներքո: Ըստ կայքի՝ Ջեֆֆ Բաքլին զիջում է միայն Ֆրեդի Մերկուրիին (1-ին տեղ) և Ջեքի Վիլսոնին (2-րդ տեղ)՝ շրջանցելով այնպիսի կատարողների, ինչպիսիք են Ռոբերտ Փլանթը, Յան Գիլանը և Էլվիս Փրեսլին[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123009103 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Документальный фильм "Making of Grace", 2004
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Jeff Buckley — The Haunted Rock Star». Marie Claire
  5. Kane, Rebecca. "The Jeff Buckley Discography: Bootlegs". jeffbuckley.com
  6. RIAA "Gold & Platinum Search Results
  7. Jeff Buckley Storm Christmas Charts with 'Hallelujah'
  8. «The Rolling Stone 500 Greatest Songs of All Time»։ Rolling Stone (անգլերեն)։ rollingstone.com։ Վերցված է 2015-01-11 
  9. 9,0 9,1 «The Music That Changed The World»։ Q Magazine (անգլերեն)։ rocklistmusic.co.uk։ October 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-04-ին։ Վերցված է 2016-01-11 
  10. Itzkoff, Dave (2014-04-02)։ «Library of Congress Beefs Up Recordings Collection, but Watch Out for That Barber»։ Նյու Յորք Թայմս (անգլերեն)։ The New York Times Company։ Վերցված է 2016-01-11 
  11. «The Rolling Stone 500 Greatest Albums of All Time»։ Rolling Stone (անգլերեն)։ rollingstone.com։ Վերցված է 2015-01-11 
  12. Ana Gomez (2014-06-02)։ «Jimmy Page about Jeff Buckley»։ Youtube (անգլերեն)։ Վերցված է 2014-06-13 
  13. «100 Greatest Male Rock Vocalists» (անգլերեն)։ digitaldreamdoor.com։ Վերցված է 2015-01-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]