Ջենիֆեր Դուդնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենիֆեր Դուդնա
անգլ.՝ Jennifer Anne Doudna
Professor Jennifer Doudna ForMemRS.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2] (57 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Հիլո[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, համալսարանի պրոֆեսոր, քիմիկոս, բյուրեղագիր և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3], Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, Howard Hughes Medical Institute?[3] և Եյլի համալսարան[3]
Գործունեության ոլորտԿենսաքիմիա[3]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն[5]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1989)[3], Pomona College? (1985)[3], Հարվարդի բժշկական դպրոց և Hilo High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋեկ Շոստակ
Ազդվել էCorwin Hansch?[3], Sharon Panasenko?[3], Ջեկ Շոստակ[3] և Thomas Cech?[3]
ՊարգևներՏեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ[6] Breakthrough Prize in Life Sciences?[7][8][9] Dr. Paul Janssen Award for Biomedical Research?[10][11] Gruber Prize in Genetics?[12][13] Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ[14] Դիքսոնի անվան բժշկագիտության մրցանակ[15] Գայդների միջազգային պարգև[16] Հայնեկենի մրցանակ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի համար[17] Մասրի մրցանակ[18] Tang Prize?[19] «Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ[20] BBVA Foundation Frontiers of Knowledge Awards[21] Alan T. Waterman Award?[22] Gabbay Award?[23] Lurie Prize in Biomedical Sciences?[24] Warren Alpert Foundation Prize?[25] Kavli Prize in Nanoscience?[26] Քրունի լեկցիա[27] Ճապոնիայի մրցանակ[28] Pearl Meister Greengard Prize?[29] Mildred Cohn Award in Biological Chemistry?[30] ԳԱԱ-ի քիմիական գիտությունների պարգև[31] Fellow of the AACR Academy?[32] Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ[27] Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր[33][34] William O. Baker Award for Initiatives in Research?[3] Հարվիի մրցանակ F. A. Cotton Medal? Քիմիայի Նոբելյան մրցանակ[35] Beckman Young Investigators Award?[36] Eli Lilly Award in Biological Chemistry?[37] Թայմ 100[38] և Vanderbilt Prize in Biomedical Science?[39][40]
Ամուսին(ներ)Jamie H. D. Cate?[41]
Jennifer Doudna Վիքիպահեստում

Ջենիֆեր Էնն Դուդնա (անգլ.՝ Jennifer Anne Doudna, փետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի կենսաքիմիկոս և գենետիկ, գենոմիկայի հետազոտող, «CRISPR-Cas9» գենոմի փոփոխման տեխնոլոգիայի ստեղծողներից մեկը: Աշխատությունները հիմնականում նվիրված են կառուցվածքային կենսաբանության և կենսաքիմիայի ոլորտներում։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2020, Էմանուել Շարպանտիեի հետ համատեղ)՝ գենոմի փոփոխման մեթոդի մշակման համար[42]։

Հայտնի է դարձել որպես ՌՆԹ-ինտերֆերենցիայի հետազոտող և «CRISPR» գենոմի փոփոխման տեխնիկայի հայտնաբերիչ: 2012 թվականին Դուդնան և Էմանուել Շարպանտիեն դարձել են առաջիններն, ովքեր առաջարկել են, որ «CRISPR/Cas9» մեխանիզմը կարող է օգտագործվել գեների ծրագրավորված խմբագրման համար[43], ինչը գնահատվում է որպես կենսաբանության պատմության մեջ ամենանշանակալի հայտնագործություններից մեկը[44][45]։

Փիլիսոփայության դոկտոր (1989), Բերքլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինտիտուտի հետազոտող (1997 թվականից)[46], ԱՄՆ գիտությունների (2002) և բժշկական (2010) ակադեմիաների անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանցի անդամ (2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հավայան կղզիներ, որտեղ նրա հայրն սկսել է անգլերեն գրականություն դասավանդել Հավայան համալսարանում, իսկ մայրը՝ տեղական քոլեջում:

Կապուտաչյա Ջենիֆերն իրեն օտար էր զգում այնտեղի երեխաների մեծ մասի շրջանում, որոնք ունեին պոլինեզիական և ասիական ծագում, և հաճախ «փախչում» էր գրքեր կարդալու, կամ էլ ուսումնասիրում էր կղզու կտրատված հրաբխային լանդշաֆտը, լողափերը և փարթամ բուսականությունը:

Ավարտել է Պոմոնական քոլեջը (քիմիայի բակալավր, 1985): 1989 թվականին ստացել է կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան Հարվարդի բժշկական դպրոցում՝ Ջեք Շոստակի ղեկավարությամբ, որը հետագայում արժանացել է 2009 թվականի Նոբելյան մրցանակի: Նրա դոկտորական ուսումնասիրությունները վերաբերում են ՌՆԹ-ին:

2002 թվականից աշխատում է Բերքլիի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ այժմ քիմիայի և մոլեկուլային ու բջջային կենսաբանության պրոֆեսոր է։

Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ է (2003), «National Academy of Inventors»-ի (2014) և Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ակադեմիայի (AACR Academy, 2017) գործող անդամ է (ֆելոու)։

Ավելի քան 200 գիտական աշխատանքների հեղինակ է[47]։

Ամուսինը՝ Ջեյմի Քեյթը, Բերքլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր է[48][49]։ Որդին՝ Էնդրյու Դուդնա-Քեյթը (ծնված 2002 թվականին), «հետաքրքրված է համակարգիչներով և մաթեմատիկայով»[48]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996՝ Beckman Young Investigators Award
  • 1999՝ Ուիլյամ Բեյքերի մրցանակ՝ հետազոտության մեջ նախաձեռնությունների համար
  • 2000՝ Ալան Ուոթերմանի մրցանակ
  • 2001՝ Eli Lilly Award in Biological Chemistry
  • 2013՝ Mildred Cohn Award in Biological Chemistry, ASBMB (առաջին մրցանակակիր)
  • 2014՝ Փոլ Յանսենի մրցանակ՝ կենսաբժշկական հետազոտության համար
  • 2014՝ Lurie Prize in Biomedical Sciences
  • 2014՝ Gabbay Award
  • 2015՝ Բժշկության ոլորտում առաջնամուտի մրցանակ
  • 2015՝ Գրուբերի մրցանակ
  • 2015՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակ
  • 2015՝ Մեսրիի մրցանակ
  • 2015՝ Քիմիայի Thomson Reuters Citation Laureate մրցանակ
  • 2015՝ Ընդգրկվել է «Time 100» ցանկում
  • 2016՝ Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ[50]
  • 2016՝ Փաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտադտերի մրցանակ
  • 2016՝ Գայրդների միջազգային մրցանակ
  • 2016՝ Ուորեն Ալփերթի հիմնադրամի մրցանակ
  • 2016՝ Հեյնեկենի մրցանակ
  • 2016՝ Դիքսոնի մրցանակ (բժշկություն)
  • 2016՝ Թանի մրցանակ
  • 2016՝ «Նակասոնեի մրցանակ՝ HFSP» (Էմանուել Շարպանտիեի հետ համատեղ)
  • 2016՝ BBVA Foundation Frontiers of Knowledge Award
  • 2016՝ Ֆիլադելֆիայի Ջոն Սքոթի մեդալ
  • 2016՝ Kavli Lecturer, CSSP[51]
  • 2017՝ Ճապոնիայի մրցանակ
  • 2017՝ Ֆ․ Ա․ Քոթոնի մեդալ
  • 2017՝ Օլբանիի բժշկական կենտրոնի մրցանակ
  • 2017՝ Դիքսոնի մրցանակ (գիտություն)
  • 2017՝ «Carl Sagan Prize for Science Popularization»
  • 2018՝ Լոնդոնի թագավորական ընկերության Քրունիանական լեկցիա
  • 2018՝ Քիմիական գիտությունների գծով ԱՄՆ ԳԱԱ մրցանակ
  • 2018՝ Fiat Lux Faculty Award, Cal Alumni Association
  • 2018՝ Քավլիի հիմնադրամի համանուն մրցանակ (Էմանուել Շարպանտիեի և Վիրգինյուս Շիկշնիսի հետ համատեղ)
  • 2018՝ Pearl Meister Greengard Prize, Ռոքֆելլերի համալսարան
  • 2018՝ Lila Gruber Memorial Cancer Research Award, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիա
  • 2018՝ Քաղցկեղի ամերիկյան հասարակության Պատվո մեդալ
  • 2018՝ Հարվիի մրցանակ
  • 2019՝ Lui Che Woo Prize
  • 2019՝ Նիրենբերգի մրցանակ, «Scripps Institution of Oceanography»[52]
  • 2020՝ բժշկության ոլորտում Վոլֆի մրցանակ
  • 2020՝ Գուգենհայմի կրթաթոշակ[53]
  • 2020՝ Vanderbilt Prize in Biomedical Science[54]
  • 2020՝ Քիմիայի Նոբելյան մրցանակ

Եյլի (2016) և Հոնկոնգի (2017) համալսարանների պատվավոր դոկտոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Marino M. Biography of Jennifer A. Doudna. // Proc. Natl. Acad. Sci. U.S.A. / M. Berenbaum[Washington, etc.], USA: National Academy of Sciences [etc.], 2004. — Vol. 101, Iss. 49. — P. 16987—16989. — ISSN 0027-8424; 1091-6490doi:10.1073/PNAS.0408147101PMID:15574498
  4. http://www.nasonline.org/member-directory/members/20002149.html
  5. https://royalsociety.org/people/jennifer-doudna-12860
  6. PREMIO PRINCESA DE ASTURIASDE INVESTIGACIÓN CIENTÍFICA Y TÉCNICA 2015 (իսպ.)
  7. Laureates
  8. Jennifer Doudna Shares Breakthrough Prize in Life SciencesHoward Hughes Medical Institute, 2014.
  9. Recipients Of The 2015 Breakthrough Prizes In Fundamental Physics And Life Sciences AnnouncedBreakthrough Prize in Life Sciences, 2014.
  10. Emmanuelle Charpentier, Ph.D. and Jennifer Doudna, Ph.D.Dr. Paul Janssen Award for Biomedical Research.
  11. Jennifer Doudna, Ph.D., and Emmanuelle Charpentier, Ph.D., Win 2014 Dr. Paul Janssen Award for Biomedical ResearchJohnson & Johnson, 2014.
  12. 2015 Genetics Prize Jennifer DoudnaPeter and Patricia Gruber Foundation.
  13. Gruber Foundation honors excellence in neuroscience, cosmology, and genetics // Yale Daily BulletinYale University, 2015.
  14. Paul Ehrlich and Ludwig Darmstaedter Prize for E. Charpentier an J.A. Doudna
  15. 2016 Dickson Prize WinnerUniversity of Pittsburgh.
  16. Jennifer DoudnaGairdner Foundation.
  17. Jennifer DoudnaRoyal Netherlands Academy of Arts and Sciences.
  18. Massry winners helped launch gene editing revolution
  19. Taiwan’s Tang Prizes awarded to Doudna, RosenfeldUniversity of California, Berkeley, 2016.
  20. 2016 L’Oréal-UNESCO For Women in Science AwardsUNESCO.
  21. Jennifer DoudnaBBVA Foundation Frontiers of Knowledge Award.
  22. NSF Honors Yale Biochemist Jennifer Doudna with the Alan T. Waterman AwardNational Science Foundation, 2000.
  23. Gabbay Award honors researchers who developed groundbreaking genomic toolBrandeis University, 2014.
  24. FNIH Awards Lurie Prize to Jennifer DoudnaFoundation for the National Institutes of Health, 2014.
  25. Jennifer Doudna
  26. Jennifer A. Doudna
  27. 27,0 27,1 Jennifer DoudnaRoyal Society.
  28. Doudna awarded Japan Prize for invention of CRISPR gene editingUniversity of California, Berkeley, 2017.
  29. The Award of "Scientific Heroines” Honors Dr. Jennifer Doudna // Genetic engineering & biotechnology news — 2018. — ISSN 1935-472X; 1937-8661
  30. Jennifer Doudna winsnew Mildred Cohn award
  31. NAS Award in Chemical Sciences
  32. JENNIFER A. DOUDNA, PHDAmerican Association for Cancer Research.
  33. Jennifer Doudna awarded 2020 Wolf Prize in MedicineUniversity of California, Berkeley, 2020.
  34. 2020 Wolf Prize were announcedWolf Foundation, 2020.
  35. The Nobel Prize in Chemistry 2020: Genetic scissors: a tool for rewriting the code of lifeRoyal Swedish Academy of Sciences, 2020.
  36. Dr. Jennifer A. Doudna, PhDArnold and Mabel Beckman Foundation.
  37. Eli Lilly Award in Biological Chemistry
  38. Emmanuelle Charpentier & Jennifer Doudna // Time / N. GibbsNYC: Time Inc., 2015. — ISSN 0040-781X; 2169-1665
  39. Vanderbilt Prize in Biomedical ScienceVanderbilt University Medical Center.
  40. UC Berkeley’s Doudna named to receive Vanderbilt PrizeVanderbilt University Medical Center, 2020.
  41. https://breakthroughprize.org/Laureates/2/L63
  42. Нобелевская премия по химии за 2020 год- резюме
  43. Jinek, M.; Chilynksi, K.; Fonfara, I.,; Hauer, M.,; Doudna, J.,; Charpentier, E., A programmable dual-RNA-guided DNA endonuclease in adaptive bacterial immunity(անգլ.) // Science : journal. — 2012. — Т. 337. — № 6069. — С. 816—821. — doi:10.1126/science.1225829 — Bibcode2012Sci...337..816J — PMID 22745249.
  44. BBC, Фергюс Уолш, Как генная инженерия может изменить будущее. URL: http://www.bbc.com/russian/science/2016/06/160606_crispr_gene_editing
  45. Pollack Andrew (2015-05-11)։ «Jennifer Doudna, a Pioneer Who Helped Simplify Genome Editing»։ New York Times։ Վերցված է 2015-05-12 
  46. Jennifer A. Doudna, PhD | HHMI.org
  47. http://wonderfest.org/wp-content/uploads/2017/12/SaganPrize2017-release.pdf
  48. 48,0 48,1 Russell Sabin (8 декабря 2014)։ «Cracking the Code: Jennifer Doudna and Her Amazing Molecular Scissors» (անգլերեն)։ Cal Alumni Association։ Վերցված է 2020-10-07 
  49. Sanders Robert (7 октября 2020)։ «UC Berkeley’s Jennifer Doudna wins 2020 Nobel Prize in Chemistry» (անգլերեն)։ Berkeley News։ Վերցված է 2020-10-07 
  50. Награды L’ORÉAL-UNESCO «ДЛЯ ЖЕНЩИН В НАУКЕ» 2016 ГОДА
  51. https://cssp.memberclicks.net/index.php?option=com_dailyplanetblog&view=entry&year=2020&month=10&day=06&id=39:kavli-lecturer-doudna-wins-nobel-prize
  52. Biochemist Jennifer Doudna to Receive 2019 Nierenberg Prize for Science in the Public Interest | Scripps Institution of Oceanography
  53. John Simon Guggenheim Foundation | Jennifer Doudna
  54. Vanderbilt Prize in Biomedical Science | Office of Research


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]