Հիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
անգլ.՝ Hilo[1]
Hilo Montage.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես150,956132 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն43 263 մարդ (ապրիլի 1, 2010)[2]
Ժամային գոտիUTC-10
Հեռախոսային կոդ808
Փոստային ինդեքսներ96720–96721 և 96720
##Հիլո (ԱՄՆ)
Red pog.png

Հիլո (անգլ.՝ Hilo), ափամերձ քաղաք Հավայի նահանգում, բնակչության թվաքանակով երկրորդն է Հոնոլուլուից հետո։ Հավայի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Հիլո ծովածոցի ափին։ 2000 թվականի մարդահամրի տվյալներով բնակչությունը կազմում է 40 759 բնակիչ։ Գտնվում է երկու վահանային հրաբուխներից՝ գործող հրաբուխ Մաունա Լոայից և քանած հարբուխ Մաունա Կեայից ոչ հեռու։ Քաղաքում է գտնվում Հավայան համալսարանի ֆիլալը։ Քաղաքը սպասարկվում է Հիլոյի միջազգային օդանավակայանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում եվրոպացիների հայտնվելուց առաջ ներկայիս քաղաքի տարածքը բնակեցված էր հավայացիներով։ 19-րդ դարի կեսին Հիլոյում հայտնվում են առաջին միսիոներները և հիմնում եկեղեցիներ։ Հետագայում քաղաքը շրջապատվում է շաքարեղեգի պլանտացիաներով, որտեղ աշխատում էին առավելապես Ասիայից եկած մարդիկ, իսկ Հիլոն դարնում է խոշոր առևտրային կենտրոն։

20-րդ դարի սկզբին Հիլո ծովածոցում սկսվել է ցանկապատի կառուցումը, որը ավարտվում է 1929 թվականին։ 1946 թվականի ապրիլի 1-ին քաղաքը էապես վնասվել է ցունամիներից, որոնք պայմանավորված են Ալեուտյան կղզիներում տեղի ունեղած երկրաշարժով, զոհվել է 160 մարդ։ 1960 թվականի մայիսի 23-ին Չիլիի 9,5 մագնիտուտով երկրաշարժի հետևանքով առաջացած մեկ այլ ցունամի հանգեցրել է 61 մարդու մահվան, ենթադրական պատճառը մարդկանց ազդանշաններին ուշադրություն չդարձնելն էր։

1960-ականներին Հիլոն զգալիորեն ընդլայնվել է արվարձանների շինարարության շնորիվ, իսկ քաղաքի կենտրոնը՝ մի քանի պատկերասրահներով և թանգարաններով սկսել է խաղալ մշակութային կենտրոնի դեր։ 1990-ականներին շաքարի պլանտացիաների փակումը, որը տեղի էր ունենում նահանգում ընդհանուր ռեցեսիայի ֆոնին, հանգեցրել է տեղի տնտեսության անկմանը։ Վերջին տարիների ընթացքում, երբ հարևան Պունա տարածաշրջանը դարձել է ամենաարագ աճողը նահանգում, Հիլոյում տնտեսական և ժողովրդագրական աճ է նկատվում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլո քաղաքը գտնվում է Հավայի կղզու արևելյան մասում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151,4 կմ², ցամաքային մակերեսը՝ 140,6 կմ² և ջրային մակերեսը՝ 10,7 կմ²։ Քաղաքից 18 կմ հյուսիս՝ ազգային պարկի տարածքում գտնվում է Հավայան կղզիների ամենաբարձր ջրվեժը՝ Ակական։

Քաղաքի կլիման խոնավ է, ԱՄՆ-ի ամենախոնավներից մեկը։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 3245 մմ։

Հիլոի միջազգային օդանավակայան, Հավայի (1991–2020 նորմալ[3], էքստրիմ 1949–մինչ այժմ)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 92
(33)
92
(33)
93
(34)
89
(32)
94
(34)
90
(32)
93
(34)
93
(34)
93
(34)
91
(33)
94
(34)
93
(34)
94
(34)
Միջին բարձր °F (°C) 78.7
(25.9)
78.4
(25.8)
78.5
(25.8)
79.0
(26.1)
80.7
(27.1)
81.8
(27.7)
82.8
(28.2)
82.9
(28.3)
83.3
(28.5)
82.4
(28)
80.3
(26.8)
78.8
(26)
80.6
(27)
Միջին օրական °F (°C) 71.4
(21.9)
71.2
(21.8)
71.9
(22.2)
72.5
(22.5)
74.0
(23.3)
75.2
(24)
76.3
(24.6)
76.6
(24.8)
76.5
(24.7)
75.7
(24.3)
74.0
(23.3)
72.2
(22.3)
74.0
(23.3)
Միջին ցածր °F (°C) 64.1
(17.8)
64.1
(17.8)
65.2
(18.4)
66.1
(18.9)
67.3
(19.6)
68.7
(20.4)
69.9
(21.1)
70.4
(21.3)
69.8
(21)
69.0
(20.6)
67.6
(19.8)
65.7
(18.7)
67.3
(19.6)
Ռեկորդային ցածր °F (°C) 54
(12)
53
(12)
54
(12)
58
(14)
59
(15)
61
(16)
62
(17)
63
(17)
61
(16)
62
(17)
58
(14)
55
(13)
53
(12)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 7.86
(199.6)
10.22
(259.6)
12.68
(322.1)
9.40
(238.8)
6.99
(177.5)
7.30
(185.4)
9.24
(234.7)
11.30
(287)
8.70
(221)
10.24
(260.1)
14.39
(365.5)
12.07
(306.6)
120,39
(3057,9)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 in) 15.7 16.6 21.8 24.5 22.9 25.4 26.6 27.2 23.3 23.4 23.3 22.3 273.0
% խոնավություն 76.6 76.0 78.1 80.2 78.9 77.4 79.5 79.5 79.2 80.0 80.3 78.7 78.7
Միջին ամսական արևային ժամ 161.0 152.0 152.7 135.9 155.0 176.9 167.2 174.9 161.5 136.3 115.0 129.0 1817,4
Տոկոս հնարավոր արևի լույս 47 47 41 36 38 44 41 44 44 38 34 38 41
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961−1990)[4][5][6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարդահամարի համաձայն Հիլոյում ապրում էին 40 759 մարդ։ Բնակչության խտությունը 289,9 մարդ/կմ² էր։ Սպիտակամորթները կազմում էին՝ 17,12 %, սևամորթները՝ 0,45 %, հնդկացիները՝ 0,34 %, ասիացիները՝ 38,30 %, Խաղաղօվկյանոսյան այլ կղզիների բնակիչները՝ 12,12 %, այլ ռասաներից՝ 0,94 % և խառը բնակչությունը՝ 29,74 %։

Միջին տարեկան ընտանեկան եկամուտը կազմել է $ 39 139, ընտանիքը՝ $ 48 150։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլո քաղաքում է տեղի ունենում Տուվե Յանսոնի պատմվածքի գործողությունը «Հավայի նահանգի Հիլո քաղաքում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geographic Names Information System
  2. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  3. Mean monthly maxima and minima (i.e. the expected highest and lowest temperature readings at any point during the year or given month) calculated based on data at said location from 1991 to 2020.
  4. «NowData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 11, 2021 
  5. «Station: Hilo INTL AP, HI»։ U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020)։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է September 11, 2021 
  6. «WMO climate normals for Hilo/WSO AP 87, HI 1961−1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 29 April 2015