Ռոբերտ Կիյոսակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Կիյոսակի
Robert Toru Kiyosaki
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1947(1947-04-08) (77 տարեկան)
ԾննդավայրՀիլո, Territory of Hawaii, Հավայի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Hawaiʻi at Hilo?, Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա և Hilo High School?
ԵրկերՀարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ
Մասնագիտությունսպա, մոտիվացիոն խոսնակ, գործարար, գրող, ուսուցիչ, բլոգեր, ձեռնարկատեր, ֆինանսիստ, ուղղաթիռի օդաչու, ռադիոհաղորդավար և ներդրող
ԱմուսինԿիմ Կիյոսակի
Ծնողներհայրը՝ Ռալֆ Կիյոսակի
Պարգևներ և
մրցանակներ
Օդային մեդալ
Կայքrichdad.com
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Kiyosaki Վիքիպահեստում

Ռո՛բերտ Տո՛րու Կիյոսա՛կի (անգլ.՝ Robert Toru Kiyosaki, ճապ.՝ ロバート・トール・キヨサキ, ապրիլի 8, 1947(1947-04-08), Հիլո, Territory of Hawaii, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ։ Առավել հայտնի է իր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքով։ Հեղինակ է 22 գրքերի, որոնք վաճառվել են ավելի քան 26 միլիոն օրինակով[1]։ Մշակել է ուսուցողական «Կանխիկի հոսք 101» սեղանի խաղը՝ նախատեսված զարգացնելու ֆինանսական ռազմավարությունը և դրա շարունակությունը՝ «Կանխիկի հոսք 202»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Կիյոսակին սերում է ուսուցիչների ընտանիքից։ Նրա հայրը՝ Ռալֆ Կիյոսակին, եղել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ինչպես նաև Հավայի նահանգի (ԱՄՆ) կրթության նախարար։ Կիյոսակին Ամերիկա տեղափոխված ճապոնացիների չորրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Միջնակարգ դպրոցից հետո Ռոբերտը կրթություն է ստացել Նյու-Յորքում։ Ավարտելուց հետո միացել է Ծովային Հետևակի Կորպուսին և ծառայության անցել Վիետնամում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերում՝ որպես սպա և ռազմական ուղղաթիռի օդաչու։ Վերադառնալով պատերազմից, Կիյոսակին սկսել է աշխատել որպես առևտրային գործակալ «Xerox» կորպորացիայում, իսկ 1977 թվականին (30 տարեկան հասակում) սկսել է իր գործարար կարիերան և ստեղծել մի ընկերություն, որը առաջինն է սկսել վաճառել կաշվից և նեյլոնից պատրաստված փոքր իրեր, այդ թվում «սերֆինգիստների դրամապանակներ»։ 1995 թվականին (48 տարեկանում) Կիյոսակին թողել է գործարար աշխարհը և իր գործընկեր Շեռոն Լ. Լեչտերի հետ միասին, ով օգնել էր իրեն մի քանի գրքեր գրելիս, հիմնադրել է միջազգային կրթական ընկերություն՝ «Rich Dad`s Organization», որը գործարարություն և ներդրումներ է սովորեցնում ուսանողներին։ 47 տարեկան հասակում Կիյոսակին գրել է իր բեսթսելլեր գրքերից մեկը՝ "Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ"։ Դրան հաջորդել են "Դրամական հոսքերի քառակուսին" և "Հարուստ հայրիկի ներդրումային ուղեցույցը"։ Այս երեք գրքերը եղել են այնպիսի հրատարակչությունների 10 լավագույն վաճառվող գրքերի շարքում, ինչպիսիք են "The Wall Street Journal", «BusinessWeek», "The New York Times"։ Իր վաղ շրջանի գրքերում Կիյոսակին առաջարկում էր ֆինանսական մեթոդներ՝ խուսափելու "Առնետների վազքից"։ Իր վերջին շրջանի գրքերում Կիյոսակին ավելի շատ ուշադրություն է դարձնում բիզնես-էթիկայի խնդիրներին։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ռոբերտ Կիյոսակիի ընկերություններից մեկը՝ Rich Global LLC, պարտվեց բազմամյա դատական գործընթացը պարտքի հետ գանձման վերաբերյալ։ Կիյոսակիի ընկերությունը չէր վճարել The Learning annex մարկետինգային ընկերությանը և նրա հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Զանկերին։ Այդ ընկերությունն էր զբաղվել "Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ" գրքի առաջխաղացմամբ, ինչպես նաև համատեղ միջոցառումների, այդ թվում նաև Նյու-Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Կիյոսակիի ելույթի, կազմակերպմամբ։ Պարտքը կազմում էր 24 միլիոն ԱՄՆ դոլար։ Կիյոսակիի ներկայացուցիչը ասել էր, որ այդ վճարումը գերազանցում է Rich Global LLC-ի արժեքը, և Կիյոսակին նպատակ չունի ներգրավել իր անձնական միջոցները՝ պարտքը մարելու համար։ 2012 թվականին Կիյոսակիին պատկանող Rich Global LLC ընկերությունը, հրաժարվելով վճարել պարտքը, սնանկության հայտ է ներկայացրել Վայոմինգ նահանգի դատարան։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիյոսակին ավելի քան 26 գրքերի հեղինակ է այդ թվում միջազգային բեսթսելերի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», գրված է Շեռոն Լեկտեռի հետ համատեղ։ Գրքերը թարգմանվել են 51 լեզուներով և վաճառվում են աշխարհի 109 երկրներում որի վաճառքի ընդհանուր ծավալը ավելի քան 27 մլն օրինակ է[1][2]։

Նրա երեք գրքերը՝ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», «Դրամական հոսքերի քառակուսի», և «Հարուստ հայրիկի ներդրումային ուղեցույցը», վեց տարվա ընթացքում գրավել են TOP-10 բեսթսելլերի լավագույն հորիզոնականները, այդ թվում Publishers Weekly, Business Week, Wall Street Journal, USA Today և New York Times լրատվական ամսագրերում։ 2005 թվականին Ռոբերտ Կիյոսակին ներկայացվեց Amazon.com-ի Փառքի սրահում, որպես ամենաշատ վաճառվող գրքերի 25 հեղինակներից մեկը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ABC News: Who Wants to Be an Entrepreneur?(անգլ.)
  2. «Robert Kiyosaki Live in KL, Malaysia, with Jonathan Quek, A MasteryOfWealth Event». www.crudeoil.my. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Robert Kiyosaki drops into my office» (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Կիյոսակի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Կիյոսակի» հոդվածին։