Ջամմու և Քաշմիր (հինդի՝ जम्मू और कश्मीर - jammū aur kaśmīr, անգլ.՝ Jammu and Kashmir), Հնդկաստանի նախկին նահանգներից մեկը։ Նախկինում եղել է իշխանապետություն Բրիտանական Հնդկաստանում։ Այժմ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում նահանգի նկատմամբ։
Նահանգի տարածքն է 222 798 քառ. կմ, որը բաժանված է երկու մասի՝ այսպես կոչված «հսկողության գծով»։ Այս ժամանակավոր սահմանի վերաբերյալ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել 1972-ին, հնդկական վարչության տակ թողնելով նահանգի ընդհանուր տարածքի 138 992 քառ. կմ, իսկ պակիստանյան՝ 53 665 քառ. կմ։
Ընդհանուր բնակչությունը՝ 10 070 000։ Հնդկական մասն ունի երկու պաշտոնական մայրաքաղաք՝ Ջամմու (ձմռանը) և Սրինագար (ամռանը), իսկ պակիստանյան մասի մայրաքաղաքը Մուզաֆարաբադն է։