Պորտալ:Ջիմ Մորիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Ջիմ Մորիսոն Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ
Jim Morrison2.svg



Ջիմ Մորիսոն (անգլ.՝ Jim Morrison; դեկտեմբերի 8, 1943, Մելբուռն, Ֆլորիդա - հուլիսի 3, 1971, Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան, The Doors ռոք խմբի մենակատարը։

Ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շատ երիտասարդ տարիքում Ջիմը արդեն կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրոյդ և Ուիլյամ Բլեյք։ Ինքն իրեն հաճախ անվանել է Մողես Արքա (The Lizard King)։ Մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանում սրտի աշխատանքի խափանման պատճառով։ Երկրպագուները նրան ճանաչում են նաև «Mr. Mojo Risin'» և «King of Orgasmic Rock» անվանումներով:

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում: Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը: Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը, BBC News,Հունվար 31, 2007:

Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը:

Խմբագրել


Ընտրված հոդված

Ջիմ Մորիսոնի բնակարանը Փարիզում

Մահ: 1971 թվականի մարտին Ջիմ Մորիսոնը միացավ Պամելային, որը Փարիզում էր: Նրանք բնակարան վարձեցին և այդ ժամանակվանից սկսած զբոսնում էին քաղաքով և հիանում ճարտարապետությամբ: Մորիսոնն այս ժամանակ ազատվեց իր մորուքից և մի քանի կիլոգրամ էլ նիհարեց: Նրա վերջին ձայնագրած երգը «Orange County Suite» էր: Մորիսոնը մահացավ նույն թվականի հուլիսի 3-ին իր բնակարանում, ավելի կոնկրետ` իր լոգարանում: Ըստ բոլոր հայտնի լուրերի` նա մահացած գտնվել է հենց Կուրսոնի կողմից: Բժշկական հետազոտությունները պարզեցին, որ մահը չէր կարող ոճրագործության պատճառ լինել, և այդ իսկ պատճառով չկատարվեց դիահերձում:

Չնայած սրան մահվան իրական պատճառները մինչև օրս էլ պարզված և լուսաբանված չեն, և ոմանք շարունակում են պնդել, թե Ջիմին սպանել են կամ էլ թե նա դեռ ողջ է: Կուրսոնը պնդում էր որ Ջիմը մահացել է հերոինի և կոկաինի չարաշահումից: Դանի Սուրջեմանը նաև նշում է, որ այդ ժամանակ Կուրսոնը շատ վարկածներ էր բերում Ջիմի մահվան մասին, նա նույնիսկ ասել է, որ ինքն է սպանել Մորիսոնին և որ ինքը մեղավորություն ունի նրա մահվան մեջ: Ալայն Ռոնեյն էլ նշել է որ Կուրսոնը տեսնելով Ջիմին մահվան շեմին (հերոինի պատճառով) չի զանգահարել շտապ օգնություն այլ փոխարենը թողել է, որ Ջիմը արյունահոսելով մահանա:

Ռոնեյը խոստովանել է նաև, որ օգնել է ծածկել և պահել բոլոր փաստերը Մորիսոնի մահվան մասին: «No One Here Gets Out Alive» գրքում Սաջերմանը և Հոպկիսնը գրում են որ Ռոնեյն ու Ագնես Վարդան ասել են թե Կուրսոնը ոստիկանությանը իր տված ցուցմունքների մեջ խաբել է և նշել թե իբր Ջիմը ոչ մի տեսակի թմրադեղ չի օգտագործել: Հոպկինսը նշում է նաև որ Ռոնայն ու Վարդան այս խոստովանությունը արել են Մորիսոնի մահվանից քսան տարի անց միայն: Ռոնայն ու Վարդան գնացել են Կուրսոնի մոտ անմիջապես Ջիմի մահանալուց հետո և նա նրանց ասել է թե նրանք երկուսով թմրադեղ են օգտագործել երկար ժամանակ խմելուց հետո, Ջիմը սկսել է հազալ ու արյուն թքել և որոշել է լոգանք ընդունել: Եվ երբ նա գիշերվա ընթացքում որոշել է խոսել Մորիսոնի հետ Մորիսոնը նրա բացականչություններին չի պատասխանել, և Կուրսոնը բժիշկ է կանչել: Սաջերմանը և Հոպկինսը նշում են նաև, որ Մորիսոնը երկար տարիներ ծխելու և ալկոհոլի չարաշահման հետևանքով տառապել է բրոնխիալ ասթմայով:

Ջիմը, ինչպես արդեն նշել ենք, մահացել է 27 տարեկանում վաղ առավոտյան 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանի լոգարանում: Խմբի մենեջեր Բիլ Սիդսոնը այդ ժամանակ եկել է Փարիզ Լոս Անջելեսից, սակայն նրան չի հաջողվել տեսնել Ջիմի դիակը: Միակ մարդը, բացի Պամելայից ով տեսել է Ջիմի դիակը եղել է բժիշկ Մաքս Վեզելը, որը հիմա մահացած է: Մաքս Վեզելը սակայն երբեք ոչ մի հարցազրույց չի տվել և միայն պնդել է այն, որ Ջիմը մահացել է բնական մահով, ավելի կոնկրետ սրտի աշխատանքի խափանման պատճառով, դրա համար էլ նույնսիկ դիահերձում չի կատարվել:

«Daily Mail»-ի հոդվածում բավական քիչ բաներ էին փոխվել: Ենթադրաբար Ջիմ Մորիսոնը մահացել է Փարիզի գիշերային ակումբներից մեկի լոգարանում: Երգչուհի՝ Մարիան Ֆեիտֆուլը երդվել է չխոսել այդ իրադարձությունների մասին, որը դրդեց նրան չափից դուրս շատ քանակի թմրանյութերի օգտագործման: Ջիմը դիլերների մոտից գնել էր հերոին իր ընկերուհու՝ Պամելա Կուրսոնի համար: Ջիմ Մորիսոնը երբեք չի ընդունել հերոին ԱՄՆ-ում, քանի որ նա ունեցել է ուժեղ ատելություն թմրանյութերի և ասեղների հանդեպ: Հենց ի՞նչ է Մարիան Ֆեիտֆուլը տեսել: Այսպիսով ինչու՞ Ջիմը սկսեց օգտագործել հերոին Փարիզում: Եվ եթե նա չափից շատ ներարկված էր , ապա ինչու՞ նրա նման խորհրդավոր երգիչները երդվեցին չխոսել այդ գիշերվա միջադեպից, ինչն էլ հանգեցրեց նրա մահվան: Ապա ինչու՞ այդ իրադարձությունները ի հայտ եկան գլոբալ մամուլում մի քանի շաբաթ անց: Այսպիսով իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ջեյմս Դուգլաս Մորիսոնի հետ: Եվ ով էր Ամերիկյան The Doors ռոք խմբի բանաստեղծը և երգիչը և ինչի՞ կողմնակիցն էր նա: Սա մի հատված է 1970 թվականի Լիզի Ջեյմսի հետ զրույցից:

Շատ հավանական է, որ սիոնիստ հրեաներն են սպանել Ջիմ Մորիսոնին` վրեժ լուծելով նրա հորից այն պատճառով, որ նրա հայրը դեմ էր Իսրայելին և ցանկանում էր գրոհել այդ երկրի վրա: Ջիմ Մորիսոնի մահը հաղորդվել է միայն վեց օր անց նրա մահվան օրվանից, միգուցե սիոնիստները առևանգել են նրան որպեսզի ստիպեն Ծովակալ Մորիսոնին փոխել իր կարծիքը: Այնուամենայնիվ ինչ որ բան սխալ ընթացք է ստացել և նրանք որոշել են սպանել Ջիմին:

Կան նաև կարծիքներ այն մասին, որ սիոնիստները սպանել են նրան, վախենալով նրա ազատ և վայրի բնավորությունից: Միգուցե նրանք մտածել են, որ այլևս չեն կարող ղեկավարել նրան և սպանել են նրան, որպեսզի ազատվեն մեկից, ով հաստատապես բավական քաջություն ուներ բացահայտելու և մերկացնելու հրեա ոճրագործներին և նրանց կատարած ոճրագործությունները:

Սիոնիստները նշում են, որ Ջիմ Մորիսոնը և Ծովակալ Ջորջ Մորիսոնը լավ հարաբերությունների մեջ չէին գտնվում: Չնայած դրան նրանք երկուսով պայքարում էին մի ընդհանուր թշնամու դեմ՝ սիոնիստ հրեաների:

Շատերը նշում են, որ Մորիսոնի հուղարկավորությունը շատ անշուք է եղել և միջոցառմանը մասնակցել են՝ Ալայն Ռոնեյը, Պամելա Կուրսոնը, Ագնես Վարդան, Բիլ Սիդոնսը և Մորիսոնի կանադացի անձնական քարտուղար Ռոբին Վերթլը: Շատերը մինչև հիմա չեն հավատում, որ Մորիսոնը ընդհանրապես մահացել է: Նա թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում: Եվ նրա հարևանությամբ են գտնվում աշխարահռչակ գրողներ Օսկար Ուայլդի և Օնորե դը Բալզակի գերեզմանները:

Խմբագրել


Ընտրված երգ

Light My Fire Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ 1967 թվականի հունիսի մեկին լույս է տեսել երգի սինգլ տարբերակը և երեք շաբաթով գլխավորել է Ամերիկայի «Billboard Hot 100»-ի չարթերը, և մեկ շաբաթով էլ գլխավորել է «Cash Box Top 100»-ի չարթերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվել է սինգլի ավելի քան 1,000,000 օրինակ, երգը նաև համարվում է խմբի ամենահաջողված երգը և «Rolling Stone» ամսագիրը այն ներառել է իր 500 լավագույն երգերի ցանկում հատկացնելով երգին 35-րդ հորիզոնականը։ Երգի բառերը և երաժշտությունը գրվել է խմբի կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից, սակայն Ջիմը ավելացրել է «Our love become a funeral pyre» տողը, որը բացակայում էր երգում։ Ռոբին նշել է իր տված հարցազրույցներից մեկում, երբ Ջիմը գրեց այդ տողը նա ասաց նրան, Ջիմ դու ամեն ինչ կապում ես մահվան հետ։ Այս խոսքերին Մորիսոնը պատասխանել է հետևյալ կերպ «որտեղ կա կյանք, այնտեղ կա մահ»։ Իսկ Ռոբին վերջում նշում է, որ Ջիմը ճիշտ էր։ Ձայնագրումից ի վեր երգը կատարվել է խմբի համարյա բոլոր համերգների ժամանակ թե Ջիմի հետ և թե նրա մահվանից հետո։

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Մորրիսոնն առաջին երգիչն էր, ով ձերբակալվել է բեմի վրա ամենաքիչը 2 անգամ։ Նրան ձերբակալել են ոստիկաններին սադրանքի ենթարկելու և նրանց հասցեին անպատիվ խոսքեր ասելու համար։ Նա մտնում է այսպես կոչված «27 ակումբի» մեջ, որի առաջին անդամները ինքը, Ջիմի Հենդրիքսն ու Ջոպլինն էին։ 1967 թվականին քիչ էր մնում որ նա նկարահանվի «Ես տղամարդ եմ» էրոտիկ ֆիլմում, սակայն The Doors-ի ղեկավարությունը նրան հետ պահեց։ Նա այն առաջին 10 մարդկանցից է, ովքեր «Rolling Stone» ամսագրի կազմին են հայտնվել։ Նա 5-րդ համարի կազմին էր։ Նա նաև նույն ամսագրի շապիկին ամենաշատ անգամներ հայտված մարդկանց ցանկում է, նա ամսագրի շապիկին հայտնվել է 7 անագամ։ Մորիսոնը իր ուղին սկսելու սկզբում ամենևին չի հետաքրքրվել երաժշտությամբ։ Նա նախընտրել է կինոն։
  • Մորիսոնի ստեղծագործությունների հիմնական թեման մահն էր։ Ամեն ինչ սկսվել էր նրա մանկությունից։ Փոքր հասակում Մորիսոնը, ականատես է եղել նրան, որ հնդկացիների մեքենան շրջվել է և նրանք մահացել են (արդեն նշվել է այդ մասին)։ Նա հետո ասել է. «Ես առաջին անգամ իմացա մահը...Ես մտածում եմ, որ այդ պահին այդ մահացած հնդկացիների հոգիները թափառում էին և նրանցից մեկը կամ երկուսը մտել էին իմ մեջ...Ես նման էի սպունգի, անընդհատ պատրաստակամ ներծծել նրանց...»։ Նրա I.Q.-ի ցուցանիշը եղել է 149։
  • Մորրիսոնն իր խմբի անունը դրեց ոգեշնչված հետևյալ տողերից. «Եթե դռների ընկալումը լիներ մաքուր, ամեն ինչ կներկայանար այնպես, ինչպես կա - անսահման...» Նա կարծես ցանկանում էր դառնալ այդ Դուռը աշխարհների միջև, և ինչ-որ իմաստով դարձավ։ Նրա մահվան մասին մինչ օրս կոնկրետ վարկած չկա։ Շատերն ասում են, որ նա գնաց դեպի այն Դուռը, որն այդպես ուզում էր դառնալ։
Խմբագրել


Ընտրված պատկեր

Jim Morrison mug shot.jpg
1970 թվականի սեպտեմբերի 20-ին ատենակալները հաստատում են Մորիսոնի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները
Խմբագրել


Ուրիշ նախագծեր

Վիքիքաղվածք
(հայերեն)
Վիքիդարան
(հայերեն)
Խմբագրել


Ընտրված քաղվածք

  • Ազատության ամենակարևոր կողմը՝ լինել այն ինչ կաս իրականում։
Խմբագրել


Կատեգորիաներ

Խմբագրել


Թեմաներ

Խմբագրել


Եղբայրական պորտալներ


Noteicon4.png

Michael Jackson - icon.svg

Madonnaicon.jpg

RollingStonesNice080806.jpg

RWHollywoodBowl1-cover.JPG

Art-stub.jpg

Երաժշտություն

Մայքլ Ջեքսոն

Մադոննա

Rolling Stones

Pink Floyd

Մշակույթ

Խմբագրել