Պորտալ:Ջիմ Մորիսոն/Ընտրված երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Light My Fire Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ 1967 թվականի հունիսի մեկին լույս է տեսել երգի սինգլ տարբերակը և երեք շաբաթով գլխավորել է Ամերիկայի «Billboard Hot 100»-ի չարթերը, և մեկ շաբաթով էլ գլխավորել է «Cash Box Top 100»-ի չարթերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվել է սինգլի ավելի քան 1,000,000 օրինակ, երգը նաև համարվում է խմբի ամենահաջողված երգը և «Rolling Stone» ամսագիրը այն ներառել է իր 500 լավագույն երգերի ցանկում հատկացնելով երգին 35-րդ հորիզոնականը։ Երգի բառերը և երաժշտությունը գրվել է խմբի կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից, սակայն Ջիմը ավելացրել է «Our love become a funeral pyre» տողը, որը բացակայում էր երգում։ Ռոբին նշել է իր տված հարցազրույցներից մեկում, երբ Ջիմը գրեց այդ տողը նա ասաց նրան, Ջիմ դու ամեն ինչ կապում ես մահվան հետ։ Այս խոսքերին Մորիսոնը պատասխանել է հետևյալ կերպ «որտեղ կա կյանք, այնտեղ կա մահ»։ Իսկ Ռոբին վերջում նշում է, որ Ջիմը ճիշտ էր։ Ձայնագրումից ի վեր երգը կատարվել է խմբի համարյա բոլոր համերգների ժամանակ թե Ջիմի հետ և թե նրա մահվանից հետո։