Պլացեբո
| Ենթադաս | սիմուլյակր, բժշկական միջամտություն | |
|---|---|---|
| Կիրառությունը | double-blind clinical trial | |
| Հետևանք | Պլացեբոյի էֆեկտ | |

Պլացեբո, որոշակի նյութ կամ բուժման տեսակ, որը չունի բուժական արժեք[1]։ Պլացեբոների մեծ մասը իներտ հաբեր են (ինչպես օրինակ շաքար պարունակող շատ դեղահաբեր), որոշները՝ իներտ ներարկումներ (աղային լուծույթներ)[2], իսկ որոշներն էլ բուժական միջամտություններ[3]։
Պլացեբոները օգտագործվում են ռանդոմիզացված կլինիկական հետազոտություններում՝ փորձարկելու տարբեր բուժական միջամտությունների արդյունավետությունը[4]։ Պլացեբոյով վերահսկվող կլինիկական փորձարկումներում հսկիչ խմբի ցանկացած փոփոխություն հայտնի է որպես պլացեբոյի պատասխան, և այս արդյունքը համեմատվում է այն խմբի հետ, որոնք չեն ստացել պլացեբո և այս 2 խմբերի միջև առկա տարբերությունը կոչվում է Պլացեբո էֆեկտ։ Կլինիկական փորձարկումներում պլացեբոները պետք է ոչնչով չտարբերվեն իսկական դեղամիջոցներից (բացառությամբ բուժական արդյունավետությամբ), որպեսզի փորձի մասնակիցներից ոչ ոք չիմանա, թե ով է ստանում պլացեբո, իսկ ով՝ ապացուցված ազդեցությամբ դեղամիջոցը[5]։ Բժիշկները նույնպես չեն իմանում այդ մասին, որպեսզի կարողանան օբյեկտիվ գնահատել արդյունքները[6][7]։
Պլացեբոյի էֆեկտի գաղափարը քննարկվել է 18-րդ դարի հոգեբանության մեջ, սակայն ավելի հայտնի է դարձել 20-րդ դարում[8]: ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ պլացեբոն ազդում է այնպիսի գանգատների վրա, ինչպիսիք են ցավը և սրտխառնոցը, սակայն, այնուամենայնիվ, դրանք չունեն կարևոր կլինիկական արդյունավետություն[9]։ Պլացեբոյի օգտագործումը կլինիկական բժշկության մեջ առաջացնում է բազմաթիվ էթիկակական մտահոգություններ, հատկապես երբ դրանք օգտագործվում են որպես ակտիվ բուժման ձև։ Այն առաջացնում է անազնվություն բծիշկ-պացիենտ հարաբերություններում և բացի դրանից շրջանցում է տեղեկացված համաձայնության սկզբունքը[10][11]։
Պլացեբոները նաև հայտնի են իրենց հոգեբանական մեխանիզմներով։ Նրանք կարող են ազդել հիվանդների ընկալման վրա և բերել նրանց օրգանիզմներում տարբեր քիմիական պրոցեսների ակտիվացմանը, որոնք իրենց հերթին կարող են նվազեցնել ցավի զգացողությունը[10] և շատ այլ գանգատներ[12]՝ առանց ունենալու հստակ ազդեցություն այդ հիվանդության վրա[9][10]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլացեբոն լատինական ծագման բառ է, որը նշանակում է հաճելի։ Պլացեբո բառը հին ժամանակներում ասոցացվել է այն մարդկանց հետ, ովքեր թաղումների ժամանակ ստում էին, որ հանգուցյալի հարազատներն են, որպեսզի խաբեությամբ բաժին ստանային թաղման կերակուրից[13][14][15]։ Եվ այսպիսով դրսևորում էին քծնող և շողոքորթող վարքագիծ[16]։
Բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում են բազմաթիվ սահմանումներ[17]։ Համաձայն մի սահմանման՝ բուժումը կոչվում է պլացեբո, երբ բուժման բնորոշ գործոններից և ոչ մեկը արդյունավետ չէ տվյալ հիվանդության համար[18]։
Կլինիկական փորձարկումներում պլացեբո պատասխան է կոչվում անհատի կողմից դրսևորած պլացեբոյի չափելի պատասխանը։ Պլացեբո էֆեկտ է կոչվում պլացեբոյի կիրառման ժամանակ դիտվող արդյունքների և այդ բուժումները չստացածների մոտ դիտվող փոփոխությունների տարբերությունը[4]։[19][20]
Պլացեբոյի չափելի պատասխանը կարող է լինել օբյեկտիվ (արյան ճնշում) և սուբյեկտիվ (ցավի նվազած զգացողություն)[1][19][20]։
Էֆեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլացեբոները կարող են կարգավորել հիվանդների մոտ ցավի և սրտխառնոցի զգացողությունը[9][21]։ Պլացեբոյի էֆեկտի 2001 թվականի մետա-վերլուծությունը ուսումնասիրել է 40 տարբեր բժշկական փորձարկումներ և եզրակացրել, որ միակ գանգատը, որտեղ այն նշանակալի ազդեցություն է ունեցել, դա ցավն է[22]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պլացեբոն չի ազդում հիմնական հիվանդության կամ դրա հետևանքների վրա։ Հեղինակներ Ասբյորն Հրոբջարթսոնը ( Asbjørn Hróbjartsson) և Փիթեր Գոթչե (Peter C. Gøtzsche) իրենց հետազոտություններում եզրակացրեցին, որ ընդհանուր առմամբ պլացեբոն չունի որևիցե կլինիկական էֆեկտիվություն։ Այս միտքը արժանացավ քննադատության մեծ ալիքի, քանի որ պլացեբոյի ունեցած էֆեկտիվությունը անհերքելի էր[23][24][25][26][27]։ Օրինակ վերջին հետազոտությունները ցույց են տալիս դրական փոփոխություններ Պարկինսոնի հիվանդություն ունեցող հիվանդների շարժունակության մեջ[12][28][29]։ Այն նաև ունի որոշակի ազդեցություն իմունային և էնդոկրին համակարգերի վրա[30][31][32][33]։
Պլացեբոները ունակ են փոփոխության ենթարկել ցավի ընկալումը հիվանդների մոտ։ Համաձայն Քաղցկեղի ամերիկյան կազմակերպության իրականացրած հետազոտության, հիվանդները շատ հաճախ իրենց ունեցած սուր ցավի զգացողությունը նկարագրում էին որպես թեթև ծածկոց[10]։
Պլացեբոյի էֆեկտները դժվար է հստակ հաշվարկել[34][35][36][37]։ Մինչ օրս դժվար է տարբերակել պլացեբոյի իրական էֆեկտները հետազոտողների կողմնակալությունից կամ հետազոտման այլ մեթոդաբանական թերություններից, քանի որ այս հետազոտությունը չի համարվում կույր հետազոտություն[9][35]։ 2010 թվականի հետազոտություններում Ասբյորն Հրոբջարթսոնը ( Asbjørn Hróbjartsson) և Փիթեր Գոթչը (Peter C. Gøtzsche) պնդում էին, որ նույնիսկ եթե պլացեբոյի իրական ազդեցությունը չլիներ, կարելի էր ակնկալել, որ կգրանցվեն տարբերություններ պլացեբոյի և առանց պլացեբոյի բուժման խմբերի միջև՝ կապված մասնակիցների կողմնակալության հետ[9]։
Պլացեբոյի ցավազրկման մեծությունը չափելու եղանակներից մեկը «բաց/թաքնված» հետազոտությունների անցկացումն է, որտեղ որոշ հիվանդներ ստանում են ցավազրկող և տեղեկացվում են, որ այն ստանալու են (բաց), իսկ մյուսներին տրվում է նույն դեղամիջոցը առանց նրանց հստակ ինֆորմացնելու(թաքնված): Նման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցավազրկողները զգալիորեն ավելի արդյունավետ են, երբ հիվանդը գիտի, որ դրանք ընդունում է[38]։
Գործոններ, որոնք ազդում են պլացեբո էֆեկտի արդյունավետության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]JAMA Psychiatry -ն հայտարարում է, որ որոշ հակափսիխոտիկ դեղորայքի հետազոտություններում պլացեբո ստանալուն ի պատասխան՝ զգալի փոփոխություններ են նկարագրվել։ Հետազոտողները առանձնացրել են որոշ գործոններ, որոնք կարող էին պատասխանատու լինել այդ փոփոխությունների առաջացման մեջ (օրինակ՝ ծանր հիվանդների քիչ թիվը այդ հետազոտություններում)[39]։ Մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է Pain ամսագրում 2015 թվականին, հայտարարել է, որ պլացեբոյի էֆեկտները աճել են նեյրոպաթիկ ցավի կլինիկական փորձարկումներում։ Հետազոտողները կարծում էին, որ սրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ հետազոտությունների ծավալը ավելի մեծ էր և հետևաբար ավելի շատ մարդ էր ընդգրկված այդ փորձարկումներում:
Երեխաները ավելի լավ են արձագանքում պլացեբոյին, քան մեծահասակները[40]։
Այլ կարևոր գործոններից է ընդունված պլացեբո դեղահաբերի քանակը, տեսակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 1-ից ավելի հաբերի ընդունումը ուժեղացնում է պլացեբոյի էֆեկտները։ Մեկ այլ օրինակ․ պարկուճներն ունեն ավելի ուժեղ ազդեցություն, քան հաբերը, ներարկումներն էլ իրենց հերթին ավելի ուժեղ են, քան պարկուճները[41]։
Իրականացվել են որոշ հետազոտություններ, որտեղ բուժառուները ամբողջությամբ տեղյակ են եղել, որ այդ բուժումը իներտ է, սա կոչվում է բաց հետազոտություն։ Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այս բաց հետազոտությունները կարող են ունենալ որոշ դրական էֆեկտներ՝ բուժման բացակայության համեմատ[42]։ Բայց այս հետազոտությունների հետագա վերանայումը ցույց է տվել, որ այս հետազոտությունները անցկացվել են շատ փոքր քանակի խմբերում[43], ուստի կարիք կա ավելի մեծ թվով հետազոտությունների[44]։
Եթե պլացեբո տվող անձը ցուցաբերում է իր հոգատարությունը և կարեկցանքը հիվանդի նկատմամբ, բարեհամբույր և համակրելի է, կամ ունի բուժման ընթացքում հաջողության հասնելու մեծ ակնկալիք, ապա պլացեբոն ավելի արդյունավետ է[41][45]։
Դեպրեսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին հոգեբան Իրվինգ Կիրշի ղեկավարած մետավերլուծությունը, ով վերլուծում էր Սննդի և դեղերի վարչության (FDA) տվյալները, եզրակացրեց, որ հակադեպրեսանտներին արձագանքելու 82%-ը պայմանավորված է պլացեբոներով։ Այս կարծիքը այդքան էլ չընդունվեց այլ հետազոտողների կողմից։ Բացի պլացեբոյի արդյունավետությունը քննարկելուց՝ նրանք նաև խոսեցին այն մասին, որ դեղամիջոցի ազդեցությունը կապված չէ դեպրեսիայի ծանրության հետ[46][47][48][49]։
Բացասական էֆեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկատվել է նաև պլացեբոյի էֆեկտին հակառակ մի երևույթ, որը կոչվում է նոցեբո, երբ ոչ ակտիվ նյութը կամ բուժումը տրվում է հիվանդին, և նա վստահ է, որ դա բացասական ազդեցություն կունենա իր առողջության վրա[50]։ Նոցեբո էֆեկտն առաջանում է, երբ իներտ նյութի ստացողը հայտնում է բացասական ազդեցության կամ ախտանիշների վատթարացման մասին, որը ոչ թե ընդունած նյութի վտանգավոր լինելու արդյունքն էր, այլ՝ հիվանդի վատատեսական ակնկալիքների[51][52]։
Մեկ այլ բացասական էֆեկտն այն է, որ պլացեբոները կարող են առաջացնել իրական բուժման հետ կապված կողմնակի ազդեցություններ[53]։
Պլացեբոյով բուժման ժամանակ կարող է նաև առաջանալ հանման համախտանիշ։ Իրականացրել են բազմաթիվ հետազոտություններ կանանց մենոպաուզայի շրջանում, ովքեր 5,7 տարի ստացել են պլացեբո և որից հետո դադարեցվել է, և նրանց մոտ գանգատները կրկնվել են[54]։
Էթիկական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորձարկումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդին տալ պլացեբո այն դեպքում, երբ կա էֆեկտիվ ապացուցողական բուժման տարբերակ՝ էթիկապես բարդ հարց է։ Թեև պլացեբոյով վերահսկվող փորձարկումները կարող են կարևոր ինֆորմացիա տալ բուժման էֆեկտիվության մասին, այնուամենայնիվ շատ հիվանդներ հրաժարվում են այդ փորձարկումներին մասնակցել։ Այս հետազոտությունները անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ համաձայնություն և նոր միայն սկսել այն, հակառակ պարագայում՝ այն կհամարվի ոչ էթիկական[55][56]։
Բժշկական պրակտիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկների` պլացեբոներ նշանակելու պրակտիկան, իրական դեղամիջոցի անվան տակ, փոքր-ինչ հակասական է: Հիմնական մտահոգությունն այն է, որ այս մոտեցումը երկարաժամկետ հեռանկարում կարող է վնասել բժիշկ-հիվանդ հարաբերություններին: Թեև ոմանք ասում են, որ ընդհանուր համաձայնությունը կամ հիվանդների կողմից նախապես չճշտված բուժման ընդհանուր համաձայնությունը բարոյական է, մյուսները պնդում են, որ հիվանդները միշտ պետք է ստանան կոնկրետ տեղեկատվություն իրենց ստացած դեղամիջոցի անվան, դրա կողմնակի ազդեցությունների և բուժման այլ տարբերակների մասին: Կան նաև մտավախություններ, որ բժիշկները կարող են չարաշահել այս սկզբունքը։ Որոշները նաև պնդում էին, որ պլացեբոների օգտագործումը կարող է հետաձգել լուրջ բժշկական վիճակների ախտորոշումն ու բուժումը[57][58][59][60]։
Իսրայելական մի հետազոտության արդյունքում պարզ է դարձել,որ բժիշկների և գլխավոր բուժքույրերի մեծ մասը օգտագործում է պլացեբո, և միայն շատ քիչ տոկոսն է միանշանակ դեմ արտահայտվել[61]։ Բրիտանական բժշկական մի ամսագրում նշվում է այն մասին, որ եթե պլացեբոյի ֆոնին հիվանդի մոտ նկատվում է ցավի նվազում, ապա դա չի կարող բացառել այն փաստը, որ այդ ցավը կարող է ունենալ օրգանական ծագում[62]։ Միացյալ Նահանգներում ավելի քան 10,000 բժիշկների շրջանում անցկացված հարցումը եկել է այն եզրակացության, որ բժիշկների 24%-ը նշանակում է պլացեբո, այն պատճառով, որ հիվանդը ցանկանում է ստանալ որևիցե բուժում[63]։
Անդրադառնալով հոմեոպաթիային՝ Միացյալ Թագավորության Գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի Համայնքների պալատը հայտարարել է․
Իր 2008 թվականի «Վատ գիտություն» գրքում Բեն Գոլդակրը պնդում է, որ պլացեբոներով հիվանդներին խաբելու փոխարեն բժիշկները պետք է օգտագործեն պլացեբոյի էֆեկտը՝ արդյունավետ դեղամիջոցներն ուժեղացնելու համար[64]։ Էդզարդ Էռնստը նույնպես պնդում է, որ որպես լավ բժիշկ դուք պետք է կարողանաք փոխանցել պլացեբո էֆեկտը ձեր հիվանդներին՝ Ձեր իսկ ցուցաբերած կարեկցանքի միջոցով[65]։ Նրա մտահոգությունն այն է, որ դա խաբեություն է, և որ պլացեբոյի էֆեկտը հիմնավոր չէ: Գոլդակրը նաև եզրակացնում է, որ պլացեբոյի էֆեկտը չի արդարացնում այլընտրանքային բժշկությունը՝ պնդելով, որ ոչ գիտական բժշկությունը կարող է հանգեցնել նրան, որ հիվանդները չստանան կանխարգելման մասին խորհուրդներ[66][67]։
Մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թե ինչպես է պլացեբոն ազդում մարդու օրգանիզմի վրա՝ դեռ ամբողջությամբ պարզաբանված չէ[68][69]։ Նկարագրված են բազմաթիվ մեխանիզմներ։
Հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբանության մեջ 2 կարևոր հիպոթեզներ են քննարկվում, դրանք են սպասման տեսությունը և դասական պայմանավորումը[70]։
1985 թվականին Իրվինգ Քիրշը հայտարարեց,որ պլացեբոյի էֆեկտները առաջանում են, երբ մարդիկ հավատում են, որ իրենց վիճակը փոխվելու է դեպի լավը[71]։ Համաձայն այս տեսության, երբ մարդիկ հավատում են, որ ստանում են ակտիվ բուժում, նրանց մոտ առաջանում է լավացման սուբյեկտիվ զգացողություն, որը կարող էր լինել, երբ նրանք իսկապես ստանային ակտիվ բուժում[72]։ Ե՛վ սպասման տեսությունը, և՛դասական պայմանավորումը ունեն կարևոր դեր պլացեբոյի էֆեկտի մեջ[70]։ Պայմանավորումը ունի երկարատև էֆեկտ[73] և կարող է դրսևորվել ինֆորմացիայի մշակման վաղ փուլերում[74][75]։
Մոտիվացիան կարող է նպաստել պլացեբո էֆեկտի զարգացմանը։ Այն հիվանդի մոտ կարող է զարգացնել ցանկություն բարելավելու իր հոգեբանական վիճակը[76]։
Պլացեբո ցավազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխուղեղի ֆուկցիոնալ պատկերը ցույց է տվել աճող ակտիվացում ուղեղի բազմաթիվ հատվածներում (ամիգդալա, ողնուղեղ)[77][78][79][80][81]։
1978 թվականից սկսված ասվում էր այն մասին, որ պլացեբո ցավազրկումը նպաստում է ուղեղում էնդոգեն օփիոիդների սինթեզի ավելացմանը[79][82]։
Պլացեբո անալգեզիայի ֆունկցիոնալ պատկերումը ցույց է տալիս, որ այս ուղին գործում է վերևից ներքև մեխանիզմով, այսինքն՝ գլխուղեղից ծայրամաս։ Այս պրոցեսի հիմքում ընկած է ճակատային կեղևային հատվածը,որը պատասխանատու է կոգնիտիվ ֆունկցիայի իրականացման համար։ Դոպամիներգիկ ուղիները նույպես կարևոր են այս պրոցեսում[83]։ Այն հիվանդությունները, որոնց ախտածագման մեջ կարևոր են այս ուղիները, լավ են ենթարկվում պլացեբոյով բուժմանը[84]։
Ուղեղ և մարմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգակցելով չեզոք խթանիչ սախարինը որևիցե այլ նյութի հետ՝ կունենանք պատասխան։ Օրինակ, այդ նյութը կարող է լինել ցիկլոֆոսֆամիդը, որը իմունոսուպրեսոր է։ Այս զուգակցման համը սովորելուց հետո, միայն սախարինի համը ինքն իրենով կարող է առաջացնել իմունոսուպրեսիա[85]։ Այս զուգակցումները կարող են առաջացնել բազմաթիվ էֆեկտներ, օրինակ ազդել շիճուկի երկաթի մակարդակի վրա, առաջացնել ԴՆԹ-ի օքսիդատիվ վնասում։ Վերջին ակնարկները պնդում են, որ պլացեբո էֆեկտները պայմանավորված են ուղեղ-ծայրամաս կարգավորման հետ, որոնք կառավարում են ցավի կարգավորումը և իմունիտետը[31][31][86]։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են հասկանալ այն նեյրոբիոլոգիական մեխանիզմները, որոնք օրինակ ընդգրկված են իմունոսուպրեսիայի, ցավի, Պարկինսոնի հիվանդության սխեմաներում[87]։
Դոպամիներգիկ ուղիները ընդգրկված են պլացեբո էֆեկտի առաջացման մեջ[88]։
Շփոթեցնող գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլացեբոյով վերահսկվող ուսումնասիրությունները, ինչպես նաև բուն պլացեբոյի էֆեկտի ուսումնասիրությունները, հաճախ չեն կարողանում համարժեք կերպով բացահայտել շփոթեցնող գործոնները: Պլացեբոյի էֆեկտների վրա ազդում ենբազմաթիվ գործոններ, այդ թվում՝[10][35][70][89][90]
- Ռեգրեսիա (երբ հիվանդը վերականգնվում է)
- Լրացուցիչ բուժումներ
- Սուբյեկտների կողմից դիտվող կողմնակալություն
- Հետազոտության արդյունքների ոչ օբյեկտիվ հրապարակում
- Պլացեբո դեղամիջոցի ոչ իներտ բաղադրիչները, որոնք ունեն չնախատեսված ֆիզիկական ազդեցություն
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլացեբո բառը բժշկական համատեքստում օգտագործվել է 18-րդ դարի վերջին՝ նկարագրելու «սովորական մեթոդ կամ դեղամիջոց», իսկ 1811 թվականին այն սահմանվել է որպես «ցանկացած դեղամիջոց, որն ավելի շատ հարմարեցված է հիվանդին հաճոյանալու, քան օգուտ տալու համար»: Թեև այս սահմանումը պարունակում էր նսեմացնող ենթատեքստ[16], բայց դա չէր նշանակում, որ այն չուներ ոչ մի արդյունավետություն[91]։
18-րդ և 19-րդ դարերում դեղերը կամ միջոցները հաճախ ընկալվում էին որպես լավագույն արդյունք ունեցող պրեպարատներ, երբ դրանք դեռ նոր էին[92]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ashar, Yoni K.; Chang, Luke J.; Wager, Tor D. (2017). «Brain Mechanisms of the Placebo Effect: An Affective Appraisal Account». Annual Review of Clinical Psychology. 13: 73–98. doi:10.1146/annurev-clinpsy-021815-093015. PMID 28375723.
- ↑ Gottlieb, Scott (2014 թ․ փետրվարի 18). «The FDA Wants You for Sham Surgery». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Lanotte M, Lopiano L, Torre E, Bergamasco B, Colloca L, Benedetti F (2005 թ․ նոյեմբեր). «Expectation enhances autonomic responses to stimulation of the human subthalamic limbic region». Brain, Behavior, and Immunity. 19 (6): 500–509. doi:10.1016/j.bbi.2005.06.004. PMID 16055306. S2CID 36092163.
- 1 2 Chaplin S (2006). «The placebo response: an important part of treatment». Prescriber. 17 (5): 16–22. doi:10.1002/psb.344. S2CID 72626022.
- ↑ Blease, Charlotte; Annoni, Marco (2019 թ․ ապրիլ). «Overcoming disagreement: a roadmap for placebo studies». Biology & Philosophy (անգլերեն). 34 (2). doi:10.1007/s10539-019-9671-5. ISSN 0169-3867.
- ↑ «placebo». Dictionary.com. 2016 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «placebo». TheFreeDictionary.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Schwarz, K. A., & Pfister, R.: Scientific psychology in the 18th century: a historical rediscovery. In: Perspectives on Psychological Science, Nr. 11, pp. 399–407.
- 1 2 3 4 5 Hróbjartsson A, Gøtzsche PC (2010 թ․ հունվար). Hróbjartsson A (ed.). «Placebo interventions for all clinical conditions» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 106 (1): CD003974. doi:10.1002/14651858.CD003974.pub3. PMC 7156905. PMID 20091554. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- 1 2 3 4 5 «Placebo Effect». American Cancer Society. 2015 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Newman, David H. (2008). Hippocrates' Shadow. Scribner. էջեր 134–159. ISBN 978-1-4165-5153-9.
- 1 2 Quattrone, Aldo; Barbagallo, Gaetano; Cerasa, Antonio; Stoessl, A. Jon (2018 թ․ օգոստոս). «Neurobiology of placebo effect in Parkinson's disease: What we have learned and where we are going». Movement Disorders. 33 (8): 1213–1227. doi:10.1002/mds.27438. ISSN 1531-8257. PMID 30230624. S2CID 52294141.
- ↑ «Placebo (origins of technical term)». TheFreeDictionary.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Psalms 114:9 {{{3}}}
- ↑ Jacobs B (2000 թ․ ապրիլ). «Biblical origins of placebo». Journal of the Royal Society of Medicine. 93 (4): 213–214. doi:10.1177/014107680009300419. PMC 1297986. PMID 10844895.
- 1 2 Shapiro AK (1968). «Semantics of the placebo». Psychiatric Quarterly. 42 (4): 653–695. doi:10.1007/BF01564309. PMID 4891851. S2CID 2733947.
- ↑ Blease, Charlotte; Annoni, Marco (2019 թ․ մարտի 14). «Overcoming disagreement: a roadmap for placebo studies». Biology & Philosophy (անգլերեն). 34 (2): 18. doi:10.1007/s10539-019-9671-5. ISSN 1572-8404. S2CID 254281187.
- ↑ Howick, Jeremy (2017). «The relativity of 'placebos': defending a modified version of Grünbaum's definition». Synthese.
- 1 2 Kaptchuk, Ted J; Hemond, Christopher C; Miller, Franklin G (2020 թ․ հուլիսի 20). «Placebos in chronic pain: evidence, theory, ethics, and use in clinical practice». BMJ (անգլերեն). 370: m1668. doi:10.1136/bmj.m1668. ISSN 1756-1833. PMID 32690477. S2CID 220633770.
- 1 2 Eccles R (2002). «The powerful placebo in cough studies?». Pulmonary Pharmacology & Therapeutics. 15 (3): 303–308. doi:10.1006/pupt.2002.0364. PMID 12099783.
- ↑ Benedetti, Fabrizio (2008 թ․ փետրվարի 1). «Mechanisms of Placebo and Placebo-Related Effects Across Diseases and Treatments». Annual Review of Pharmacology and Toxicology. 48 (1): 33–60. doi:10.1146/annurev.pharmtox.48.113006.094711. ISSN 0362-1642. PMID 17666008. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ Hróbjartsson A, Gøtzsche PC (2001 թ․ մայիս). «Is the placebo powerless? An analysis of clinical trials comparing placebo with no treatment». The New England Journal of Medicine. 344 (21): 1594–1602. doi:10.1056/NEJM200105243442106. PMID 11372012.
- ↑ Vase, Lene; Petersen, Gitte Laue; Riley, Joseph L.; Price, Donald D. (2009 թ․ սեպտեմբերի 1). «Factors contributing to large analgesic effects in placebo mechanism studies conducted between 2002 and 2007». PAIN. 145 (1): 36–44. doi:10.1016/j.pain.2009.04.008. ISSN 0304-3959. PMID 19559529. S2CID 5790594.
- ↑ Spiegel, D; Kraemer, H; Carlson, R W (2001 թ․ հոկտեմբերի 1). «Is the placebo powerless». The New England Journal of Medicine. 345 (17): 1276, author reply 1278–9. doi:10.1056/nejm200110253451712. ISSN 1533-4406. PMID 11680452.
- ↑ «APA PsycNet». psycnet.apa.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Wampold, Bruce E.; Imel, Zac E.; Minami, Takuya (2007 թ․ ապրիլ). «The story of placebo effects in medicine: Evidence in context». Journal of Clinical Psychology (անգլերեն). 63 (4): 379–390. doi:10.1002/jclp.20354. PMID 17279527.
- ↑ Wampold, Bruce E.; Minami, Takuya; Tierney, Sandra Callen; Baskin, Thomas W.; Bhati, Kuldhir S. (2005 թ․ հուլիս). «The placebo is powerful: Estimating placebo effects in medicine and psychotherapy from randomized clinical trials». Journal of Clinical Psychology (անգլերեն). 61 (7): 835–854. doi:10.1002/jclp.20129. ISSN 0021-9762. PMID 15827993.
- ↑ Gross, Liza (2017 թ․ փետրվար). «Putting placebos to the test». PLOS Biology. 15 (2): e2001998. doi:10.1371/journal.pbio.2001998. ISSN 1545-7885. PMC 5319646. PMID 28222121.
- ↑ Enck, Paul; Bingel, Ulrike; Schedlowski, Manfred; Rief, Winfried (2013 թ․ մարտ). «The placebo response in medicine: minimize, maximize or personalize?». Nature Reviews Drug Discovery (անգլերեն). 12 (3): 191–204. doi:10.1038/nrd3923. ISSN 1474-1776. PMID 23449306. S2CID 24556504.
- ↑ Tekampe, Judith; van Middendorp, Henriët; Meeuwis, Stefanie H.; van Leusden, Jelle W.R.; Pacheco-López, Gustavo; Hermus, Ad R.M.M.; Evers, Andrea W.M. (2017 թ․ փետրվարի 10). «Conditioning Immune and Endocrine Parameters in Humans: A Systematic Review». Psychotherapy and Psychosomatics. 86 (2): 99–107. doi:10.1159/000449470. hdl:2066/170318. ISSN 0033-3190. PMID 28183096. S2CID 40594851.
- 1 2 3 Pacheco-López G, Engler H, Niemi MB, Schedlowski M (2006 թ․ սեպտեմբեր). «Expectations and associations that heal: Immunomodulatory placebo effects and its neurobiology». Brain, Behavior, and Immunity. 20 (5): 430–46. doi:10.1016/j.bbi.2006.05.003. PMID 16887325. S2CID 11897104.
- ↑ Meissner, Karin (2011 թ․ հունիսի 27). «The placebo effect and the autonomic nervous system: evidence for an intimate relationship». Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences. 366 (1572): 1808–1817. doi:10.1098/rstb.2010.0403. ISSN 0962-8436. PMC 3130407. PMID 21576138.
- ↑ Hurst, Philip; Schipof-Godart, Lieke; Szabo, Attila; Raglin, John; Hettinga, Florentina; Roelands, Bart; Lane, Andrew; Foad, Abby; Coleman, Damian; Beedie, Chris (2020 թ․ մարտի 15). «The Placebo and Nocebo effect on sports performance: A systematic review». European Journal of Sport Science (անգլերեն). 20 (3): 279–292. doi:10.1080/17461391.2019.1655098. hdl:2436/622641. ISSN 1746-1391. PMID 31414966. S2CID 199662279.
- ↑ Hróbjartsson A, Gøtzsche PC (2004 թ․ օգոստոս). «Is the placebo powerless? Update of a systematic review with 52 new randomized trials comparing placebo with no treatment». Journal of Internal Medicine. 256 (2): 91–100. doi:10.1111/j.1365-2796.2004.01355.x. PMID 15257721. S2CID 21244034. Gøtzsche's biographical article has further references related to this work.
- 1 2 3 Kienle GS, Kiene H (1997 թ․ դեկտեմբեր). «The powerful placebo effect: fact or fiction?». Journal of Clinical Epidemiology. 50 (12): 1311–8. doi:10.1016/s0895-4356(97)00203-5. PMID 9449934.
- ↑ McDonald CJ, Mazzuca SA, McCabe GP (1983). «How much of the placebo 'effect' is really statistical regression?». Statistics in Medicine. 2 (4): 417–27. doi:10.1002/sim.4780020401. PMID 6369471.
- ↑ Barnett AG, van der Pols JC, Dobson AJ (2005 թ․ փետրվար). «Regression to the mean: what it is and how to deal with it». International Journal of Epidemiology. 34 (1): 215–20. doi:10.1093/ije/dyh299. PMID 15333621.
- ↑ Price DD, Finniss DG, Benedetti F (2008). «A comprehensive review of the placebo effect: recent advances and current thought». Annual Review of Psychology. 59 (1): 565–90. doi:10.1146/annurev.psych.59.113006.095941. PMID 17550344.
- ↑ Rutherford BR, Pott E, Tandler JM, Melanie Wall, Roose SW, Lieberman JA (2014 թ․ դեկտեմբեր). «Placebo response in antipsychotic clinical trials: a meta-analysis». JAMA Psychiatry. 71 (12): 1409–21. doi:10.1001/jamapsychiatry.2014.1319. PMC 4256120. PMID 25321611.
{{cite journal}}: Vancouver style error: name in name 4 (օգնություն) - ↑ Rheims S, Cucherat M, Arzimanoglou A, Ryvlin P (2008 թ․ օգոստոս). Klassen T (ed.). «Greater response to placebo in children than in adults: a systematic review and meta-analysis in drug-resistant partial epilepsy». PLOS Medicine. 5 (8): e166. doi:10.1371/journal.pmed.0050166. PMC 2504483. PMID 18700812.
- 1 2 Rosenberg, Robin; Kosslyn, Stephen (2010). Abnormal Psychology (անգլերեն). Worth Publishers. էջ 176. ISBN 978-1-4292-6356-6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Blease, CR; Bernstein, MH; Locher, C (2019 թ․ հունիսի 26). «Open-label placebo clinical trials: is it the rationale, the interaction or the pill?». BMJ Evidence-Based Medicine (Review). 25 (5): bmjebm–2019–111209. doi:10.1136/bmjebm-2019-111209. PMC 6930978. PMID 31243047.
- ↑ Charlesworth, James E.G.; Petkovic, Grace; Kelley, John M.; Hunter, Monika; Onakpoya, Igho; Roberts, Nia; Miller, Franklin G.; Howick, Jeremy (2017). «Effects of placebos without deception compared with no treatment: A systematic review and meta-analysis». Journal of Evidence-Based Medicine. 10 (2): 97–107. doi:10.1111/jebm.12251. PMID 28452193. S2CID 4577402.
- ↑ von Wernsdorff, Melina; Loef, Martin; Tuschen-Caffier, Brunna; Schmidt, Stefan (2023). «Effects of open-label placebos in clinical trials: a systematic review and meta-analysis». Scientific Reports. 11 (1): 3855. Bibcode:2021NatSR..11.3855V. doi:10.1038/s41598-021-83148-6. PMC 7887232. PMID 33594150.
- ↑ Goli, Farzad (2022), Nadin, Mihai (ed.), «Body, Meaning, and Time: Healing Response as a Transtemporal and Multimodal Meaning-Making Process», Epigenetics and Anticipation, Cognitive Systems Monographs (անգլերեն), Cham: Springer International Publishing, vol. 45, էջեր 79–97, doi:10.1007/978-3-031-17678-4_6, ISBN 978-3-031-17677-7
- ↑ Kirsch I, Deacon BJ, Huedo-Medina TB, Scoboria A, Moore TJ, Johnson BT (2008 թ․ փետրվար). «Initial severity and antidepressant benefits: a meta-analysis of data submitted to the Food and Drug Administration». PLOS Medicine. 5 (2): e45. doi:10.1371/journal.pmed.0050045. PMC 2253608. PMID 18303940.
- ↑ Turner EH, Rosenthal R (2008 թ․ մարտ). «Efficacy of antidepressants». BMJ. 336 (7643): 516–7. doi:10.1136/bmj.39510.531597.80. PMC 2265347. PMID 18319297.
- ↑ Fountoulakis KN, Möller HJ (2011 թ․ ապրիլ). «Efficacy of antidepressants: a re-analysis and re-interpretation of the Kirsch data». The International Journal of Neuropsychopharmacology. 14 (3): 405–12. doi:10.1017/S1461145710000957. PMID 20800012.
- ↑ Khan A, Redding N, Brown WA (2008 թ․ օգոստոս). «The persistence of the placebo response in antidepressant clinical trials». Journal of Psychiatric Research. 42 (10): 791–6. doi:10.1016/j.jpsychires.2007.10.004. PMID 18036616.
- ↑ «nocebo». Merriam-Webster Incorporated. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Häuser W, Hansen E, Enck P (2012 թ․ հունիս). «Nocebo phenomena in medicine: their relevance in everyday clinical practice». Deutsches Ärzteblatt International. 109 (26): 459–65. doi:10.3238/arztebl.2012.0459. PMC 3401955. PMID 22833756.
- ↑ «The Nocebo Effect». Priory.com. 2007 թ․ փետրվարի 10. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Shapiro AK, Chassan J, Morris LA, Frick R (1974). «Placebo induced side effects». Journal of Operational Psychiatry. 6: 43–6.
- ↑ Ockene JK, Barad DH, Cochrane BB, Larson JC, Gass M, Wassertheil-Smoller S, Manson JE, Barnabei VM, Lane DS, Brzyski RG, Rosal MC, Wylie-Rosett J, Hays J (2005 թ․ հուլիս). «Symptom experience after discontinuing use of estrogen plus progestin». JAMA. 294 (2): 183–93. doi:10.1001/jama.294.2.183. PMID 16014592.
- ↑ Kottow M (2010 թ․ դեկտեմբեր). «The improper use of research placebos». Journal of Evaluation in Clinical Practice. 16 (6): 1041–4. doi:10.1111/j.1365-2753.2009.01246.x. PMID 20663001.
- ↑ Michels KB (2000 թ․ ապրիլ). «The placebo problem remains». Archives of General Psychiatry. 57 (4): 321–2. doi:10.1001/archpsyc.57.4.321. PMID 10768689.
- ↑ Asai A, Kadooka Y (2013 թ․ մայիս). «Reexamination of the ethics of placebo use in clinical practice». Bioethics. 27 (4): 186–93. doi:10.1111/j.1467-8519.2011.01943.x. PMID 22296589. S2CID 11300075.
- ↑ Chua SJ, Pitts M (2015 թ․ հունիս). «The ethics of prescription of placebos to patients with major depressive disorder». Chinese Medical Journal. 128 (11): 1555–7. doi:10.4103/0366-6999.157699. PMC 4733778. PMID 26021517.
- ↑ Malani, Anup (2008). «Regulation with Placebo Effects». Chicago Unbound. 58 (3): 411–72. PMID 19353835. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Altunç U, Pittler MH, Ernst E (2007 թ․ հունվար). «Homeopathy for childhood and adolescence ailments: systematic review of randomized clinical trials». Mayo Clinic Proceedings. 82 (1): 69–75. doi:10.4065/82.1.69. PMID 17285788.
- ↑ Nitzan, Uriel; Lichtenberg, Pesach (2004 թ․ հոկտեմբերի 23). «Questionnaire survey on use of placebo». BMJ: British Medical Journal. 329 (7472): 944–946. doi:10.1136/bmj.38236.646678.55. ISSN 0959-8138. PMC 524103. PMID 15377572.
- ↑ Spiegel D (2004 թ․ հոկտեմբեր). «Placebos in practice». BMJ. 329 (7472): 927–8. doi:10.1136/bmj.329.7472.927. PMC 524090. PMID 15499085.
- ↑ Doctors Struggle With Tougher-Than-Ever Dilemmas: Other Ethical Issues Author: Leslie Kane. 11/11/2010
- ↑ Goldacre, Ben (2008). «5: The Placebo Effect». Bad Science. Fourth Estate. ISBN 978-0-00-724019-7.
- ↑ Rimmer, Abi (2018 թ․ հունվար). «Empathy and ethics: five minutes with Edzard Ernst». The BMJ. 360 (1): k309. doi:10.1136/bmj.k309. PMID 29371199. S2CID 3511158.
- ↑ «No to homeopathy placebo». The Guardian. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Benedetti, Fabrizio (2022 թ․ մարտի 3). «The science of placebos is fuelling quackery». Knowable Magazine. doi:10.1146/knowable-030222-3. S2CID 247265071. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ Goli, Farzad; Farzanegan, Mahboubeh (2016), «The Ritual Effect: The Healing Response to Forms and Performs», Biosemiotic Medicine, Studies in Neuroscience, Consciousness and Spirituality, Cham: Springer International Publishing, vol. 5, էջեր 117–132, doi:10.1007/978-3-319-35092-9_5, ISBN 978-3-319-35091-2
- ↑ Kirsch I (1997). «Specifying non-specifics: Psychological mechanism of the placebo effect». In Harrington A (ed.). The Placebo Effect: An Interdisciplinary Exploration. Cambridge: Harvard University Press. էջեր 166–86. ISBN 978-0-674-66986-4.
- 1 2 3 Stewart-Williams S, Podd J (2004 թ․ մարտ). «The placebo effect: dissolving the expectancy versus conditioning debate». Psychological Bulletin. 130 (2): 324–40. doi:10.1037/0033-2909.130.2.324. PMID 14979775. S2CID 10297875.
- ↑ Kirsch I (1985). «Response expectancy as a determinant of experience and behavior». American Psychologist. 40 (11): 1189–1202. doi:10.1037/0003-066X.40.11.1189.
- ↑ Voudouris NJ, Peck CL, Coleman G (1989 թ․ հուլիս). «Conditioned response models of placebo phenomena: further support». Pain. 38 (1): 109–16. doi:10.1016/0304-3959(89)90080-8. PMID 2780058. S2CID 40356035.
- ↑ Klinger R, Soost S, Flor H, Worm M (2007 թ․ մարտ). «Classical conditioning and expectancy in placebo hypoalgesia: a randomized controlled study in patients with atopic dermatitis and persons with healthy skin». Pain. 128 (1–2): 31–9. doi:10.1016/j.pain.2006.08.025. PMID 17030095. S2CID 27747260.
- ↑ Colloca L, Tinazzi M, Recchia S, Le Pera D, Fiaschi A, Benedetti F, Valeriani M (2008 թ․ հոկտեմբեր). «Learning potentiates neurophysiological and behavioral placebo analgesic responses». Pain. 139 (2): 306–14. doi:10.1016/j.pain.2008.04.021. PMID 18538928. S2CID 27342664.
- ↑ Linde K, Witt CM, Streng A, Weidenhammer W, Wagenpfeil S, Brinkhaus B, Willich SN, Melchart D (2007 թ․ ապրիլ). «The impact of patient expectations on outcomes in four randomized controlled trials of acupuncture in patients with chronic pain». Pain. 128 (3): 264–71. doi:10.1016/j.pain.2006.12.006. PMID 17257756. S2CID 25561695.
- ↑ Geers AL, Weiland PE, Kosbab K, Landry SJ, Helfer SG (2005 թ․ օգոստոս). «Goal activation, expectations, and the placebo effect». Journal of Personality and Social Psychology. 89 (2): 143–59. doi:10.1037/0022-3514.89.2.143. PMID 16162050.
- ↑ Oken BS (2008 թ․ նոյեմբեր). «Placebo effects: clinical aspects and neurobiology». Brain. 131 (Pt 11): 2812–23. doi:10.1093/brain/awn116. PMC 2725026. PMID 18567924.
- ↑ Lidstone SC, Stoessl AJ (2007). «Understanding the placebo effect: contributions from neuroimaging». Molecular Imaging and Biology. 9 (4): 176–85. doi:10.1007/s11307-007-0086-3. PMID 17334853. S2CID 28735246.
- 1 2 Goffaux P, Redmond WJ, Rainville P, Marchand S (2007 թ․ հուլիս). «Descending analgesia--when the spine echoes what the brain expects». Pain. 130 (1–2): 137–43. doi:10.1016/j.pain.2006.11.011. PMID 17215080. S2CID 20841668.
- ↑ Qiu YH, Wu XY, Xu H, Sackett D (2009 թ․ հոկտեմբեր). «Neuroimaging study of placebo analgesia in humans». Neuroscience Bulletin. 25 (5): 277–82. doi:10.1007/s12264-009-0907-2. PMC 5552608. PMID 19784082.
- ↑ Zubieta JK, Stohler CS (2009 թ․ մարտ). «Neurobiological mechanisms of placebo responses». Annals of the New York Academy of Sciences. 1156 (1): 198–210. Bibcode:2009NYASA1156..198Z. doi:10.1111/j.1749-6632.2009.04424.x. PMC 3073412. PMID 19338509.
- ↑ Levine JD, Gordon NC, Fields HL (1978 թ․ սեպտեմբեր). «The mechanism of placebo analgesia». Lancet. 2 (8091): 654–7. doi:10.1016/s0140-6736(78)92762-9. PMID 80579. S2CID 45403755.
- ↑ Faria V, Fredrikson M, Furmark T (2008 թ․ հուլիս). «Imaging the placebo response: a neurofunctional review». European Neuropsychopharmacology. 18 (7): 473–85. doi:10.1016/j.euroneuro.2008.03.002. PMID 18495442. S2CID 40020867.
- ↑ Diederich NJ, Goetz CG (2008 թ․ օգոստոս). «The placebo treatments in neurosciences: New insights from clinical and neuroimaging studies». Neurology. 71 (9): 677–84. doi:10.1212/01.wnl.0000324635.49971.3d. PMID 18725593. S2CID 29547923.
- ↑ Ader R, Cohen N (1975). «Behaviorally conditioned immunosuppression». Psychosomatic Medicine. 37 (4): 333–40. doi:10.1097/00006842-197507000-00007. PMID 1162023. S2CID 15306042.
- ↑ Colloca L, Benedetti F (2005 թ․ հուլիս). «Placebos and painkillers: is mind as real as matter?». Nature Reviews. Neuroscience. 6 (7): 545–52. doi:10.1038/nrn1705. PMID 15995725. S2CID 9353193.
- ↑ Benedetti F, Mayberg HS, Wager TD, Stohler CS, Zubieta JK (2005 թ․ նոյեմբեր). «Neurobiological mechanisms of the placebo effect». The Journal of Neuroscience. 25 (45): 10390–402. doi:10.1523/JNEUROSCI.3458-05.2005. PMC 6725834. PMID 16280578.
- ↑ Murray D, Stoessl AJ (2013 թ․ դեկտեմբեր). «Mechanisms and therapeutic implications of the placebo effect in neurological and psychiatric conditions». Pharmacology & Therapeutics. 140 (3): 306–18. doi:10.1016/j.pharmthera.2013.07.009. PMID 23880289.
- ↑ Hróbjartsson A, Kaptchuk TJ, Miller FG (2011 թ․ նոյեմբեր). «Placebo effect studies are susceptible to response bias and to other types of biases». Journal of Clinical Epidemiology. 64 (11): 1223–9. doi:10.1016/j.jclinepi.2011.01.008. PMC 3146959. PMID 21524568.
- ↑ Golomb BA, Erickson LC, Koperski S, Sack D, Enkin M, Howick J (2010 թ․ հոկտեմբեր). «What's in placebos: who knows? Analysis of randomized, controlled trials». Annals of Internal Medicine. 153 (8): 532–5. doi:10.7326/0003-4819-153-8-201010190-00010. PMID 20956710. S2CID 30068755.
- ↑ Kaptchuk TJ (1998 թ․ հունիս). «Powerful placebo: the dark side of the randomised controlled trial». The Lancet. 351 (9117): 1722–1725. doi:10.1016/S0140-6736(97)10111-8. PMID 9734904. S2CID 34023318.
- ↑ Arthur K. Shapiro, Elaine Shapiro, The Powerful Placebo: From Ancient Priest to Modern Physician, 2006, 1421401347, chapter "The Placebo Effect in Medical History"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Program in Placebo Studies & Therapeutic Encounter (PiPS) (Beth Israel Deaconess Medical Center and Harvard Medical School)

| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլացեբո» հոդվածին։ |
| ||||||