Մատվեյ Մուդրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատվեյ Մուդրով
Դիմանկար
Ծնվել էմարտի 23 (ապրիլի 3), 1776 կամ 1776[1]
ԾննդավայրՎոլոգդա, Ռուսական կայսրություն
Մահացել է1831[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ և ներքին հիվանդությունների բժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

Մատվեյ Յակովլևիչ Մուդրով (ռուս.՝ Матвей Яковлевич Мудров, մարտի 23 (ապրիլի 3), 1776 կամ 1776[1], Վոլոգդա, Ռուսական կայսրություն - 1831[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս բժիշկ, կլինիկական դպրոցի հիմնադիրներից մեկը Ռուսաստանում։

1800 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1809 թվականից նույն համալսարանի պրոֆեսոր և կլինիկական ինստիտուտի տնօրեն, 1813-1817 թվականներին Բժշկավիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի պրոֆեսոր։ Ռուսաստանում առաջինն է կիրառել հիվանդի գիտական հարցուփորձի և հիվանդության պատմություն կազմելու մեթոդը, մշակել կլինիկական հետազոտման սխեմա, պրոպագանդել բուժումն անհատականացնելու գաղափարը (բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը)։ Ռազմական հիգիենայի հիմնադիրներից է։ Մեծ ներդրում ունի բարձրագույն բժշկական կրթության բարելավման ասպարեզում։ Եղել է համաճարակների դեմ պայքարի Կենտրոնական հանձնաժողովի ավագ բժիշկ, անմիջական մասնակցություն ունեցել խոլերայի համաճարակների դեմ պայքարին և մահացել խոլերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 73