Պետեր Լորրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Լորրե
գերմ.՝ Peter Lorre
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1904(1904-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրՌուժոմբերոկ, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմարտի 23, 1964(1964-03-23)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ավստրիա և  Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, դերասան, ռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրWarner Bros.
ԱմուսինԿաարեն Վեռն, Սելիա Լովսկի և Annemarie Brenning?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Peter Lorre Վիքիպահեստում

Պետեր Լորրե (գերմ.՝ Peter Lorre; իսկական անուն ազգանունը  Ла́дислав (Ла́сло) Лёвеншта́йн, հունգ.՝ Löwenstein László, սլովակ.՝ Ladislav Löwenstein; հունիսի 26, 1904(1904-06-26)[1][2][3][…], Ռուժոմբերոկ, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 23, 1964(1964-03-23)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ավստրիացի և ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ներկայիս Սլովակիյի տարածքում հունգարացի ծագումով հրեա Ալոիզ Լայոշ Լյովենշտեյնի և Էլվիրա Ֆրայշբերգի ընտանիքում։ 1908 թվականի մայրը մահանում է և հայր ամուսնանում է կնոջ ընկերուհու` Մելանի Քլայնի հետ, նրան ունենում են 2 երեխա` Էլիզա և Գուգո։ Նրանց ընտանիք տեղափոխվում է Ռումինիա, ապա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ Լասլոն սկսում է հաճախել գիմնազիա։ Հորը զինվորական ծառայության զորակոչելուց հետո նրանք տեղափոխվում են Վիեննայից Մյոդլինգ քաղաք։ Հայրը մեկ տարի հետո զորացրվում է թոքերից ծանր վիրավորում ստանալու պատճառով։

1917 թվականին նորից տեղափոխվում են Վիեննա, որտեղ հայրը աշխատանքի է անցնում զենքի գործարանում։

1922 թվականին Լորրեն ավարտում է ուսումը և սկսում է ուսումնասիրել բանկային գործ, որից հետո աշխատում է բանկերում։ Հետաքրքրված լինելով թատրոնով հաճախում է քաղաքի հայտնի Ցենտրալ սրճարանը, որտեղ հավաքվում էին գրողներ և դերասաններ։ Ապա ընդունվում է Ջակոբ Լևի Մորենոյի իմպրովիզ թատրոն։ Իր կյանքի ընթացքում լրջորեն հետաքրքված է լինում հոգեվերլուծությամբ[6]։ Հենց Մորենոյից էլ ստանում է Պետեր Լորրե կեղծանունը։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1925—1926 թթ. հանդես է եկել Ցյուրիխում, 1926—1928 թթ. Վիեննայում։ Այդ տարիներին սկսել է խաղալ «Ֆոլքսբյուն» թատրոնում մասնակցելով Բերտոլդ Բրեխտի ներկայացումներին։

Նրա առաջին մեծ դերը կինոյում Ֆրից Լանգի «М» ֆիլմում մարդասպան Բեկարտի աստղային դերն էր, որը նրան մեծ ճանաչում բերեց։

1933 թվականին ֆաշիստների իշխանության գալուց հետո Լորրեն լքել է Գերմանիան, մեկնել Վիեննա, ապա Փարիզ, հետո Լոնդոն, որտեղ խաղացել է Ալֆրեդ Հիչքոքի «Մարդը, ով չափազանց շատ գիտեր» ֆիլմում։

1934 թվականի հուլիս ամսին «Columbia Pictures» ընկերության հետ պայմանագիր կնքելով տեղափոխվել է Հոլիվուդ, խաղացել է մեծամասամբ չարագործ արտասահմանցու կերպարներ, իսկ 1940-ական թթ. սկզբներին ձեռք է բերել ճանաչում խաղալով արկածային ֆիլմերում, մասնավորապես «Մալթյան Բազեն» (1941) և «Կասաբլանկա (1942) ֆիլմերում։

1941 թվականին ստանում է ԱՄՆ քաղաքացիություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարելի է ասել սկսվել է նրա կարիերայի անկումը։ 1949 թվականին տեղափոխվել է Եվրոպա, փորձելով ֆիմեր նկարահանել, որոնք սակայն հաջողություն չեն ունեցել։ 3 անգամ ամուսնացել է, առաջին կինը ավտրո-ամերիկացի Սելիա Լովսկին էր (1934-1945), 2-րդ կինը գերմացի ծագումով ամերիկացի դերասանուհի Կաարեն Վերնեն (1945-1950), երրորդ կինը` Աննեմարի Բրենինգ Լորրե (1953 թվականինց մինչև մահանալը), ում հետ կրկին վերադարձել է ԱՄՆ, խաղալով դերեր ինչպես կինոֆիլմերում, այնպես էլ հեռուստատեսությունում, կերտել է սարսափ կերպարներ։

Մյուս նշանավոր ֆիլմերից են «Մկնդեղ և հին ժանյակներ» (1944 թ.), «Սև հրեշտակը» (1946 թ.), «20 000 լյո ջրի տակ» (1954 թ.):

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։ Մահացել է 1964 թվականի կաթվածից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսուա Տրյուֆո, Хичкок / Перевод, фильмография, примечания М. Ямпольского и Н. Цыркун. — М.: Эйзенштейновский центр исследований кинокультуры, 1996. — 224 с.
  • Мусский И. А. 100 великих зарубежных фильмов. — Москва: Вече, 2008. — 480 с. — 5000 экз. — ISBN 978-5-9533-2750-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118640623 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://ca.wikipedia.org/w/index.php?title=Peter_Lorre&oldid=24580561
  6. Hans-Michael Bock (Hrsg.): CINEGRAPH. Lexikon zum deutschsprachigen Film. edition text + kritik, München 1984
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Լորրե» հոդվածին։