Ջակոբ Լևի Մորենո
Ջակոբ Լևի Մորենո Jacob Levy Moreno | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1889[1] Բուխարեստ, Ռումինիա[2] |
Մահացել է | մայիսի 14, 1974[3][1] (84 տարեկան) Բեքոն, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Նյու Յորք |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | հոգեբույժ և գրող |
Հաստատություն(ներ) | Նյու Յորք |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Հայտնի աշակերտներ | Անն Անսելին Շուտցենբերգեր |
Ամուսին(ներ) | Zerka T. Moreno? |
Jacob L. Moreno Վիքիպահեստում |
Ջակոբ Լևի Մորենո (մայիսի 18, 1889[1], Բուխարեստ, Ռումինիա[2] - մայիսի 14, 1974[3][1], Բեքոն, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ) սոցիալ-հոգեբան և հոգեբույժ, հոգեդրամայի, սոցիոմետրիայի և խմբային հոգեթերապիայի հիմնադիր։ 1927 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորենոն, հայտնի միֆաստեղծագործ է, իր «Ինքնակենսագրականում» այդպես է նկարագրել իր ծննդյան պատմությունը։
«Ես ծնվել եմ նավի վրա բուռն գիշերով, որը լողում էր Սև ծովում Բոսֆորից դեպի Կոնստանտյե՝ ռումինիայի նավահանգիստ: Դա տեղի ունեցավ շաբաթ օրը՝ արևածագին,ծննդաբերությունը վերջացավ անմիջապես աղոթքը սկսելուց առաջ… Ոչ ոք չգիտեր,թե ինչ նավ էր դա: հունական, թուրքական, ռումինական, թե իսպանական:Այդ անորոշությունից սկսվում է իմ կյանքի անորոշությունը և իմ քաղաքացիությունը… Ես ծնվեցի տիեզերքի քաղաքացի,ով թափառում է երկրից երկիր՝ տարբեր ծովերում »
Ջակոբ Լ. Մորենոյի հետևորդների մեծամասնությունը նրա ծննդյան հենց այս տարբերակն են նախընտրում։ Սակայն,եթե խստորեն հետևենք փաստերին,ապա Մորենոն ծնվել է 18 մայիսի 1889 թվականին Բուխարեստում (Ռումինիայի Թագավորություն) Սեֆարդ,սեֆարդների Հրեա,հրեաների Օսմանյան կայսրության ընտանիքում։ Մորենոյի հայրը՝ Մորենո Լևի Նիսսիմը Պլեվեն,Պլեվենից է (ինչպես նաև Մորենո Լ․ Նիսսիմը, 1856-1925) եղել է վաճառական,որի ծնողներն էլ իրենց հերթին Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Պլեվեն։
Շուտով՝հոր մահից հետո 1925 թվականին տեղափոխվելով ԱՄՆ Ջակոբ Լ. Մորենոն, որպես ազգանուն վերցնում է հոր անունը,և աշխարհին հայտնի է դառնում որպես՝ Ջակոբ Լևի Մորենո («Մորենու» հրեերեն նշանակում է «ՈՒսուցիչ»)։ Մորենոյի մայրը՝ Պաուլինա Յանկույի Վոլֆը (1873-1933) ծագումով Կալերաշի,Կալարաշաից է[4]։ Մորենոն վեց քույր և եղբայրներից ամենամեծն էր։Լեզուն,որով տանը խոսում էին լադինոն էր։
Ինչպես Մորենոյի ծնունդը,այնպես էլ մանկությունը ողողված է եղել լեգենդներով, որից ուշագրավ է մեկը,որն անմիջական կապ ունի հոգեդրամայի հետ։ Մի անգամ Ջակոբը հարևանի երեխաների հետ հայտնվում է տան նկուղում։ Ջակոբը առաջարկում է խաղալ Աստված։ «Ես կլինեմ Աստված, իսկ դուք իմ հրեշտակները»: Երեխաները համաձայնվեցին և ընդհանուր ջանքերի շնորհիվ՝ աթոռներից և սեղաններից պատրաստեցին «երկինք»: Ջակոբը բարձրացել և նստել էր այդ բուրգի ամենավերևում, երեխաները վազում էին նրա շուրջը,ձեռքով էին անում, երգում էին և ցուցադրում էին հրեշտակների պատկերներ։ Նրանցից մեկը Ջակոբին հարցնում է, թե ինչու նա չի թռչում։ Տղան փորձում է թռչել և հանկարծ ընկնում է և կոտրում ձեռքը։ Մորենոն այս դեպքը համարում էր հոգեդրամայի փորձ և իր այդ մեթոդն անվանում է «ընկնող աստվածների հոգեթերապիա»:
Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1951-1966 թվականներին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Բիկոն-հիլի կլինիկայի (այժմ՝ «Մորենո առողջարան») հիմնադիրը (1936) և գլխավոր բժիշկը (մինչև 1968 թվականը), Սոցիոմետրիայի և հոգեդրամայի ինստիտուտի (1940, Մորենո ինստիտուտ) հիմնադիրը։ Ելնելով գեշտալդ հոգեբանության և պսիխոանալիզի տեսություններից՝ Մորենոն ուսումնասիրել է մարդկանց հոգեբանական փոխհարաբերությունները փոքր խմբերում, գտնելով, որ այդ միջոցով կարելի է ըմբռնել ամբողջ հասարակության յուրահատկությունը։ Փոխադարձ համակրանքի և հակակրանքի հետազոտման համար Մորենոն մշակել է սոցիոմետրիկ փորձամիջոց, որի արդյունքները գրաֆիկորեն (սոցիոգիր) նկարագրում է մարդկանց փոխհարաբերությունների կառուցվածքը։ Մորենոյի առաջարկած սոցիոմետրիկ մեթոդները (սոցիոդրամա, հոգեդրամա) թեև տալիս են որոշակի գործնական արդյունքներ (աշխատանքի արտադրողականության աճ, հոգեբանական մթնոլորտի բարելավում, նևրոզների բուժում և այլն), սակայն դրանցում առկա է հոգեբանական գործոնի չափազանցումը։ Կապիտալիզմի արատների բուժման Մորենոյի հավակնությունները պատրանքային են, քանի որ չեն շոշափում այդ հասարակարգին ներհատուկ հակամարտ հակասությունները։
1895 թվականին ընտանիքը տեղափոխվում է Վիեննա (Ավստրիա)։ Դրանից հետո,երբ 1905 թվականին ծնողները տեղափոխվում են Բեռլին, 14 տարեկան Ջակոբը մնում է Վիեննայում և նա այլևս չի ապրում ծնողների հետ։ Այդ ժամանակահատվածում Մորենոն վերապրում է մի ինչ որ առեղծվածային փորձ, որը հիմնականում որոշում է նրա ճակատագիրը։ Մորենոն նկարագրում է, թե ինչպես է նա Գերմանական մի փոքրիկ քաղաքում կանգնում Քրիստոսի արձանի առջև և զգում է, որ պետք է որոշում ընդունի․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Морено Якоб Леви (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ René Marineau. Jacob Levy Moreno, 1889—1974. Лондон: Routledge, 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։ ![]() |
|