Անն Անսելին Շուտցենբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անն Անսելին Շուտցենբերգեր
ֆր.՝ Anne Ancelin Schützenberger
Di Renzo and Anne Schützenberger.jpg
Ծնվել է մարտի 29, 1919(1919-03-29)[1]
Մոսկվա, ՌԽՖՍՀ
Մահացել է մարտի 23, 2018(2018-03-23)[2][3][1] (98 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան[4]
Flag of France.svg Ֆրանսիա[4]
Մասնագիտություն հոգեթերապևտ, professeur des universités, հոգեբան, փաստաբան և French Resistance fighter
Հաստատություն(ներ) Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Գործունեության ոլորտ հոգեբանություն
Ալմա մատեր Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Faculty of Arts of Paris և Paris Diderot University[5]
Գիտական աստիճան doctorate
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[6]
Ամուսին(ներ) Marcel-Paul Schützenberger

Անն Անսելին Շուտցենբերգեր (ֆր.՝ Anne Ancelin Schützenberger, մարտի 29, 1919(1919-03-29)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ - մարտի 23, 2018(2018-03-23)[2][3][1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի հոգեբան, կլինիկական և սոցիալական հոգեբանության փորձագետ, հոգեբանության դոկտոր, Նիսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, որտեղ շուրջ քսան տարի գլխավորել է կլինիկական և սոցիալական հոգեբանության լաբորատորիան: Հոգեթերապիայի վերաբերյալ մեկ տասնյակ գրքերի հեղինակ է[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անն Անսելին ծնվել է 1919 թվականին Մոսկվայում: Փարիզի համալսարանում ուսանել է մաթեմատիկա, փիլիսոփայություն և իրավագիտություն, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատել է ուսումը, որը շարունակել է պատերազմի ավարտից հետո: Պատերազմի տարիներին մասնակցել է նացիստական ​​օկուպացիայի դիմադրությանը, որից հետո սկսել է ուսումնասիրել հոգեբանություն: 1948 թվականին ամուսնացել է Մարսել Պոլ Շուտցենբերգերի հետ, 1950 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենան: Նույն թվականին Անն Անսելին Ֆուլբրայթի կրթաթոշակ է ստացել և տեղափոխվել Ամերիկա՝ Կուրտ Լևինի մոտ ուսանելու փոխգործակցության գործընթացները և խմբի դինամիկան: Այնտեղ հանդիպել է Ջակոբ Լևի Մորենոյին: Սոցիոմետրիայի հիմնադիրն այնքան տպավորված է եղել Աննի անհատականությամբ և աշխատանքով, որ նրան համարել է իր որդեգիր աղջիկը, նրանք մտերիմ են եղել մինչև Մորենոյի կյանքի վերջին օրերը: Անն Անսելին ակտիվորեն զբաղվել է հոգեդրամայով: Լինելով Ջակոբ Լևի Մորենոյի և Ֆրանսուազա Դոլտոյի աշակերտը՝ սերտորեն համագործակցել է Գրեգորի Բետսոնի և Կարլ Ռոջերսի հետ: Շուտցենբերգերի խմբի հոգեթերապիայի և հոգեդրամայի ներդրումը հայտնի է ողջ աշխարհում: 1964 թվականին Անն Անսելին Փարիզում կազմակերպեց հոգեդրամայի առաջին միջազգային կոնգրեսը: Եղել է խմբի հոգեթերապիայի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, 2003 թվականից՝ պատվավոր արխիվարիուս[8][9]:

1970 թվականին Անն Անսելին քաղցկեղով հիվանդների բուժման և նրանց ընտանիքիների հետ աշխատանքների լրացուցիչ միջոցների պրակտիկա է ներկայացրել, 1985 թվականից սկսել է աշխատել քաղցկեղի վերջին փուլում գտնվող հիվանդների հետ[10]:

Աշխատանքները վերաբերում են գենոսոցիոգրամին, ոչ վերբալ հաղորդակցությանն ու ընտանեկան կապերին: Ուսումնասիրելով ընտանեկան ողբերգական պատմությունները՝ վեր է հանում սերունդների կապը, օգնում դադարեցնել սերնդեսերունդ պատահող անգիտակցական կրկնությունները: 1998 թվականին լույս է տեսել Անն Անսելին Շուտցենբերգերի «Aie, mes aieux» («Նախնիների սինդրոմը. տրանսգեներացիոն կապեր, ընտանեկան գաղտնիքներ, տարեդարձի սինդրոմ, տրավմաների փոխանցում և գենոսոցիոգրամի պրակտիկ օգտագործում») աշխատությունը, որը նվիրված է հոգեկան ապրումների ազդեցությանը և սերնդեսերունդ փոխանցվելու երևույթին[11]: Գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով:

Անն Անսելին Շուտցենբերգերը բնակվում է Փարիզում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anne Ancelin Schützenberger [Thèse de doctorat d’État, Paris, Sorbonne, 1976, Université de Paris VII, Atelier de reproduction des thèses, Université de Lille III. Paris, Diffusion Librairie Champion, 2 vol., 845 p., déposé dans 120 bibliothèques universitaires françaises].
  • Contribution à l’étude de la communication non verbale, (épuisé), 1978.
  • Le Jeu de rôle, Paris, ESF, 1981, (5e éd., 1999).
  • Vouloir guérir, l’aide au malade atteint d’un cancer, Paris, Desclée de Brouwer, 1985, 9e éd. augm., 2004.
  • Aïe, mes aïeux ! Liens transgénérationnels, secrets de famille, syndrome d’anniversaire, transmission des traumatismes et pratique du génosociogramme Paris, Desclée de Brouwer, 1988. (16e édition revue et augmentée le 4 septembre 2007) [Traductions anglaise, allemande, russe, portugaise, espagnole-argentine, italienne].
  • The Ancestor Syndrome, Londres & New York, Routledge, 1998.
  • Précis de psychodrame. Introduction aux aspects techniques. Paris, Éditions Universitaires, édition élargie 1972, 261 p. [Réédition revue et complétée, Le Psychodrame, Paris, Payot, 2003. [Traductions allemande, italienne, espagnol, suédoise, japonaise, turque (1980)].
  • Le Psychodrame, Paris, Payot, 2003.
  • Anne Ancelin Schützenberger Les secrets de famille, les non dits, et le syndrome d'anniversaire in Transmissions, Joyce Ain, dir. Toulouse, Erès, 2003.
  • Anne Ancelin Schützenberger et Ghislain Devroede, Ces Enfants malades de leurs parents, Paris, Payot, 2003.
  • Sortir du deuil, surmonter son chagrin et réapprendre à vivre avec Evelyne Bissone Jeufroy, Paris, Payot, 2005.
  • Anne Ancelin Schützenberger et Ghislain Devroede, Suffering in Silence, the legacy of unresolved sexual abuse, 2005.
  • Contributions à une histoire de vie in Gauléjac Vincent, dir. et coll., 2003-2004.
  • Histoire de vie et choix théoriques - Femmes et Sciences Sociales - «Changement Social», Paris, L'Harmattan (diffusion).
  • Le Genosociogramme. Introduction à la psychologie transgénérationnelle in "le Genogramme, n° spécial des "Cahiers Critiques de Thérapie familiale et pratique de réseaux", Bruxelles, 2000, no 25, p. 61–83.
  • Psychogénéalogie. Guérir les blessures familiales et se retrouver soi, Paris, Payot, 2007.
  • Le Plaisir de vivre, Paris, Payot, 2009.
  • Exercices pratiques de psychogénéalogie, Paris, Payot, 2011.
  • Ici et maintenant. Vivons pleinement, Paris, Payot, 2013.
  • La Langue secrète du corps, Paris, Payot, 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]