Սոցիոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիոմետրիա (լատիներեն societas — հասարակություն, ընկերություն և մետրիա), փոքր խմբերում միջանձնային հարաբերությունները բացահայտելու և բնութագրելու եղանակ։ Առաջադրել է Ջակոբ Լևի Մորենոն որպես կապիտալիզմի արատները վերացնելու միջոց։ Հիմնականում գոյություն ունեցող երեք տիպի հարաբերությունները՝ դրական (համակրանք, հարգանք, հեղինակություն և այլն), բացասական (հակակրանք, թշնամանք, մերժում և այլն) և չեզոք (անտարբերություն, շփման բացակայություն և այլն), էական ազդեցություն են գործում այն նպատակների վրա, որոնց հասնելու համար անհատները միավորված են ոչ մեծ կոլեկտիվներում։ Այդ հարաբերությունները բացահայտվում են հարցման միջոցով որևէ սոցիոմետրական չափանիշի նկատմամբ, այսինքն՝ այնպիսի իրադրության առնչությամբ, որը պահանջում է կոլեկտիվի անդամների անմիջական շվւում և կախված է նրանց ընտրությունից (օրինակ, «Ո՝վ կուզեիք, որ լիներ ձեր բրիգադավարը», «Ում կհրավիրեիք Ձեր ծննդյան տարեդարձին» և այլն)։ Հարցման տվյալները ներկայացվում են աղյուսակի (սոցիոմատրից) կամ գրաֆիկի (սոցիոգիր) տեսքով և ամփոփվում անհատական ու խմբային սոցիոմետրական ցուցիչների միջոցով, այսինքն՝ որպես տվյալ սոցիոմետրական չափանիշի ընտրության թվի և ընտրության հնարավոր քանակի հարաբերություն։ Խմբային սոցիոմետրական ցուցիչների հաշվարկը հնարավորություն է տալիս պարզել կոլեկտիվի համախմբվածության, լարվածության և այլնի ցուցանիշները։ Սոցիոմետրիան կոլեկտիվների կայունացման, կադրերի ճիշտ ընտրության, բարենպաստ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու և այլն արդյունավետ միջոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 45 CC-BY-SA-icon-80x15.png