Հոգեդրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեդրամա, հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության մեթոդ է՝ ստեղծված Ջակոբ Լևի Մորենոյի կողմից: Դասական հոգեդրաման խմբային թերապևտիկ գործընթաց է, որտեղ մարդու ներաշխարհն ուսումնասիրելու համար, օգտագործվում է դրամատիկ իմպրովիզացիայի գործիքը: Դա արվում է մարդու մոտ ստեղծագործական նախադրյալների և ադեկվատ վարքի ու մարդկանց հետ փախհամագործակցելու հնարավորությունների մեծացման նպատակով[1]: Ժամանակակից հոգեդրաման միայն խմբային հոգեթերապիայի մեթոդ չի: Հոգեդրաման օգտագործվում է նաև մարդկանց հետ անհատական աշխատանքներում (մոնոդրամա), իսկ հոգեդրամայի տարրերը տարածված են՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատնաքներում:

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեդրաման սկսում է իր պատմությունը սկսած՝ 1920 թվականի սկզբից: 1921 թվականի ապրիլի 1-ին, Վիեննայի թատրոնում[2], բժիշկ Ջակոբ Լևի Մորենոն հանդիսատեսին ներկայացրեց «օրվա բարկություն» փորձարարական բեմադրությունը: Խաղի ընթացքում դերասանները իմպրովիզի միջոցով ընդգրկում էին նաև հանդիսատեսին: Բեմադրությունը ձախողվեց, այնուամենայնիվ այդ օրը՝ ծիծաղի օրը, համարվում է հոգեդրամայի ծննդյան օր: Մորենոն՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, Բիկոն քաղաքում հիմնեց ինստիտուտ, որը դարձավ հոգեդրամայի զարգացման կենտրոն: Բիկոնում կենտրոն բացելը կապված էր պատմության հետ, որը բնութագրում էր Մորենոյին ոչ միայն որպես փիլիսոփա, բժիշկ, հոգեբան, սոցիոլոգ, այլև՝ որպես ինժեներ: Մորենոն իր ընկերոջ հետ մշակեց սարք, որը հանդիսանում էր մագնիտոֆոնի նախատիպը և ձայանագրում էր իր խմբերին: ԱՄն տեղափոխվելուց հետո Մորենոն ստացավ իր գյուտի համար արտոնագիր և այդ գումարով Բիկոնում բացեց կենտրոն: Նրա կյանքը, ինչպես նաև նրա հետ կապված շատ առասպելներ և լեգենդներ (անգամ հայտնի չէ Մորենոյի ծննդյան տեղն ու ժամանակը), նկարագրված են Ռենե Մարինոյի՝ «Բժշկի պատմություն» գրքում: «Իմագո» ամսագրում (հիմնված Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1913 թվականիան Վիեննայում, ավելի ուշ հրապարակվել է ԱՄՆ-ում) նվիրված՝ հոգեվերլուծության ոչ կլինիկական ասպեկտներին, հոգեդրամային, սոցիոմետրիային և խմբային հոգեթերապիային, Մորենոյին հավասար իրենց նյութերը հրատարակում էին այնպիսի հայտնի հոգեթերապևտներ, ինչպիսիք են՝ Ֆրեդերիկ Պերլզը, Էրիկ Լենարդ Բերնը և այլք: Հոգեդրաման աշխարհում առաջին խմբային հոգեթերապիայի մեթոդն է («խմբային հոգեթերապիա» տերմինը հոգեբանության մեջ ներմուծել է Մորենոն): Մորենոյի հայացքները բխում էին այն հանգամանքից, որ յուրաքանչյուր մարդ սոցիալական արարած է և խումբը կարող է ավելի արդյունավետ լուծել նրա խնդիրները, քան՝ անձը միայնակ: Նախորդ դարի 20-ական թվականներին հոգեթերապիայի ամենահայտնի մեթոդներից էր՝ հոգեվերլուծությունը, որտեղ հիվանդը՝ պարկած թախտի վրա և չտեսնելով հոգեթերապևտին, պատմում էր իր երազների և կյանքում նրանցով առաջացած ասոցացիաների մասին: Մորենոն զարգացնում էր իր գաղափարները՝ հակասության մեջ մտնելով Ֆրոյդի հետ: Նրան դուր չէր գալիս հիվանդի պասիվ դերը և այն, որ հոգեթերապևտիկ գործընթացն ընթանում էր՝ «մեկ առ մեկ»: Կա լեգենդ (ոչ-ոք չգիտի, թե արդյոք դա եղել է իրականում) Մորենոյի և Ֆրոյդի հանդիպման մասին: Երիտասարդ Ջեյ-Էլը (ամբողջ աշխարհում Մորենոյին այդպես էին անվանում՝ նրա անվան առաջնատառերով) զանգել է Ֆրոյդին և ասել. «Ես առաջ կգնամ այն տեղից, որտեղ դուք կանգնել եք: Դուք թույլ եք տվել այցելուին խոսել, իսկ ես՝ գործել: Դուք ձեր սեանսներն անց եք կացնում ձեր աշխատասենյակում, իսկ ես կտանեմ նրան այնտեղ, որտեղ ապրում է՝ իր ընտանիք և կոլեկտիվ»:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը, համաձայն Մորենոյի, իրենից ներկայացնում է բաց համակարգ, այսինքն՝ կենդանի, անընդհատ փոփոխվող օրգանիզմ: Որպեսզի հասկանան, թե տվյալ պահին ինչ է տեղի ունենում խմբում, Մորենոն մտածեց չափող գործիք՝ սոցիոմետրիա: Պարզագույն ձևով սոցիոմետրիան իրենից ներկայացնում է հետևյալը. խմբում, յուրաքանչյուր մարդու խնդրում են մտածել առաջադրված հարցի շուրջ (չափանիշ), օրինակ՝ «ում հետ կցանկանայիր ծովում անցկացնել հանգստյան օրերը», այնուհետև պետք էր մոտենալ և ձեռքը դնել այն մարդու ուսին, ով համամապատասխանում էր այդ չափանիշներին: Արդյունքում հետազոտողը ստանում է խմբի «պատկերը», որում երևում է, թե ով ինչ տեղ է զբաղեցնում խմբում՝ ըստ այդ չափանիշների: Ի հայտ են գալիս «ձգող աստղեր»՝ մարդիկ, որոնց հետ շատերն են ցանկանում ժամանակ անցկացնել, «մերժման աստղեր»՝ մարդիկ, որոնց ոչ-ոք չի ցանկանում իմանալ, փոխադարձ դրական և բացասական ընտրություններ, խմբի բաժանում ենթախմբերի և այլն: Չափանիշների հմտորեն ընտրությամբ կարելի է ազել խմբի և իրավիճակի վրա: Այսպիսով, «Սոցիոմետրիա»[3] գրքում կարելի է գտնել հետևյալ դեպքերի նկարագրությունները: Մորենոն թույլատրություն խնդրեց խորհրդատվություն անցկացնել դեռահաս աղջիկների ինտերնատում: Չնայած լավ ֆինանսավորմանն ու գոյության բարենպաստ պայմաններին, այդ ինտերնատում կոնֆլիկտներն ու փախուստները բազմաթիվ էին: Մորենոն խնդրեց ուղեկցել իրեն ճաշարան և տեսավ հետևյալ պատկերը. աղջիկները՝ չորսական, նստած էին սեղանների շուրջ, ամեն սեղանի մոտ կար դաստիարակ: Մորենոն դաստիարակվողներին առաջարկեց նստել այնպես, ինչպես ուզում են: Ստացվեց խառնաշփոթ, որը դժգոհություն առաջացրեց դաստիարակների մոտ. մի սեղանի մոտ նստեցին 7 աղջիկներ, իսկ մյուս սեղաններին մնացին 2-3 մարդ, իսկ որոշների մոտ ոչ-ոք չմնաց: Այդ ժամանակ Մորենոն խնդրեց աղջիկներին կրկնել իրենց ընտրությունը, բայց չընտրել այն մարդուն, ում ընտրել էին նախորդ անգամ: Ստացվեց նոր պատկեր: Մորենոն երրորդ անգամ անցկացրեց ընթացակարգը և հետո վերլուծեց ընտրությունները: Արդյունքում աղջիկներին նստեցրին 4 հոգով, բայց այնպես, որ մաքսիմալ հաշվի առնվի առաջինի, երկրորդի և երրորդի ընտրությունը: Յուրաքանչյուր աղջիկ սեղանի մոտ, հայտնվեց նրա հետ, ով նրան շատ թե քիչ հաճելի էր: Ագրեսիայի և կոնֆլիկտայնության մակարդակը նվազեց: Սոցիոմետրիան հոգեդրամայի թերապևտիկ աշխատանքի տեսական հիմքերից մեկն է: Մորենոն օգտագործում էր սոցիոմետրիան մեծ խմբերի համար, օրինակ` երբ անհրաժեշտ էր վերաբնակեցնել հնդկացիների ամբողջ ռեզերվ: Մորենոն ինքնաբխությունը սահմանեց որպես. «հին իրավիճակին նոր ռեակցիա, կամ նոր իրավիճակին` ադեկվատ ռեակցիա»: Կարևոր է, որ ինքնաբխության տակ Մորենոն հասկանում էր որոշակի տիեզերական էներգիա, որի արդյունքում ինչ-որ ժամանակ ստեղծվել է այս աշխարհը և որի շնորհիվ շարունակում է գոյություն ունենալ: Անձի զարգացման գործում այդ էներգիան հավասար դեր ունի գենետիկական նախասահմանության հետ: Մորենոն պնդում է, որ երեխան չէր կարող զարգանալ, եթե չտիրապետեր ինքնաբուխ էներգիայի: Ի տարբերություն այլ «էներգիաների», որոնք տարածված էին հոգեբանության մեջ 20-30-ական թվականներին (Ֆրոյդի մոտ` «լիբիդո»), ինքնաբուխությունը չի կարող կուտակվել, այն գույություն ունի միայն «այստեղ և հիմա»: Դերերի տեսությունը ստեղծվել է Մորենոյի կողմից և ավելի ուշ մշակվել է ավստրիկան հոգեդրամատիկական դպրոցի կողմից: Մորենոն, իրեն բնորոշ գաղտնիությամբ, սահմանում էր դերը որպես. «տվյալ պահին ակտուալ և շոշափելի ձև, որն ընդունում է մեր ինքնությունը» Դերի էությունը դառնում է ավելի հասկանալի, եթե հաշվի առնենք Մորենոյի կողմից դերերի դասակարգումը: Նա առանձնացնում էր հոգեսոմատիկ դերեր, հոգեբանական դերեր (օրինակ` «նեղացած երեխա») և սոցիալական դերեր (օրինակ` «ոստիական», «մայր»): Ներքին դերերի վերլուծությունն իրականացվում է գծապատկերի միջոցով` ձևավորված ավստրալիական դպրոցի կողմից: Բոլոր հոգեբանական դերերը բաժանված են 3 մեծ կատեգորիաների` ֆունկցիոնալ, դիսֆունկցիոնալ, պատճենում: Ֆունկցիոնալ դերերը բաժանվում են` կայուն և ծնված: Դրանք այն դերերն են, որոնք օգնում են մարդուն հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, համագործակցել այլ մարդկանց հետ, նպաստում են անհատական աճին: Կայուն դերերը անհրաժեշտության դեպքում հեշտ են վերլուծվում: Ծնված ֆունկցիոնալ դերերը այդքան էլ կայուն չեն, մի իրավիճակում դրանք կարող են աշխատել, մյուսում՝ ոչ: Դիսֆունկցիոնալ դերերը խանգարում են կոնֆլիկտայի իրավիճակների լուծմանը, իրենք կարող են առաջացնել արտաքին և ներքին կոնֆլիկտներ: Բաժանվում են` կայուն և պարբերաբար ի հայտ եկող: Ստաբիլ դիսֆունկցիոնալ դերեը, որպես կանոն, վաղուց են մշակված, նրանք որոշակի իրավիճակներում ի հայտ են գալիս պարբերաբար (օրինակ՝ ցանկացած վտանգի դեպքում՝ փախուստ իրականությունից): Առանձին տեղ են զբաղեցնում պատճենված դերերը: Նրանք թույլ չեն տալիս կառուցողաբար լուծել իրավիճակը, այդքան էլ ստեղծարար չեն՝ ինչպես ֆունկցիոնալ դերերը, բայց այդքան էլ պաթոլոգիկ չեն, որքան՝ դիսֆունկցիոնալները: Պատճենած դերերը թույլ են տալիս վերահսկել իրավիճակը, թուլացնել լարվածությունը: Պատճենված դերերը` կախված օբյեկտի հետ փոխհարաբերություններից, բաժանվում են 3 խմբի. «շարժում՝ իրենից», «շարժում դեպի իրեն», «շարժում` հակառակ»: Նկատի է առնվում իրավիճակի հանդեպ վերաբերմունքը: Օրինակ՝ ագրեսիվ իրավիճակի ժամանակ կարելի է փորձել «հարմարվել» ագրեսորին և այդպիսի դերը վերագրվում է՝ «շարժում՝ իրենից» խմբին: Կարելի է դուրս գալ իրավիճակից, օրինակ՝ փախչել կամ անտեսել ագրեսիվ գործողությունները: Դրանք՝ «շարժում՝ իրենից» դերերն են: Երրորդ միջոցը՝ արձագանքն է, պատկանում է «շարժում` հակառակ» խմբին: Դերային վերլուծությունը հիմնականում օգտագործվում է՝ որպես թերապևտիկ գործընթացի վերլուծության գործիք: Դրա օգնությամբ կարելի է տեսնել դերերի փոխգործունեությունը (նրանց կոնֆլիկտները, միավորումները, մեկից մյուսն անցումը) և աշխատանքի վերջում ստացված արդյունքը: Հաջողված սեանսի ժամանակ դիսֆունկցիոնալ և պատճենած դերերը վերափոխվում են՝ ֆունկցիոնալի: Դերերի տեսության կիրառման օրինակ կարելի է գտնել «Վալկերի հոգեբանություն»[4] հոդվածում:

Հոգեդրամատիկ սեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեդրամատիկ սեսիան սկսում է զրույցով, դա կարող է լինել շարժողական կամ մեդիտացիոն վարժություն, ուղղված՝ խմբում էներգիայի բարձրացմանը և մասնակիցներին որոշակի խմբային թեմային նախապատրաստմանը: Հետո տեղի է ունենում պրոտագոնիստի («պրոտագոնիստ» բառը նշանակում է՝ «գլխավոր դերակատար»), այսինքն այն մասնակցի, ում շուրջ այդ սեսիայի ընթացքում պիտի աշխատի խումբը, ընտրությունը: Ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ. վարողը և այն մասնակիցները, ովքեր ցանկանում են կարգի բերել իրենց թեման, աթոռներով առաջ են գալիս ստեղծելով՝ «ներքին շրջան»: Հետո յուրաքանչյուր մասնակից ասում է, թե ում հետ կցանկանար աշխատել, իսկ այն մարդիկ, ովքեր նստած են արտաքին շարջանում, ուշադիր լսում են: Երբ թեմաները հասկանալի են բոլորին, արտաքին շրջանի ներկայացուցիչներն անում են իրենց ընտրությունը, հիմնվելով՝ «որ թեման է իմ համար առավել ակտուալ» սկզբունքի վրա: Շատ կարևոր է, որ ընտրվի ոչ թե մարդը, այլ՝ թեման: Այն բանից հետո, երբ ընտրությունը կատարվել է սկսվում է գործողության փուլը: Տեսարանը տեսարանի հետևից պրոտագոնիստը, խմբի մասնակիցների օգնությամբ, դրամատիկորեն խաղում է իրեն անհանգստացնող իրավիճակը: Սկզբում պրոտագոնիստը խմբից ընտրում է այն մասնակցին, ով պետք է խաղա հենց իր դերն այն դեպքերում, երբ նա այլ դերում կլինի: Հետո ընտրվում են իր կյանքի կարևոր իրավիճակների դերակատարողներ: Այս փուլի ավարտը կախված է պայմանագրից, որը կնքված է վարողի և պրոտագոնիստի միջև: Գործողության փուլից հետո սկսվում է կիսման փուլը՝ գործողության մասնակիցներն ու հանդիսատեսը կիսվում են իրենց զգացմունքներով: Սկզբում մասնակիցները, ովքեր խաղում են դերեր, կիսվում են «դերի ժամանակ» ունեցած իրենց զգացողությաուններվ, այսինքն պատմում են այմ մասին, թե ինչպես էր, օրինակ՝ երբ պրոտագոնիստի մայրն էր: Այնուհետև ամբողջ խումբը կիսվում է «կյանքից վերցրված» իրենց անհանգստություններով: Մասնակիցները պատմում են նման իրավիճակների մասին, որոնք տեղի են ունեցել իրենց կայնքում, , զգացմունքների, որոնք նրանք ունեցել են գործողությունների կամ հետևելու ժամանակ: Կիսումը խմբային աշխատանքի կարևորագույն մասերից է, որը կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ: Կիաման ժամանակ կտրականապես արգելվում է այն ամենը, ինչը կարող է վնասել պրոտագոնիստին կամ խմբի անդամներին՝ մտքեր, գնահատականներ, իրավիճակի վերաբերյալ խորհուրդներ: կարելի է խոսել միայն սեփական զգացումների և սեփական կյանքից վերցրած իրավիճակների մասին:

Հիպնոդրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Ջակոբ Լևի Մորենոն Ջեիմս Մ. Էննեյսի հետ համատեղ, առաջին անգամ կապեցին հիպնոսն ու հոգեդրանան՝ Նյու Յորքին մոտ գտնվող Բեկոնի իրենց առողջարանում: Հիվանդները հոգեդրամատիկ բուժման ժամանակ մասնակցում էին հիպնոսային տրանսի կամ ապրում էին խորը կատարսիս՝ հետհիպնոսային ներշնչանքի միջոցով[5]:

Տարածումն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորենոն ուներ բազմաթիվ աշակերտներ: Ներկայումս հոգեդրաման լայն տարածում ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Աֆրիկայի շատ երկրներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рудестам К. Групповая психотерапия. — СПб.: Питер. 1998.
  2. Считается, что в основу «театра импровизации» Я. Морено, легли идеи К. С. Станиславского, М. А. Чехова, Н. Н. Евреинова. Источник: Плейбек театр на 5-й Московской психодраматической конференции. — 2007.
  3. Издательство «Академический проект», Москва, 2001 год.
  4. Журнал «Психодрама и современная психотерапия», 2004 год, № 3.
  5. J. L. Moreno, James M. Enneis: Introduction into Hypnodrama. In: Hypnodrama. Beacon House Publisher, Psychodrama Monographs No. 27, 1950, S. 6ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морено, Дж. Театр спонтанности / пер. с англ., авт. вступ. ст. Б. И. Хасан. — Красноярск : Фонд ментального здоровья, 1993.
  • Морено, Я. Л. Психодрама / пер. с англ. Г. Пимочкиной, Е. Рачковой. — М. : Апрель Пресс : ЭКСМО-Пресс, 2001.
  • Лейтц, Г. Психодрама. Теория и практика. Классическая психодрама Я. Л. Морено / пер. с нем. А. М. Боковикова; общ. ред. и предисл. Е. В. Лопухиной, А. Б. Холмогоровой. — М. : Прогресс : Универс, 1994.
  • Рудестам К. Групповая психотерапия. — СПб. : Питер, 1998.