Ֆրեդերիկ Պերլզ
Ֆրեդերիկ Պերլզ գերմ.՝ Fritz Perls | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1893[1][2] Բեռլին, Գերմանական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 14, 1970[4][1] (76 տարեկան) Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան, հոգեբույժ և հոգեթերապևտ |
Գործունեության ոլորտ | մարդասեր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Հայտնի աշակերտներ | Richard Bandler?, Steve Andreas? և John B. Enright? |
Ազդվել է | Վիլհելմ Ռայխ |
Ամուսին(ներ) | Լաուրա Պերլզ |
![]() |
Ֆրից (Ֆրեդերիկ Սոլոմոն) Պերլզ (հուլիսի 8, 1893[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3] - մարտի 14, 1970[4][1], Չիկագո), գեշտալտ թերապիայի հիմնադիրն է։ Սկզբում լինելով հոգեվերլուծության ներկայացուցիչ, ավելի ուշ հիասթափվում է դրանից ու ստեղծում նոր ուղղություն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1893 թվականին Գերմանիայում՝ հրեաների ընտանիքում։ Մանկության տարիներին Ֆրիցը շատ դժվար է հարմարվել դպրոցին։ Նրան հեռացրել են դպրոցից երկու անգամ յոթերորդ դասարանում մնալուց հետո։ Սակայն հետագայում շարունակել է ուսումը, ավարտել դպրոցն ու ընդունվել բժշկական ֆակուլտետը՝ սկզբում Ֆրեյսբուրգի, ապա Բեռլինի համալսարանում։ Նա ստանում է դոկտորի աստիճան հոգեբուժության ոլորտում։
1926 թվականին աշխատում էր ռազմական ուղեղային վնասվածքների ինստիտուտում Կուրտ Գոլդշտեյնի հետ համատեղ։ 1927 թվականին տեղափոխվում է Վիեննա և սկսում է լրջորեն զբաղվել հոգեվերլուծությամբ։ Նրա հոգեվերլուծողը Վիլհելմ Ռայխն է եղել։ Նրա հետ աշխատել են Քերըն Հորնին, Օտտո ֆենիխելը, Հելեն Դեյչը և այլք։
1933 թվականին, երբ Հիտլերը եկավ իշխանության, Պերլզը փախնում է Հոլանդիա, ապա Հարավային Աֆրիկա, ուր հիմնում է հարավաֆրիկյան հոգեվերլուծության ինստիտուտը։
1936 թվականին տեղի է ունենում բախտորոշ հանդիպումը Զիգմունդ Ֆրոյդի հետ։ Այդ չորսրոպեանոց հանդիպումից հետո սկսում է Պերլզի առանձնացումը հոգեվերլուծությունից։
1942 թվականին տպագրվում է նրա անկյունաքարային «Էգո, սով ու ագրեսիա» աշխատությունը, որը 1946 թվականին վերջնական խզում է կապը հոգեվերլուծողների հետ և տեղափոխվում է ԱՄՆ։ 1952 թվականին Նյու Յորքում հիմնում է գեշտալտ թերապիայի առաջին ինստիտուտը։
Մահացել է 1970 թվականին Վանկուվեր Այլանդում, գեշտալտ թերապևտիկ առաջին համայնքի տարածքում[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://lib.rus.ec/b/147398/read#t78 Archived 2015-05-13 at the Wayback Machine. Հարյուր մեծագույն հոգեբաններ
- ↑ Фредерик С. Перлз «Внутри и вне помойного ведра» ISBN 5-88485-006-9
|