Jump to content

Պետեր Բերենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Բերենս
գերմ.՝ Peter Behrens
Ծնվել էապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Հյուսիսգերմանական միություն[4][5]
Մահացել էփետրվարի 27, 1940(1940-02-27)[4][6][1][…] (71 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Academy of Fine Arts, Karlsruhe? (1887)[7], Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1892)[7] և Christianeum?
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[7] և Kunstgewerbeschule Düsseldorf?[7]
Ուշագրավ աշխատանքներEduard-Müller-Krematorium?, Haus Wiegand?, Mannesmann-Haus?, AEG’s Turbine factory?, AEG-Montagehalle für Großgeräte?, AEG-Kleinmotorenfabrik?, Neue Fabrik für Bahnmaterial? և Q115690844?
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ
Ազդվել էAlbert Neuhuys?[8][8]
 Peter Behrens Վիքիպահեստում

Պետեր Բերենս (գերմ.՝ Peter Behrens,ապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2][3][…], Համբուրգ, Հյուսիսգերմանական միություն[4][5] - փետրվարի 27, 1940(1940-02-27)[4][6][1][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), 20-րդ դարի ամենանշանավոր գերմանացի ճարտարապետներից մեկը, մոդեռնի ներկայացուցիչ։ Հայտնի է նկարչության, ճարտարապետության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտներում կատարած իր աշխատանքներով։ Մեծ ներդրում է ունեցել դարասկզբին ձևավորվող նոր ճարտարապետական և դիզայնի դպրոցների կայացման գործում։ Համարվում է մոդեռն օբյեկտիվ ճարտարապետության և մոդեռն ինդտուստրիալ դիզայնի ուղղությունների հիմնադիր[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը և նախնական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենսը ծնվել է 1868 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ 1886-1889 թվականներին սովորել է Համբուրգի Կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ընդունվել է Կարլսրուե քաղաքի Արվեստների դպրոց։ Իր ուսումը Բերենսն ավարտել է Դյուսելդորֆ քաղաքի Արվեստի ակադեմիայում։

1890 թվականից սկսած աշխատել է Մյունխենում, որպես գրաֆիկական նկարիչ։ Մյունխենում նա միանում է յուգենդսթիլ շարժմանը։ 1893 թվականին նա դառնում է Մյունխենյան սեցեսիայի հիմնադիրներից մեկը։

Բերենսը պատրաստում է փորագրություններ, գունազարդ պատկերներ, գրքերի երեսներ և արհեստագործակական այլ իրեր։ Նրա բոլոր աշխատանքները համապատասխանում էին նորարար մոդեռն ոճին։ 1897 թվականին Բերենսը սկսում է համագործակցել Հերման Օբթրիսթի, Ավգուստ Էնֆելի, Բրունո Պաուլի, Ռիխպարդ Ռիմարշմիտդի և Բերնարդ Պանկոկի հետ։ Նրանք միասին հիմնադրում են «Դեկորատիվ֊կիրառական արվեստների միացյալ արհեստանոցներ» (գերմ.՝ Vereinigte Werkstätten für Kunst und Handwerk ) ընկերությունը, որն արտադրում է ձեռագործ կիրառական իրեր։

1898 թվականին Բերենսը բեռլինյան «Պան» ամսագրի դիզայն է մշակում և ներկայացնում կահույքի դիզայնի իր առաջին նախագծերը։

1899 թվականին Մեծ Դուքս Էրնստ Լյուդվիգ Հեսսե֊Դարմշտադտը հրավիրում է Բերենսին Մատիլդենհուհեյում (գերմ.՝ Mathildenhöhe ) տեղակայված արվեստագետների համայնք։ Բերենսը տեղափոխվում է Դարմշտադտ։ Այնտեղ Բերենսը նախագծում է իր առաջին շինությունը և սեփական կացարանը։ Լինելով ամբողջական արվեստի գործ՝ Հաուս Բերենսը(գերմ.՝ Haus Behrens) իրական իրարանցում է առաջացնում։ Բերենսը ինքնուրույն է մշակում տան ճարտարեպտությունը, ինտերիերը, կահույքի դասավորությունը և տեսքը։

1901-1902 թվականներին Բերենսը դասավանդում է Դյուսելդորֆի Արհեստների դպրոցում։ 1903 թվականին նա լքում է Մատիլդենհուհեն։ 1907 թվականին նա ստանձնում Դյուսելդորֆի Արհեստների դպրոցի տնօրնեի պաշտոնը։

Ինդուստրիալ ճարտարապետության հիմնադիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Բերենսը գովազդի նախագծման պատվեր է ստանում Համընդհանուր էլեկտրական ընկերությունից(ՀԷԸ)(գերմ.՝ Allgemeine Elektricitäts-Gesellschaft (AEG))։ Բերենսը դառնում է ընկերության գեղարվեստական գծով խորհրդատուն։ Նա աշխատում է մի շարք նախագծերի վրա։ 1908-1909 թվականներին նա կառուցում է ՀԷԸ տուրբինների գործարանի շենքը Բեռլինում։ Բերենսը բնակարաններ է նախագծում ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Նա անձամբ է մշակում բնակարաններում տեղադրված կենցաղային և էլեկտրական սարքավորումների դիզայնը, ստանդարտացնում է նրանց դետալների ձևերը և ռացիոնալիզացնում է արտադրության ընթացքը։ Զուգահեռաբար նա աշխատում է ընկերության վաճառքի սրահների կառուցման և ապրանքային կատալոգների և գնացուցակների ստեղծման ուղղությամբ։ Բերենսը պատմության մեջ առաջին անգամ օգտագործում է դիզայնը, որպես միասնական կորպորատիվ ինքնություն և մշակույթի կերտման գործիք։ ՀԷԸ և Բերենսի համագործակցությունը ավարտվում է 1914 թվականին։

1907 թվականին Բերենսը միանում է Պետեր Բրուքմանի, Յոզեֆ Օլբրիխի, Ֆրից Շումախերի, Ռիխարդ Ռիմերշմիդի և Հերման Մուտիզիոսի հետ և հիմնադրում է Գերմանական աշխատանքային միությունը(գերմ.՝ Deutscher Werkbund)։ Կազմակերպությունը ցանկանում էր մեկտեղել անհատական արհեստվարժությունը և արդյունաբերական ստանդարտացված արտադրությունը, ինչը թույլ կտար ստանալ ձեռագործ իրերի որակ ունեցող զանգվածային արտադրանք։

Նույն 1907 թվականին Բերենսը իր ճարատարապետական ընկերությունն է հիմնադրում Բեռլինում։ Վալտեր Գրոպիուսը (մինչև 1910 թվական), Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն (1908-1911), լը Կորբյուզիեն (1910-1911) աշխատում էին այդ ընկերությունում։ Ընկերությունը չափազանց արդյունավետ գործունեություն է ծավալում։ Պատրաստվում է Գերմանիայի դեսպանատան նախագիծը Սանկտ Պետերբուրգում (1911-1912), կառուցվում է IG Farben ըներկության գործարանային համալիրը։ Նորթհեմփթոնում կառուցվում է միջազգային մոդեռնի ոճում նախագծված առաջին բնակելի շինությունը։ Բերենսը ստեղծում է ճենապակե, ապակե իրեր և նախշազարդ լինոլեում հատակներ տարբեր գրասենյակների և ընկերությունների համար։ Նրա վերջին նախագծերից մեկը պետք է լիներ ՀԷԸ գլխամասային գրասենյակը Բեռլինում։ Բերենսը շարունակում էր իր դասախոսական գործունեությունը։ 1922-1936 թվականներին նա գլխավորում է ճարտարապետության բաժինը Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում։ Նա նաև հանդիսանում էր Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժնի վարիչը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բերենս» հոդվածին։