Չինական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինական այգի
中國園林
20090510 Shanghai Yuyan 6689.jpg
ԵրկիրՉինաստան
Հիմնադրված է1559թ․

Չինական այգի, լանդշաֆտային այգու տեսակ, որը ձևավորվել է ավելի քան երեք հազար տարվա ընթացքում: Այս փաստը մեծ տպավորություն է թողել և ցույց է տվել, թե որքան մեծ են եղել կայսերական ընտանիքի այգիները։ Եղել են այգիներ գիտնականների, բանաստեղծների, նախկին պետական պաշտոնյաների, զինվորների և վաճառականների համար, որտեղ նրանք մտորելու համար մեկուսացել են արտաքին աշխարհից: Այգիներում վերարտադրել են իդեալական մանրանկարչություն ունեցող լանդշաֆտներ, որոնք արտահայտել են այն ներդաշնակությունը, որը պետք է գոյություն ունենա մարդու և բնության միջև[1]:

Սովորական չինական այգին պարսպապատվել և ներառել է մեկ կամ մի քանի լճակներ, քարերի կույտեր, ծառեր, ծաղիկներ, բազմաթիվ սրահներ և տաղավարներ, որոնք իրար միացվել են ոլորուն ուղիներով և զիգզագ ճեմուղիներով: Այցելուները, տեղափոխվելով մի տեղից մյուսը, կարող են տեսնել հատուկ ընտրված տեսարաններ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հին չինական կանոնագրքում՝ «Շիցզին», հիշատակվել է «այգու ուրախության» մասին[3]։ 1267 թվականին Պեկինում կառուցվել է երկու արհեստական լճերով կայսերական զբոսայգի։ Հյուսիսային ծովում (Բեյհայ) հայտնաբերվել է կղզի, որը կապում են Արևելյան օվկիանոսում գտնվող Պեյնալի աառասպելական կղզու՝ դասական անմահների տան հետ։ 18–րդ դարում ձևավորվել է ևս մեկ մայրաքաղաքային համալիր՝ Եհեուանի պալատը, որի տարածքում եղել է նաև արհեստական լեռ ունեցող լիճ։ «Լեռ» և «ջուր» համադրությունը, որը հիշեցրել է Համաշխարհային լեռը և Համաշխարհային օվկիանոսը, մնացել է պալատական այգիների ավանդույթի մեջ։

5-6–րդ դարերում են ձևավորվել կայսերական և մասնավոր այգիները։ Կայսերական զբոսայգին իր տարածքով ամենամեծն է եղել աշխարհում, իսկ մասնավոր այգիները յուրահատուկ են մանրուքներից կախվածությամբ և մանրանկարչական կոմպոզիցիաներով[4]։

Դասական այգու տեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական այգին նախագծվել է այնպես, որ այցելուի հայացքը միանգամից չի կարող ընդգրկել ամբողջ այգին։ Այգում եղել են առանձին տարածքների, բակերի «կանաչ սենյակների» համալիրներ, որոնք իրարից բաժանվել են ճեմուղիներով, տաղավարներով և այգու ներքին պատերով։ Այցելուները այգում զբոսնելիս ամեն քայլափոխի ականատես են լինում նոր գեղեցիկ տեսարանների[5]։ Օրինակ՝ գլխավոր մուտքից այգին արգելափակված է բլուրներով և ծառերով։ Ժողովրդական բանահյուսության մեջ այգու այդպիսի տեսքը կախարդական նշանակություն ուներ՝ պաշտպանել այգին չար ուժերից։ Այգուն «տեսք տալ» նշանակել է գեղեցկացնել այն տարբեր կողմերից։ Անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչպես է այգին դիտել նրա տերը, այցելուները և նույնիսկ հարևանները։

Այգին արվեստում և գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մին դինաստիայի օրոք լանդշաֆտային այգի հիմնելը դարձել էր խենթություն։ Մարդը, ով չուներ նույնիսկ փոքր սեփական այգի, չէր համարվել բարձր հասարակության անդամ։ Մշակութային կյանքը կենտրոնացել էր այգում՝ երաժշտություն նվագելը, ընթերցանությամբ զբաղվելը, գրականագետների և նկարիչների հանդիպելը, գիտաժողովների ու խաղերի կազմակերպելը։ Այգին մեծ դեր է խաղացել պիեսների և վեպերի ցուցադրման համար։ Շատ գիտնականներ ճամփորդության են մեկնել այցելելու հայտնի այգիները, որոնք փառաբանվել են բանաստեղծություններում, վեպերում և նկարներում։ Մին դինաստիայի օրոք այգու տեսակները եղել են արվեստի գործերի ժամանակակից թեմաներից, նրանք սովորաբար գրվել են հիմնադիրի պատվերով կամ ի հիշատակ ընկերների հանդիպման։ Այդ նկարներում այգին համարվել է ներդաշնակ գրագետ հասարակության արժանապատվության խորհրդանիշ։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի լանդշաֆտային այգիների արվեստը բարոյափիլիսոփայական մեծ նշանակություն է ունեցել։ Եվրոպացի այգեպանը ձգտում էր բնական միջավայրը վերածել մի այլ բանի։ Չինաստանում մարդը, կատարելագործելով երկրային և երկնային պատկերները, ինքն իրեն կատարելագործվել է, ուստի այգին բնության սկզբնավորման և մշակույթի միջև երկխոսություն է հանդիսացել։ Համաձայն հին չինական գաղափարախոսության՝ աշխարհը ձևավորվել է երեք հավասար գոյաբանական երևույթներից՝ Երկնքից, Երկրից և Մարդուց։ Մարդու ստեղծագործական գործառույթը առավելապես արտացոլվել է արվեստի մեջ։ Չինական ավանդույթի մեջ մարդը լրացրել է երկնային բնությունը, ուժեղացրել իրերի բնական հատկությունները, նրանց տվել հստակ խորհրդանշական ձև։ Սա բնական երևույթների համար ունեցել է երևակայական և փորձարարական նշանակություն։ Օրինակ՝ չինական ամենագեղեցիկ զարդարված այգիներից մեկում հայտնաբերվել են «աստվածային» քարեր, որոնք բերվել են Թայհու լճի հատակից, որոնց վրա բազմաթիվ անցքեր են եղել։ Նրանց ուրվագծերը նման են եղել դաոսների գեղարվեստական սուրբ նկարագրին։ «Լճի» քարերը բնական չեն եղել, քարտաշները նրանց մեջ անցքեր են բացել և իջեցրել լճի հատակը։ Տարիների ընթացքում ջուրը քարի վրայից մաքրել է գործիքների հետքերը և քարը ընկալվել է ոպես բնության նվեր, թե ինչպես է չինական ավանդույթի համաձայն մարդը կատարալագործել բնության երևույթները[6]։

Չինական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել հիերոգլիֆական մտածողության վրա։ Հնդեվրոպական մշակույթներում կոսմոգենեզի փաստը արտահայտվել է բառերով, իսկ պատկերը գիտակցության մեջ ձևավորվել է ձայների հիման վրա։ Չինաստանում պատկերը ձևավորվել է տեսողությամբ և զարգացրել են ստեղծագործական միտքը՝ կապված տեսողական նշանների հետ՝ վայելչագրություն, գեղանկարչություն և այգեգործական արվեստ։ Լանդշաֆտային կոմպոզիցիաների որոշ մեթոդներ վերցվել են նկարներից, իսկ հայտնի շատ նկարիչներ կազմել են այգու նախագիծ։

Խոսելով չինական այգու մասին՝ անհնար է չհիշատակել Ֆենշուի ուսմունքը՝ լանդշաֆտային էներգիայի ազդեցությունը մարդու վրա[7]։

Չժոու արքայատոհմի օրոք ծիսական զոհաբերության համար կազմակերպվել են որսորդություն, և հազվագյուտ կենդանիներ որսալը եղել է ուժի հատկանիշ ու սրբազան նշան։ Այգին կարծես «երանելի» տեղ էր, որտեղ թագավորել է գոհունակությունն ու երջանկությունը։ Դրախտ այգին ունեցել է այն հատկանիշները, որը ունեցել է եդեմական այգին եվրոպական գրականության մեջ՝ մեղմ կլիմա, ջուր և սնունդ, հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Հետագայում դրախտ այգիները վեր են ածվել համընդհանուր այգիների։ Աշխարհի տարբեր կողմերից արքայական այգի են բերվել քարեր, բույսեր և կենդանիներ, որոնք պարունակել են նվաճված երկրների կառավարիչների պալատների, լեռների և լճերի մանրանկարչության իրական պատճենը[8]։ Առաջին կայսր Ցին Շի Հուանդիի օրոք այգին դարձել է Միջին թագավորության նախատիպը՝ կայսրը երկիրը ղեկավարել է առանց այգուց դուրս գալու։ Այս ձևը համապատասխանել է ժամանակաշրջանին։ Հան արքայատոհմի օրոք իրական այգին ստացել է էզոթերիկ իմաստ։ Սա եղել է անմահության դեղամիջոցի փնտրման և սիյանի՝ անմահ երկնքի պաշտամունքը, որը կարող էր օգնել գտնել այն։ Այգիներում նրանք կառուցել էին «աստվածային լեռներ»՝ անմահների բնակավայր, տեղադրել են իրենց բրոնզե արձանները։ Լանջերին ցանել էին կախարդական բույսեր և սնկեր, գագաթներին տեղադրել էին պղնձե հայելիներ ցող հավաքելու համար, որոնցով սնվում էին երկնային էակները։ Նրանց գրավել է համակրելու կախարդանքի օրենքը՝ նմանը ձգտել է նմանին։

Կայսերական և մասնավոր այգիները զարգացել են համագործակցելու արդյունքում։ Կայսերական այգիների մի շարք ատրիբուտներ՝ արհեստական սարեր, լճեր, քարեր ընդօրինակվել են մասնավոր այգիներում։ Ժամանակի ընթացքում այգին՝ որպես դրախտի նախատիպ, կորցրել է իր դիցաբանական նշանակությունը և ստացել է զուտ գեղարվեստական մարմնացում։ Այգին ազատվել է կրոնական իդեալ լինելու պատկերազարդման անհրաժեշտությունից և նրա դասավորությունը դարձել է երևակայության և ճաշակի գործ, այսինքն՝ լիարժեք արվեստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baridon M. Les Jardins — paysagistes, jardiners, poḕts / Robert Laffont. — 1998. — 1233 p. — ISBN 978-2221067079
  2. Records of the 21st conference of the UNESCO World Heritage Committee, describing Classical Chinese garden design and the gardens of Suzhou.
  3. Малявин В. В. Сумерки Дао. Культура Китая на пороге Нового времени.. — Москва: Астрель, 2003.
  4. Новикова Е. В. Китайский сад — модель взаимоотношений Человека и Природы // Человек и Природа в духовной культуре Востока. — 2004.
  5. «Отличия китайского и японского садов»։ Сайт компании «Royal Gardens»։ Վերցված է 2013-09-03 
  6. Фан Сяофэн Лучшие Китайские сады. — Москва: Арт-родник, 2010.
  7. Фан Сяофэн Лучшие китайские сады.. — Москва: Арт-родник, 2010.
  8. Малявин В. В. Сумерки Дао. Культура Китая на пороге Нового времени. — Москва: Астрель, 2003.