Շիցզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շիցզին («Երգերի գիրք», «Պոեզիայի ԳԻՐՔ») չինական գրական հուշարձան (մ.թ.ա. XI—VI դդ․)։ Ամփոփում է 305 երգ, որ ըստ ավանդական աղբյուրների, ընտրել է Կոնֆուցիոսը։ Մ.թ.ա. 213 թվականին «Շիցզին» կոնֆուցիական այլ գրքերի թվում, այրել են, վերականգնվել է մոտ մ.թ.ա. 2-րդ դարում։ Ընդօրինակություններում հայտնի է «Մաոշի» անունով, «Շիցզին» անունը ստացել է 12-րդ դարում։ Ունի չորս բաժին․ «Դո ֆեն»՝ «Թագավորությունների բարքերը», «Սյաո յա»՝ «Փոքր ներբողներ», «Դա յա»՝ «Մեծ ներբողներ», «Սուն»՝ «Հիմներ», որոնցից յուրաքանչյուրն, ասես, ինքնուրույն գիրք է՝ իր թեմաներով, առանձնակի հուզական մթնոլորտով և գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Առավել մեծ գրական արժեք ունի առաջինը, որի երգերի կենտրոնում մարդն է և նրա վերաբերմունքը բնության ու շրշապատող իրականության նկատմամբ։ «Շիցզինը», որ Չինաստանի հոգևոր ու սոցիալական կյանքի երևույթներն է արտացոլում, չինական անցյալի յուրատեսակ հանրագիտարան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png