Չառլզ Բյոռնի
Չառլզ Բյոռնի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1726[1][2][3][…] Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 12, 1814[1][2][3][…] (88 տարեկան) Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, պատմաբան, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, կլավեսինահար և գրող |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Շրյուսբերի դպրոց |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ամուսին | Elizabeth (?)?[5] և Esther Sleepe?[5] |
Պարգևներ | |
Charles Burney Վիքիպահեստում |
Չառլզ Բյոռնի (անգլ.՝ Charles Burney, ապրիլի 7, 1726[1][2][3][…], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 12, 1814[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, երգեհոնահար։ «Երաժշտության ընդհանուր պատմություն» (A General History of Music, 1776-1789) քառահատոր աշխատության հեղինակ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չառլզ Բյոռնին ծնվել է Շրուսբերի Շրոպշիռի դքսությունում, շոտլանդացի հողաչափող, դիմանկարի գեղանկարիչ, Ջեյմս Մակ-Բյոռնի և Էնն Կուպերի ընտանիքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չառլզ Բյոռնին նախնական կրթությունը ստացել է Կոնդովերի, Շրուսբերի և Չեստերի դպրոցներում, որտեղ նրա երաժշտական բնագավառի առաջին մենթորը եղել է տեղի երգեհոնահար Էդմունդ Բեյկերը՝ Ջոն Բլոուի աշակերտը։ Վերջինիս ղեկավարությամբ Բյոռնին սովորել է երգեհոն և ջութակ նվագել։ 1742 թվականին ուսումը շարունակել է իր խորթ եղբայր, Շրուսբերիի երգեհոնահար Ջեյմս Բերնի ղեկավարությամբ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1744-1747 թվականներին Չառլզ Բյոռնին սովորել է Լոնդոնում՝ Թոմաս Արնի մոտ, և արդեն 1745 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կոմպոզիտոր Դրուրի-Լեյն թատրոնում՝ Ջեյմս Թոմսոնի և Դևիդ Մալետի «Ալֆրեդ» պիեսի համար գրած երաժշտությամբ։ Մինչև 1751 թվականը եղել է սբ. Դիոնիսիա եկեղեցու երգեհոնահար, միաժամանակ ծառայելով որպես՝ երաժշտության նորաձև ուսուցիչ ազնվական ընտանիքներում։ Գրել է Կանտատներ և գործիքային ստեղծագործություններ, նաև թատերական երաժշտություն, մասնավորապես, 1750 թվականին՝ «Ռոբին Հուդ» պիեսի և «Թագուհի Մաբ» պանտոմիմի համար։
1751 թվականից Բյոռնին աշխատել է երգեհոնահար Կինգս-Լիննում՝ Հորֆոլկ դքսությունում, կլավիկորդի վրա նվագել է ուսուցանել։
1760 թվականին վերադարձել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես մանկավարժ, կատարող և կոմպոզիտոր, այդ թվում գրել է նաև «Սուրբ Ցեցիլի ներբող»-ը (1759թ.) և 1766 թվականին «Դուրի-Լեյնում» բեմադրված՝ «Խորամանկը» (անգլ.՝ The Cunning Man, ) օպերան։ Վերջինս Ժան-Ժակ Ռուսոյի[7] «Գյուղական կախարդ»-ի ձևափոխված տարբերակն է։ 1769 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է երաժշտության դոկտորի աստիճան։
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1770 թվականի սկզբներին և 1772 թվականին Չառլզ Բյոռնին երկու շարունակական այց է կատարել Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Նիդեռլանդներ, որի արդյունքում հրապարակել է «Ժամանակակից երաժշտության վիճակը Ֆրանսիայում և Իտալիայում» (անգլ.՝ The Present State of Music in France and Italy, 1771 թվական) և «Ժամանակակից երաժշտության վիճակը Գերմանիայում, Նիդեռլանդներում և Միացյալ շրջաններում» (անգլ.՝ The Present State of Music in Germany, the Netherlands and United Provinces, 1773 թվական) գրքերը, որոնք արժանացել են հատուկ ուշադրության և թարգմանվել տարբեր լեզուներով[7]։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1783 թվականից մինչև կյանքի վերջը Բյոռնին աշխատել է լոնդոնյան շրջանի Չելսիի քոլեջում՝ որպես երգեհոնահար[7]։
Չառլզ Բյոռնի կարևորագույն աշխատանքը եղել է «Երաժշտության ընդհանուր պատմություն» (անգլ.՝ A General History of Music, 1776-1789) քառահատորը[6]։ Բացի դրանից նրան է պատկանում նաև Պիետրո Մետաստազիոյի (1796) կենսագրությունը, Աբրահամ Ռիզայի հանրագիտարանի երաժշտական հատվածները (1802թ.), բազմատեսակ կամերային և խմբերգային երաժշտություններ։
1802 թվականին աստղագետ Ուիլյամ Հերշելի խնդրանքով, որը երկնային նոր տեսակի մարմինների անուններ էր փնտրում, Բյոռնին դիմել է իր որդուն՝ գիտնական-դասկարգող Չառլզ Բյոռնի կրտսերին (1757-1817), ով և հորինել է «աստերիսկոս» (հուն․՝ ἀelστεροειδής - asteriskos) տերմինը։ Ավագ Բյոռնին Հերշելին առաջարկել է հունական բառն անգլերենացնել։ Այսպես ծնվել է «աստերոիդ» կամ հայերեն՝ երկնաքար բառը[8] («ոիդ» վերջածանցը նշանակում է նման)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Երաժշտության ընդհանուր պատմություն» աշխատության նկարազարդում (էջ 400)[6]
-
Բյոռնի «Ջեքը և Ջիլը սար բարձրացան», հատված Բյոռնիի նոտագրությունից
-
Քսան գրողներ․ ներքևի շարքում, աջից երկրորդը՝ Չառլզ Բյոռնի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 A GENERAL HISTORY OF MUSIC
- ↑ 7,0 7,1 7,2 «Бёрни, Чарлз». Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша). Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Установлено истинное происхождение термина "астероид" - Вести.Наука». nauka.vesti.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Burney Centre at McGill University.
- =Charles Burney , Internet Archive author
- Librivox author․ id=10831
- Hester Thrale's account of Charles Burney.
- Burney, Charles (1726-1814), musician and author․ UK National Archives ID
- Charles Burney, Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)
- Free scores by Charles Burney International Music Score Library Project (IMSLP)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլզ Բյոռնի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1726 ծնունդներ
- Ապրիլի 12 մահեր
- 1814 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անգլիացի երաժշտագետներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Անգլիացի պատմաբաններ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի երգեհոնահարներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Երգեհոնահարներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ